Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր առանցքներում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք ենք նետելու շաբաթվա կարևոր իրադարձություններին, որոնք են՝

Ապաստանության օրենքների խստացման շուրջ Գերմանիայի կոալիցիոն կառավարության անդամ կուսակցությունների պայմանավորվածությունը, «Բրէքզիթ»-ի շուրջ Բրիտանիայի կառավարության մեջ պառակտման վերջ տրվելն ու Թերեզա Մեյի կառավարության հանդեպ աջակցությունը, Վիեննայում գումարված ՀԳՀԾ-ի հանձնաժողովի նիստի հաղորդագրությունը, ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմում Ռուսաստանի պատասխան քայլը, Սաուդյան կոալիցիայի կողմից Կատարի շրջափակման շարունակմանն ուղղված Մակրոնի քննադատությունը, Եվրոպայում հակամիգրացիոն քաղաքականությունների կապակցությամբ եվրոպացի պաշտոնատարների ազդարարությունը, ԱՄՆ-ի դիմաց Եվրոպայի առավել միասնականության կապակցությամբ Ֆրանսիայի կոչը, «Բրէքզիթ»-ի գործադրման պատճառով Բրիտանիայի կառավարության կործանման հավանականությունը, Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների գործադրման ժամկետի երկարացումը, Ռուսաստանի արտարժութային խնայողությունից դոլարի կրճատումը, Արաբիային ու Էմիրություններին զենք վաճառելու հարցում Ֆրանսիայի արդարացման փորձը, առևտրական պատերազմի կապակցությամբ Առևտրի համաշխարհային կազմակերպության ազդարարությունը, ԵՄ-ում տարաձայնություններ տարածելու կապակցությամբ Բրիտանիային ուղղված Ավստրիայի ազդարարությունը, Իրանի հետ «Եվրոպայի ներդրման բանկ»-ի համագործակցության նախագծի հանդեպ Եվրոխորհրդարանի հայտնած աջակցությունը, Եվրոպայի հետ ԱՄՆ-ի լարվածության խորացումը, Սիրիայի դեմ արևմուտքի պատժամիջոցների անհապաղ վերացման կապակցությամբ Ռուսաստանի դիմումը, Թրամփի ճնշումների դիմաց ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեի հանդեպ անդամ երկրների ցուցաբերած հովանավորությունը, Սիրիայի հարավում բախումները դադարեցնելու կապակցությամբ ԵՄ-ի կոչը, լիարժեք առևտրական պատերազմ սկսելու կապակցությամբ Թրամփին ուղղված Մերկելի ազդարարությունը, ԱՄՆ-ի հետ կիբերային համագործակցության կապակցությամբ Ռուսաստանի հուսադրությունը, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման կապակցությամբ Լավրովի հայտնած հույսը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին ուղղված Թրամփի բողոքի նամակը, Լատին Ամերիկայում ՆԱՏՕ-ի ներկայության հետ հակառակությունը, Թրամփի կողմից մաքսատուրքերի հաստատման հետ Նիդերլանդների հակառակությունը, Իրանի հետ առևտրական գործարքներ ունեցող եվրոպական երկրներին ուղղված Թրամփի ազդարարությունը, ՆԱՏՕ-ի փլուզման կապակցությամբ ԵԽ-ի նախագահի ազդարարությունը, Աֆրիկայի հյուսիսում ապաստանյալների կենտրոն ստեղծելու կապակցությամբ ԵՄ-ի ջանքերը, ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև լարվածության մեղմացմանն ուղղված Ավստրիայի ջանքերը, Ավստրիայի ընդգծումն այն մասին, որ Աֆրիկան միգրացիայի ճգնաժամի կարգավորման բանալին է համարվում, ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականի և Բրիտանիայի պահպանողականների գաղտնի հանդիպումը, Պուտինի կողմից Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիայի ստորագրումը, Ռուսաստանում ինտերնետի ու բջջային հեռախոսների վերահսկողության խստացումը, Սիրիայում Իրանի զինվորական ներկայությունը շարունակվելու հանդեպ Ռուսաստանի հովանավորությունը և Բրիտանիայի կառավարության ճգնության քաղաքականությունների դեմ բողոքի ակցիաները:

-------------------------

Հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի տարածաշրջանի անցած շաբաթվա քաղաքական իրադարձություններին, այդ կապակցությամբ առանձնացնելով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների գործադրման ժամկետի երկարացմանը: ԵՄ-ն վեց ամսով երկարացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետը և մի հաղորդագրությամբ ընդգծեց, որ այդ կապակցությամբ որոշումն ընդունվել է անդամ 28 երկրների միջև կոնսենսուսով: ԵՄ-ն այն պայմաններում է նման որոշում ընդունել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 16-ին հանդիպելու են: ԵՄ-ի պատժամիջոցները կենտրոնացած են ֆինանսական, էներգետիկայի ու պաշտպանական բաժինների վրա: Ուկրաինայի հարցով Ռուսաստանին ճնշման տակ դնելու ուղղված  իր ջանքերում ԵՄ-ն խոշոր չափերով ձախողել է: 2014 թվականից գործադրված այդ պատժամիջոցներն արժանացել են Մոսկվայի պատասխան քայլին և Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև առևտրական ու տնտեսական հարաբերությունների մակարդակի սաստիկ նվազման պատճառ է դարձել: Ռուս քաղաքագետ Նիկոլայ Թոփոռնինի ընդգծմամբ Ուկրաինայի արևելքում հակամարտությունը և դրա կարգավորման համար լուծում գտնելն այս պահին լուրջ բարդության են վերածվել Ռուսաստանի համար: Մոսկվայի դիտանկյունից Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները թշնամական ու անհիմն են: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրումն ու դրանց ժամկետի երկարացումը ԵՄ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում բարդ կծիկի են վերածվել: Միևնույն ժամանակ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետի վեց ամսով երկարացվելը Մոսկվայի դիտանկյունից ոչ-բարեկամական ու վանողական քայլ է համարվում: ԵՄ-ն պահպանելով հանդերձ Ռուսաստանի դեմ ճնշումներն այդուհանդերձ հակառակ է «Քաթսա»-ի օրենքի շրջանակներում Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին: Հատկապես որ այդ պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել նավթի ու գազի նախագծերի և եվրոպական ընկերությունների վրա: Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մուխինը հավատացած է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հեղինակները մեծ սխալ են թույլ տվել: ԵՄ-ն շարունակելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա հիմնված իր քաղաքականությունը, պահանջում է, որ հարգվեն այդ կապակցությամբ իր կարմիր գծերը:

---------------------------

Ռուսաստան կատարած երկու այցերից հետո հաջորդ շաբաթ առաջին անգամ այցելելով Եվրամիության մայրաքաղաք Բրյուսել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձելու է Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ ամրապնդել նաև եվրոպական կողմի վստահությունը: Թեմային անդրադարձել է լրագրող Արտակ Համբարձումյանը:

----------------------------

Հաղորդման երրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերին: Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ ՆԱՏՕ-ի անդամները Թրամփի ճնշումների դիմաց պաշտպանեցին իրենց ռազմական բյուջեն: ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից այդ դիրքորոշումը հաջորդեց

ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցների կողմից պաշտպանական ու ռազմական բաժիններին բավարար բյուջե չհատկացնելու կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած քննադատությանը: ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ առնվազն 10 երկրների ղեկավարներին հղած առանձին նամակներում այդ երկրների ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը ռազմական ծախսերին հատկացվելու պարտավորության հանդեպ անուշադրության կապակցությամբ ազդարարություն կատարեց: Խստաոճ այդ նամակում նա ընդգծել է, որ այլևս չի հանդուրժելու այդ երկրների կողմից ռազմական ու ՆԱՏՕ-ի ծախսերին բավարար հատկացումներ չկատարվելը: Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը անկարևոր  բնութագրելով Թրամփից ստացած նամակն ասել է. «ՆԱՏՕ-ի նստաշրջաններից առաջ նման նամակներն ու հաղորդագրությունները սովորական բնույթ են կրում: Ես նման նամակների պատ-առով չեմ սարսափում: ՆԱՏՕ-ի պաշտպանական բաժնում Բելգիան պահպանելու է նախկին ընթացքը: Մենք մասնակցել ենք ՆԱՏՕ-ի բազմաթիվ գործողությունների և դա Բելգիայի կառավարությունն է, որ պաշտպանական ծախսերի համակարգված կրճատման մասին պիտի որոշում ընդունի»: 2014 թվականին Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելուց հետո ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնեցին դադարեցնել իրենց ռազմական բյուջեների կրճատումը և առավել քան երբևե մասնակցություն բերել ռազմական այս բլոկի ծախսերի ապահովմանը և մեկ տասնամյակի ընթացքում իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը հատկացնել այդ նպատակին: ՆԱՏՕ-ի անդամ երկրների բյուջեն կազմում է աշխարհի ռազմական ընդհանուր ծախսերի շուրջ 70 տոկոսը: Գերմանացի քաղաքագետ Քրիստիան Վայփերֆորդն ասում է. «Վաշինգտոնը ցանկանում է ապագայում միայնակ աշխատել, հետևաբար ակնկալվում է նվազեցնել ՆԱՏՕ-ի նման ռազմական կոալիցիայի նշանակությունը, որտեղ միաձայնություն անհրաժեշտություն է համարվում: Ուրեմն անհրաժեշտ է, որ Գերմանիան ու մյուս երկրները և ԵՄ-ն առավել հզորությամբ անկախ աշխատանք տանեն»:  

2016 թվականին նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ու նաև Սպիտակ տուն մուտք գործելուց հետո Դոնալդ Թրամփն անգամներ ու տարբեր առիթներով քննադատել է նկատի ունեցած նպատակների իրագործման, այդ թվում ՀՆԱ-ի 2 տոկոսը պաշտպանական ու ռազմական ծախսերին հատկացնելու և ՆԱՏՕ-ի ծախսերի ապահովմանը բավարար մասնակցություն բերելու հանդեպ ՆԱՏՕ-ի որոշ եվրոպացի անդամների անտարբերությունը:

---------------------

Հաղորդման չորրորդ և վերջին բաժինը հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա ֆինանսական ու տնտեսական հարցերին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առևտրական լիարժեք պատերազմ սկսվելու կապակցությամբ ազդարարեց ԱՄՆ նախագահին: Մերկելն այս կապակցությամբ ընդգծեց, որ ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմից խուսափելու համար ԵՄ-ն գործադրելու է իր ողջ ջանքը, սակայն դրան պիտի մասնակցի նաև ԱՄՆ-ն: Թրամփի վարչակազմը վերջերս նոր մաքսատուրքեր սահմանեց ԵՄ-ից ներկրվող ալյումինի ու պողպատի համար և քննարկում է ավտոների, բեռնավտոների ու նրանց մասերի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու հարցը: Մերկելը քննադատելով Թրամփի գանգատն այն մասին, թե ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի ու Գերմանիայի հաշվեկշիռը գերազանցում է հօգուտ վերջիններիս, ընդգծել է, որ Թրամփի հաշվարկումները սխալ են, քանի որ դա կատարվել է հիմք ընդունելով միայն ապրանքները՝ անտեսելով ծառայությունների բաժինը:

  

 

 

Jul 07, 2018 20:16 Asia/Yerevan
Մեկնաբանություններ