Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք ենք նետելու շաբաթվա կարևոր իրադարձություններին, որոնք են՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, Թրամփ-Պուտին հանդիպման սեմին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի  միջև լարվածության սրումը, Ռուսաստան-Հունաստան դիվանագիտական լարվածության թիկունքում ԱՄՆ-ի ներկայությունը, Գերմանիայում իշխանափոխության կապակցությամբ Թրամփի ցանկության մասին Գաբրիելի հայտարարությունը, Թրամփի քննադատությունների դիմաց Գերմանիայի հանդեպ ՆԱՏՕ-ի  հովանավորությունը, Թրամփի Բրիտանիա կատարած այցի կապակցությամբ բողոքի ակցիաները, Բրիտանիայում «Բրէքզիթ»-ի մասին Թրամփի արտահայտություններից հետո ֆունտի փոխարժեքի նվազումը, Իտալիայի պետական պարտքի ծավալի մեծացումը, Եվրոպան անկայունացնող ջանքերի կապակցությամբ ԱՄՆ-ին ուղղված Ֆրանսիայի զգուշացումը, Թրամփի հանդեպ գերմանացիների անվստահության մասին սոցհարցման արդյունքների հրապարակումը, ապաստանյալներին օժանդակություն ցուցաբերելուց Եվրոպայի հրաժարումը, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ուղղված Թրամփի խիստ քննադատությունը, Գերմանիայից ամերիկացի զորայինների հեռացման հետ գերմանացիների շուրջ կեսի համաձայնությունը, Իրանի դեմ պատժամիջոցներից ֆրանսիական ընկերություններին բացառելու հետ ԱՄՆ-ի հակառակությունը, ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու ձևի կապակցությամբ Թրամփի զգուշացումը, Ռուսաստանի հակաարևմտյան պատժամիջոցների գործադրման ժամկետի երկարացումը, ՆԱՏՕ-ի կապակցությամբ Թրամփի ու Մաթիսի հակասական արտահայտությունները, ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեի ավելացման հետ Ֆրանսիայի ու Իտալիայի հակառակությունը, Պուչդեմոնին Մադրիդ արտահանձնելու հետ Գերմանիայի համաձայնությունը, իսրայելյան արտադրանքների գնման բոյկոտին Իռլանդիայի Սենատի հայտնած վստահությունը, ՆԱՏՕ-ի հակառուսական հաղորդագրության հանդեպ  Մոսկվայի կոշտ  արձագանքը, ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը սկսելու համար Մակեդոնիային ուղղված հրավերը, ԵԽ-ի նախագահի կողմից Թրամփին ուղղված խիստ զգուշացումը, Եվրոպայում ազգայնամոլության աճի հանդեպ Մակրոնի զգուշացումը, ԵՄ-ից լիարժեք հեռանալու կապակցությամբ Բրիտանիայի վարչապետի հնչեցրած սպառնալիքը, Բրիտանիայում քիմիական նոր հարձակման գործով Ռուսաստանին մեղադրանքներ ուղղվելու պատճառով Լոնդոնի ու Մոսկվայի միջև քաղաքական նոր լարվածությունը, Թրամփի հավակնությունն այն մասին, որ Եվրոպան չնչին մասնակցություն ունի ՆԱՏՕ-ի ծախսերին, Բեռլինում ԱՄՆ դեսպանի միջամտողական արտահայտությունների կապակցությամբ Գերմանիայի զայրույթը, Իրանի հետ ոչ-դոլարային առևտրին եվրոպական եռյակի տված համաձայնությունը,   ԱԳ նախարար Բորիս Ջանսոնի և «Բրէքզիթ»-ի հարցերով նախարար Դեյվիդ Դեյվիսի հրաժարականով Բրիտանիայում սկսված քաղաքական ճգնաժամը, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև խորհրդարանական կապերի վերականգնման համար Մոսկվայի դիմումը, ապաստանյալների մուտքը կանխելու նպատակով Թուրքիայի հետ Բուլղարիայի սահմանին պատնեշի կառուցման հանդեպ Բուլղարիայի հայտնած հովանավորությունը, Ֆինլանդիայի  նախագահի ընդգծումն այն մասին, որ Եվրոպայի հարցերին միջամտության համար հիմք է ծառայում Եվրոպայի թուլությունը, Թրամփի քաղաքականությունների դեմ Եվրոպայում կազմակերպված բողոքի ծավալուն ակցիաները և Բրիտանիայում անօթևանների ցավալի վիճակի մասին վերջին զեկույցը:

--------------------

Ադրբեջանն իր գործողություններով խաթարում է խաղաղ կարգավորման մթնոլորտը, երեկ Բրյուսելում հայաստանյան լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով՝ եթե խոսվում է խաղաղ կարգավորման մասին, ապա միջազգային հանրությունը պետք է աջակցի համապատասխան մթնոլորտի ձևավորմանը, հակառակ դեպքում, ըստ Փաշինյանի, այս մթնոլորտում հնարավոր չէ խոսել խաղաղ կարգավորման մասին։ Այդ մասին մեր հաղորդման կարճ զրույցում:

--------------------

Այս շաբաթվա հաղորդման երկրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական զարգացումներին, որոնցից ամենակարևորը ԵՄ-ից լիարժեք հեռացման մասին Բրիտանիայի վարչապետի հնչեցրած սպառնալիքն էր: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱԳ նախարար Բորիս Ջանսոնի հրաժարականից րոպեներ անց Համայնքների պալատ մեկնելով ԵՄ-ի հասցեին սպառնալիք հնչեցրեց հայտարարելով, որ եթե վերջինս համաձայնի «Բրէքզիթ»-ի կապակցությամբ Լոնդոնի առաջարկած ծրագրին, Բրիտանիան առանց որևէ կողմնակի համաձայնության կլքի ԵՄ-ն: Բրիտանիայի վարչապետը ԵՄ-ից հեռանալու եղանակի շուրջ տարաձայնության պատճառով իր կառավարության երեք ազդեցիկ անդամներին կորցնելու օրը ԵՄ-ից պահանջեց Լոնդոնի ցանկությունների հանդեպ առավել ճկունություն ցուցաբերել: Թերեզա Մեյը խոսքն ուղղեց Բրիտանիայում ու նույնիսկ ԵՄ-ում գտնվող այն անձանց ովքեր խոսում են ԵՄ-ից հեռացման մասին նոր հանրաքվե անցկացնելու մասին և համոզված են, որ այս անգամ բրիտանացիները կողմ կքվեարկեն ԵՄ-ում մնալու օգտին, հստակ կերպով հայտարարեց. «Նոր հանրաքվե չի լինելու»: Թերեզա Մեյը Համայնքների պալատում ընդգծեց, որ ԵՄ-ն առավել կառուցողական դիրքորոշում պիտի ընդունի Լոնդոնի հետ-բրէքզիթյան առաջարկների կապակցությամբ, քանի որ առկա է առանց կողմնակի համաձայնության ԵՄ-ն լքելու վտանգը: Թերեզա Մեյի ելույթն իրականության մեջ ԵՄ-ում Բրիտանիայի ներկայությունը շարունակվելու կողմնակիցներին ուղղված սպառնալիք էր: Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնը, «Բրէքզիթ»-ի հարցով նախարար Դեյվիդ Դեյվիսը և նրա տեղակալ Սթիվ Բեյքըրը բողոքելով Եվրոպայի հետ Լոնդոնի կապերի կապակցությամբ Մեյի նախագծին վայր դրեցին իրենց լիազորությունները: ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու գործընթացի մեկնարկը տրվեց 2017 թվականի մարտին և որոշված է, որ այդ գործընթացը եզրակացվի 2019 թվականի մարտին:

--------------------------

Հաղորդման երրորդ երրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերին: Այս ուղղությամբ կարելի է առանձնացնել Բրյուսելում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հակառուսական ամփոփիչ հաղորդագրության հանդեպ Մոսկվայի կոշտ արձագանքը: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը պատասխանելով այս գագաթնաժողովի առաջին օրվա ամփոփիչ հաղորդագրությանը քննադատեց ՆԱՏՕ-ի այդ քայլը և դա ռազմական անօգուտ դաշինք անվանեց: ՆԱՏՕ-ի հաղորդագրության մեջ Մոսկվան մեղադրվել է ռազմական այդ դաշինքի սահմանների մերձակայքում հրահրիչ քայլերի դիմելու մեջ: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը թուիթերյան մի ուղերձում պատասխանելով այս հաղորդագրությանը հայտարարեց. «Մինչ ՆԱՏՕ-ի ռազմական անօգուտ դաշինքը մեզ սադրիչ քայլերի մեջ է մեղադրում ու Բրյուսելում այդ կապակցությամբ ցասումնալի բողոք է ներկայացնում, մենք պատրաստվում են դիտելու «ԱԱ-2018»-ը»: ՆԱՏՕ-ի անդամ երկրները Բրյուսելում գումարված գագաթնաժողովի հուլիսի 11-ի նիստի ամփոփիչ հաղորդագրության մեջ  ՆԱՏՕ-ի սահմանների մերձակայքում ու Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի ռազմական ու սադրիչ քայլերը և Ղրիմի կցումը տարածաշրջանում անկայունության ազդակները համարեցին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգի միջոցով ընթերցված հաղորդագրության մեջ Կալինինգրադում երկակի օգտագործման ունակությամբ արդիական հրթիռների տեղադրումը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային սահմանների հաճախակի ոտնահարումը, Ղրիմում ռազմաբազայի կառուցումը, ռազմական կարողության թարմացման ուղղությամբ ներդրումները և սպառազինության վերահսկման կապակցությամբ պարտավորությունների հանդեպ անտարբերությունը Ռուսաստանի ռազմական վտանգավոր քայլերից են համարվել: ՆԱՏՕ-ի անդամ երկրների նաև Մոսկվային մեղադրելով անդամ երկրների ընտրություններում միջամտություն կատարելու, հետախուզության և ինտերնետային վնասակար աշխատանքներ իրականացնելու մեջ հավելեցին, որ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձի և այդ կապակցությամբ Ռուսաստանի ենթադրյալ դերակատարության հարցի մասին համակարծիք են Բրիտանիայի հետ և իրենց աջակցությունն են հայտնում այդ երկրին: ՆԱՏՕ-ի հաղորդագրության մեջ նաև ընդգծում կատարվելով այն մասին, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցության համար, ասված է. «Ռուսաստանի ագրեսիվ քայլերն, այդ թվում քաղաքական նպատակներով բռնի ուժի կիրառումը մարտահրավեր են նետում ՆԱՏՕ-ին և խաթարում են Եվրոպայի անվտանգությունն ու համաշխարհային կարգը»: Նկատի առնելով ՆԱՏՕ-ի վերջին հաղորդագրության մեջ ընդգծված թշնամական դիրքորոշումները թվում է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները շարունակելու են հագեցած մնալ լարվածությամբ ու փոխադարձ կասկածանքով:

------------------

Բարեկամներ այս շաբաթվա հաղորդման չորրորդ և վերջին բաժնում ամփոփ հայացք ենք նետելու Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Եվրոպական եռյակը շարունակելու է Իրանի հետ առևտրական հարաբերությունները: Այս շրջագծում Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան իրենց համաձայնությունը տվեցին Իրանի հետ ոչ-դոլարային առևտրական հարաբերությունների պահպանմանը: Սա ԱՄՆ-ի բացակայությամբ եվրոպացիների գործնական առաջարկներով ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ վերցված կարևոր քայլ է համարվում: ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստից հետո ԵՄ-ն հանդես գալով հաղորդագրությամբ, հայտարարեց, որ բանկային խողովակների պահպանումը, Իրանի նավթի ու գազի արտահանման շարունակվելը և Իրանում ներդրման ցանկալի մթնոլորտի ստեղծումը գերակայություն վայելող հարցերից են: Թվում է, որ Իրանի առևտրական գլխավոր գործընկերները համարվող եվրոպական երեք մեծ երկրների և Իրանի առևտրական հարաբերությունը ոչ-դոլարային հարթակում շարունակվելը չնայած ԱՄՆ-ի կողմից միջուկային պատժամիջոցների վերականգնման Եվրոպայի ու Իրանի միջև առևտրական ու տնտեսական հարաբերությունների գոյատևման համար ելք է ստեղծում: Եվրոպայի դիմադրությունն ԱՄՆ-ի հանդեպ, որի հետ բազմաթիվ տարաձայնություններ ունի, այսօր իր դրսևորումն է գտնում Իրանի հետ առևտրական, տնտեսական ու բանկային հարաբերությունների պահպանմանն ուղղված Եվրոպայի վճռականության մասին հայտարարությամբ:

 

 

Պիտակ

Jul 15, 2018 17:01 Asia/Yerevan
Մեկնաբանություններ