Անապատներն ունեն հատուկ գրավչություն: Այս տարածքները մշտապես ազդել են մարդու հոգու վրա: Նա, ով մեկ անգամ  գերվի անապատի հմայքով, երբեք չի ազատվի այդ գերությունից:

Ավստրիացի  աշխարհագրագետ ու զբոսաշրջիկ Ալֆոնս Գաբրիելն ասում է. «Նա, ով մեկ անգամ  գերվի անապատի հմայքով, մինչև կյանքի վերջ չի ազատվի այդ գերությունից»: Գաբրիելը 1927-1937թթ, երեք անգամ այցելել է Իրան: Նա գտնում էր, որ Իրանն արևելքի սիրտն է: Նա ասում էր որ իր ամենաանմոռանալի հուշերը կապված են Իրանի անապատների հետ: Այցելությունների ավարտին, Ալֆոնս Գաբրիելը գրեց մի գիրք` անապատաների մասին, որը կոչվում էր «Անցում Իրանի անապատներից»: Գրքում ասվում է. “Անապատները հատուկ գրավչություն ունեն: Այս անհոգի շրջանները, որ մարտահրավեր են նետել մարդկային չափանիշներին, խիստ ազդում են մարդու մտածողության վրա: Այն աշխարհը, որ փնտրում ենք, միայնակ աստղի պես, անշարժ ու ազատ ամեն տեսակի խնդրից, գտնվում է մահից ու կյանքից ավելի վեր: Նրանք, ովքեր ծանոթ չեն կամ չեն շփվել անապատի հետ, անապատ ասելիս միայն վախ են հիշում: Իսկ նա, ով ծանոթ է անապատի գեղեցկություններին ու վախերին, անմիջապես մեծ ոգևորություն է զգում, երբ խոսում է  անապատի մասին, ցանկանալով մեկ անգամ ևս կրկնել այդ փորձը»:

Էջեր «Անցում Իրանի անապատներից» գրքից

 

 

Ընդհանրապես, յուրաքանչյուր զբոսաշրջիկ, որևէ վայր մեկնելիս փորձում է  գտնել խաղաղություն` առօրյա հոսգերից ազատվելու համար: Իսկ քանի որ անապատը խորհրդանշում է  խաղաղություն, շատերն են ձգտում այցելել անապատ: Այս ավազի աշխարհում կարելի է  տեսնել և զգալ լռությունը, աստղաբույր գիշերները և անծանոթ ու առեղծվածային աշխարհը: Անապատն ամենակարևոր զբոսաշրջային վայրերից է, որը համարվում է աստվածային բարիքների եզակի հարստություն: Չնայած անապատի տեսակը կախված է նրանից, թե որքան է այն բարձր ծովի մակարդակից, որքան են տեղանքում լինում տեղումները, որքան է դրանում աղի պարունակությունը, սակայն այս ամենն այնքան էլ էական չեն այն մարդու համար, ով այցելում է  անապատ: Նման այցելությունն ունի առանձնահատուկ հաճույք և բազմաթիվ մարդիկ, անապատի խաղաղությունը զգալու համար այցելում են աշխարհի տարբեր անապատներ, ինչպես` Սահարան Աֆրիկայի հյուսիսում, Գաբին Մոնղոլայիում, Նամիբը Նամիբիայում և Վիկտորիան` Ավստրալիայում:

 

«Մեսր» անապատն Իրանում

 

 

Մեր մոլորակի մեկ երրորդը կազմված է անապատներից: Բոլոր աշխարհամասերում կան անապատներ: Անապատը բնության ամենահրաշագեղ վայրերից մեկն է: Մի վայր, որն ունի անծայրածիր հորիզոն և որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են երկինքն ու երկիրը միանում իրար: Անապատը բնության զայրույթի ու Աստծո բարության խառնուրդն է: Այստեղ կարելի է զգալ քամու պարը, հողի վայրիվերումը, անապատային բույսերի գեղեցկությունը, ավազների ալիքների շարժումը: Անապատի ճամփորդն այս գեղեցիկ տարածքն այցելելով, այցելում է  հողագույն  մի օրրան, որպեսզի այնտեղ  ունենա աննկարագրելի տպավորություններ: Անապատի գրավչությունները բազմաթիվ են: Այնտեղ մարդը ծանոթանում է  արարչագործության գաղտնիքներին, բույսերի կյանքին, ինչպես նաև յուրահատուկ բույսերի ու կենդանիների հետ: Անապատում կարելի է  տեսնել նաև պատմական քաղաքներ, որոնք այլևս հիշողություն են դարձել: Դահուկավազքն անապատային ուղևորության կարևոր մասերից է: Սակայն ամենակարևորը անապատի լռությունն է: Մարդիկ անապատ են այցելում նաև աստղաբույլ երկինքը տեսնելու համար: Նրանք ցանկանում են աստղերի հիասքանչ  պարը տեսնել գիշերվա սև էկրանի վրա, որից հետո խոնարհվում են այս գեղեցկության առջև: Այդպիսով անապատը դառնում է մի պատուհան, որից  կարելի է  տեսնել արարչագործության իմաստնությունը:

Իրանի Մարանջաբ անապատը  

 

 

Իրանի տարածքի մեկ չորրորդը կազմում են անապատները: Իրանի հիանալի անապատներն ունեն այն բոլոր առանձնահատկությունները, որ մարդիկ ցանկանում են տեսնել: Ամենակարևոր անապատներից մեկը Լութի անապատն է, որը 2016թ գրանցվեց որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին համաշխարհային բնական ժառանգության նմուշ: Հատկանշական է, որ Լութ անապատն աշխարհի ամենատաք վայրն է,իսկ թե ինչու այն գրանցվեց որպես համաշխարհային ժառանգություն, պատճառները տարբեր էին: Նախ այն պատճառով, որ այս  անապատում կարելի է տեսնել  աշխարհի ամենամեծ անապատային ծաղկամանները, որոնց բարձրությունը հասնում է 12 մետրի: Լութ անապատում է գտնվում նաև քլութների հրաշագեղ քաղաքը: Այստեղ  գոյություն ունի նաև եզակի մի երևույթ, որը կոչվում է գեոմորֆոլոգիա, և որը ձևավորվել է հազարավոր տարիների ընթացքում: Այս անապատում հետաքրքիր են նաև քամու և ջրի շփումից առաջացած բնական երևույթները: Լութ անապատում կարելի է նաև տեսնել  ավազե հսկայական բուրգեր և ավազի երանգավորումը` սկսած շագանակագույնի երանգներից մինչև մոխրագույն ու սև: Այստեղ կարելի է տեսնել նաև ամենաբարձր ռեբդուները: Ալիքավոր ավազե տարածքները, բազալտե լավաները և որպես բովված ցորեն  հռչակված շրջաններից մեկը  նույնպես Լութ անապատի գեղեցկություններից են:

Դոկտոր Ալի Շարիաթին ասում էր. «Այն, ինչ աճում է  գեղեցիկ անապատում, երևակայություն է: Երևակայությունը միակ անտեսանելի թռչունն է, որն ազատ ու անկախ սավառնում է անապատում և կարելի է տեսնել միայն նրա ստվերը, որը տարածվում  է անապատի վրա: Անապատը երկրի ավարտն է, գոյության տարածքի ավարտը: Անապատում կարծես հասնում ենք մի այլ կյանքի սահմանի: Անապատում կարելի է  տեսնել, կարելի է զգալ: Աստված ներկա է անապատում»:

 

Jul 16, 2018 18:20 Asia/Yerevan
Մեկնաբանություններ