«Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում ձեզ կներկայացնենք Շեյխ Քոլեյնի անվամբ հայտնի Շեյխ Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Յաըղուբ Իբն Էսհաղ Ռազիին:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում  կշարունակենք  նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը  իրանցի մեծ մտավորական իսլամական օրենսգետ ու մոհադես  և «Ալ-Քաֆի» գրքի հեղինակ՝  Շեյխ Քոլեյնի անվամբ հայտնի Շեյխ Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Յաըղուբ Իբն Էսհաղ Ռազիի մասին, ով Հադիսի գիտության մեջ մեծ հռչակ է վայելում իսլամ աշխարհում ու Իրանում: 

--------------------

Ասացինք, որ Շեյխ Քոլեյնի անվամբ հայտնի Աբու Ջաըֆար  Մոհամմեդ Իբն Յաըղուբ Իբն Էսհաղ Քոլեյնին լուսնային 3-րդ դարի երկրորդ կեսի և 4-րդ դարի առաջին կեսի շիա հայտնի գիտնականը, իսլամագետն ու մոհադեսն է: Ասվում է, որ այդ մեծ մոհադեսը լուսնային հիջրեթի 258 թվականին՝ Իմամ Հասան Ասկարիի առաջնորդության շրջանում, ծնվել է գիտության ու կրոնի հետևորդ մի ընտանիքում Իրանի պատմական Ռեյ քաղաքին ենթակա Քոլեյնում: Շեյխ Քոլեյնիի հայրն ու մորեղբայրը ժամանակի հայտնի գիտնականներից ու մոհադեսներից են եղել և Քոլեյնին նրանց մոտ ստացել է իր տարրական կրթությունը: Այնուհետև գիտություն վաստակելու նպատակով Քոլեյնից մեկնել է Ռեյ, Ղոմ, Քուֆե և Բաղդադ  ու հանդիպել է շատերին, ովքեր առանց միջնորդի հադիսներ էին լսել Իմամ Հասան Ասկարիից ու Իմամ Հադիից և աշակերտել է հայտնի ուսուցիչների: Շիա իմամների հանդիսները (ասույթները) հավաքագրելու ճանապարհին Քոլեյնին մեծ  տառապանք է կրել և այցելել է բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր: Նաև ասացինք, որ նա իսլամական առաջին գիտնականն է, որ իսլամական շրջանում իր ճշմարտախոսության և հադիսների ու վկայությունների բնագավառում իր յուրահատուկ հմտության պատճառով ստացել է «Սեղաթ-էլ-Էսլամ» կամ «իսլամի վստահելին» կոչումը: Քոլեյնին վախճանվել է լուսնային հիջրեթի 329 թվականի  շաըբան ամսին կամ մեկ այլ վկայությամբ 238 թվականին և նրա դին հողին է հանձնվել Բաղդադի շուկայում գտնվող «Բաբ-ալ-Քուֆե»-ում:

 

Շեյխ Քոլեյնի անվամբ հայտնի Աբու Ջաըֆար  Մոհամմեդ Իբն Յաըղուբ Իբն Էսհաղ Քոլեյնին սրատես ու լայնախոհ մտավորական էր և լավապես ծանոթ էր իր ապրած ժամանակաշրջանի մշակութային, կրոնական ու հասարակական բացերին: Նա ապրել է տարբեր աղանդների ու դավանանքների տեսակետների բախման շրջանում: Այդ պատճառով էլ ուսմանը զուգահեռ ծանոթացել է այլ աղանդների ու դավանանքների գաղափարներին և տիրապետել է դրանց: «Ալ-ռադ էլ-ալ-Ղարամաթա»-ն ժամանակի դավանանքների ու աղանդների գաղափարների մասին նրա համապարփակ տեղեկությունների վկայությունն է: Քոլեյնիի ժամանակաշրջանում Ղարմաթիները զրադաշտականության, մանավիականության ու իսլամի գաղափարների բաղադրությունը համարվող ուսմունքով պայքարի էին դուրս եկել մուսուլմանների համոզումների ու սրբությունների դեմ: Շեյխ Քոլեյնին «Ալ-ռադ էլ-ալ-Ղարամաթա» աշխատությունը նվիրեց այս աղանդի հավատքի քննադատությանը և դա հասանելի դարձնելով մուսուլմաններին կարողացավ կանխել այս աղանդի միջոցով իսլամական ազնիվ հավատի մեջ շեղումը:

Շեյխ Քոլեյնիի ապրած շրջանում ժողովուրդը  հեռացել էր իսլամի մեծ մարգարեի գերդաստանի ասույթներից: Քոլեյնիի ծնունդը համընկնում է Իմամ Հասան Ասկարիի առաջնորդության շրջանին, իսկ նրա ուսման շրջանը՝ Հազրաթ Մահդիի ժամանակավոր բացակայությանը:

Այս շրջանում ոմանք փորձում էին սուտ ասույթներ կեղծելով կամ աղավաղելով ասույթները կամ հադիսները, իրենց օգտին չարաշահել ԷԻմամի բացակայությունը: Այս ժամանակահատվածում մեծացել էր մարգարեի ու նրա գերդաստանի արժեքավոր ժառանգությունը համարվող նրանց ասույթների կամ հադիսների մոռացության տրվելու վտանգը, քանի որ այդ հադիսները փոխանցողների մահով ու ժամանակի Իմամի բացակայությամբ շիաները զրկվել էին այդ գոհարներից: Նման պայմաններում վկայությունների ու հադիսների հավաքագրման ուղղությամբ իսլամական տարբեր դավանանքների հոգևոր գործիչների կողմից ջանքեր սկսվեցին ու տարածվեցին ամբողջ իսլամական տարածքներում: Այս ջանքն այնքան համատարած տեսք ստացավ որ այդ ժամանակաշրջանը կոչում են «Հադիսի  դարաշրջան»: Հադիսի գիտության ծարավները քաղաքից քաղաք մեկնելով վկայողներ էին որոնում, որպեսզի նրանց միջոցով ընդլայնեն իրենց տեղեկությունները:

Շեյխ Քոլեյնիի  արձանը Քոլեյն քաղաքում

 

Այս դարաշրջանում սունի  դավանանքի հետևորդների ջանքերն այնքան ուշագրավ էին, որ կարելի է ասել սունիները պարտական են այս դարաշրջանին: Շուրջ մեկ դար տևած այս ժամանակահատվածում մշակվեցին սունի դավանանքի վեցյակ գրքերը, որոնք հայտնի են «Սահահ Սեթա» անունով: Սունիները, ովքեր հադիսների վկայության հարցում մեծ  մարգարեի գերդաստանի անդամներին ու նրա  աջակիցներին և այլ մոհադեսներին չէին տարբերակում, երբ լուսնային հիջրեթի 3-րդ դարում սկսեցին հադիսների հավաքագրումը, դրա սկզբնաղբյուրից երեք հարյուր տարի հեռավորության վրա էին գտնվում: Հակառակ իսլամի մյուս դավանանքներին շիաներն արժևորեցին իսլամի մեծ մարգարեի գերդաստանից սերող իմամների գոյության շնորհը և մարգարեի վախճանումից հետո 250 տարի իմամներից հադիսներ ու վկայություններ ունկնդրեցին: Երբ Իմամի ժամանակավոր բացակայության շրջանում Շեյխ Քոլեյնին սկսեց հադիսների հավաքագրումը դեռ հատուկ ներկայացուցիչների միջոցով հնարավոր էր նրան հասանելիություն ունենալ և գոյություն ունեին մոհադեսներ, որոնք առանց միջնորդների Իմամ Հադիից ու Իմամ Հասան Ասկարիից հադիսներ էին փոխանցում: Այս ժամանակաշրջանում ժողովրդի ու Իմամի միջև կապը պահպանվում էր չորս հատուկ ներկայացուցիչների միջոցով և հիմնականում Քոլեյնին այդ չորս ներկայացուցիչների միջոցով կարող էր կապվել ժամանակի Իմամի հետ:

Բանասերների համոզմամբ ժամանակավոր բացակայության զգայուն ժամանակահատվածում հայտնված Շեյխ Քոլեյնին լավապես ճանաչում էր ժողովրդի կարիքը և քանի որ ըմբռնել էր կրոնի մեջ  շեղումների առաջացման վտանգը, որոշեց հավաքագրել մեծ  մարգարեի գերդաստանի ասույթները՝ հադիսները, որպեսզի ժողովուրդն օգտվելով մեծ մարգարեի գերդաստանի խոսքերից գտնի փրկության ճամփան: Նա ճամփորդելով իսլամական տարբեր քաղաքներ  հավաքագրում է հադիս վկայողների մտքում պահված գանձերը, որպեսզի ժողովուրդը մեծ մարգարեի գերդաստանի գիտության շնորհիվ կարողանա գտնել ճշմարտության ուղին և զերծ մնալ շեղումներից:

Շեյխ Քոլեյնիի ժամանակաշրջանում ժողովրդից բացի նեղ վիճակում էին հայտնվել նաև իսլամագետներն ու հոգևորականները: Քանի որ Իմամի բացակայության պատճառով հասանելիություն չունեին գիտության ու իմաստնության սկզբնաղբյուրին և միևնույն ժամանակ չունեին վստահելի մի աղբյուր, որին դիմելով կարող էին գտնել կրոնական բոլոր հարցերի պատասխանը: Շեյխ Քոլեյնիի երկար տարիներ կտրած տառապանքի ու դժվարությունների արդյունքը «Ալ-Քաֆի» արժեքավոր հավաքածուի տեսքով ներկայացվել է մուսուլմաններին ու հոգևոր ոլորտի գործիչներին, այնպես որ արդեն 1000 տարի  է ինչ տարբեր դավանանքների պատկանող կրոնական ոլորտի ցանկացած գիտնական ու բանասեր այդ գրքի օգնությանը կարիք է զգում:

Քոլեյնին իր կյանքի 20 տարիները նվիրեց «Ալ-Քաֆի» արժեքավոր գրքի ստեղծմանը: «Ալ-Քաֆի»-ն շիա իսլամագիտության մեջ որպես աղբյուր համարվող չորս վավերական աղբյուրներից մեկն է, որը ոչ միայն համարվում է Քոլեյնիի ամենակոթողային աշխատանքը, այլև իսլամական հասարակության մեջ հադիսի բնագավառում համարվում է ամենավավերական աղբյուրը: Գրեթե  11 դար առաջվանից այս աշխատությունը կրոնական վճիռներ կայացնելու համար շիա մեծ կրոնագետների ու մոհադեսների կողմից որպես աղբյուր է օգտագործվում: Հաջորդ հաղորդման ժամանակ առավել մանրամասնորեն կծանոթանանք այս աշխատությանը:

 

 

Jul 18, 2018 16:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ