Ելք դեպի լույս 291
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 7-11-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է
Նախ կլսենք Թոբե սուրայի 7-րդ այան.
كيف يكون للمشركين عهد عندالله و عند رسوله الا الذين عاهدتم عند
المسجد الحرام فما استقاموا لكم فاستقيموا لهم ان الله يحب المتقين
<Աստված և մարգարեն միթե կարող էին դաշինք կնքել կռապաշտների հետ: Սակայն եթե նրանք հարգեն Մեքքայի տաճարի մոտ կնքած դաշինքը, դուք նույնպես հավատարիմ մնացեք դրան: Այնքան ժամանակ, մինչև նրանք օրինավոր ընթացք ցույց տան, դուք էլ փոխադարձաբար վարվեք: Աստված սիրում է նրանց, որ երկնչում են իրենից>:
Այս այան ասում է, որ մուսուլմանները պետք է հարգեն այն դաշինքը, որ կնքվել է կռապաշտների հետ, եթե նրանք նույնպես հավատարիմ են: Սակայն եթե դաշինքը խախտվել է չպետք է շարունակել հավատարիմ մնալ դրան: Իսլամը շատ կարևոր է համարում առաքինությունը նույնիսկ թշնամիների հետ հարաբերություններում, նրանց նկատմամբ չպետք է անարդար լինել:
Այս այայից սովորում ենք.
1. Թշնամու հետ դաշինքը պետք է հարգվի փոխադարձ կերպով և ոչ թե միակողմանիորեն:
2. Հավատարմությունը դաշինքների ու հասարակական պայմանագրերի նկատմամբ, համավում է առաքինություն:
Այժմ կլսենք Թոբե սորայի 8-րդ այան․
كيف و ان يظهروا عليكم لايرقبوا فيكم الا و لا ذمه يرضونكم بافواههم
و تابي قلوبهم و اكثرهم فاسقون
<Ինչպես պետք է նրանք հարգեն այս դաշինքը, եթե իրենք հաղթեն, ոչ արյան կապերին և ոչ էլ իրենց երդումին պիտի հարգանք ընծայեն: Խոսքով հավանություն են հայտնում, սակայն սրտով ուրանում են: Նրանք մեծ մասամբ ոճրագործներ են>:
Այս այան խոսում է այն մասին, որ եթե կռապաշտները հասնեն իշխանության, չեն հարգի ոչ մի սկզբունք, ինչպես նաև դաշինքը: Ուրեմն պետք է ուշադիր լինել նրանց նկատմամբ և չմոռանալ, որ նրանց սրտում գոյություն ունի քեն մուսուլմանների նկատմամբ:
Այս այայից սովորում ենք․
1. Պետք է թշնամուն ճիշտ ճանաչել:
2. Թշնամու նկատմամբ չպետք է լինել միամիտ:
Այժմ կլսենք Թոբե սորայի 9-րդ այան․
اشتروا بايات الله ثمنا قليلا فصدوا عن سبيله انهم ساء ماكانوا يعملون
<Ղուրանի այաները փոխեցին գծուծ շահի հետ, հավատացյալներին մոլորեցրին ուղիղ ճանապարհից : Նրանց բոլոր արարքները անօրինություն են>:
Այս այան ասում է. Թշնամիները չեն ուզում, որ Աստծո կրոնը տարածվի: Դրա համար նրանք փող են ծախսում և ամեն ինչ անում են , որպեսզի ճշմարտությունը կոծկվի։
Այս այայից սովորում ենք․
1. Կորցնելով աստվածային այաները, փոխարենն ինչ էլ որ ձեռք բերենք, չի կարող դրանց հետ հավասարվել:
2. Թշնամիները կրոնի հետ պայքարում են միայն իրենց աշխարհիկ հաճույքների համար և չունեն ոչ մի տրամաբանություն:
Այժմ կլսենք Թոբե սուրայի 10 և 11-րդ այաները․
لايرقبون في مومن الا و لا ذمه و اولئك هم المعتدون - قان تابوا و
اقاموا الصلوه و اتوا الزكاه و فاخوانكم في الدين و نفصل الايات لقوم
يعلمون
<Նրանք Հավատացյաների հետ իրենց դաշինքները և արյան կապերը խլեցին, որովհետև ոճրագործներ են: Բայց երբ ուղղեն իրենց սխալները, աղոթք անեն և ողորմություն տան, ձեր կրոնակից եղբայրները կդառնան: Աստծո պատվիրանները հստակ կերպով կբացատրեմ նրանց, որ կարողանան հասկանալ>:
Այս այաները մեկ անգամ ևս ասում են, թե ինչպես են անհավատներն ու կռապաշտները թշնամություն տածում մուսուլմանների նկատմամբ: Նրանք իրենց թույլ են տալիս ոտնահարել սահմանը և անտեսել դաշինքը: Այնուհետև ասվում է, որ վերադարձի ճանապարհը նրանց համար փակ չէ և եթե հրաժարվեն կռապաշտությունից ու կատարեն իրենց կրոնական պարտականությունները , կհամարվեն մուսուլմանների եղբայրները:
Այս այաներից սովորում ենք․
1. Ուխտադրժությունը նույնպես համարվում է բռնություն:
2. Աղոթքը և բարի գործ անելը համարվում են առաջին նախապայմաններից` կրոնական եղբայրության շրջանակ մուտք գործելու համար:
Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 291-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝
մնացեք խաղաղությամբ