Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 12-16-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

 

Նախ  կլսենք Թոբե սուրայի 12 և 13-րդ այաները

و ان نكثوا ايمانهم من بعد عهدهم و طعنوا في دينكم فقاتلوا ائمه الكفر
انهم لا ايمان لهم لعلهم ينتهون / الا تقاتلون قوما نكثوا ايمانهم و هموا
باخراج الرسول و هم بدوء كم اول مره اتخشونهم فالله احق ان تخشوه ان كنتم
مومنين

<Եթե ուրանան իրենց հանդիսավոր դաշինքը և խանգարեն ձեր կրոնին, հարձակվեք անհավատների ղեկավարների վրա, որպեսզի դադարեցնեն իրենց չարագործությունները: Որովհետև նրանց համար նվիրական երդում չկա բնավ: Դուք պիտի մերժեի՞ք կռվել մի ուրացող  ազգի դեմ, որ փորձում է վտարել ձեր մարգարեին: Այդ ժողովուրդն ինքը կհարձակվի ձեզ վրա: Պիտի վախենա՞ք նրանից: Բայց եթե դուք հավատացյալ եք, միթե՞ չպետք է երկնչեք Աստծուց >:

Այս այաներն ասում են, որ եթե կռապաշտները նախկինի պես ծաղրեն ձեր կրոնն ու ոտնահարեն ձեզ հետ կնքած դաշինքները, չպետք է լռել: Պետք է պաշտպանվել և պաշտպանել Աստծո կրոնն ու պայքարել նրանց մեծամեծների դեմ: Այան ասում է. Մի կարծեք, որ լռությամբ նրանք կհանդարտվեն: Դրանք այն մադրիկ են, ովքեր Մարգարեին Մադինայից վտարեցին և նույնիսկ որոշեցին նրան սպանել: Ուրեմն չպետք է նրանց նկատմամբ չափից դուրս զիջող լինել և վախենալ նրանցից: Մուսուլմանները պետք է վախենան միայն Աստծուց:

Այս այաներից սովորում ենք

1. Իսլամը տրամաբանության կողմնակից է և չի ընդունում վիրավորանքը կրոնական սրբությունների նկատմամբ:

2. Թշնամու դեմ ջիհադի ու պայաքարի ժամանակ նպատակը նրանց ղեկավարներն են, որովհետև նրանք են մոլորության աղբյուրը:

3. Իսլամական ջիհադը պաշտպանվելու նպատակ ունի, ոչ թե հարձակվելու:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 14 և 15-րդ այաները

قاتلوهم يعذبهم الله بايديكم و يخزهم و ينصركم عليهم و يشف صدور
قوم مومنين / و يذهب غيظ قلوبهم و يتوب الله علي من يشاء والله عليم
حكيم

<Հարձակվեք նրանց վրա, որպեսզի Աստված պատժի նրանց ձեր ձեռքով ու նախատինքով ծածկի նրանց: Ձեզ պիտի պաշտպանի նրանցից և հավատացյալների սիրտը պիտի զորացնի: Անհավատների սրտի միջի զայրույթը պիտի ջնջի և իրեն հաճո թվածին ների, որովհետև գիտուն և իմաստուն է Աստված>:

Այս այաները հավատացյաներին կոչ են անում պայքարել թշնամու դեմ և ասում. եթե դուք ռազմաճակատ գաք, Աստված ձեզ համար կստեղծի հաղթանակի միջոցներ:

Այս այաներից սովորում ենք

1. Աստվածային աջակցությունը գալու է այն ժամանակ, երբ հավատացյաները ոչ մի ջանք չխնայեն Աստծո կրոնը պաշտպանելու համար:

2. Ջիհադով կարելի է հաստատել մուսուլմանների անվտանգությունն ու ապահովությունը, ինչը պետք է շատ կարևորել:

3. Ապաշխարանքի ճանապարհը միշտ բաց է: Մի մերժեք նրանց, որ հրաժարվեցին Ջիհադից, բայց հետո վերադարձան: Հնարավոր է, որ Աստված ընդունի նրանց ապաշխարանքը:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 16-րդ այան

ام حسبتم ان تتركوا و لما يعلم الله الذين جاهدوا منكم و لم يتخذوا
من دون الله و لا رسوله و لاالمومنين وليجه والله خبير بما تعملون

<Դուք մտածեցիք, որ պիտի լքվե՞ք, իբրև թե Աստված չգիտի, թե ձեր միջից ովքեր են կռվի գնացողները: Երբ դուք առանց զինակցի մնացած , որպես միակ հենարան ունեք Աստծուն, Մարգարեին և մի քանի հավատացյալների բազուկը: Բարձրյալը տեղյակ է ձեր արարքներից>:

Այս այան ասում է. արդյոք կարծում եք, որ հավատքը միայն աղոթք է և ծոմապահոթյուն: Արդյոք չգիտե՞ք որ Աստված փորձում է  ձեզ: Ջիհադը  իսլամի ամենակարևոր հիմքերից է և հավատացյալը պետք է հանուն Աստծո նվիրի իր կյանքն ու հարստությունը և ոչ թե հանուն իր հարստության ու կյանքի, հրաժարվի Աստծուց:

Այս այայից սովորում ենք

1. Աստված մշտապես փորձության է ենթարկում մարդուն:

2. Ջիհադն աստվածային փորձության ասպարեզն է:

3. Մուսուլմանը միշտ պետք է պահպանի իր հասարակության գաղտնիքները:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 292-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ

Պիտակ

Jul 20, 2018 00:20 Asia/Yerevan
Մեկնաբանություններ