Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 17-22-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Թոբե սուրայի 17 և 18-րդ այաները․

ماكان للمشركين ان يعمروا مساجدالله شاهدين علي انفسهم بالكفر اولئكحبطت اعمالهم و في النار هم خالدون / انما يعمر مساجد الله من آمن باللهو اليوم الاخر و اقام الصلوه و آتي الزكاه و لم يخش الا الله فعسي اولئكان يكونوا من المهتدين /

<Նվիրական տաճարի մուտքը պետք է արգելված լինի կռապաշտների համար: Իրենց անկրոնությունը նրանց անարժան է դարձնում տաճար մուտք գործելու համար: Պարապ պիտի դառնան իրենց բոլոր գործերն ու կրակը դառնա իրենց հավիտենական բնակարանը: Աստծո տաճարը թող բաց լինի նրանց համար, ովքեր հավատում են Աստծուն և վերջին դատաստանին , որոնք աղոթում են, ողորմություն են տալիս և Աստծուց զատ ոչ մի բանից չեն երկնչում: Այսպիսիների համար փրկության ճանապարհով ընթանալը դյուրին է>:

Այս այաներն ասում են, որ Մեքքայի մզկիթը նախապես կառավարվում էր կռապաշտների կողմից: Բայց քանի որ մզկիթը համարվում է  մուսուլմանների ամենակարևոր վայրը, այն պետք է կառավարեն առաքինի մարդիկ: Այս այաներն ասում են, որ ընդհանրապես բոլոր գործերը պետք է կատարեն առաքինի մարդիկ: Բացի դրանից, մզկիթի վերանորոգումը չպետք է սահմանափակվի միայն շենքի վերանորոգմամբ: Մզկիթն ապրում է մարդկանցով և այս սրբավայրում մշտապես պետք է քարոզվի կրոնը, ինչը կարող են միայն առաքինի մարդիկ:

Այս այաներից սովորում ենք․

1. Միայն գործը չափանիշ չէ: Կարևոր է նաև գործի դրդապատճառը:

2. Անհավատությունն ու կռապաշտութունը ոչնչացնում են մարդու նույնիսկ բարի գործերը:

3. Մզկիթների տնօրենները պետք է ուշադրություն դարձնեն ոչ միայն արարողակարգին, այլ նաև հասարակության զրկված խավերին:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 19-րդ այան․

اجعلتم سقايه الحاج و عماره المسجد الحرام كمن آمن بالله و اليومالاخر و جاهد في سبيل الله لايستون عندالله و الله لايهدي القوم الظالمين

<Նրանք, որ ուխտավորների համար ջուր են տանում, այցելում են նվիրական վայրերը, միթե հավասար արժանիք պիտի ունենան այն հավատացյալների հետ, որ զենքը ձեռքին պաշտպանում են իրենց հավատքը: Աստված նրանց արարքների համար տարբեր փորձություններ է սահմանել և չարերին չի առաջնորդելու բնավ: Երկնքի թագավորության մեջ ամենապատվավոր տեղերը պիտի տրվեն այն հավատացյաներին, որոնք իրենց ընտանեկան երդիկից բաժանվելով կերթան կռվելու Աստծո դրոշի տակ և կզոհեն իրենց կյանքն ու ունեցվածքը>:

Այս այան ասում է. մուսուլմանները շատ հարցերում կարող են ծառայել իրենց եղբայրներին: Սակայն ամենակարևորը Ջիհադն է հանուն Աստծո, որտեղ մարդը կարող է իր կյանքը նվիրել Աստծուն:  Ասում են, որ իմամ Ալին բոլորին կոչ էր անում Ջիհադի լույսի ներքո հավատացյալ լինել և ասում էր, որ ոչ մի բան չի կարող Ջիհադից ավելի կարևոր լինել:

Այս այայից սովորում ենք․

1.Իսլամում ամենակարևոր արժեքը հավատքն է և այն տարածելու  ջանքը:

2.Նրանք, որ անցնում են իրենց կյանքից և նրանք, որ անցնում են միայն իրենց ունեցվածքից, հավասար չեն:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 20, 21 և 22-րդ այաները․

الذين امنوا و هاجروا و جاهدوا في سبيل ا باموالهم و انفسهماعظم درجه عندا و اولئك هم الفائزون / يبشرهم ربهم برحمه منه و رضوانو جنات لهم فيها نعيم مقيم / خالدين فيها ابدا ان ا عنده اجر عظيم

<Աստված նրանց խոստանում է իր գթությունը: Նրանք փրկվածներն են և պիտի բնակվեն երանության պարտեզների մեջ, ուր տիրում է  գերագույն երջանկությունը: Այնտեղ պիտի վայելեն անվերջանալի հաճույքներ, որովհետև Աստծո վարձատրությունները շքեղ են>:

Այս այաները նորից խոսում են այն մասին, թե ինչպիսի մեծ դիրք ունեն հավատացյալ մոջահեդները դրախտում: Այաներն ասում են, որ Աստծո համար ամենաարժանի զավակները նրանք, են, որ ոչ միայն հավատացյալ են, այլ պատրաստ են հանուն Աստծո հրաժարվել իրենց տնից, կյանքից ու հարստությունից: Այս մարդիկ և' հանդերձյալ և' աշխարհիկ կյանքում փրկվածներն են: Նրանք դրախտում արժանանալու են շնորհների:

Այս այաներից սովորում ենք․

1. Հավատքը և Ջիհադը շատ կարևոր են իսլամական հասարակության մեջ:

2. Եթե ցանկանում եք արժանանալ հավերժական բարիքների, պետք է հրաժարվեք նյութական բարիքներից ու մտածեք միայն հավերժականի մասին:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 293-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ

Jul 20, 2018 00:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ