Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք ենք նետելու Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, որոնք են՝

Արևմուտքի դեմ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների գործադրման ժամկետի երկարացումը, Գերմանիայի կանցլերի ընդգծումն այն մասին, որ ԱՄՆ-ին չպիտի հենվել, Գերմանիայի ընդգծումն այն մասին, որ Թրամփի առևտրական քայլերը չեն համապատասխանում Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքներին, Լեհաստանի ղեկավարող կուսակցության դատական բարեփոխումների հանդեպ այդ երկրի խորհրդարանի հայտնած աջակցությունը, ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցության հանդեպ այդ երկրի խորհրդարանի հայտնած հովանավորությունը, Ուկրաինայի ու Վրաստանի հետ առավել սերտ կապերի կապակցությամբ ՆԱՏՕ-ին ուղղված Պուտինի զգուշացումը, ՕՊԵԿ-ի որոշ անդամների մասնակցությամբ նավթային նոր կազմակերպություն հիմնելու Ռուսաստանի մտադրությունը, Գերմանիայի ընդգծումն այն մասին, որ «Բրէքզիթ»-ից հետո ավելի են վատանալու Բրիտանիայի ու ԵՄ-ի հարաբերությունները, Արևմտյան ափում պաղեստինցիների տների ավերման կապակցությամբ Իսրայելին ուղղված ԵՄ-ի զգուշացումը, Յունկերի ընդգծումն այն մասին, որ Եվրոպայում պառակտում առաջացնելու Թրամփի ջանքերն անօգուտ են լինելու, Բրիտանիայի աղետալի վիճակի վրա այդ երկրի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջանսոնի դրած շեշտը, Իսպանիայի անօրինական միգրանտների գլխավոր ուղղության վերածվելը, ԱՄՆ-ի առևտրական պատերազմի 430 միլիարդ դոլար ծախսի կապակցությամբ Արժույթի միջազգային հիմնադրամի զգուշացումը, ՀԳՀԾ-ի արդյունավետության վրա Ռուսաստանի դրած շեշտը, «Բրէքզիթ»-ի հանրաքվեն կրկնելու համար Բրիտանիայի խորհրդարանի դիմումը, ՀԳՀԾ-ի պահպանման շրջագծում Իրանի հետ ֆինանսական խողովակներ ստեղծելու ուղղությամբ ԵՄ-ի ջանքը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների անհապաղ առկախման կապակցությամբ Ավստրիայի կանցլերի դիմումը, տարաձայնության առարկա հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության համար Ռուսաստանի հայտնած պատրաստակամությունը, ՆԱՏՕ-ի և միգրացիոն քաղաքականության հետ կապված Մերկելին ուղղված Թրամփի խիստ քննադատությունը, ԵՄ-ի ոչ-բավարար գործունեության վրա Մակրոնի դրած շեշտը, Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքների կապակցությամբ Մոսկվայի զգուշացումը, «Բրէքզիթ»-ի կապակցությամբ Թերեզա Մեյի նախագծի Բրիտանիայի խորհրդարանում վավերացվելը, ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի շահերը երաշխավորվելու վրա Մուգերինիի դրած շեշտը, ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի դիրքորոշմանն ուղղված Պուտինի հստակ քննադատությունը, Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու նպատակով օրենքների թարմացման հետ ԵՄ-ի արտաքին խորհրդի համաձայնությունը, Եվրոպայի դեմ ուղղված Թրամփի աննախընթաց հայտարարությունն ու նրան թշնամի անվանելը և Թրամփի հակաեվրոպա արտահայտությունների հանդեպ Մուգերինոիի և Դոնալդ Տուսկի կոշտ արձագանքը:

------------------------

Հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի քաղաքական զարգացումներին: Շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը Բրիտանիայի Համայնքների պալատում «Բրէքզիթ»-ի մասին Թերեզա Մեյի նախագծի վավերացմամբ «փափուկ Բրէքզիթ»-ի կողմնակիցների մեծ հաղթանակն էր: ԵՄ-ից հեռանալուց հետո Եվրոպայի մաքսային միությունում մնալու մասին Թերեզա Մեյի նախագիծը միայն 3 ձայների տարբերությամբ վավերացվեց Բրիտանիայի խորհրդարանում: Դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ «Չաքերզ» կոչվող ԵՄ-ից հեռանալու ծրագրի հրապարակումից հետո Մեյի կառավարությունը հայտնվել է խիստ ճնշման ներքո և մինչ այսօր կառավարության երկու կարևոր անդամները և կառավարության մի խումբ խորհրդականներ վայր են դրել իրենց լիազորությունները: Միևնույն ժամանակ միայն 9-ն ամիս է մնում ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու համար այդ միության կողմից որոշված վերջնաժամկետին: Դիտորդներն այն համոզման են, որ առկա ճնշումների շարունակվելը կարող է կառավարության հրաժարականի, կրկին ընտրություններ անցկացվելու և կամ երկրորդ հանրաքվեի անցկացման պատճառ դառնալ: Բրիտանիայի վարչապետը կիրակի օրը կատարած արտահայտություններում զգուշացրեց «Բրէքզիթ»-ի ձախողման և ԵՄ-ից հեռանալն իրականություն չդառնալու հնարավորության մասին: Թերեզա Մեյն ասաց, որ իր ներկայացրած նախագիծը հարցականի տակ դնելու համար որոշ օրենսդիրների ջանքերի պատճառով հնարավոր է, որ ընդհանրապես «Բրէքզիթ» տեղի չունենա: Դա ի տես այն բանի, որ ԱԳ նախկին նախարար Բորիս Ջանսոնը, որ նախօրեին իր հրաժարականն էր ներկայացրել վարչապետին, չորեքշաբթի օրն այդ երկրի Համայնքների պալատում քննադատեց «Բրէքզիթ»-ի կապակցությամբ Թերեզա Մեյի նոր դիրքորոշումները: Բորիս Ջանսոնը քննադատեց որպես ԵՄ-ից հեռանալու տույժ 40 միլիարդ ֆունտ ստեռլինգի վճարումը, ԵՄ-ի դատարանի գերազանցության ընդունումը, ԵՄ-ի առևտրական օրենքների համակարգում մնալն ու ամենակարևորը Հյուսիսային Իռլանդիայի և Հարավային Իռլանդիայի սահմանի հարցի քաղաքականացումը: Միևնույն ժամանակ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու կողմնակիցների շարժման ֆինանսական խախտումները բացահայտվելուց մեկ օր հետո այդ երկրի խորհրդարանի պատգամավորներն անվստահություն հայտնելով 2016 թվականին «Բրէքզիթ»-ի կապակցությամբ անցկացված հանրաքվեի արդյունքների հանդեպ պահանջեցին կրկնել այդ հանրաքվեն: Բրիտանիայի ընտրություններին վերահսկող հանձնաժողովն ուշագրավ փաստեր է գտել այն մասին, որ ԱԳ նախկին նախարար Բորիս Ջանսոնի և բնապահպանության նախարար Մայքըլ Գոուի գլխավորած «Վութելիու» շարժումը թույլատրելի չափերից ավելի հատկացում է կատարել քարոզարշավին և դրա հավելյալ շուրջ 675 հազար ֆունտը փոխանցել է «Բի Լիու» շարժմանը:

--------------------------

Վրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր - 2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժությունները, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ, նաև՝ Հայաստանը: Այս կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Լուսինե Մուսայելյանը:

--------------------------

Մեր այս շաբաթվա հաղորդման երրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերին: Այս կապակցությամբ կարելի է առանձնացնել ՆԱՏՕ-ին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աննախընթաց քննադատությանը: Թրամփը Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո «Ֆաքս Նյուզ»-ին տված հարցազրույցում կրկին գրոհեց ՆԱՏՕ-ի դեմ և հարցականի տակ դրեց արևմտյան այդ ռազմական դաշինքի անարդյունավետությունը: Այս հեռուստակայանի հաղորդավար Թաքեր Քառլսոնը Թրամփին հարցրեց. «Ինչո՞ւ իմ որդին պիտի մեկնի Մոնտենեգրո, որպեսզի նրան հարձակման դիմաց պաշտպանի»: ԱՄՆ նախագահը պատասխանելով այս հարցին, ասաց. «Անդրադառնում եմ թե ինչի եք ակնարկում: Ես էլ նույն հարցումն եմ ուղղել»: Թրամփն անդրադառնալով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ իր վերջին հանդիպմանն ասաց. «Մենք նպատակ չունենք վճարել Եվրոպայի պաշտպանության հետ կապված ծախսերի 90 տոկոսը»: Թրամփն այդ հարցազրույցում ՆԱՏՕ-ի անդամների պաշտպանական բյուջեների ծավալի մեծացման կապակցությամբ հղում կատարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգի վերջին հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ շնորհիվ Թրամփի անցած տարի ՆԱՏՕ-ի բյուջեն 44 միլիարդ դոլար հավելում կրեց և որոշված է, որ այդ գումարը դրանից էլ բարձրանա և բոլոր երկրները դրա շուրջ պայմանավորվել են: Բայց իրականությունն այն է, որ հակառակ Թրամփի հավակնության ՆԱՏՕ-ի բոլոր անդամները նման թափով չեն մեծացնում իրենց պաշտպանական բյուջեն, ինչն էլ պատճառ է դարձել, որ խստանան ՆԱՏՕ-ին ուղղված Թրամփի քննադատությունները և նույնիսկ առաջ քաշվի ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարման հարցը:

------------------------------

Իսկ մեր այս շաբաթվա հաղորդման չորրորդ և վերջին բաժինը հատկացված է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս կապակցությամբ պիտի առանձնացնենք Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հայտարարությունն այն մասին, որ Եվրոպայում պառակտում առաջացնելու ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերն ապարդյուն են լինելու: Յունկերը չորեքշաբթի օրը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ցանկանում է ԱՄՆ-ի նախագահի ուշադրությանը հանձնել այն կետը, որ երբ սեղանին դրված է լինում առևտրի հարցը ԵՄ-ն վերածվում չտրոհվող մի հավաքականության: «Թրամփը սրանից առաջ էլ այդ կապակցությամբ ջանք է գործադրել ու չի հաջողել հետևաբար եվրոպացիներին բաժանելու բոլոր ջանքերն անօգուտ են լինելու»,-հավելել է Յունկերը: Դոնալդ Թրամփին հանդիպելու նպատակով Յունկերը հուլիսի 25-ին ուղևորվելու է Վաշինգտոն: Այս հանդիպման նպատակը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև առևտրական բնագավառում լարվածությունների մեղմացումն է հայտարարվել: Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի հարաբերություններում ներկա լարվածություն աննախընթաց է և նկատի առնելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում և ապա Լոնդոն կատարած ուղևորության ընթացքում ԵՄ-ի անդամ երկրների դեմ Թրամփի արտահայտությունները նրա պաշտոնավարության շրջանում այս լարվածությունը պահպանվելու է: Դա ի տես այն բանի, որ Արժույթի  միջազգային հիմնադրամն զգուշացրել է աշխարհի երկրների, այդ թվում Եվրոպայի հետ ԱՄՆ-ի առևտրական պատերազմի վտանգավոր հետևանքների կապակցությամբ: Միջազգային ֆինանսական այս կառույցը համաշխարհային տնտեսության հեռանկարի մասին իր վերջին զեկույցում հայտարարեց. «Ներկա առևտրական լարվածությունների վտանգը մեծանում է և առջևում գտնվող ամենամեծ սպառնալիքն ուղղված է համաշխարհային տնտեսության աճին»: Արժույթի միջազգային հիմնադրամի ավագ տնտեսագետ Մուրիս Օբսթֆելդն ասաց. «Երկրները պիտի արձագանքեն այն մտածելակերպին, որը միայն ներքին շահերն է հետապնդում և պիտի նկատի ունենան ընդհանուր շահերի հետ կապված տարբեր ոլորտներում բազմակողմ համագործակցությունը կենսական նշանակություն ունի: Արժույթի միջազգային հիմնադրամը մատնանշելով, որ առևտրական լարվածությունները կարող են 430 միլիարդ դոլար ծախս պարտադրել համաշխարհային տնտեսությանը հավելել է. «Մեր մոդելավորումը ցույց է տալիս, որ եթե ներկա առևտրական քաղաքականությունների սպառնալիքներն իրականություն դառնան ու դրա հետևանքով բիզնես միջավայրում վստահությունը նվազի, ապա համաշախարհային արտադրությունը շուրջ կես տոկոսով ավելի քիչ է լինելու մինչև 2020 թվականը կատարված կանխատեսումներից»:

 

 

Jul 22, 2018 16:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ