Զբոսաշրջությունն ինչպես բոլոր երևույթներն ունի իր ձևն ու բովանդակությունը: Շատերս ծանոթ ենք զբոսաշրջության միայն ձևի հետ: Սակայն քիչ ուշադրություն է դարձվում զբոսաշրջության իմաստային բաժնին:

2017թ. զբոսաշրջիկների թիվը հասել է  ավելի քան մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն մարդու: Այս արդյունաբերությունը 7 տոկոս աճով շարունակում է  իր զարգացման ուղին: Ասվում է, որ զբոսաշրջությունը, որպես աշխարհի երրորդ արդյունաբերություն, տարեկան ապահովում է  1400 միլիարդ դոլարի շրջանառություն, որը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 10 տոկոսը: Զբոսաշրջությունն իր հետ բերում է զբաղվածություն և տեղական համայնքների զարգացում: Յուրաքանչյուր 11 զբոսաշրջիկի դիմաց զբոսաշրջությունն ապահովում է  մեկ աշխատատեղ: Ամբողջ աշխարհում, ավելի քան 100 միլիոն մարդ ուղղակի ձևով և 300 միլիոն մարդ անուղղակի կերպով, աշխատում է  այս ոլորտում: Առևտրի համաշխարհային  կազմակերպության կանխատեսմամբ, մինչև 2020թ զբոսաշրջիկների թիվը կհասնի մեկ միլիարդ 600 միլիոնի: Թիվ, որը եզակի է: Ներկա աշխարհում զբոսաշրջության արդյունաբերությունը համարվում է հզոր միջոց` տնտեսական աճի համար: Ամբողջ աշխարհում բազմաթիվ կենտրոններ աշխատում են զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Դանց թվում են մեծ թվով հյուրանոցներ, ռեստորաններ ու տուրիստական գործակալություններ: Սա անհրաժեշտություն է, քանի որ եթե ուշադրությունը չսևեռվեր զբոսաշրջության վրա, այն չէր զարգանա:

Զբոսաշրջությունն ինչպես բոլոր երևույթներն ունի իր ձևն ու բովանդակությունը: Շատերս ծանոթ ենք զբոսաշրջության միայն ձևի հետ: Սակայն քիչ ուշադրություն է  դարձվում զբոսաշրջության իմաստային բաժնին:

 

Ուսումնասիրելով զբոսաշրջության շուկան, կարելի է հասկանալ, որ մարդիկ իրենց ավելի շատ ճամփորդ են համարում, քան զբոսաշրջիկ: Նրանք փորձում են մոտենալ հյուրընկալող երկրի ժողովրդի մշակույթին: Ուղևորոները հաճախ ցանկանում են ճամփորդության ժամանակ ձեռք բերել նոր փորձ: Այդ նոր փորձը փոխում է մարդու հայացքը կյանքի նկատմամբ: Ճամփորդությունն իր մեջ կրում է  փոփոխություն: Ուիլիամ Բրադը զբոսաշրջիկ է: Նա ասում է. “Այն փոփոխությունները, որ առաջացնում է  ճամփորդությունը մեր մեջ, ազդում են  նաև մեր հոգիների վրա: Յուրաքանչյուր ճամփորդությունից հետո մեր կյանքը փոխվում է: Հաճելի է, երբ ճամփորդությունը լինում է չափազանց հետաքրքիր: Սակայն լավագույն  ուղևորությունները նրանք են, որ առնչվում են ձեր հոգու հետ: Եթե այս պահին մտածեք ձեր ճամփորդությունների մասին, անշուշտ կհիշեք ոչ թե այն ուղևորությունները,  որոնց ժամանակ ձեզ շատ լավ է անցել, այլ նրանք, որոնց ժամանակ մեծ փորձեք ձեռք բերել և վերադառնալուց հետո ձեր կյանքում տեղի են ունեցել մեծ կամ փոքր փոփոխություններ: Անշուշտ այս ուղևորությունները դրական են ազդել ձեր մտքի ու աշխարհայացքի վրա”: Անհատական զարգացումն այնքան էլ հեշտ չի, որքան թվում է: Երբ մենք այցելում ենք մի վայր, որտեղի մարդիկ ունեն մերից տարբեր մշակույթ, սովորույթներ ու ապրելակերպ, մենք սկսում ենք հարմարվել այդ նոր միջավայրի հետ: Մենք փորձում ենք նրանց աչքերով նայել կյանքին: Այստեղից էլ սկսվում է մարդու զրագացումը: Ճամփորդությունն  ունի տարբեր ձևեր, սակայն դրանց բոլորի արդյունքը նոր փորձ ձեռք բերելն է, նոր լիցք ստանալը` կյանքը շարունակելու և դեպի  կատերուլություն քայլ կատարելու համար: Ճամփորդությունն իրականացվում է  ինքնաճանաչման նպատակով: Ճամփորդության ընթացքում ուղևորը քայլում է  ինքնաճանաչման  և ուրիշներին ճանաչելու ուղղությամբ, որին ուղեկցում է  նաև ոգևորությունը: Պետք է ավելի հեուն գնալ:

 

Պետք է երբեմն կորել հեռու երկրներում, որտեղ մարդիկ լիովին տարբեր են: Դա է փրկության ու խաղաղության հասնելու ճանապարհը: Աշխարհը մեծ է և չի տեղավորովում մեր ուղեղի մեջ: Սակայն ուղևորությունը մեզ տալիս է դա զգալու և խաղաղություն ու հաճելի զացողություններ ձեռք բերելու հնարավորություն: Ճամփորդությունը մեր մտքում լայն հորիզոններ է բացում այն աշխարհի մասին, որում ապրում ենք: Ճամփորդությունը հոգու սնունդն է և կյանքի դպրոցը: Ճամփորդության մեջ զգում ենք նմանություններն ու տարբերությունները, մեր կարծիքները կիսում ենք ուրիշների հետ և բարձրացնում մեր գիտելիքներն ու հասկացությունը` նմանությունների ու տարբերությունների կապակցությամբ: Ճամփորդությունը մեծ հնարավորություն է` ճանաչելու աշխարհը: Ճամփորդությունն իր հետ բերում է  մշտական հաճելի զգացողություններ:

 

Տեր, ցանկանում եմ ճամփորդել  

Ինձ համար բարին կամեցիր,   ճամփորդության ընթացքում լուսավորիր որոշում կայացնելու կարողությունս,  իմ որոշումն ինձ համար պարզ դարձրու: Ճամփորդության ժամանակ ինձ պարուրիր առողջությամբ ու բարությամբ, պահպանիր ու պաշտպանիր: Թող դյուրությունը փարվի ինձ: Դժվարությունները հեռու պահիր ինձանից, ուրախությունը թող պարուրի ինձ և անվտանգությունը դարձրու իմ ընկերը:

Տեր, հեռու պահիր ինձ ճամփոդության դժվարություններից, քանի որ դու ամենակարող ես, տեսնում ես ծառաներիդ ու  գիտես նրանց մասին:(Աղոթք ճամփորդության մասին, Մաֆաթի Ալ Ջանան)

Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց «Զբոսաշրջություն` պատուհան դեպի իմաստնության աշխարհ» հաղորդաշարի վերջին թողարկումը: Այս  հաղորդաշարի ընթացքում մենք փորձեցինք մեկ անգամ ևս հիշեցնել, որ ճամփորդելը  միայն դիտել և նկարել չէ, այլ հնարավորություն` խորհելու կյանքի մասին: Մեր կյանքի այն մի քանի օրերի մասին, որոնք անցնում են ճամփորդության մեջ: Չպետք է մոռանալ, որ այնտեղ, ուր այցելում ենք, կառավարվում է  զբոսաշրջության արդյունաբերության կողմից: Այն մեծ դերակատարություն ունի զբոսաշրջության առևտուրը որպես ապրանք ներկայացնելու համար:

Հուսով ենք, որ կարողացանք ճիշտ կերպով ներկայացնել զբոսաշրջության արդյունաբերությունը, քանի որ այն, ինչ մնում է, ճամփորդության ուղին է ու դրա ավանդույթը: Սակայն  ճամփորդը հեռանում է:

 

 

 

Jul 25, 2018 16:19 Asia/Yerevan
Մեկնաբանություններ