Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա իրադարձություններին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերի։ Քննարկվել են նաև Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանն ու գազի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված հարցեր:

-------------------------------

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նույն գործով Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

------------------------------

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձություններին։

-------------------
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն հուլիսի 27-ի հեռախոսազրույց են ունեցել և քննարկել  ինտեգրացիոն միություններում երկու երկրների հարաբերությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:

«Քննարկվել են երկկողմ համագործակցության և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության առանձին հարցեր»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրությունում:

---------------------------

ԼՂ-ում հայ-ադրբեջանական շփման գծերում տեղի ունեցած բախման հետևանքով սպանվեց ազերի մեկ զինծառայող: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ զինծառայողի սպանվելու մասին լուրը:

Հայկական ուժերի հետ բախումներում ադրբեջանական կողմից զոհերի շարունակվելը վկայում է հակառակորդ ուժերի հետ բախման ընթացքում Ադրբեջանի բանակի թույլ դիրքերի մասին: Դա ի տես այն բանի, որ Իլհամ Ալիևի կառավարությունը տարածաշրջանի ու աշխարհի շուկաներից ռազմական մեծագումար գնումներ կատարելով ենթադրում է, որ պատերազմի վերսկսման դեպքում կարող է հետ վերադարձնել հայկական կողմի գրաված տարածքները:

---------------------------

Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալ Միհրաբան Ալիևան ասում է, որ առանց Բաքվից թույլտվություն ստանալու ԼՂ-ում ակտիվ գործունեություն են ծավալել առնվազն 177 արտասահմանյան ընկերություններ: Միհրաբան Ալիևան Բաքվում ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Հայտնի են դարձել 177 իրավաբանական անձանց և ընկերությունների և 710 իրական անձանց անունները, որոնք անօրինական կերպով աշխատում են Ադրբեջանի գրավված տարածքներում: Նաև գրանցվել են այդ տարածքներ այցելած 710 արտասահմանցիների անունները»:

«ԼՂ-ն Ադրբեջանի անբաժանելի մասն է համարվում և այդ տարածքում նման աշխատանքները համարվում են Ադրբեջանի օրենքների ոտնահարում»,-հայտարարել է Միհրաբան Ալիևան հավելելով, որ Բաքուն հույս ունի Ինթերփոլի օգնությամբ կանխել այդ կարգի աշխատանքները:

------------------------

2018 թվականի առաջին կիսամյակին Ադրբեջանի 580 հազար քաղաքացիներ ճամբորդել են Իրան: Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն հայտարարեց. «Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին Իրան ուղևորված ադրբեջանցի քաղաքացիների թիվը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 22,8 տոկոս աճ է արձանագրել:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանի քաղաքացիների Իրան կատարած այցերի քանակը գերազանցել է այդ երկրի քաղաքացիների Ռուսաստան, Թուրքիա և Վրաստան կատարած այցերին:

Ադրբեջանի քաղաքացիների Իրան կատարած այցերի խոշոր մասը ուխտագնացության կամ բուժման նպատակով են: Միևնույն ժամանակ Իրան այցելած Ադրբեջանի քաղաքացիների թվային աճը վկայում է երկու մուսուլման ու հարևան երկրների ժողովուրդներին իրար կապող ընդհանրությունների մասին: Չի կարելի անտեսել այն իրողությունը, որ Ադրբեջանի իշխանություններն այդ երկրի քաղաքացիների Իրան կատարվող այցերի քանակը կրճատելու նպատակով աննախընթաց սահմանափակություններ են նկատի առնում: Դրան զուգահեռ Իրան կատարվող այցերի քանակը կրճատելու նպատակով աշխարհի այլ երկրներ, այդ թվում Թուրքիա և Պաղեստինի զավթված տարածքներ կատարվող շրջագայությունների համար գովազդային լայն քարոզչություն է իրականացվում Ադրբեջանի ԶԼՄ-ներում: Այդուհանդերձ և չնայած բոլոր սահմանափակություններին ու նույնիսկ քաղաքական ճնշումներին Ադրբեջանի քաղաքացիների շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել դեպի Իրան ուղևորությունների հանդեպ:

---------------------

Ադրբեջանում քաղբանտարկյալների պաշտպանության խումբը Գյանջա քաղաքի վերջին դեպքերի կապակցությամբ կալանավորվածների թիվը ավելի քան 200 հոգի է հայտարարել:

Այս կապակցությամբ հիշյալ խմբի անդամներից Օկտայ Գոլալիովն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հուլիսի 3-ին Գյանջայի կուսակալ Էլմար Վալիովի դեմ զինված մահափորձի հետքերով ձերբակալությունները շարունակվելու մասին բազմաթիվ հաղորդումներ են ստացվում»: Օկտայ Գոլալիովի ընդգծմամբ նույնիսկ ավելի վաղ Ադրբեջանի բանտերում գտնված որոշ անձանց Գյաջայի վերջին դեպքերին միջամտություն ունենալու հարցով մեղադրանք է առաջադրվել ու նրանց դեմ նոր գործեր են հարուցվել: Օրինակ Ֆերեյդուն Զեյնալին, ով Գյանջայի վերջին դեպքերից ինն ամիս առաջվանից կալանքի տակ է եղել, Գյանջայի վերջին իրադարձություններին հետ կապված մեղադրանք է առաջադրվել: Օրերս հիշյալին Ադրբեջանի քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ահաբեկչության, իսկ 120-րդ հոդվածով՝ սպանության մեղադրանք է առաջադրվել: Բացի այդ սոցիալական ցանցերում ու հատկապես «Ֆեյսբուք»-ում Գյանջայի իրադարձությունների մասին գրառումներ կատարած անձանց դեմ հետախուզում է հայտարարվել:

Նաև Գյանջայի իրադարձությունների հետ կապված գործեր են հարուցվել Ադրբեջանի 30 քաղաքացիների դեմ ովքեր հեռացել են երկրից և բնակվում են Ռուսաստանում կամ եվրոպական այլ երկրներում:

Ազերի իսլամամետ գործիչների դեմ Ադրբեջանի անվտանգության կառույցների կողմից առաջադրվող նման հնացած մեղադրանքները վկայում են այն մասին, որ Գյանջա քաղաքում ակտիվ ազերի հավատացյալների որոշակի խմբին կրճատելու նպատակով Իլհամ Ալիևի կառավարությունը դիմել է կոմունիստական մեթոդների օգնության: Դա ի տես այն բանի, որ կալանավորված անձինք որևէ առնչություն չեն ունեցել Գյանջայի վատահամբավ կուսակալ Էլմար Վալիովի դեմ մահափորձի հետ և քաղաքականությունից հեռու են եղել: Գյանջայի կուսակալի դեմ այսպես կոչված մահափորձի կապակցությամբ ուշագրավ կետն Իրանին մեղադրելու Իլհամ Ալիևի կառավարության ջանքերն են: Դա ի տես այն բանի, որ տեղյակ դիտորդներ Էլմար Վալիովի դեմ մահափորձը Բաքվի իշխանությունների կողմից կազմակերպված լինելու հավանականությունը չափազանց լուրջ են համարում: Այս դիտորդների համոզմամբ Էլմար Վալիովից իր օգուտը քաղած Ալիևի կառավարությունը նրան վերացնելուց բացի այլ ելք չի ունեցել: Միևնույն ժամանակ հիշյալը Գյանջայում հայտնի էր որպես հակակրոն ու վատահամբավ մի անձնավորություն և վերջին տասը տարիների ընթացքում բազմաթիվ բռնություններ է գործադրել քաղաքի բնակչության դեմ: Այդ պատճառով հնարավոր է, որ Էլմար Վալիովի դեմ մահափորձի առաքելությունն իրականացրած լինեն Ադրբեջանի անվտանգության ծառայությունները:

--------------------

Ղրղզստանի սահմանապահական հարցերով վարչության տնօրենն ասաց. «2018 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում այդ երկրի և Տաջիկստանի սահմանին գրանցվել են ութ բախումներ»:

Օլանբեյք Շարշիովն այս մասին հայտարարելով, հավելեց. «Անկախությունից ավելի քան երկու տասնամյակ անցնելով Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանի ավելի քան 400կմ երկարությամբ հատվածում սահմանային նշաձողեր չեն տեղադրվել և կողմերն այդ կապակցությամբ տարաձայնություն ունեն:

Կենտրոնական Ասիայի հանրապետությունների, մասնավորապես Տաջիկստանի ու Ղրղզստանի միջև սահմանային տարաձայնությունները անկախությունից հետո այս տարածաշրջանի երկրների գլխավոր խնդիրներից են եղել: Փորձագետների համոզմամբ այս տարաձայնության արմատները պիտի որոնել ԽՍՀՄ-ի իշխանության օրոք Մոսկվայի տիրակալական քաղաքականություններում: Կենտրոնական Ասիայում իրենց վերահսկողությունը պահպանելու նպատակով խորհրդային իշխանություններն այնպես էին նախագծել ու կառուցել այդ հանրապետություններում ճանապարհներն ու երկաթգծերը, որ երեք տասնամյակ անց դրանք շարունակում են համարվել այդ հանրապետությունների միջև տարաձայնության գլխավոր թեմաներից մեկը: Միևնույն ժամանակ առանց Ռուսաստանի հետ խորհրդակցության հիշյալ երկրների միջև տարաձայնությունների կարգավորումն անհավանական է թվում: Սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանին Կենտրոնական Ասիայի հանրապետությունների կախվածությունը դեռ շարունակվելու է:

 

 

Պիտակ

Jul 29, 2018 20:26 Asia/Yerevan
Մեկնաբանություններ