Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը մեծ է և Ռուսաստանին կոչ արեց իր լծակներով կանխել տարածաշրջանում բախումները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծելով, որ այս պահին տարածաշրջանում իրավիճակը չափազանց մտահոգիչ է, Ադրբեջանի քաղաքականությունը ագրեսիվ բնութագրեց: Ադրբեջանի պաշտպանության նախարարը մի առ ժամանակ առաջ Հայաստանին ազդարարելով ընդգծեց ԼՂ-ի հակամարտությունը շտապ կարգավորելու անհրաժեշտությունը: Գեներալ Զաքիր Հասանովն ընդգծել էր, որ եթե ԼՂ-ի հակամարտությունը չկարգավորվի թշնամին Ադրբեջանի ժողովրդի կամքի ու հայրենասիրության, նաև այդ երկրի բանակի հզորության ականատես կլինի:

ՀՀ վարչապետի հայտարարությունը վկայում է այն մասին, որ այդ երկիրը պատրաստ չէ Ադրբեջանի հետ բախման համար և Երևանի պետայրերը խիստ մտահոգ են այս տարածքի շուրջ պատերազմը վերսկսվելու կապակցությամբ: Դա ի տես այն բանի, որ Փաշինյանը Հայաստանի վարչապետ դարձավ կոռուպցիայի դեմ պայքարի ու տնտեսական վիճակի բարելավման խոստումներով, մինչդեռ այսօր առաջնային տեղ է զբաղեցնում Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման վտանգը: Այս իրավիճակը շարունակվելով չի բացառվում, որ Երևանի իշխանությունները կարող են լուրջ խնդիրների առջև կանգնել:

----------------------

Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է« ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսաստանը, որպես Երեւանի դաշնակից միշտ էլ շահագրգռված է եղել հայկական պետության կայունությամբ, ուստի այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող չանհանգստացնել մեզ, այդ թվում, ԱՊՀ տարածքում այն կազմակերպությունների խնդիրների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց Հայաստանը անդամակցում է»:

Նրա խոսքով, Մոսկվայում այս տարվա մայիսին Հայաստանի քաղաքական ճգնաժամի ժամանակ մեծ գոհունակությամբ նշում էին, որ արդյունքում այս ճգնաժամի որոշումը բոլոր առաջատար կուսակցությունների մասնակցությամբ փոխզիջման հիման վրա գտնվեց:

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1 մասով մեղադրանքներ են ներկայացվել՝ այլ անձանց հետ նախնական պայմանավորվածություն սահմանադրական կարգը տապալելու նպատակով:

Միքայել Հարությունյանը հետախուզման մեջ է, Յուրի Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

«Սակայն վերջին օրերի իրադարձությունները ակնհայտ խախտում են նման դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին, որ մտադիր չեն քաղաքական դրդապատճառներով իրենց նախորդների հետապնդումը կազմակերպել », - եզրափակել է Լավրովը:

------------------------------

Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություն, որը չի փոխվել տասնյակ տարիներ, մեր պատվիրված ռազմամթերքն ու սպառազինությունը արտադրության մեջ է գտնվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` մեկնաբանելով Ռուսաստանից զենքի առաքումները կասեցնելու մասին տարածված լուրերը։

----------------------------------

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց այդ երկրի տարածքում ՆԱՏՕ-ի «Վեհանձն գործընկեր - 2018» (Noble Partner-2018) զորավարժության մեկնարկի մասին:

«Օգոստոսի 1-ին, աշխարհի 13 երկրների ավելի քան 3000 զորայինների մասնակցությամբ մեկնարկել է ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունը, որը տևելու է 15 օր»,-ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 19-ին հայտարարեց, որ Բրյուսելում գումարված հիշյալ կազմակերպության վերջին գագաթնաժողովում անդամ բոլոր 29 երկրները ողջունել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկությունը: Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու արևմուտքի ջանքերը զայրույթ են առաջացրել Ռուսաստանի մոտ:

-------------------------------

Ադրբեջանի ճանապարհի նախարարության ցամաքային բեռնափոխադրման պետական կառույցի տեղակալ Իբրահիմ Ալիևը տեղեկացրեց ԻԻՀ-ի տարածքով անցնող այդ երկրի բեռնատար ավտոների մաքսատուրքը զրոյացնելու մասին:

«ԻԻՀ-ն իր տարածքով դեպի Կատար գյուղմթերք փոխադրող Ադրբեջանի բեռնատար ավտոներին ազատել է 600 դոլար մաքսատուրք վճարելուց»:

Իրանը նման զեղճեր նկատի է առնում հարևան ու մուսուլման բոլոր երկրների համար: Հարևան երկրներին մաքսատուրքերից ու բեռնափոխադրման հետ կապված այլ տուրքերից ազատելը տեղավորվում է Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Կատարից բացի, Ադրբեջանը, Իրաքը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանն ու նույնիսկ Թուրքիան շարունակ օգտվել են Իրանի նման զեղճերից: Չնայած նրան, որ այս զեղճերը միակողմանի բնույթ են կրում, Իրանի պաշտոնատարները շարունակել են դրանց գործադրումը: Մուսուլման ու հարևան երկրներին նման օժանդակություն ցուցաբերելով Իրանը ցանկանում է խթան հանդիսանալ այդ երկրի տնտեսությանն ու առավել ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունները:

-------------------------

Ադրբեջանի բնապահպանության ու բնական պաշարների նախարարության մի պաշտոնատար ասում է. «Ադրբեջանի ափամերձ որոշ տարածքների կոյուղաջուրն առանց զտման թափվում է Կասպից ծով:

Ադրբեջանի բնապահպանության ու բնական պաշարների նախարարության ռազմավարության գրասենյակի տնօրեն Ռասեմ Սաթարզադեի ընդգծմամբ Ադրբեջանի ափամերձ տարածքներում նախարարության իրականացրած քննությունների ընթացքում պարզվել է Ադրբեջանի ափամերձ քաղաքներում գտնվող 224 աղբյուրներից կոյուղաջուրը թափվում է Կասպից ծով: Այս ազերի պաշտոնատարը նաև ընդգծեց, որ ափամերձ շատ քաղաքներում ջրի զտման կենտրոններ գոյություն չունեն և այդ պատճառով օրական ավելի քան 1800խմ չզտված կոյուղաջուր է թափվում Կասպից ծով:

Միկրոբային աղտոտվածությունից բացի Ադրբեջանը Կասպից ծովում նավթային ու ատոմային աղտոտվածության գլխավոր պատասխանատուներից է: Ազերի պաշտոնատարների հրապարակած վիճակագրական տվյալները պարզում են, որ Կասպից ծովի նավթային աղտոտվածության տեսակետից Ադրբեջանն զբաղեցնում է առաջին տեղը: Վիճակագրական այս տվյալները պարզում են, որ չնայած նավթից ու գազից հսկա եկամուտներին ազերի պետայրերը պատրաստ չեն Կասպից ծովի ջրային տարածքի պահպանման համար մեծ գումարներ ծախսել: Բաքվի պետայրերի այս պահվածքը հակասում է Կասպից ծովի պահպանման ու պաշտպանության մասին Թեհրանի 2003 թվականի կոնվենցիային:

------------------------

ԻԼԻՊ ահաբեկչական խումբը ստանձնեց Տաջիկստանի հարավում չորս արևմուտքցի տուրիստների դեմ մահափորձի պատասխանատվությունը: Այս լուրը հրապարակվելուց անմիջապես հետո տաջիկ պաշտոնատարները մեղադրանքի սլաքն ուղղեցին Տաջիկստանի իսլամական շարժում կուսակցության և Իրանի կողմը:

Դա ի տես այն բանի, որ Իրանը հերքելով հիշյալ մեղադրանքն այս ցավալի դեպքի ծավալները պարզելու և Տաջիկստանի իշխանությունների հետ համագործակցելու համար իր պատրաստակամությունը հայտնեց:

Պարզ է, որ նման անհիմն մեղադրանքները հարվածում են Իրանի ու Տաջիկստանի եղբայրական ու բարեկամական հարաբերություններին: Այս մեղադրանքներն ուղղվում են այն պայմաններում, երբ վերջին ամիսներին Դուշանբեի իշխանություններն անգամներ հաստատել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամների ու տարրերի Տաջիկստան ներթափանցելու փաստը և այդ կապակցությամբ հայտնել են իրենց մտահոգությունը: Առկա փաստերն ու ապացույցներն էլ վկայում են օտար ուժերին կապված ահաբեկչական խմբերի ու մասնավորապես ԻԼԻՊ-ի անդամների Տաջիկստան ներթափանցելու մասին: Ի հետևումն այս ահաբեկչական գործողության Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախկին տնօրեն և անվտանգության հարցերի փորձագետ Արթուր Մադադ Բեյկովն ասաց. «Տաջիկստանի հարավում արտասահմանցի հեծանվորդ տուրիստների դեմ ահաբեկչական հարձակումը լուրջ ազդարարություն է տարածաշրջանի երկրներում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի լուռ կորիզների գոյության մասին և վկայում է այն մասին, որ ԻԼԻՊ-ի լուռ կորիզներն ընդունակ են նման ակտեր իրականացնել նաև Ղրղզստանում ու Կենտրոնական Ասիայի այլ երկրներում»:

 

 

 

Պիտակ

Aug 04, 2018 20:01 Asia/Yerevan
Մեկնաբանություններ