Aug 09, 2018 15:12 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Տնտեսական հանդես» հաղորդաշարի վերջին համարը: Դեպի արևելք ուղղված հայացքն Իրանի արտաքին քաղաքականության մեջ յուրահատուկ նշանակություն ունի: Այս շրջագծում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անցած շաբաթ Սինգապուրում մասնակցեց Ասիայի հարավարևելյան երկրների միության (ASEAN) նստաշրջանին: Այդ թեմային է հատկացված մեր հաղորդման առաջին զրույցը:

Սինգապուրում գումարված Ասիայի հարավարևելյան երկրների միության (ASEAN) ԱԳ նախարարների 51-րդ նստաշրջանում ստորագրվեց Ասիայի հարավ-արևելքում բարեկամության ու համագործակցության պայմանագրին ԻԻՀ-ի անդամակցության փաստաթուղթը:

Ասիայի հարավ-արևելքում բարեկամության և համագործակցության պայմանագիրը (TAC) 1976 թվականի փետրվարին ստորագրեցին Ինդոնեզիան, Մալայզիան, Թաիլանդը, Ֆիլիպիններն ու Սինգապուրը և ներկայումս դրան անդամակցում են 30 երկրներ: Այս միությունն այսօր ավելի քան 630 միլիոն բնակչությամբ և 2 թրիլիոն 400 միլիարդ դոլար ՀՆԱ-ով աշխարհի տնտեսական հինգերորդ բևեռն է դարձել: Ակնկալվում է, որ այս անդամակցությունը նոր էջ բացի Իրանի և Ասիայի հարավարևելյան երկրների հարաբերություններում: Այս տարածաշրջանը արտահանման համար մեծ շուկա և արտաքին ներդրման ներգրավման համար մեծ աղբյուր է համարվում:

Իրանը նպատակադրել է ասիական կարևոր երկրների հետ իր համագործակցությունը ապրանքի դիմաց նավթ պարզ ձևաչափից փոխել տնտեսական առավել բարդ համագործակցության:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի անցած տարի Ինդոնեզիա, Մալայզիա, Վիետնամ ու Թաիլանդ կատարած ուղևորությունը, որի գլխավոր առանցքը տնտեսական համագործակցություններն էին, ապացուցեցին, որ Իրանը ըմբռնելով համաշխարհային նոր պայմաններն ու տարածաշրջանային զգայնությունները ցանկանում է ընդլայնել  այդ երկրների հետ հարաբերությունները:

--------------------------------

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան մի հրամանագրով վերականգնեց Իրանի դեմ այդ երկրի որոշ անօրինական պատժամիջոցները:

Թրամփն այդ կապակցությամբ մի հաղորդագրության մեջ հայտարարեց, որ երեքշաբթի օգոստոսի 7-ից, գործադրման են հանձնվելու Իրանի ավտոարդյունաբերության, ոսկու և ռիալի դեմ պատժամիջոցները, իսկ բանկային ու նավթային պատժամիջոցները վերականգնվելու են 2018 թվականի նոյեմբերի 5-ից:

Այս հաղորդագրության մեջ Թրամփը սպառնացել է, որ Իրանի հետ աշխատանքի ծավալը չկրճատելը կարող է ծանր հետևանքներ ունենալ անձանց ու կառույցների համար:

Այս շրջագծում ԱՄՆ նախագահը փորձ է կատարել եվրոպական ընկերություններին հրահրել Իրանից հեռանալու հարցում և դա ի տես այն բանի, որ ԵՄ-ն ՀԳՀԾ-ի կողմերը համարվող եվրոպական երեք երկրների հետ միասին երեկ համատեղ մի հայտարարությամբ պաշտոնապես հայտարարեց, որ երեքշաբթի օրվանից գործադրման հանձնելով արգելափակման օրենքներն Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների դիմաց կպաշտպանի այդ ընկերությունների աշխատանքը: ԵՄ-ն նաև հայտարարեց, որ Իրանի հետ ազդեցիկ ֆինանսական խողովակները պահպանելու և Իրանի նավթի ու գազի վաճառքը շարունակվելու ուղղությամբ ջանք կգործադրի:

Քաղաքական ու միջազգային հարցերի փորձագետ Դեն Գլիզբրուքը «Իրանի նավթի կապակցությամբ Թրամփի հավակնոտ նախաձեռնությունը տասնյակ տարիներ ուշացած է» խորագրով մի հոդվածում քննարկել է միջուկային համաձայնության չեղարկումից հետո Իրանի դեմ Թրամփի քաղաքականության արդյունավետ լինել կամ չլինելը: Գլիզբրուքն այս հոդվածում կողմնակի ակնարկներ կատարելով գրում է. «Թրամփն իր ամբողջ ունեցվածքով փորձում է տնտեսական պատերազմ հրահրել Իրանի դեմ: Այդուհանդերձ դրա բարդությունը նրա մեջ է, որ «նրա ամբողջ ունեցվածքը» շատ հեռու է «բավարար չափեր»-ից, քանի որ այն ուժը, որ ժամանակին գործնականում համարվում էր ԱՄՆ-ի  մենաշնորհն, արդեն վաղուց էլ գոյություն չունի»:

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն այն պայմաններում վերականգնվեցին, երբ հակառակ անցյալին ԱՄՆ-ն միջազգային ասպարեզում լուրջ ընդդիմության է հանդիպել և ԱՄՆ-ի պատժամիջոցների  ենթադրյալ ազդեցություններին դիմակայելու համար Իրանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել:

Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Աբդոլնասեր Հեմաթին ընդգծել է, որ Իրանի կառավարությունը պատրաստ է հզորությամբ դիմակայել պատժամիջոցներին:

Երեքշաբթի օրվանից Իրանում գործադրման է հանձնվել արտարժութային նոր փաթեթը: Այսօր չնայած  ԱՄՆ-ի գործադրած ճնշումներին ու խափանարարություններին տնտեսական պայմաններն ու արտարժութային հենարանը գտնվում են վերահսկողության ներքո և հիմնական ապրանքների ապահովման համար որևէ խնդիր գոյություն չունի:

Թրամփը ցանկանում է Իրանի դիմաց փակել բոլոր դռները և պատժամիջոցները նույն նպատակն են հետապնդում: Բայց ԱՄՆ-ի դիմագրաված մարտահրավերն ամբողջ աշխարհին Իրանի պատժամիջոցների հետ համաքայլ դարձնելն է: Իհարկե եվրոպացիները որոշակիորեն ընդդիմացել են ամերիկացիներին, բայց այն ակնկալիքը, որ Եվրոպան ԱՄՆ-ի դեմ գործադրելու է իր ամբողջ ջանքը, որոշ չափով լավատեսական է համարվում»:

ԻԻՀ նախագահի ընդգծմամբ ԵՄ-ն իր դիրքորոշմամբ և օրենքներ ընդունելով հստակ կերպով անընդունելի համարեց ԱՄՆ-ի քայլը, բայց խոսքին պիտի հաջորդի գործը: Ամեն դեպքում եվրոպացիները պիտի ծրագրավորում կատարեն այն մասին, թե պատրաստվում են ինչպես փոխարինել այդ քայլերը:

Եվրոպական երկրներն, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու մասնավորապես Ֆրանսիան Իրանի հետ առևտրական հարաբերություններից օգուտ են քաղել:

Եվրահանձնաժողովի վիճակագրության վարչության հրապարակած տվյալները վկայում են, որ  ԵՄ-ի անդամ 28 երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունը 2017 թվականին նախորդ տարվա համեմատությամբ 53 տոկոս աճ արձանագրելով հասել էր 21 միլիարդ եվրոյի:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն անցած շաբաթ Սինգապուրի նստաշրջանում ընդգծեց, որ իր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ ԵՄ-ն կփորձի պահպանել ՀԳՀԾ-ն:

Ֆեդերիկա Մուգերինին Սինգապուրի «Նանյանգ» համալսարանում ելույթի ժամանակ ասաց. «Կշարունակենք ամբողջ աշխարհում մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, որպեսզի Իրանի հետ օրինական առևտուրը պահպանվի: Մենք դա կատարելու ենք, քանի որ այս համաձայնությունն օգտակար է մեր հավաքական անվտանգության և ԵՄ-ի անվտանգության համար»:

Նա ընդգծեց, որ միջազգային համաձայնությունները ստորագրման պահից պիտի հարգվեն բոլորի կողմից:

------------------------

Իրանն ու Աֆղանստանն անցած շաբաթ տարանցման ընդլայնման և ծախսերի կրճատման կապակցությամբ նոր համաձայնության հանգեցին:

Այդ թեմային է հատկացված մեր հաղորդման հաջորդ զրույցը:

Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդին անցած շաբաթ օրը Թեհրանում Աֆղանստանի տրանսպորտի և քաղավիացիայի նախարար Մուհամմեդ Համիդ Թահմասիի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց երկաթգծային ու ցամաքային տարանցման ընդլայնման շուրջ Թեհրանի ու Կաբոլի միջև պայմանավորվածության մասին:

Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարը երկու երկրի պայմանավորվածությունների շուրջ ասաց. «Այս պահին Իրանի ու Աֆղանստանի միջև երթևեկելու համար որոշ գումարներ են գանձվում, որոնց մի մասը պաշտոնական, իսկ մնացյալ ոչ-պաշտոնական գանձումներ են և այս նիստում որոշվեց հայտնաբերել, կրճատել և կամ վերացնել ոչ-պաշտոնական ծախսերը»:

Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարը նաև անդրադառնալով Իրանի, Հնդկաստանի և Աֆղանստանի միջև տարանցիկային հարաբերությունների ընդլայնման համար Չաբահարի եռակողմ տարանցիկային համաձայնագրին, ասաց. «Չաբահարի համաձայնագիրը չափազանց լավ է աշխատել և երեք երկրների միջև նոր միջանցք է ստեղծվել»:

Ախունդին ընդգծելով, որ Իրանի Խաֆի և Աֆղանստանի Հարաթի երկաթգիծը շահագործման սեմին է գտնվում, Աֆղանստանում ճանապարհներ կառուցելու ուղղությամբ հայտնեց Իրանի պատրաստակամությունը:

Հարևան երկրների հետ Իրանի երկաթգծային ցանցերն ընդլայնվում են: Տնտեսական ենթակառուցվածքների բնագավառում համագործակցությունների ընդլայնման նպատակով Իրանն ու Աֆղանստանն անցած տարի ստորագրեցին երկու երկրի երկաթգծերի միացման վերջնական պայմանագիրը:

Այս պայմանագրի շրջանակներում Իրանն ու Աֆղանստանն առավել ջանք են գործադրելու Խաֆ-Հարաթ երկաթգծի 3-րդ և 4-րդ հատվածների կառուցման ուղղությամբ և մոտ ապագայում երկու երկրի միջև կերթևեկի առաջին բեռնափոխադրող գնացքը:

Եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ Իրանն ու Աֆղանստանը Հնդկաստանի համագործակցությամբ Չաբահարի նավահանգստի միջոցով ազատ ջրերին ու նավահանգիստներին հասանելիության հնարավորություն ստեղծեցին: Այս նավահանգիստն իր աշխարհագրական ռազմավարական դիրքի ու նաև ազատ ջրերին ցամաքով պատված Կենտրոնական Ասիայի երկրների հասանելիության ամենակարճ ուղին լինելով մեծ նշանակություն ունի:

Աֆղանստանը հանքային նյութերի, այդ թվում երկաթքարի ուշագրավ պաշարներ ունի և երկաթգծերին հասանելիություն ունենալով կարող է այդ պաշարներն առևտրական ու տնտեսական շահագործման ենթարկել:  

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ