• Միջին Ասիայի  և Կովկասի իրադարձությունները

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության տարբեր ոլորտներ Նրանք հայտարարել են, որ Իրանը և Հայաստանը շահագրգռված են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմամբ և երկու երկրները դժվար պայմաններում մշտապես օգնել են միմյանց:

Սաջադին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ցանկացել է խաղաղություն և կայունություն իր հարևանների հետ հարաբերություններում և փորձել է ունենալ հարևանների հետ լավագույն հարաբերությունները:

Արմեն Գրիգորյանը նաև հայտնել է, որ ԻԻՀ  հուսալի և կարևոր գործընկեր է եղել Հայաստանի համար, որը չնայած կրոնական տարբերություններին, բարդ ճգնաժամերի ընթացքում ամենամեծ աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին:

Նա դարերի ընթացքում հայերի և իրանցիների միջև հարաբերությունները որակեց որպես օրինակ աշխարհի այլ երկրների համար, ասելով, որ հայերը Իրանում  դարեր շարունակ  ապրում են խաղաղության և բարեկամության մեջ իրանցի հայրենակիցների հետ:

-----------------------------

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադառնալով Մոսկվա վերսկսեց այդ պաշտոնում իր ծառայությունը: ՀՀ ՀՔԾ-ն մարտի 1 գործով մեղադրանք է առաջադրել Խաչատուրովին:

Ռուսաստանը կոշտ կերպով արձագանքեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին մեղադրանքի առաջադրմանը: Միևնույն ժամանակ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկրներից պահանջել է սկսեց ՀԱՊԿ-ի գլխավոր պաշտոնում Յուրի Խաչատուրովին այլ անձով փոխարինելու գործընթացը, որին անդամ երկրները դեռ չեն արձագանքել:

Յուրի Խաչատուրովը Բիշկեկում գումարված ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում այդ կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց բարդ ու երկարատև գործընթացի արդյունքում: Այդ պաշտոնում հայ պաշտոնատարի նշանակումը անդամների միջև անհամաձայնության պատճառով երկու անգամ հետաձգվել էր:

ՀԱՊԿ-ի առաքելությունն է սահմանափակել Ռուսաստանի հարևան երկրներում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի ներազդեցության տարածումը: ՀԱՊԿ-ը հիմնադրվել է 1992 թվականին հիմք ընդունելով ԱՊՀ երկրների անվտանգության բնագավառում ստորագրած համաձայնագիրը: ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Ուզբեկստանը 2012 թվականին հեռացավ ՀԱՊԿ-ից:

------------------------------

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ներկայացրել է Ռուսաստանի դեմ կիրառվելիք ԱՄՆ սանկցիաների՝ Հայաստանի համար հնարավոր բացասական հետևանքները:

-----------------------------

Թուրքիայի մի քաղաքագետ Իրանի դիմադրողական տնտեսությունը Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ու ապագա ճգնաժամային պայմանները շրջանցելու համար հարմար ձևաչափ է համարել Թուրքիայի համար:

«Այդինլիք» օրաթերթի լրագրող Օրջան Դուլաբչին Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի հարցով Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ծագած վերջին լարվածության և Անկարայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ, ասաց. «Այս պատժամիջոցները չեզոքացնելու համար Թուրքիան պիտի օրինակ ծառայեցնի Իրանին և կրճատի արտասահմանին, մասնավորապես արևմուտքին ու ԱՄՆ-ին իր տնտեսության կախվածությունը»: Թուրք փորձագետը միևնույն ժամանակ նշել է. «Թուրքիան չպիտի միանա Իրանի դեմ ԱՄՆ-ի ու եվրոպական որոշ երկրների պատժամիջոցներին, քանի որ դրա արդյունքում Թուրքիան նեղ կացության մեջ է հայտնվելու»:

Դիմադրողական տնտեսությունն ԱՄՆ-ի սպառնալիքների դիմակայման նպատակով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից շրջանառության մեջ դրված եզրույթ է: Դիմադրողական տնտեսությունը նպատակ ունի չեզոքացնել ԱՄՆ-ի սպառնալիքները և վերջին երեք տասնամյակներում նույն մեթոդով Իրանը կարողացել է դիմակայել արևմուտքի սադրանքներին:

Անկասկած ԱՄՆ-ի տիրակալությանն ընդդիմացող բոլոր երկրներն, այդ թվում Թուրքիան տնտեսական այս մեթոդից օգտվելով կկարողանան ընդդիմանալ ԱՄՆ-ի սպառնալիքներին:

ԱՄՆ-ի նախագահը Թուրքիայի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել այդ երկրում կալանավորված ամերիկացի հոգևորականին: Ամերիկացի հոգևորականին Թուրքիայի դեմ լրտեսության և 2016 թվականի հեղաշրջման ժամանակ Գյուլենի շարժման հետ համագործակցության մեղադրանք է առաջադրվել: ԱՄՆ-ի այս պահանջը Թուրքիայի կողմից անտեսվելով ԱՄՆ գանձապահության նախարարությունը պատժամիջոցներ գործադրեց Էրդողանի կառավարության երկու նախարարների դեմ: Անկարայի իշխանություններն էլ պատասխանելով ԱՄՆ-ի այդ քայլին պատժամիջոցներ գործադրեցին Թրամփի վարչակազմի երկու անդամների դեմ:

-------------------------

Բաքվի ԶԼՄ-ները տեղեկացնում են Ադրբեջանում դոլարի գնման պահանջարկն աննախընթաց կերպով մեծանալու մասին: Ադրբեջանում դոլարի պահանջարկի բարձրացումը խստորեն ազդված է հարևան երկրներում տնտեսական ճգնաժամերից և Ադրբեջանի տնտեսության վրա դրանց բացասական ազդեցությունից:

Ազերի փորձագետ Վեղար Բայրամովը Ադրբեջանում դոլարի պահանջարկի բարձրացումը պայմանավորել է թուրքական լիրայի արժեզրկմամբ, Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունների սրմամբ և Անկարայի կառավարության երկու նախարարների դեմ պատժամիջոցների կիրառմամբ:

Ադրբեջանցի այս տնտեսագետի ընդգծմամբ եվրոյի փոխարժեքի նվազումը նույնպես պայմանավորված է եվրոպական 18 երկրների տնտեսական խոշոր ցուցանիշների հրապարակմամբ: Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամը հայտարարել է, որ հուլիս ամսին 536 միլիոն 600 դոլար վաճառք է ունեցել: Այս հիմնադրամը, որ հունիս ամսին վաճառել էր 439 միլիոն դոլար, հուլիսին դոլարի վաճառքի ծավալը  22 տոկոսով բարձրացրել է:

Այսպիսով պիտի ասել, որ 2018 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամը վաճառել է 3 միլիարդ 511 միլիոն 100 հազար դոլար: 2017 թվականի նույն ժամանակահատվածում դոլարի վաճառքը կազմել է մեկ միլիարդ 940 հազար դոլար, ինչը վկայում է աննախընթաց աճի մասին: Վիճակագրական այս տվյալները վկայում են 2018 թվականին դոլարի պահանջարկը ուշագրավ չափերով մեծանալու մասին:

------------------------

Վերջին սոցհարցումների արդյունքները պարզում են, որ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հետ հանրային համաձայնության տոկոսը բարձրանում է:

«Ազգային ժողովրդավարություն» ամերիկյան հաստատության կողմից անցկացված սոցհարցման արդյունքները պարզում են, որ Վրաստանի քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը կողմ է ԵՄ-ին իր երկրի անդամակցությանը, իսկ 75 տոկոսը հովանավորում է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի զուգամերձությունը:

Մինչ Վրաստանն իր արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցությունն է հայտարարել Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնվելուն ու Ռուսաստանի սահմաններին մոտենալուն: Կասկած չկա, որ Թբիլիսիի իշխանությունների քայլերը Մոսկվային պատասխան քայլերի հրահրելուն զուգահեռ սրում է այդ երկրի հանդեպ Ռուսաստանի անվստահությունը: Սա ի տես այն բանի, որ Վրաստանի պաշտոնատարները շարունակ ընդգծում են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի նշանակությունը:

--------------------------

Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանը տեղեկացրեց այդ երկրի անվտանգության համակարգում «Զբոսաշրջության ոստիկանություն» անվամբ նոր ստորաբաժանման ստեղծման մասին:

Դուշանբեում տուրիստական գործակալությունների պատասխանատուների մասնակցությամբ նիստում արտահայտվող Էմամալի Ռահմանն այս ստորաբաժանման ստեղծման նպատակը  տուրիստների անվտանգության ապահովումը, նրանց ընկերակցելը, տեղեկատվությունն ու նրանց շահերի պաշտպանությունն է: Համաձայն Տաջիկստանի նախագահի նոր հրամանագրի զբոսաշրջության ոստիկանության ներկայացուցիչները զբոսաշրջիկների դիմումի համաձայն կարող են նրանց ընկերակցել քաղաքային շրջապտույտների ժամանակ: Տաջիկստանի զբոսաշրջության ոստիկանության ստորաբաժանման անդամները պիտի տիրապետեն արտասահմանյան լեզուներին և լավապես տեղյակ լինեն այդ երկրի տուրիստական պոտենցիալների մասին:

Զբոսաշրջության ոստիկանությունը ստեղծվել է նրանից հետո, երբ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը Տաջիկստանի հարավում դանակի հարվածով սպանեց արևմուտքցի  չորս հեծանվորդների:

 

 

 

Aug 11, 2018 20:20 Asia/Yerevan
Մեկնաբանություններ