«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Ահեղ դատաստանի օրվա իրադարձություններին:

 

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի նախորդ համարում ասացինք, որ երկրորդ անգամը փողը հնչելով մեռելները հարություն են առնում: Նրանք ելնում են գերեզմաններից ու ներկայանում են Աստծուն: Ղուրանը տարբեր կերպ է նկարագրում ահեղ դատաստանի օրը մարդկանց ներկայացվելը: Մի տեղ ասում է, որ մարդը միայնակ է հարություն  առնում, իսկ մեկ այլ տեղ նշում է, որ մարդիկ խումբ-խումբ են ներկայանում Աստծուն:

Իրականությունն է այն է, որ հավիտենականությունը տարբեր կանգառներ ունի: Հիշյալ այաների հանրագումարը կարող է այն լինել, որ մարդիկ խումբ-խումբ են ներկայանում, բայց ահեղ դատաստանի առաջ կանգնում են անհատապես և որևէ մեկը չի կարողանում նրանց օգնել:

Ամեն դեպքում մի բան հստակ ու անվիճելի է և այն որ բոլոր մարդիկ ներկայանում են ահեղ դատաստանում: Այնպես որ Աստված «Քահֆ» սուրայի 47-րդ և 48-րդ այաներում ահեղ դատաստանի օրը Երկրում տեղի ունենալիք խոշոր իրադարձություններին ակնարկելով, մարդկանց ներկայության մասին ասում է.

 

«Եվ նրանց հավաքելու ենք իրար շուրջը և նրանցից որևէ մեկին աչքաթող չենք անելու և բոլորը մեկ շարքում ներկայանալու են Արարչին և նրանց կասվի. «Իրապես հենց այնպես որ առաջին անգամ ձեզ արարեցի, այսօր ներկայացաք ինձ, բայց ենթադրում էիք, որ ձեզ համար որևէ  ժամկետ չէր նշանակվելու»»:

Այդ օրը ունեցվածքից, գույքից,հասարակական դիրքից և այլ նյութական հնարավորություններից որևէ հետք չի լինելու, հենց այնպես որ արարչագործության սկզբում զուրկ էիք նման հնարավորություններից: Բոլոր մարդիկ՝ չքավոր, թե՝ հարուստ, կանոնավոր շարքում ներկայանալու են Աստծուն:

Այսպիսով ահեղ դատաստանի օրը բոլոր արարածներն առանց բացառության հավաքվելու են այդտեղ: Այդ պատճառով էլ այդ օրը «Յում-օլ-Ջամը» կամ «Հավաքվելու օր» են կոչել:

Այս հաղորդման ընթացքում կփորձենք նկարագրել ահեղ դատաստանում չարագործ ու բարեգործ մարդկանց ապրումներն ու իրավիճակը:

Անկասկած ահեղ դատաստանի օրը չափազանց ծանր ու բարդ է լինելու: Ղուրանի բազմաթիվ այաներ անդրադառնում են ահեղ դատաստանին ու դրա բարդություններին: Օրինակ «Մաարեջ» սուրայի 42-ից 44-րդ այաներում ասված է.

 

«Ուրեմն նրանց լքիր, որպեսզի խորասուզվեն չարիքի մեջ ու խաղան մինչև որ կհանդիպեն խոստացված ժամին: Շտապ կելնեն գերեզմաններից, ասես վազում են տեղադրված նշանների կողմը այն պայմաններում, երբ նրանց աչքերը սարսափած են ու նրանք իրենց նվաստացած են զգում: Սա հենց այն օրն է, որ նրանց խոստացել ենք»:

Այս այաները  նրանց մասին են, որ իրենց ստահոդ հայտարարություններով խաղի առարկա են դարձնում ճշմարտությունը և հերքում են հավիտենականությունը: Ասում է. «Թող նրանք խորասուզված մնան իրենց մերժված մտքերում ու չարագործություններում մինչև որ կգա խոստացված ժամանակը և ճշմարտությունը կտեսնեն իրենց աչքերով»:

Հիշյալ այաներն ապա ներկայացնում են այս սարսափազդու օրվա որոշ նշանները և նկարագրում են գերեզմանից ելնելուց հետո նրանց վիճակը: Նրանք գերեզմաններից ելնելով այնպես շփոթահար վազում են, որ ասես որոշակի ազդանշանի են հետևում և ցանկանում են ինչքան շուտ հասնել դրան:

Ապա ակնարկում է այդ օրվա որոշ այլ նշաններին ասելով, որ նրանց աչքերում սարսափ է երևում: Այո դա այն օրն է, որը նրանք ծաղրում էին, բայց հիմա այդ օրվա ընթացքում վախից ու ամոթից անկարող են իրենց գլուխը բարձրացնել: Նրանք արցունքոտ ու խոնարհված հայացքով նայում են իրենց շուրջը: Նրանք նվաստացած են ու վշտահար: Անկասկած այդ օրը զղջալու են, բայց դա նրանց որևէ օգուտ չի բերելու:

«Ղամար» սուրայի 7-րդ այայում որոշ մարդկանց շփոթահարության մասին ասված է. «Նրանք վախից խոնարհված աչքերով մորեխների նման ելնելու են գերեզմաններից»:

Իրականության մեջ այս տեսարանն այնքան սարսափելի է, որ մարդիկ անկարող են լինում դա դիտել, հետևաբար իրենց հայացքները խոնարհում են: Մորեխներին նմանեցվելն այն պատճառով է, որ հակառակ թռչուններին, որոնք թռչում են հստակ տեսք ու կարգ ունեցող երամներով, մորեխների զանգվածն իր շարժման մեջ որոշակի կարգի չի հետևում, նրանք մխրճվում են իրար մեջ ու աննպատակ թռչում են տարբեր ուղղություններով:

Ահեղ դատաստանի օրը մունետիկը մարդկանց կանչում է: Նրանք լսելով աստվածային կոչնակի կանչը շտապ ելնում են գերեզմաններից, մտահոգությամբ բարձրացնում են իրենց գլուխներն ու վազում են նրա ուղղությամբ: Այս պահին այդ օրվա իրադարձություններից հավատուրացների հոգին սարսափով է լցվում և նրանք ասում են, որ այսօր բարդ օր  է լինելու:

«Ղարեաա» սուրայի 4-րդ այաում գերեզմաններից ելնելուց հետո մարդկանց վիճակը նմանեցվել է թիթեռների, որոնք ցրվում են տարբեր ուղղություններով: Հավանաբար դա ակնարկում է այն մոլորությանն ու հիացմունքին, որ այդ օրը մարդիկ ապրում են:

«Հաջ» սուրայի առաջին այաներն էլ մեռելների հարության և դրա նախաբանի մասին ցնցիչ կետեր են պարզում: Այս այաներն ակնարկում են մեռելների հարության երկրաշարժի ահեղությանը: Մեռելների հարությունը սկսվում է աշխարհում հսկա մի հեղաշրջմամբ, երկինքն ու Երկիրը բախվում են իրար և նոր աշխարհ է սկսվում: Այդ օրն այնպիսի սարսափ  է իջնում մարդկանց վրա, որ կաթ տվող մայրերը մոռանալու են իրենց կաթնակեր երեխաներին և  հղի կանայք վիժելու են իրենց սաղմերը:

2-րդ այայի վերջում ասված է. «Եվ տեսնելու ես մարդկանց որ հարբած են, մինչդեռ նրանք ոչ թե հարբած են այլ կրում են Աստծո սաստիկ պատիժը»:

Մարդիկ այդ օրը պատժի սաստկության պատճառով այնպիսի սարսափ են ապրում, որ հարբած մարդկանց նման իրենք իրենց չեն ճանաչում: Նրանք աննպատակ այս ու այն կողմ են գնում, ասես անզգայացած լինեն:

Իհարկե այս վախն ու սարսափը  միայն չարագործներին ու հանցագործներին է վերաբերում: Այն օրը երբ հավատուրացներն ու անհավատներն իրենց մեղքերի պատճառով վախ ու սարսափ են ապրում,  հավատացյալ ու ճշտապահ մարդիկ ներկայանում են հանդարտ ու վստահ և նրանց մոտ որևէ վախ ու սարսափ գոյություն չունի:

Աստված «Հադիդ» սուրայի  12-րդ այաում այսպես է նկարագրում ահեղ դատաստանում հավատացյալների լավ ու հաճելի ապրումները.

 

«Այն օրը երբ նկատելու ես  հավատացյալ տղամարդկանց ու կանանց, որոնց առջևից լույս է և աջ կողմից ընկերակցում է նրանց»:

Հավատքը որ առաջնորդող լույսն է այդ օրը մարմնավորվում է լուսավորության տեսքով, իսկ բացարձակ խավար համարվող անհավատությունը՝ մթության:

Հավատացյալներն իրենց առջևը լուսավորող ու նաև աջ կողմից շարժվող լույսով կտրում են դեպի դրախտ տանող ճանապարհ: Իրականության մեջ այս լույսը  նրանց առաջնորդում է դեպի դրախտ և դրա լուսավորության ներքո շտապ կերպով մեկնում են դեպի դրախտ:

«Աբասա» սուրայի 38-ից 42-րդ այաները պատկերում են այդ օրվա ընթացքում հավատացյալների ու անհավատների դեմքը: «Այդ օրը որոշ դեմքեր փայլուն, ծիծաղկոտ ու ուրախ են և որոշ դեմքերի վրա մշուշ է իջել և նրանք պատված են մթությամբ: Նրանք նույն չարագործ անհավատներն են»:

Այս այաներից հասկացվում է, որ ահեղ դատաստանի օրը մարդկանց արարքներն արտացոլվում են նրանց դեմքին: Ի դեպ, այս այան այն պատճառով է ակնարկում  մարդկանց դեմքին, որ դեմքի գույնը առավել քան որևէ բան արտահայտում է մարդկանց ներքին հոգեվիճակը կամ ֆիզիկական անհանգստությունը:

Այդտեղ ոմանք ուրախ են ու հրճվանք են ապրում: Նրանք դեմքին փայլում են նրանց հավատքն ու մաքուր արարքները: Միևնույն ժամանակ մեկ այլ խմբի դեմքին ակնհայտ է նրանց անհավատության ու գեշ արարքների խավարը: Ասես նրանց դեմքին սև մշուշ է իջել և նրանց դեմքին երևում են վշտի, տառապանքի ու տխրության նշանները:

Մեկ խոսքով Ղուրանը մտածված կերպով ակնարկում է ահեղ դատաստանի տարբեր  տեսարաններին: Այս տեսարանների նկարագրությունը, օրինակ մեռելների հարություն առնելն ու գերեզմաններից ելնելը, մարդկանց շարքերով ահեղ դատաստանին ներկայանալը, նրանց արարքների քննությունը և նրանց մանր ու խոշոր արարքների արտացոլումը ցանկացած խոհեմ ու հեռատես մարդու համար դաստիարակչական ամենագեղեցիկ դասը կարող է լինել:

Աստվածային դատաստանից և չարագործներից սպասող մեծ պատժի մտահոգությունը ինքնին կարող է դաստիարակչական դերակատարություն ունենալ: Նման դատաստանին ունեցած հավատքի կառուցողական ազդեցության մասին խոսք չի կարող լինել: Քանի որ մարդու դաստիարակության և իր մտքի ու արարքների վրա վերահսկողության տեսակետից կարող է ազդեցիկ լինել և  նրան դուրս բերել թմբիրից և նրա մոտ հզորացնել պատասխանատվության զգացմունքը: Արդյոք հնարավոր է, որ մարդ ահեղ դատաստանի օրը նման տեսարանների հավատա և կրկին մեղքի ու նեխածության ուղղությամբ քայլ վերցնի:    

 

 

 

Aug 13, 2018 14:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ