Հոգեբան Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

«Տղաները չեն լացում, հո դու աղջիկ չես։ Աղջիկը պիտի լավ սովորի, մաքրասեր լինի։ Կինը չպիտի ծխի» առօրյա խոսակցություններում պարբերաբար հնչող այս և այլ կարծրացած արտահայտությունները յուրովի շղթաներ են ստեղծում ու դրանցից դուրս ապրողներին դարձնում հասարակության աչքի փուշը։ Մինչդեռ հենց այս կարծրացած մտածողությունն իր բացասական հետևանքներն է մարդու իրավունքների ու ժողովրդավարության վրա:

Կարծրատիպերը կարծր պատկերացումներ են ինչ-որ երևույթների նկատմամբ, որոնք շատ դժվար են փոխվում: Սարսափելի է, բայց կարծրատիպերը ձևավորվում և յուրացվում են շատ ավելի վաղ, քան կարող է ձևավորվել անձի սեփական կարծիքը: Այսինքն՝ կարծրատիպերն անխուսափելի են: Յուրաքանչյուրն իր անհատական զարգացման գործընթացում խնդիր ունի այս կարծրատիպերը հատիկ-հատիկ քանդելու: Կարծրատիպերը պահպանում են իրենց կենսունակությունն ամբողջ կյանքի ընացքում: Ինչու՞:

Կարծրատիպերը օգնում են մարդուն տարբեր իրավիճակներում ընտրություններ կատարել՝ նեղացնելով և հեշտացնելով մեր ընտրության շրջանակը:

Ի՞նչ են անում կարծրատիպերը. դրանք մեզ օգնում են խուսափել անորոշությունից: Առանց կարծրատիպերի ապրելը շատ բարդ է: Այդ պարագայում մենք պետք է յուրաքանչյուր իրավիճակում մտածենք, վերլուծենք, լրացուցիչ լարվածության մեջ հայտնվենք, որպեսզի կարողանանք որոշում կամ ընտրություն կայացնել: Սա նշանակում է, որ մենք պետք է դիմակայենք անորոշությանը, որը մարդկային ամենամեծ վախերից մեկն է: Այսինքն՝ հրաժարվել կարծրատիպերից նշանակում է դիմանալ լրացուցիչ լարվածությանը: Այսինքն՝ միայն այդ լարվածությունը տանելու պատրաստակամությունը մեզ հնարավորություն կտա ազատվել կարծրատիպերից:

 

Կարծրատիպերը խանգարում են մեր իրականության ընկալմանը: Կարծրատիպերով առաջնորդվելիս մենք բացարձակապես չենք տեսնում իրականությունը, մենք մեզ զրկում ենք զարմանալի և անկանխատեսելի փորձառություններից, մենք խուսափում ենք այն մասնագիտություններից, որոնք կարող են մեզ հաճույք պատճառել, խուսափում ենք մարդկանցից, որոնց հետ կարող էինք շատ լավ հարաբերություններ կառուցել: Կարծրատիպերն իրականում սահմանափակում են մեր կյանքում մեր բոլոր հնարավորություններ

 

Ամենատարածված ու առաջին հայացքից «անմեղ» կարծրատիպ կա, թե տղաները լավ են մաթեմատիկայից, իսկ աղջիկները՝ լեզուներից ու այդպես էլ ուսուցիչները վերաբերում են աշակերտներին․ մինչդեռ սա արդեն հետագայում աշխատաշուկան է ձևավորում։

Կարծրատիպերը կյանքի որոշակի փուլերում մարդկանց օգնում են ճանաչել աշխարհն ու փորձել ճիշտ դրսևորվել։

Հարկավոր է մտածել նաև ինքնուրույն մտածողության և աշխարհճանաչողության հարցում կարծրատիպերի կործանարար ազդեցության մասին։

 

«Դրանք, իսկապես, խանգարում են, որ մենք ինքնուրույն աշխարհը ճանաչենք և տեսնենք

Ըստ փորձագետի՝ մանկուց տղաներին խրախուսում են, նույնիսկ հակառակ վարքի դեպքում պատժում՝ ասելով, որ պետք է լինել ուժեղ, քեզ հարվածողին ավելի ուժեղ հարվածել, չխեղճանալ, ինչն ի վերջո, արդեն ավելի հասուն տարիքում ձևավորում է տղամարդու մի կերպար, որը միշտ պետք է լինի ուժեղ ու եթե ինչ որ բան իրեն դուր չի գալիս, միգուցե կարող է նաև կիրառել բռնություն։

 

«Մինչդեռ լրիվ հակառակը ձևավորում ենք աղջիկների մեջ՝ ասելով, որ պետք է լինել հնազանդ, եթե քեզ վիրավորում են ամոթ ա, որ պատասխանես, կաղապարված վիճակի մեջ ենք դնում աղջիկներին՝ թույլ չտալով հետագայում ինքնապաշտպանվել։ Կանանց առաջ գնալու ամբիցիաները սահմանափակում ենք նմանատիպ կարծրատիպերով»,-ասում է Շահնազարյանը՝ վստահեցնելով, որ շատ հաճախ հենց նման մտածելակերպն է հիմք հանդիսանում ընտանեկան վերճերի ու բռնության համար։

 

 

Aug 15, 2018 18:27 Asia/Yerevan
Մեկնաբանություններ