Հոգեբան Անուշ Ալեքսանյանի մասնակցությամբ Աղբյուր ՝ boon.am

Լեզու սովորելը բավական բարդ գործընթաց է, եւ այն ներառում է ոչ միայն տվյալ լեզվով սեփական մտքերը հասկանալի դարձնելը (ինչը շատ հաճախ կարող է թվալ, որ երեխաների մոտ լավ է ստացվում), այլ նաեւ քերականական, շարահյուսական, ուղղագրական, կառուցվածքային, ֆոնետիկ եւ բազում այլ տարրեր:

Կան դեպքեր, երբ լեզուն սովորելու անհրաժեշտությունն ակնհայտ է՝

ա. Երբ ծնողները տարբեր ազգերից են, (ու համապատասխանաբար նրա կողմի բարեկամները) երեխայի հետ խոսում է իր մայրենի լեզվով:

բ. Երբ երեխան մեծանում է այլ երկրում - Լինի դա բակ, մանկապարտեզ, թե դպրոց, նա սովորում է ռուսերենը այդ միջավայրում իր հասակակիցների եւ մեծահասակների հետ շփվելու համար:

գ. Պարտադիր ուսուցում  - ամեն պետություն ունի իր սահմանած ժամկետներն օտար լեզուներ անցնելու համար:

Եթե բացառենք վերը նշված դեպքերը, շատ հաճախ ծնողներն իրենց երեխաներին նախադպրոցական տարիքում երկրորդ (ավելի ծանր դեպքերում՝ նույնիսկ 3-րդ, 4-րդ) լեզու սովորեցնում են ոչ թե որ դա երեխային է պետք, այլ հենց իրենց՝ ծնողին:

Այս պատճառով հստակեցրեք ձեր դրդապատճառները եւ համոզված եղեք, որ դա երեխայի օգտի համար է:

 

Մոտիվացրեք երեխաներին սովորել ՕԼ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ արդյունավետ ուսուցման համար պարտադիր պայման է ներքին մոտիվացիա ունենալը: Քանի որ գիտակցված մոտիվացիան ձեւավորվում է ավելի հասուն տարիքի երեխաների մոտ, պարզ է դառնում, թե ինչու է հատկապես այս տարիքում ՕԼ սովորելը ավելի արդյունավետ դառնում:

Երեխաների համար ստեղծեք բնականին մոտ միջավայր

Մեզանում (եւ մեկ անգամ եւս՝ ոչ միայն մեզանում) մեծ տարածում ունեն երեխաների համար օտար լեզուներ սովորեցնելու վիդեոները: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նմանատիպ վիդեո եւ աուդիո նյութերն արդյունավետ չեն: Կարեւորը կենդանի խոսքն է:

Հնարավորության դեպքում ընտրեք այնպիսի ուսուցիչ, որը կամ լեզվակիր է կամ ունի լեզվակրին մոտ մակարդակ: Աշխատեք, որպեսզի ձեր երեխան շատ շփվի տվյալ լեզվակիրների հետ:

Կան երեխաներ, որոնք 11-12 ամսականում արդեն խոսում են, եւ նրանց բառապաշարը հասնում է 100-120 բառի: Միեւնույն ժամանակ նաեւ երեխաներ կան, որոնք մինչեւ 2 կամ 2,5 տարեկան դեռ չեն խոսում: Միայն խոսքի բացակայությունը չի կարող երեխայի զարգացման խնդրի ցուցանիշ լինել այս տարիքում: Սակայն չի կարելի նաեւ ծուլանալ եւ չափից դուրս խաղաղվել: Պետք է օգնել երեխային, որ նա խոսի:

Խոսքն առաջին հերթին շփման միջոց է: Երեխայի խոսքը խթանելու համար պետք է ակտիվ շփվել նրա հետ, խոսել: Իրականում սա պետք է անել անգամ հղիության ընթացքում: Երեխայի հետ պետք է խոսել, ցույց տալ նրան մեր զգացմունքները` արտահայտելով մեր ուրախությունն ու սերը, տխրությունն ու զայրույթը` բառերով եւ դիմախաղով: Հուզական արձագանքները երեխաներն ավելի հեշտ են ընկալում, քան ուղղակի խոսքը:

Սակայն խոսքը պետք է այլ բնույթ կրի 1-3 տարեկանում: Այս տարիքում երեխայի հետ պետք է խոսել կոնկրետ գործնական իրավիճակներում` նպատակային: Երեխայի հետ պետք է խոսել խաղալիս: Այսինքն` խոսքը պետք է ունենա իր նպատակն ու գործնական արդյունքը: Երեխայի հետ պետք է շատ խաղալ: Հաճախ ծնողները խաղալիքը տալիս են երեխայի ձեռքը կամ նրան թողնում խաղալինքերի հետ մենակ եւ անցնում իրենց տնային գործերին: Այսպես երեխայի խոսքը չի խթանվի:

Պետք է երեխային «ստիպել», որ խոսի: Առարկաները ցույց տալիս ստիպեք նրան, որ ասի` ինչ է ուզում եւ միայն այդ դեպքում տվեք: Երեխան կարող է լաց լինել, կամակորություն անել, պետք է դիմանալ մի փոքր, հակառակ դեպքում նա կծուլանա: Եթե երեխան ամեն ինչ հասկացնում է, եւ դուք անմիջապես կատարում եք իր բոլոր «հասկացրածները», նրա խոսքը կարող է ուշանալ: Երեխային պետք է «ստիպել» զարգանալ: Այսինքն` նա պիտի խոսելու անհրաժեշտություն զգա:  Անընդհատ հիշեցրեք նրան հարազատ առարկաների անունները` ցույց տալով դրանք, եւ ստիպեք, որ դրանք ուզի` անուններն ասելով:

Երեխայի խոսքի զարգացումը խթանելու համար պետք է իմանալ նաեւ, թե ինչը կարող է նրա խոսքի ուշանալու պատճառը լինել: Ահա եւ պատճառները`

Առաջին եւ ամենակարեւոր պատճառը երեխայի հետ ծնողների քիչ շփումն է: Աշխատող մայրիկներն ու հայրիկները ժամանակի սղության պատճառով առավել շատ ուշադրություն են դարձնում երեխայի խնամքին եւ ավելի քիչ` նրա հետ պարզապես շփմանը:

Ժամանակակից երեխաներն ավելի ու ավելի շատ են լինում հեռուստացույցի առջեւ: Ծնողները կարող են կարծել, որ հեռուստացույցից խոսք լսելով` երեխան կսովորի խոսել, սակայն հեռուստացույցի խոսքը չունի այն հուզական եւ գործնական նշանակությունը երեխայի համար, ինչի մասին խոսեցինք վերեւում:

Երբեմն երեխայի խոսքը կարող է ուշանալ նրա կյանքն ավելորդ տեղեկություններով հագեցած լինելու պատճառով: Կան ծնողներ, որոնք զարմանալով երեխայի ունակություններով` սկսում են նրան անդադար տարբեր պատմություններ, հեքիաթներ պատմել, խոսել առարկաների մասին: Ընկալունակ երեխաներն արագ վերցնում են այս ամբողջ տեղեկությունները, սակայն այս ամենն ի վերջո խոսքի վերածելու համար նրանցից գերբնական ուժեր են պահանջվում, եւ ակտիվ խոսքը ուշանում է:

Պետք չէ երեխայի հետ խոսել իր լեզվով եւ հասկանալ նրա յուրահատուկ լեզուն: Ամեն կերպ պետք է ստիպել նրան ճիշտ արտասանել բառերն ու պետք է խոսել երեխայի հետ ճիշտ բառերով:

Երեխայի խոսքի ուշանալու պատճառ կարող է լինել նաեւ նրա անդադրում և իմպուլսիվ լինելը: Այս դեպքերում երեխան ուղղակի չի հասցնում ուշադրությունը կենտրոնացնել մեծահասկաների խոսքի վրա: Նման դեպքերում հաճախ ուշանում է ոչ միայն խոսքի զարգացումը, այլեւ ընդհանուր հոգեկան զարգացումը: Այդ պատճառով պետք չէ խրախուսել երեխայի միայնակ խաղերը, պետք է ամեն կերպ փորձել խաղալ նրա հետ: Երեխայի հետ շփվելով` մենք ստիպում ենք նրան համագործակցել եւ դա անել խոսքի միջոցով: Այստեղ շատ կարեւոր է երեխայի հետ հուզական շփումը չկորցնելը: Պետք է ամեն կերպ երեխային ներգրավել համատեղ գործողութուոնների եւ խաղերի մեջ: Միայն մեծահասակի հետ իրական շփման միջոցով կարող է երեխան առողջ մեծանալ:

 

Թող բոլոր բալիկները խոսեն եւ ուրախացնեն իրենց ծնողներին իրենց հարցերով ու շատախոսությամբ:

 

Aug 15, 2018 19:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ