Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 23-27-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Թոբե սուրայի 23-րդ այաները․

يا ايها الذين آمنوا لاتتخذوا آباء كم و اخوانكم اولياء ان استحبواالكفر علي الايمان و من يتولهم منكم فاولئك هم الظالمون

<Ով հավատացյալներ, երբ ձեր հայրերն ու եղբայրները նախընտրեն անհավատ լինել, դադարեք նրանց սիրել: Եթե սիրեք նրանց, նենգամտություն գործած կլինեք>:

Այս այան ասում է. եթե ձեր հայրը կամ եղբայրը մուսուլման չեն և չեն ուզում Ջիհադ անել հանուն Աստծո, նրանց պատճառով մի հրաժարվեք Աստծո կրոնից և ընտանեկան կապերը պահպանելու համար մի խզեք ձեր կապն Աստծո հետ:

Այս այայից սովորում ենք․

1.Կրոնի պահպանումը շատ կարևոր է և դրա համար կարելի է հրաժարվել նույնիսկ տնից ու ընտանիքից:

2. Հայրը միշտ էլ իրավունքներ ունի իր որդու նկատմամբ, սակայն դա չպետք է հակասի այն իրավունքներին, որ ունի Աստված իր արարածների նկատմամբ:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 24-րդ այան․

قل ان كان آباوء كم و ابناوء كم و اخوانكم و ازواجكم و عشيرتكم و اموالاقترفتموها و تجاره تخشون كسادها و مساكن ترضونها احب اليكم من الله ورسوله و جهاد في سبيله فتربصوا حتي ياتي الله بامره والله لايهدي القومالفاسقين /

 <Ձեր ծնողնրը, ձեր եղբայրները, ձեր զավակները, ձեր կանայք, ձեր հարստությունը, ձեր սիրած բնակարանները, այն առևտուրը, որի վտանգվելու մասին վախենում եք, եթե այս ամենը ձեր սրտի վրա ավելի մեծ ազդեցություն ունեն քան Աստված, քան իր մարգարեն և նվիրական պատերազմը, սպասեցեք Բարձրյալի վճռին: Աստված երբեք չի առաջնորդելու ամբարիշտներին>:

Այս այան ասում է, որ պետք է խորհել այն մասին, թե ձեզ համար ինչն է կարևոր` Աստված, մարգարեն, Ջիհադը հանուն Աստծո, թե ձեր հայրը, մայրը, տունը, ընտանիքը, աշխատանքը: Զգույշ եղեք, որ եթե աշխարհիկ կյանքն իշխի ձեր վրա, հանդերձյալ կյանքում ձեզ լավ ապագա չի սպասում և դուք ոչ միայն աշխարհիկ կյանքում կզրկվեք Աստծո առաջնորդությունից, այլ կպատժվեք նաև հանդերձյալ կյանքում:

Այս այայից սովորում ենք․

1. Երբ մարդը կանգնում է  Աստծո և անձնական ցանկության միջև ընտրության առջև, , այստեղ որոշվում է  հավատքի աստիճանը:

2. Բարօրությունը կյանքում շատ կարևոր է, սակայն դա չպետք է պատճառ դառնա, որ մարդը հրաժարվի իր կրոնից:

3. Ընտանիքը չպետք է պատճառ դառնա, որ մարդը հրաժարվի Ջիհադից հանուն Աստծո:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 25-րդ այան․

لقد نصركم ا في مواطن كثيره و يوم حنين اذ اعجبتكم كثرتكم فلم تغنعنكم شيئا و ضاقت عليكم الارض بما رحبت ثم وليتم مدبرين

<Քանի քանի անգամ Աստված ձեզ ցույց տվեց իր պաշտպանության նշանները:  Հիշեք Հոնեյնի պատերազմի օրը, երբ ձեր  բանակի մեծ թիվն ուրախացնում էր ձեր սիրտը: Այդ ահավոր բանակն ինչի ծառայեց: Երկիրը ձեզ համար շատ փոքր է փախուստի ժամանակ>:

Այս այան խոսում է  պատերազմում Աստծո շնորհների և աջակցության մասին: Այն ասում է, որ Ջիհադի ժամանակ Աստված միշտ էլ օգնում է  մոջահեդներին, ինչպես դա պատահել է մի շարք պատերազմներում:

Այս այայից սովորում ենք․

1. Քանակը չի որոշում պատերազմում հաղթանակը, այլ հավատքը և աստվածային օգնությունը:

2. Երբեմն, նույնիսկ մեծ զորքերը եթե չունենան Աստծո աջակցությունը, կպարտվեն պատերազմում:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 26 և 27-րդ այաները․

ثم انزل ا سكينته علي رسوله و علي المومنين و انزل جنودا لم تروها

و عذب الذين كفروا و ذلك جزاء الكافرين / ثم يتوب ا من بعد ذلك علي من

يشاء و ا غفور رحيم

<Աստված հետո իր պաշտպանությունն իջեցրեց իր առաքյալի ու հավատացյաների վրա: Անտեսանելի հրեշտակների զորագնդեր իջեցրեց անհավատներին պատժելու համար: Այս է պատիժը ամբարիշտների: Աստված ներելու է նրան, ում ցանկանա: Գթած և անհիշաչար է նա>:

Այս այան  ասում է. դուք մի ուրախացեք ձեր մեծ քանակով, քանի որ երբ թշնամին հարձակվեց, այդ քանակի մեծ մասը փախուստի դիմեց: Սակայն Աստված իր հրեշտակներով օգնեց մարգարեին , իսկ մյուս կողմից խաղաղություն հաստատեց հավատացյալների սրտերում, որպեսզի վերդառնան և պարտության մատնեն թշնամուն:

Այս այաներից սովորում ենք․

1. Շատ կարևոր է, որ ռազմաճակատում զինվորներն ունենան լավ տրամադրություն և ինքնավստահություն:

2. Ապաշխարանքի դռները մշտապես բաց են մարդկանց առաջ և Աստված սիրում է  ապաշխարող մարդուն:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 294-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ

Aug 18, 2018 19:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ