Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 28-30-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Թոբե սուրայի 28-րդ այաները․

يا ايها الذين امنوا انما المشركون نجس فلايقربوا المسجد الحرام بعدعامهم هذا و ان خفتم عيله فسوف يغنيكم الله من فضله ان شاء ان الله عليم حكيم

 <Ով հավատացյալներ, կռապաշտները պիղծ են: Այս տարին լրանալուն պես այլևս թող չմոտենան Մեքքայի տաճարին: Եթե վախենում եք, որ աղքատ կմնաք, Աստված ձեր առաջ բացելու է իր գանձերը: Գիտուն և իմաստուն է նա>:

Երբ մուսուլմանները գրավեցին Մեքքան և քանդեցին կռապաշտների կուռքերը, նրանք նորից մտան Մեքքա և իրականացրեցին որոշ արարողություններ: Աստծո կողմից հրաման արձակվեց որը ընթերցեց իմամ Ալին`Հաջջի ուխտագնացության ժամանակ: Այդ հրամանի համաձայն` կռապաշտները  հաջորդ տարվանից իրավունք չունեին մտնել Մեքքայի մզկիթ, ինչի պատճառով նրանց  թիվը պակասեց: Արդյունքը եղավ այն, որ առևտրական մուսուլմանների աշխատանքը վնասվեց, քանի որ հաճախորդները պակասեցին: Աստված այստեղ ասում է. Ձեր հացը, ձեր ապրուստը Աստծո ձեռքերոմ է և մի վախեցեք նեղ օրերից:

Այս այայից սովորում ենք.

1. Կռապաշտությունը մոլորություն է և մարդն առաքինի  է միայն հավատքով:

2. Չպետք է սարսափենք անհավատների հետ տնտեսական կապի խզումից և չպետք է տնտեսական ճնշումները մուսուլմաններին անհավատ դարձնեն:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 29-րդ այան.

قاتلوا الذين لايومنون بالله و لا باليوم الاخر و لايحرمون ما حرم الله ورسوله و لا يدينون دين الحق من الذين اوتوا الكتاب حتي يعطوا الجزيه عن يدو هم صاغرون

<Կռվեցեք նրանց դեմ, ովքեր չեն հավատում Աստծուն և վերջին դատաստանին, որոնք արգելված չեն համարում այն, ինչը արգելել են Աստված ու իր մարգարեն և որոնք չեն դավանում ճշմարիտ կրոնը: Պայքարեք նրանց դեմ, մինչև որ իրենց ձեռքով վճարեն հարկը և հնազանդվեն ձեզ>:

Այս այան դիմում է տարբեր կրոնների հավատացյալներին, ասելով, որ քրիստոնյաներն ու հրեաները պետք է կողմնորոշվեն. կամ ընդունեն մուսուլմանների իշխանությունն ու նրանց հետ խաղաղ ապրեն, կամ լքեն Մադինան: Ինչպես հատնի է պատմությունից, սուրբ գրքերի հետևորդներից մի  խումբ մշտապես սադրանքներ էին հյուսում իսլամական վարչակարգի դեմ, հրաժարվելով հնազանդվել նրան:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդը ինչ կրոն էլ որ դավանի, պետք է հավատարիմ լինի Աստծուն, մարգարեին, հանդերձյալ կյանքին:

2. Կրոնական փոքրմասնությունների իրավունքները  իսլամական համակարգում պետք է հարգվեն և նրանք էլ պետք է հարգեն իսլամական համակարգը:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 30-րդ այան.

و قالت اليهود عزير ابن الله و قالت النصاري المسيح ابن الله ذلك قولهم بافواههم يضاهئون قول الذين كفروا من قبل قاتلهم الله اني يوء فكون

<Հրեաներն ասում են. Օզաիրն Աստծո որդին է, քրիստոնյաները նույն բանն ասում են Հիսուսի համար: Նրանք իրենցից առաջ եկած անհավատների պես են խոսում : Աստված պատժելու է նրանց ստախոսությունները>:

Այս այան հակառակում է այն  հավատքին, թե  Օզաիրն ու Հիսուսն Աստծո որդիներն են և նշում, թե չի կարելի Աստծո համար զավակներ որոշել:

Այս այայից սովորում ենք.

1. Մարագարեներն էլ նման են մարդկանց և չի կարելի նրանց գերմարդ համարել:

2. Սնոտիապաշտությունը վատ հետևանք կարող է ունենալ աստվածային կրոնների համար:

3. Սնոտիապաշտության դեմ պայքարը շատ կարևոր է բոլոր կրոնների հետևորդնեի համար:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 295-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ

Aug 19, 2018 00:11 Asia/Yerevan
Մեկնաբանություններ