Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 31-35-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Թոբե սուրայի 31-րդ այան․

اتخذوا احبارهم و رهبانهم اربابا من دون الله والمسيح بن مريم وما امروا الا ليعبدوا الها واحدا لا اله الا هو سبحانه عما يشركون

<<Նրանք Տեր անվանեցին իրենց քահանայապետերին, դպիրներին  և Մարիամի որդի Հիսուսին, փոխանակ միայն Աստծուն Տեր անվանեին: Սակայն նրանց հրամայաված էր պաշտել  միակ Աստծուն, որից բացի չկա ուրիշը: Անեծք նրանց, որ չաստվածներին նրան հավասար են դասում>>:

Հիսուսի հետևորդները նրան Աստծո որդի համարեցին, չնայած որ նրա մայրը Մարիամն էր: Իհարկե, յուրաքանչյուր կրոն պաշտում է Աստծուն և ունի իր մարգարեն,  սակայն  հատկապես մարգարեների դեպքում այդ հավատքը չպետք է չափազանցված լինի: Չափազանցությունը չի վերաբերում  միայն քրիստոնյաներին, դրա համար էլ մուսուլմանների առաջնորդները մշտապես այս կապակցությամբ զգուշացնում են: Քանի որ մարգարեները, ովքեր էլ որ լինեն, Աստծո արարածներն են և նրանց չի կարելի հավասարեցնել Աստծո հետ:

Այս այայից սովորում ենք.

1. Ոչ մեկը չպետք է մեզ համար կուռք դառնա, քանի որ մարդուն պաշտելը նույնպես կռապաշտություն է:

2. Ոչ մի օրենք չի կարող գերազանցել աստվածային օրենքը:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 32-րդ այան.

يُرِيدُونَ أَنْ يُطْفِئُوا نُورَ اللَّهِ بِأَفْوَاهِهِمْ وَيَأْبَى اللَّهُ إِلَّا أَنْ يُتِمَّ نُورَهُ وَلَوْ كَرِهَ الْكَافِرُونَ

<<Անհավատները կցանկանան իրենց շնչով մարել Աստծո լույսը, բայց Աստված ավելի է պայծառացնելու այն, հակառակ անհավատների սոսկումի>>:

Պատմության ընթացքում բռնատեր իշխաններն ու թագավորները աստվածային առաջնորդներին ոչնչացնելու ու նրանց մոռացության մատնելու համար դիմել են տարբեր սադրանքների: Սակայն պատմությունը վկայում է, որ մարգարեների անունը և նրանց ուսմունքները մշտապես կենդանի են եղել և մարդիկ հետևել են նրանց: Իսկ բռնատերերից ոչ մի նշույլ չի մնացել և նրանք անիծվել են մարդկության կողմից: Այս այան խոսում է  հենց այդ մասին, ասելով, որ ոմանք ցանկանում են մարել Աստծո լույսը, սակայն այն, ինչպես և արևի լույսը, պարուրել է ողջ աշխարհը:

Այս այայից սովորում ենք.

1. Պետք է զգույշ լինենք սուտ քարոզչություններից:

2. Ճշմարիտ ճանապարհի հակառակորդները պետք է իմանան , որ  Աստծո կամքին դեմ են գնում, ուստի պարտության են մատնվելու:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 33-րդ այան.

هُوَ الَّذِي أَرْسَلَ رَسُولَهُ بِالْهُدَى وَدِينِ الْحَقِّ لِيُظْهِرَهُ عَلَى الدِّينِ كُلِّهِ وَلَوْ كَرِهَ الْمُشْرِكُونَ

<<Աստված  իր Մարգարեին ուղարկեց ճշմարիտ հավատ քարոզելու համար, ու տոնելու կրոնի հաղթանակը մյուս կրոնների ավերակների վրա, հակառակ կռապաշտների ջանքերի>>:

Այան ասում է, որ բոլոր ջանքերով հանդերձ, ճշմարտության ճանապարհը ոչ միայն չի պարտվում, այլ տարածվում է  ողջ աշխարհում, քանի որ հիմնված է արդարության և աստվածային առաջնորդության վրա: Իսլամական աղբյուրների համաձայն, դա իրականանալու է իսլամի մարգարեի զավակներից մեկի` Մահդիի միջոցով, ով կստեղծի բռնատիրության դեմ  ուղղված համաշխարհային զարթոնքը  և կտարածի  արդարությունը:

Այս այայից սովորում ենք.

1. Աստվածային կրոնների հիմքն  արդարությունն է:

2. Մեր կամքը պետք է Աստծո կամքին համընթաց դարձնենք:

Այժմ կլսենք Թոբե սորայի 34 և 35-րդ այաները.

يَا أَيُّهَا الَّذِينَ آمَنُوا إِنَّ كَثِيرًا مِنَ الْأَحْبَارِ وَالرُّهْبَانِ لَيَأْكُلُونَ أَمْوَالَ النَّاسِ بِالْبَاطِلِ وَيَصُدُّونَ عَنْ سَبِيلِ اللَّهِ ۗ وَالَّذِينَ يَكْنِزُونَ الذَّهَبَ وَالْفِضَّةَ وَلَا يُنْفِقُونَهَا فِي سَبِيلِ اللَّهِ فَبَشِّرْهُمْ بِعَذَابٍ أَلِيمٍ- يَوْمَ يُحْمَىٰ عَلَيْهَا فِي نَارِ جَهَنَّمَ فَتُكْوَىٰ بِهَا جِبَاهُهُمْ وَجُنُوبُهُمْ وَظُهُورُهُمْ ۖ هَٰذَا مَا كَنَزْتُمْ لِأَنْفُسِكُمْ فَذُوقُوا مَا كُنْتُمْ تَكْنِزُونَ

<<Ով հավատացյալներ, իմացեք որ քահանայապետերի ու գիտնականների  մեծ մասն անօգուտ կերպով մսխում են ուրիշներից ստացածը և մարդկանց հեռացնում  Աստծո ճանապարհից: Ասա նրանց, որոնք իրենց գանձերի մեջ ոսկի ու արծաթ են հավաքում, բայց մերժում են հավատքի պաշտպանության համար դրամ տալ, որ ահավոր չարչարանքներ պիտի կրեն>>:

<<Այն օրը, որ գեհենի կրակը կարմրի, այդ ոսկին ու արծաթը կիզիչ կրակների փոխվելով, պիտի փակցվեն նրանց ճակատներին, կողերին և երիկամներին ու նրանց պիտի ասվի. ահա ձեր հավաքած գանձերը, հիմա վայելեք դրանց համը>>:

Այս այաներում խոսվում է այն մասին, որ ժամանակին քրիստոնյաներն ու հրեաներն այնքան հավատք ունեին իրենց գիտնականների նկատմամբ, որ սկսեցին նրանց պաշտել ինչպես Աստվածների: Այս այաները մերժելով դա ասում են, որ որոշ մարդիկ միայն հարստություն դիզելու մասին են մտածում և պատրաստ չեն այդ հարստությունից հանուն Աստծո բարեգործություն անել, նրանով հանդերձ, որ նրանք դրա կարիքը չունեն: Նման մարդիկ հանդերձյալ կյանքում պատժվելու են և հրկիզվելու  ինչպես ոսկե դրամներ:

Այս այաներից սովորում ենք․

1. Հարստությունը կարող է մարդուն մոլորեցնել ու շեղել: Պետք է զգույշ լինեն  հատկապես կրոնական առաջնորդներն ու գիտնականները:

2. Մի հասարակության մեջ, որտեղ կան շատ աղքատներ , չի կարելի հարստություն դիզել:

3. Հանդերձյալ կյանքում մարդը պատժվում է  ըստ իր արարքի:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 296-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ

Պիտակ

Aug 19, 2018 00:24 Asia/Yerevan
Մեկնաբանություններ