Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 40-42-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Թոբե սուրայի 40-րդ այան․

الا تنصروه فقد نصره الله اذ اخرجهُ الذين کفروا ثاني اثنين اذهما في الغار اذ يقول لصاحبه لاتحزن ان الله معنا فانزل الله سکينته عليه و ايدهُ بجنود لم تروها و جعل کلمه الذين کفروا السفلي و کلمه الله هي العُليا و الله عزيز حکيم .

<<Եթե մերժեք մարգարեին օգնել, Աստված կլինի նրան օգնական, ինչպես որ արդեն պահպանեց նրա բազուկը, երբ անհավատները նրան վտարեցին: Իր փախուստի ընկերներին օգնության հասավ, երբ ապաստանել էին քարայրի մեջ: Այդ ժամանակ Մոհամմադն ասաց նրան. <<Մի վախեցիր, Աստված մեզ հետ է>>: Անտեսանելի հրեշտակների մի գունդ իջեցրեց երկնքից, նրանց պաշտպանելու համար: Անհավատների խոսքերը պարապ եղան, Աստծո խոսքը փառաբանվեց : Հզոր և իմաստուն է նա>

Այս այան պատմում է այն մասին, թե ինչպես կռապաշտները որոշեցին սպանել մարգարեին, երբ չիրականացան մարգարեի և մուսուլմանների նկատմամբ իրենց չար ծրագրերը: Սակայն Աստված զգուշացրեց մարգարեին այդ մասին: Այդ ժամանակ որոշվեց, որ իմամ Ալին մնա մարգարեի տանը և քնի նրա անկողնում, որպեսզի թշնամիները չիմանան, որ մարգարեն հեռացել է Մեքքայից: Ճանապարհին Աբու Բաքրը հանդիպում է մարգարեին և նրանք միասին շարժվում են դեպի Մեքքայի հարավային շրջանում գտնվող Սուր քարանձավը: Երբ թշնամիներն իմանում են այդ մասին, գնում են քարանձավի ուղղությամբ, սակայն երբ հասնում են այնտեղ, տեսնում են, որ դրա մուտքը պատված է սարդոստայնով ու ներս չեն մտնում: Մարգարեն քարանձավում երեք օր մնալուց հետո շարժվում է դեպի Մադինա: Այան նաև նախատում է  այն մարդկանց, ովքեր չաջակցեցին մարգարեին, և ասում . <<Կատարեք ձեր պարտականությունը, քանզի կռապաշտների ու անհավատների դավերը չեզոքանալու են, իսկ Աստծո կրոնը հավերժ  է>>:

Այս այայից սովորում ենք․

1. Իսլամի հարատևությունը մեզանից կախված չէ, քանի որ Աստված ինքն է պաշտպանում կրոնը:

2. Ներքին խաղաղությունը աստվածային շնորհ է, որը հնարավոր չէ ձեռք բերել նյութական միջոցներով:

3. Աստծո կամքը գերազանցում է բոլոր կամքերին ու ցանկություններին:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 41-րդ այան.

« انفروا خفافا و ثقالا و جاهدوا باموالکم و انفسکم في سبيل الله ذلکم خير لکم ان کنتم تعلمون »

»Երիտասարդներ ու ծերեր պատերազմ գնացեք և ձեր կյանքն ու ինչքը զոհեցեք հավատքի պաշտպանության համար: Դրանից ավելի փառավոր բան չկա ձեզ համար: Եթե իմանայիք:

Այս այան ասում է, որ Ջիհադի հրամանն արձակվել է և մարդիկ պետք է գնան պատերազմ, ուր էլ որ լինեն` դժվար թե լավ պայմաններում, հիվանդ թե առողջ, որովհետև կրոնի պահպանումն ու մարգերին պաշտպանելն ամեն ինչից վեր է:  Այս հրամանը նաև փորձություն է` ճշմարիտ հավատացյալներին սուտ հավատացյալներից զատելու համար:

Այս այայից սովորում ենք.

1. Երբմեն մարդիկ պետք է համախմբվեն ու պաշտպանեն հասարակությունը:

2. Ջիհադն ու բարեգործությունն անքակտելի կապի մեջ են և ջիհադի որոշ ծախսեր պետք է հոգան հավատացյալները` ըստ իրենց հնարավորությունների:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 42-րդ այան.

« لوکان عرضا قريبا و سفرا قاصدا لاتبعوک ولکن بعدت عليهم الشقه و سيحلفون بالله لواستطعنا لخرجنا معکم يهلکون انفسهم والله يعلم انهم لکاذبون »

»Եթե նրանք արագ հաղթանակի հույս ունենային, անմիջապես կվազեին պատերազմելու: Բայց ճանապաևրհի երկարությունը նրանց վախեցրեց: Այդուհանդերձ նրանք հանուն Աստծո երդվելով ասում են, որ եթե կարողանային, իր արշավանքին կմասնակցեին: Նրանք այսպիսով իրենց կորուստն են պատրաստում: Աստված գիտի, որ ստում են» :

Այս այան ասում է, որ սուտ հավատացյաները ռազմաճակատ գնալուց խուսափեցին, արդարանալով, որ անկարող են կտրել երկար ճանապարհը, կամ ասելով, որ չունեն անհրաժեշտ սնունդ: Սակայն նրանք մոռացել էն, որ չեն կարող խաբել Աստծուն, քանի որ նա գիտի ամեն ինչ։

Այս այայից սովորում ենք․

1. Ջիհադը մարդկանց փորձելու լավագույն ուղին է:

2. Մարդը դժվար  պարտավորություններ ընդունելով քայլում է  դեպի կատարելագործություն:

3. Ռազմաճակատից փախչելն ունի բացասական հետևանքներ և հավատացյալները պետք է իրենց հեռու պահեն այն  մարդկանցից, ովքեր փախչում են ռազմաճակատից:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 298-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ

Aug 19, 2018 01:19 Asia/Yerevan
Մեկնաբանություններ