Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 43-47-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Թոբե սուրայի 43-րդ այան

« عفا الله عنک لم اذِنت لهم حتٌي يتبيٌن لک الذٌين صدقوا و تعلم الکاذبين »

»Երանի, որ Ասված ների քեզ` նրանց ցանկությունները գոհացնելու համար: Քեզ ժամանակ էր հարկավոր, որպեսզի կարողանայիր ստախոսներին զատել ճշմարտախոսներից«:

Անցած ծրագրերում ասացինք, որ իսլամի մարգարեն հռոմեացիների հարձակման դեմ կանգնելու համար, մուսուլմաններին կոչ արեց շարժվել դեպի արաբական թերակղզու ամենահյուսիսային մասը, դեպի Թաբուք: Սակայն մուսուլմաններից ոմանք փորձեցին պատրվակներ բերել` ջիհադին չմասնակցելու համար: Դրանցից էին ճանապարհի  հեռավորությունը, ամռան տապը և մոտալուտ հունձքը: Ուստի նրանք մարգարեից խնդրեցին իրենց թույլ տալ վերադառնալ և մարգարեն որոշներին դա թույլ տվեց:

Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. »Նրանք, որ հրաժարվեցին քեզ հետևելուց և ռազմաճակատ գնալուց, ոչ մի հիմնավոր պատճատ չներկայացրեցին«: Այս այան պատռում է  սուտ հավատացյալների դիմակը, որպեսզի զանազանվեն սուտ և ճշմարիտ հավատացյալները:

Այս այաից սովորում ենք

1. Աստված միևնույն ժամնակ որ նախատում է ,  նաև   ողորմած է:

2. Ջիհադի ռազմաճակատում իսկական հավատացյան իրեն ցույց է տալիս:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 44 և 45-րդ այաները։

« لايستاذنک الذين يومنون بالله واليوم الاخر ان يجاهدوا باموالهم و انفسهم والله عليم بالمتقين ، انما يستاذنک الذين لايومنون بالله و اليوم الاخر و ارتابت قلوبهم فهم في ريبهم يترددون »

»Նրանք, որ հավատում են Աստծուն և իր վերջին դատաստանին, բնավ չեն խնդրի, որ իրենց զերծ պահես կռվելուց: Այլ իրենց ողջ հարստությունը կտան ու արյունը կթափեն Աստծո դատի համար:

»Իսկ նրանք որ չեն հավատում ոչ Աստծուն, ոչ էլ նրա դատաստանին, և տարակուսանքի մեջ են, քեզնից պիտի խնդրեն, որ իրենց զերծ պահես պատերազմից Աստված գիտի, որ նրանք վախենում են «:

Այս այաներն ասում են, որ նրանք ովքեր հավատում են Աստծուն և հանդերձյալ կյանքին, չեն վախենում մահից, որպեսզի արդարացում գտնեն փախչելու համար այդ փորձությունից:

Այս այաներից սովորում ենք

1. Հավատացյալին պետք է ճանաչել ռազմաճակատում և ոչ թե տան անկյունում: Առաքինության նշաններից մեկն այն է, երբ մարդը պատերազմում է հանուն կրոնի:

2. Հավատքը առիթ է ստեղծում գիտական զարգացման համար: Սակայն կասկածը մարդուն տանում է դեպի մոլորույթուն:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 46-րդ այան։

« ولو ارادوا الخروج لاعدٌوا له عده ولکن کره الله انبعاثهم فثبطهم و قيل اقعدوا مع القاعدين »

»Եթե հավատքի դրոշին հետևելու նպատակ ունենային, պատրաստված կլինեին; Բայց Աստված, որ զզված էր նրանց ծառայությունից, սաստկացրեց նրանց վատությունը և ասաց. մնացեք կանանց մոտ«:

Այս այան խոսում է այն մարդկանց մասին, ովքեր հրաժարվեցին ջիհադից: Այան ասում է, որ Աստված ընդհանրապես չի ցանկանում, որ վախկոտ մարդիկ գնան ռազմաճակատ: Եվ դրա համար էլ մարգարեն նրանց ազատեց այդ սուրբ պարտականությունից:

Դա այն դեպքում, երբ Աստված գիտի, որ նրանց արդարացումը հիմնավոր չէ և եթե մարգարեն վճիռ կայացրեց ու նրանց ազատեց, իրենց պարտավորությունները չեն կասեցվում: Այնուհետև այան ասում է.  այդ մարդիկ նման են կանանց, հիվանդներին, ծերերին ու երեխաներին, որ նստում են տանը և քաղաքից դուրս չեն գալիս:

Այս այայից սովորոմ ենք

1. Պատերազմել հանուն Աստծո, նշանակում է, որ մարդն ինքն իրեն համոզում է թե որքանով է հավատացյալ:

2. Միայն դրդապատճառը բավական չէ որևէ գործի համար: Պետք է ստեղծել նաև նախապայմաններ:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 47-րդ այան։

« لوخرجوا فيکم ما زادوکم الا خبالا و لاوضعوا خلالکم يبغونکم الفتنه و فيکم سمٌاعون لهم والله عليهم بالظالمين »

»Եթե ձեզ հետ մեկնեին, միյան նոր ծախսեր կպատճառեին ու ձեր բանակում պառակտում պիտի սերմանեին ու ըմբոստություն: Այժմ, ձեր մեջ կան մարդիկ, ովքեր կկարողանային անսալ նրանց խռովարար խոսքերին: Սակայն Աստված ճանաչում է նենգամիտներին«:

Այս այան ասում է, որ մարգարեն չցանկացավ, որ թույլ և վախկոտ մարդիկ լինեն ռազմաճակատում, որովեհտև նրանք կարող են վտանգավոր լինել և իրենց վախը տարածել կռվողների մեջ:  Նաև հնարավոր էր, որ նրանք վախից լրտեսություն անեին հօգուտ թշնամու«:

Այս այայից սովորում ենք

1. Կարևորը ոչ թե մարտնչողների քանակն է այլ նրանց հավատքի աստիճանը:

2.Պետք զգույշ լինենք սադրիչներից, ովքեր ապրում են իսլամական հասարակությունում և մոլորեցնում մարդկանց իրենց քարոզչություններուվ:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 299-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ

Aug 19, 2018 01:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ