Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 56-60-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Թոբե սուրայի 56 և 57-րդ այաները.

« و يحلفون با... انٌهم لمنکم و ما هم منکم و لکنٌٌهم قوم يفرقون ، لو يجدون ملجا او مغارات او مدٌخلا لولٌوا اليه و هم يجمحون »

<Կեղծարարները հանուն Աստծո կերդվեն, որ ձեզ գաղափարակից են, մինչդեռ հակառակն է: Նման սուտ են ասում, քանի որ վախենում են ձեզանից>: <Նրանք փնտրելու են քարայրներ և ապահով վայրեր և այնտեղ են վազելու` իրենց դասալքությունը ծածկելու համար>:

Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք մարգարեի ժամանակվա կեղծարարների մասին:Այս այան խոսում է  այն մասին, թե որքան նրանք թույլ են, ասելով, որ ինչքան էլ ուժ ու հարստություն ունենան, վախնում են, որ իրենց կեղծարարությունը կպարզվի: Նրանք տարբեր պատրվակներով փորձում են հավատացյալներին ցույց տալ , որ նրանց հետ են: Սակայն դա արվում է միայն խայտառակվելու վախից:

Այս այաներից սովորում ենք․

10. Երդումները միշտ չէ, որ ճիշտ են: Կեղծարարների զենքը սուտ երդումն է:

2. Կեղծարարության վերջը մեկուսացումն է:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 58 և 59-րդ այաները․

« و منهم من يلمزک في الصدقات فان اعطوا منها رضوا و ان لم يعطوا منها اذا هم يسخطون ، و لو انٌهم رضوا ما اتاهم ا... و رسوله و قالوا حسبنا ا... سيؤتينا ا... من فضله و رسوله انٌا الي ا... راغبون »

<Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր քեզ կզրպարտեն ողորմութուն տալու համար: Սակայն երբ այդ ողորմությունից իրենց բաժին հանես, գոհ կլինեն: Հակառակ դեպքում կբարկանան>:

<Մինչդեռ եթե նրանք գոհ լինեին Աստծո և մարգարեի տվածից և ասեին Աստծո տվածը մեզ բավական է, Աստված և մարգարեն մեզ երկնային շնորհներով կողողեն, և մեր հույսը միայն Աստված է, նրանց համար ավելի լավ կլիներ>:

Այս այան խոսում է կեղծարարների մեկ այլ առանձնահատկության մասին և ասում, որ  նրանք նույնիսկ մարգարեին են մեղադրում անարդար  լինելու մեջ: Դա այն դեպքում, երբ իրենք արդարություն չեն փնտրում և միայն ցանկանում են, որ իրենց բաժինը շատ լինի:Իսկ եթե դրանից զրկվեն, կզայրանան ու կսկսեն հայհոյել: Այնուհետև այաները դիմելով  կեղծարարներին ասում են, որ զաքաթի գումարը պետք է ծախսվի միայն կարիքավորների համար: Իսկ եթե չեք ստանում այդ գումարից, ապավինեք Աստծո գթությանը և գոհ եղեք ձեր ունեցածից:

Այս այաներից սովորում ենք․

1. Կեղծարարների ստախոսություններից չպետք է վախենալ, քանի որ նրանք այդպիսով նպատակ ունեն նյութական շահ ձեռք բերել:

2.Աստված մեզ պարտք չէ, և այն, ինչ շնորհում է, բխում է նրա  գթությունից,ուրեմն գոհ լինենք նրա շնորհածից:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 60-րդ այան․

« انما الصدقات للفقراء و المساکين و العاملين عليها و المؤلفة قلوبهم و في الرقاب و الغارمين و في سبيل ا... و ابن السبيل فريضة من ا ... و ا ... عليم حکيم »

<Նպաստը միայն նրանց համար է, որոնք աղքատ են ու չքավոր, ում սիրտը նվիրված է իսլամին: Գերիներին ազատագրելու համար է այն, պարտքերը վճարել չկարողացողների, ճամփորդների ու նվիրական պատերազմի ծախսերը հոգալու համար: Աստված հրամայում է նման բաժանոմ կատարել: Գիտուն և իմաստուն է նա>: 

Այս այան խոսում է այն մասին, թե որքան կարևոր է զաքաթը, որը պարտականություն է յուրաքանչյուր մուսուլմանի համար: Այն ասում է, որ զաքաթը նախատեսված է այն հավատացյալների համար, ովքեր աղքատ են, դժբախտության մեջ են, ստրուկներին ազատելու և ջիհադի ծախսերը հոգալու համար: Հատկանշական է, որ նրանք, ովքեր զաքաթ են մուծում, իրենց կարիքները նույնպես հոգում են զաքաթի միջոցով: Ղուրանում զաքաթը կապվում է  աղոթքի հետ և ասվում, որ աղոթքն ընդունվելու համար պետք է զաքաթ վճարել: Սա Աստծո և իր արարածների միջև կապի ապացույցն է: Այն ասում է, որ արարածների հետ հնարավոր չէ կապ հաստատել, առանց Արարչի հետ կապ հաստատելու: Զաքաթը ծախսվում է ըստ կարիքի և կրճատում է հասարակության մեջ դասակարգային տարածությունը: Զաքաթը նաև մարդու մեջ զարգացնում է  առատաձեռնության ու մարդասիրության հոգեբանությունը: Այն շատ կարևոր է հասարակության համար և կարիքավորներին հույս է տալիս, որ կրկին ջանք ու եռանդ ներդնեն` նորմալ կյանք վերադառնալու համար:  Զաքաթը իսլամական հրաման է և նպաստում է  սոցիալական արդարությանը:

Այս այաներից սովորում ենք․

1. Որպեսզի մարդն ապացուցի, թե որքան անկեղծ է իր հավատքում, պետք է որոշ պարտականություններ կատարի, որոնցից մեկը զաքաթի վճարումն է:

2. Զաքաթը վճարողը պետք է զգա, որ դա ոչ թե մեծահոգություն է այլ պարտականություն:

3. Երբ ստրկատիրությունը տարածված էր աշխարհոմ, իսլամը ստրուկներին ազատելու համար որոշ գումար սահմանեց: Ստրուկին գնում էին և նրան ազատություն տալիս:

3.  Իսլամը միայն աղոթելու կրոն չէ: Այն որոշակի ծրագրեր ունի նաև երկրի տնտեսական խնդիրները լուծելու համար:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 302-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ

Պիտակ

Aug 19, 2018 02:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ