Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 61-65-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Թոբե սուրայի 61-րդ այան.

« و منهم الذين يؤذون النٌبي و يقولون هو اذن قل اذن خير لکم يؤمن بالله و يؤمن للمومنين و رحمة للذين آمنوا منکم والذين يؤذون رسول الله لهم عذاب اليم»

<Կեղծարարներն անհանգստացնում են մարգարեին ու ասում են, որ  նա ամեն խոսքի կարևորություն է տալիս ( և պարզամիտ ու դյուրահավատ մարդ է): Պատասխանիր նրանց. Նա տեսնում է այն ամենն, ինչ օգտակար է ձեզ համար ու հավատում է Աստծուն ու հավատացյաներին, բայց ովեքեր անհանգստացնեն Աստծո Մարգարեին սարսափելի պատժի կարժանանան>:

Այս այան նախորդ այաների շարունակությունն է, որտեղ խոսվում է կեղծարաների մասին: Այն ասում է, որ մարգարեն մարդկանց լսում էր համբերությամբ, երբեք որևէ մեկին չէր ընդհատում և որևէ մեկի նկատմամբ անուշադիր չէր: Կեղծարարները ծաղրելով մարգարեին ասում էին, որ նա միամիտ է և լսում է բոլորի խոսքը: Ի պատասխան, Աստված ասում է. «Այն, ինչ թուլություն եք համարոմ, մարգարեի ամենադրական կողմերից է: Նա  ոչ իշխանավորների նման է , ոչ  թագավորների, որոնք միայն հրաման են արձակում և ոչ էլ գիտնականների, ովքեր լսում են միայն իրենց նմանների խոսքերը: Նա Աստծո մարգարեն է և եկել է առաջնորդելու մարդկանց: Ուրեմն պետք է ուշադիր լինի մարդկանց նկատմամբ և լսի նրանց խոսքը։Իհարկե նա միայն հավատացյալների խոսքն է  ընդունում ու հաստատում ,նրանց նկատմամբ բարությամբ է վերաբերվում»:

Այս այայից սովորում ենք․

1. Իսլամական համակարգում պաշտոնյաները պետք է ունենան  մարդկանց լսելու ունակություն:

2. Պետք է լսել ուշադիր և կենտրոնացած:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 62 և 63-րդ այաները․

« يحلفون بالله لکم ليرضوکم و الله و رسوله احق ان يرضوه ان کانوا مؤمنين / الم يعلموا انه من يحادد الله و رسوله فان له نار جهنم خالداً فيها ذلک الخزي العظيم»

<Անհավատները հանուն Աստծո կերդվեն` ձեզ գոհունակություն պատճառելու համար:  Բայց եթե իրական հավատացյալ լինեին, պիտի Աստծո գոհունակությունը ձեռք բերեին>:

 <Գթությունը վերապահված է հավատացյալների համար: Նրանք, որ չարիք գործեն Աստծո և նրա մարգարեի դեմ, սարսափելի պատժի կարժանանան>:

Այս այան խոսում է կեղծարարների ամենացայտուն առանձնահատկություններից մեկի մասին և ասում է. Աստծո գահունակութունը ձեռք բերելու փոխարեն, նրանք, փորձում են շահել մարդկանց գոհունակությունը և ուշադրություն գրավել, որպեսզի մարդիկ իրենց նկատմամբ լավատես լինեն ու իրենք չմեկուսանան: Նրանք սուտ երդումներ են տալիս, որպեսզի մարդիկ իրենց հավատան: Հատկանշական է, որ նրանք չեն վախենում աստվածային առաջնորդներից և չեն կատարոմ նաև իրենց հասարակական ու կրոնական պարտավորությունները:

Այս այաներից սովորում ենք․

1. Կեղծարարները մշտապես չարաշահել են մարդկանց սրբություններն ու հավատալիքները:

2. Հավատացյալի համար ամենակարևորը Աստծո գոհունակությունը ձեռք բերելն է,իսկ կեղծարարի համար մարդկանց գոհունակությունը շահելը:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 64-րդ այան․

« يحذر المنافقون ان تنزٌل عليهم سورة تنبئهم بما في قلوبهم قل استهزؤا انٌ الله مخرج ما تحذرون »

<Ամբարիշտները վախենում են, որ Աստված երկնքից կիջեցնի Ղուրանի նոր գլուխ և երևան կբերի իրենց սրտի մեջ եղածը: Դուք ծիծաղեք և Աստված ցույց կտա այն, ինչ թաքցնում եք>: 

Կեղծարարներից ոմանք, երբ վերադառնում էին Թաբուքի պատերազմից, մարգարեի ուխտը փախցրեցին, որպեսզի նա սպանվի: Բայց այս այաներն իջան նրանց մտադրությունը բացահայտելու համար և մարգարեն իմացավ այդ մասին: Հետաքրքիրն այն է, որ կեղծարարները Հռոմի բանակի դեմ պատերազմում մուսուլմանների կողքին կանգնելու փոխարեն, նրանց ծաղրելով ասում էին. <Նրանք ցանկանում են գրավել Լևանտի պալատները>:

Այս այայից սովորում ենք․

1. Թեև Աստված կոծկում է մարդկանց թերությունները, սակայն նաև բացահայտում է կեղծարարների արարքները:

2. Ծաղրանքը կեղծարարների ձևերից է հավատացյալների նկատմամբ, որովհետև նրանք տրամաբանության կողմնակից չեն:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 65-րդ այան։

« و لئن سالتهم يقولنٌ انما کنا نخوض و نلعب قل ابالله و آياته و رسوله کنتم تستهزؤن »

<Երբ այս մասին նրանց հարցնես, կպատասխանեն. մենք հատուկ չարեցինք, մենք կեղծեցինք ու ծաղրում էինք ձեզ: Պատասխանիր նրանց. Ուրեմն Աստծո հետ խաղա՞լ եք ուզում և իր կրոնն ու մարգարեին ծաղրե՞լ>:

Երբ կեղծարարների արարքները բացահայտվում են, նրանք ասում են, որ ծաղրելու նպատակ չեն ունեցել ցանկանում էին միայն կատակել ու անհանգստանալու կարի չկա:  Աստված պատասխանում է, ասելով . <Միթե՞ Աստվածային այաները և իր մարգարեն խաղալիքներ են, որպեսզի նրանց հետ վերաբերվեք այնպես, ինչպես ցանկանում եք>:

Այս այայից սովորում ենք․

1. Չի կարելի սրբությունները ծաղրել:

2. Սրբապղծությունը աստվածային պատժի է արժանանում:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 303-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ

Aug 19, 2018 02:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ