Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 66-69-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Թոբե սուրայի 66-րդ այան.

« لاتعتذروا قدکفرتم بعد ايمانکم ان نعف عن طائفة منکم نغذٌب طائفه بانهم کانوا مجرمين »

<(Ով կեղծարարներ) այլևս մի փորձեք ինքներդ ձեզ արդարացնել, որ հավատուրաց եղաք: Եթե ձեզանից մի խմբին ներենք, մյուսներին պիտի պատժենք, որովհետև տրվել են ամբարիշտության>

Այս այան, դիմելով կեղծարարներին, ասում է. Ինչո՞ւ եք ծաղրում կրոնական սրբությունները և ասում, որ դա ընդամենը կատակ է: Սրբությունները չի կարելի խաղի վերածել, և  ով նման կերպ վերաբերվի սրբապղծություն թույլ տված կլինի։ Այնուհետև այան ասում է. Հնարավոր է, որ ձեզանից ոմանք, առանց մտածելու, կատակի են վերածել սրբությունները: Աստված դա կների: Բայց նրանք, որ դա արել են դիտավորյալ, պետք է սպասեն պատժի:

Այս այայից սովորում ենք․

1. Աստվածային այաների նկատմամբ ծաղրանքը վատ հետևանքներ է ունենալու նման քայլի դիմողի համար:

2. Դատելու ժամանակ պետք է զանազանել հանցանքը դիտավորյալ  ու ոչ-դիտավորյալ գործողներին:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 67-րդ այան․

« المنافقون و المنافقات بعضهم من بعض يامرون بالمنکر و ينهون عن المعروف و يقبضون ايديهم نسوا الله فنسيهم ان المنافقين هم الفاسقون »

<Նենգամիտներն իրար դրդում են չարիք գործել ու կասեցնել արդարության տարածումը: Նրանք փակում են իրենց ձեռքերը և ողորմություն չեն տալիս: Նրանք մոռանում են Աստծուն և Աստված էլ մոռանում է նրանց, որովհետև նենգամիտներ են>:

Կեղծարարների գործերից մեկը հավատացյալներին ու նրանց բարի գործերը ծաղրելն է : Քանի որ նրանք սրտանց չեն հավատում դատաստանի օրվան, պատրաստ չեն հանուն Աստծո բարեգործություն անել: Այս այայում ասվում է . Նրանք մոռացել են Աստծուն: Ուրեմն Աստված էլ նրանց է մոռացել ու լքել: Այս խոսքերի իմաստն այն է, որ Աստված նրանց ուշադրություն չի դարձնում և այդ մարդիկ զրկվում են աստվածային շնորհներից:

Այս այայից սովորում ենք․

1. Հասարակության բարեփոխման կամ բարոյալքման մեջ   դերակտար են և' տղամարդիկ և' կանայք:

2.Աստվածային պատիժները սահմանվում են ըստ մարդկանց արարքների: Աստծուն մոռանալով, Նա էլ մարդուն է մոռանում և անուշադրության մատնում նրան։

Այժմ կլսենք Թոբե սուրայի 68-րդ այան․

« وعد الله المنافقين و المنافقات و الکفار نار جهنم خالدين فيها هي حسبهم و لعنهم الله و لهم عذاب مقيم »

<Աստված գեհենի կրակով է սպառնում անհավատներին ու ապիրատներին` կին թե տղամարդ: Իրենց մեղքերն այնտեղ պետք է քավեն` աստվածային անեծքը կրելով և հավիտենական չարչարանքների ենթարկվելով>:

Այս այան ասում է, որ կեղծարարները նման են անհավատաներին և երկուսն էլ աստվածային զայրույթի են արժանանալու։

Այս այայից սովորում ենք․

1. Ինչքան էլ որ կեղծարարներն ասեն, որ հավատացյալ են, սակայն հանդերձյալ կյանքում լինելու են անհավատների կողքին:

2. Դժոխքի կրակից ավելի սարսափելի, աստվածային անեծքն է, որին արժանանալու են անհավատները:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 69-րդ այան․

« کالذٌين من قبلکم کانوا اشدٌ منکم قوه و اکثر اموالاً و اولاداً فاستمتعوا بخلاقهم فاستمتعتم بخلاقکم کما استمتع الذين من قبلکم بخلاقهم و خضتم کالذي خاضوا اولئک حبطت اعمالهم في الدنيا و الاخرة و اولئک هم الخاسرون »

<Դուք հետևում եք այն ամբարիշտներին, որ ձեզանից առաջ են եկել: Նրանք  իրենց ուժով , հարստությամբ ու զավակներով //առանց մտածելու հանդերձյալ կյանքի մասին,// լի ու լի վայելեցին  երկրային կյանքը: Դուք էլ նրանց պես վայելեցիք ձեր բաժինը. : Նրանց ասած խոսքերը կրկնեցիք: Նրանց արարքներն այս և հանդերձյալ աշխարհում պարապ մնացին ու նրանք կործանվեցին>:

Այս այան դիմելով կեղծարարներին, ասում է. Մի կարծեք, որ դուք շատ ճարպիկ եք և կարողացել եք հավատացյալներին խաբել ու ձեր երեսին հավատացյալ մարդու դիմակ դնել: Ձեզանից ավելի ճարպիկները, որ ունեցել են պաշտոն ու հարստություն, խայտառակվել են ու նվաստացել և ձեռնու՝նայն կներկայանան հանդերձյալ աշխարհում:

Այս այայից սովորում ենք․

1. Ռազմական ուժը և տնտեսական կարողությունը չեն կարող մարդուն փրկել աստվածային զայրույթից, քանի որ եթե Աստված զայրանա, դրանցից ոչ  մեկը մարդուն չի օգնի։

2. Աշխարհիկ կյանքն անցողիկ է: Չպիտի դրա հետ սիրտ կապենք:

3. Վտանգավոր է հակակրոն դառնալը և մեղք գործելը: Քանզի մարդը խորանում է դրանց մեջ ու կործանվում: Սակայն երբեմն, մարդը կատարում է սխալներ ու ապաշխարանքով փրկվում դրանից:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 304-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ

Պիտակ

Aug 19, 2018 03:06 Asia/Yerevan
Մեկնաբանություններ