Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 70-73-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

 

Նախ  կլսենք Թոբե սուրայի 70-րդ այան.

«الم يأتهم نبا الذٌين من قبلهم قوم نوح و عاد و ثمود و قوم ابراهيم و اصحاب مدين و المؤتفکات اتتهم رسلهم بالبينات فما کان الله ليظلمهم ولکن کانوا انفسهم يظلمون »

<Միթե՞ նրանք չգիտեի՞ն իրենց նախորդների` Նոյի, Ադի, Աբրահամի, Սամուդի, Մադյան քաղաքի բնակիչների և կործանված քաղաքների մասին: Նրանք ունեին մարգարեներ, որոնք իրենց աչքերի առջև հրաշքներ գործեցին: Աստված երբեք նրանց նկատմամբ անարդար չվարվեց: Իրենց կորստյան պատճատը հենց իրենք էին>:

Այս այան խոսում է այն ցեղերի մասին, որոնք խորտակվեցին անհնազանդության պատճառով: Նոյի ցեղը խորտակվեց ջրի ու փոթորկի մեջ: Ադ ցեղը, որի մարգարեն Հուդն էր, խորտակվեց պտտահողմի մեջ: Սամուդ ցեղը, որի մարգարեն էր Սալեհը, կործանվեց երկրաշարժի արդյունքում: Մադյան ցեղը, որի առաջնորդն էր Շաիբը կայծակից ու որոտից , իսկ Ղովտի ցեղը ոչնչացավ  տան փլատակների մեջ:

Այս այայից սովորում ենք

1.  Մարդը պետք է դաս քաղի իր նախորդների պատմությունից:

2. Բոլոր պատիժները հանդերձյալ կյանքում չեն: Աստված երբեմն մարդկանց պատժում է  այս կյանքում:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 71-րդ այան

« و المؤمنون و المؤمنات بعضهم اولياء بعض يأمرون بالمعروف و ينهون عن المنکر و يقيمون الصلوه و يؤتون الزکاة و يطيعون الله و رسوله اولئک سيرحمهم الله ان الله عزيز حکيم »

«Հավատացյալ տղամարդիկ ու կանայք աջակիցներ են: Միմյանց հորդորում են բարի գործ անել եւ հեռու մնալ վատից: Աղոթում են, զաքաթ են վճարում ու հետեւում Աստծուն ու մարգարեին:Աստված շուտով նրանց կշնորհի իր բարությունը եւ Աստված սիրելի է ու իմաստուն»:

Թոբե սուրայի 67-րդ այայում ասվում է թե կեղծավորները մարդկանց հորդորում են չարիք գործել ու խուսափել լավ արարքից: Այս այան, խոսելով կեղծարարների այդ վարքագծի մասին, ասում է . կեղծարարները փորձում են մարդկանց արգելել բարի գործ անել, սակայն իսկական հավատացյալները մարդկանց հորդորում են բարություն անել և միմյանց նկատմամբ բարի լինել: Ընդհարապես, իսլամի կարևոր սկզբունքներից է բարի գործի խրախուսումը եւ չարից հեռու մնալը:Ավելին՝ իսլամի տեսակետից  յուրաքանչյուր մուսուլման պարտականություն ունի հասարակության մեջ առկա վարք ու բարքին հետեւել եւ չլինել անտարբեր դրա սխալ կողմերի նկատմամբ:Որովհետեւ հասարակությունը նման է մի նավի, որի յուրաքանչյուր մասի վնասը կարող է բացասաբար անդրադառնալ նավի ուղեւորների վրա:Ուստի բանականությունը եւ կրոնական ուսմունքը պահանջում են՝ զգույշ լինել միմյանց հասարակական վարքագծի նկատմամբ, թույլ չտալով, որ հասարակության նավը խորտակվի մեղքի ու անբարոյականության ծովում:

Այս այայից սովորում ենք.

1-Կին ու տղամարդ՝ երկուսն էլ պատասխանատու են հասարակության նկատմամբ:Սա բոլոր հավատացյալների պարտականություններից է:

2-Հավատացյալը մշտապես պարտավոր է հեռու մնալ սխալ արարքներից, կատարել բարի գործ, վճարել զաքաթը, աղոթել եւ հետեւել Աստծո պատվիրաններին:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 72-րդ այան.

« وعدالله المؤمنين و المؤمنات جنٌات تجري من تحتها الانهار خالدين فيها و مساکن طيٌبة في جنات عدن و رضوان من الله اکبر ذلک هو الفوز العظيم »

«Աստված հավատացյալ կանանց ու տղամարդկանց խոստացել է դրախտային այգիներ, որի ծառերի տակ հոսում են գետեր, որտեղ հավիտենական կյանք ունեն նրանք եւ Աստված նրանց խոստացել է հաճելի բնակարաններ այդտեղ: Անշուշտ Աստծո գոհունակությունը ավելի վեր է(այս բարիքներից) եւ դա նույն մեծ փրկությունն է»:

Անցած այաներում խոսեցինք թե ինչպիսի խիստ ու դաժան պատիժ է սպասում կեղծավորներին:Այս այայում Աստված գեղեցիկ ու բարիքներով լի դրախտում կյանք է խոստանում հավատացյալներին եւ ասում.թե' Աստծո դրախտն է հավիտենական եւ թե' դրախտայինների ներկայությունը նրանում:Ո'չ վերջիններս են ձանձրանալու դրախտից եւ ո'չ Աստված է որոշակի ժամանակ ճշտորոշել նրանց այդտեղ բնակության համար:Հավատացյալների ամենամեծ ցանկությունն է ստանալ Աստծո գոհունակությունը, ինչը գտնելու են դրախտում ու հպարտանալու են դրանով:Աստծո գոհունակությամբ է միայն մարդ ձեռք բերում իսկական խաղաղությունը:

Այս այայից սովորում ենք.

1-Հանդերձյալ կյանքը ոչ միայն բարոյական այլ նյութական արժեք ունի, չնայած բարոյական հաճույքները վեր են նյութականից:

2-Աստված հանդերձյալ կյանքում փոխարինելու է հավատացյալների նյութական զրկանքները:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 73-րդ այան

« يا ايٌها النٌبي جاهد الکفٌار و المنافقين و اغلظ عليهم و مأويهم جهنٌم و بئس المصير »

«Ով մարգարե, սրբազան պատերազմ մղիր անհավատների ու կեղծավորների դեմ եւ նրանց նկատմամբ եղիր խիստ ու դաժան, քանզի նրանց բնակության վայրը դժոխքն է եւ նրանց սպասում է սարսափելի ճակատագիր»:

Անցած հաղորդումների ժամանակ խոսեցինք այն մասին թե կեղծավորները ինչպես են խուսափում Աստծո պատվիրաններից,նվաստացնելով ու ծաղրելով հավատացյալներին:

Այս այան դիմելով մարգարեին ու հավատացյալներին ասում է.անհավատ կեղծավորների նկատմամբ, որ թշնամանք են սերմանում հասարակության մեջ եւ չեն խուսափում չար խոսքից ու գործից մի եղեք բարի, որովհետեւ նրանք ձեր բարությունը կչարաշեն:Նրանց նկատմամբ եղեք աներեր ու հաստատամիտ եւ եղեք այնպես, ինչպես նրանք են ձեր նկատմամբ:Թույլ մի տվեք նրանք ձեր մեջ վախ ու թուլություն առաջացնեն:Իմացեք, որ սաստիկ դաժան ճակատագիր է սպասում նրանց:

Այս այայից սովորում ենք.

1-Անհավատի ու կեղծավորի դեմ, որ թշնամություն է տարածում ամենուր, հավատացյալի պարտականությունն է սրբազան  պատերազմ մղել:Այդ պատերազմը երբեմն խոսքով է եւ երբեմն զենքով:

2- Արտաքին  թշնամիների ու անհավատների վտանգը, չպիտի մեր ուշադրությունը շեղի ներքին թշնամուց այսինքն՝ կեղծավորներից:Պետք է մշտապես պատրաստ լինել դիմագրավելու երկուսին էլ:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 305-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

մնացեք խաղաղությամբ։

Aug 19, 2018 03:16 Asia/Yerevan
Մեկնաբանություններ