Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Մերձկասպյան հինգ երկրների ղեկավարներն այս ջրային տարածքի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան ստորագրելուց հետո հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ հայտարարեցին, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիան կենսուսուսի միջոցով և կողմերի փոխադարձ շահերը նկատի առնելով մշակվել է 24 կետերում:

Ղազախստանի Ակտաու քաղաքում հրապարակված Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի ղեկավարների համատեղ հաղորդագրության մեջ ասված է. «Կասպից ծովի իրավական նոր կարգավիճակի մասին կոնվենցիան որպես համապարփակ փաստաթուղթ բավարարում է այսօրվա կարիքները և նպատակ ունի ընդլայնել մերձկասպյան երկրների ապագա համակողմանի գործակցությունը»:

Թեև Կասպից ծովի նոր իրավակարգի կոնվենցիան աշխարհի աղի ջրով ամենամեծ լճի իրավական կարգավիճակի մասին եզրափակիչ փաստաթուղթ չի համարվում, սակայն մեծ չափերով ճանապարհ  հարթել վերջնական համաձայնության ձեռքբերման ուղին: Կասկած չկա, որ Մերձկասպյան հինգ երկրների պայմանավորվածությունը և տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների միջև տարաձայնություններին վերջ տրվելը մեծ նշանակություն ունեն: Միևնույն ժամանակ նման պայմանավորվածությունները նվազեցնում են տարածաշրջանում օտար ուժերի ու տիրակալ պետությունների ներթափանցման հնարավորությունը: Ամեն դեպքում 25 տարի տևած բանակցություններից հետո Կասպից ծովի իրավական նոր կարգավիճակի փաստաթղթի նախաստորագրմամբ կարելի է ասել, որ Կասպից ծովի ափամերձ երկրների տարաձայնությունների խոշոր մասը կարգավորված է: Միևնույն ժամանակ Մերձկասպյան երկրների ղեկավարները Կասպիցը կոչել են «Խաղաղության ու բարեկամության ծով»:

Համաձայն այս կոնվենցիայի Կասպից ծովի ջրային տարածքը բաժանվել է ներքին ջրերի, տարածքային ջրերի, ձկնորսության ջրերի և համատեղ ջրային տարածքների:  

Այս կոնվենցիան Կասպից ծովի տարածաշրջանի երկրներին իրենց բաժիններում արհեստական կղզիների կառուցման և այլ կառույցների ստեղծման ու շահագործման մենաշնորհյալ արտոնություն է տվել:

Կոնվենցիան նաև արգելել է ցանկացած աշխատանք որը կվնասի Կասպից ծովի շրջակա միջավայրին:

----------------------

Լրացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության գործունեության 100 օրը: Քաղաքագետ Միքայել Զոլյանը վերլուծում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 100 օրը, խոսում ձեռքբերումների և բացթողումների մասին։

-------------------

Հայաստանի  կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթուևթյան և գիտության նախարարությունից, ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները դրսևորվում են նաև կրթության և գիտության ոլորտներում և առկա համագործակցության մակարդակը բավարար հիմք է տալիս հետագա համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար: «Անշուշտ, մենք հավատարիմ ենք մեր պետությունների միջև նախկինում կնքված հուշագրերի շրջանակում նախատեսված պարտավորություններին ու պատրաստակամ՝ քննարկելու նոր համատեղ ծրագրեր, որոնք հայ-իրանական հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում նոր որակական աստիճանի կբարձրացնեն»,- նշել է ԿԳ նախարարը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ողջունելով նախարար Հարությունյանին` իր խոսքում վերահաստատել է  իրանական կողմի պատրաստակամությունը՝ զարգացնելու առկա կրթագիտական  համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը պայմանավորված է նաևգիտակրթական և միջհամալսարանական հարաբերությունների զարգացմամբ: Նա հաստատել է, որ Իրանի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանի քաղաքացիներին Իրանի բուհերում դոկտորական տեղերի տրամադրման հարցում: Դեսպանը ՀՀ կրթության և գիտության նախարարին է փոխանցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական այցի հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջբուհական հարաբերությունների ամրապնդման, ուսանողների և դասախոսների փոխանակման, Հայաստանում պարսկերեն լեզվի դասընթացների կազմակերպման, նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, ինչպես նաև աշխատանքային այլ հարցերի:

-------------------

Ադրբեջանի Երկաթգծի պետական ընկերության տնօրեն Ջավիդ Ղորբանովը Ռուսաստանի ճանապարհի փոխնախարար Ալան Լուշնիկովի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Արաքսի գետի հյուսիսային հատվածում հյուսիս-հարավ երկաթգծային ուղու առաջին հատվածի կառուցումն ավարտին հասնելու մասին և հավելեց. «Այս ուղին ոչ միայն ազդեցիկ է լինելու Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ, այլև շահագործման դեպքում Սև ծովի նավահանգիստների հետ Կասպից ծովի ափամերձ երկրների առևտրական հարաբերությունների ընդլայնման համար հարմար ենթահող է ստեղծելու»:

Հյուսիս-հարավ միջազգային բեռնափոխադրման երկաթգծային ուղու շահագործման մասին համաձայնագիրը 2000 թվականին Սանկտ Պետրբուրգում ստորագրվեց Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հնդկաստանի փոխադրության նախարարների միջոցով: Այս երկաթգիծը Ասիայի ու Եվրոպայի միջև առևտրային հարաբերություններում միացնող գլխավոր օղակի դեր է կատարում, որը ավանդական ճանապարհների համեմատությամբ տարածության ու ժամանակի առումով 40 տոկոսով ավելի կարճ, իսկ ծախսի տեսակետից 30 տոկոս ավելի էժան է: Այս երկաթգծային ուղու շահագործմամբ քիչ ծախսով Իրանի Բանդար Աբբասից տարեկան 5 միլիոն տոննա ապրանք է փոխադրվելու Ռուսաստան և Եվրոպայի հյուսիսային երկրներ:

----------------------------

Տաջիկստանի նախագահի Ադրբեջան կատարած այցի ավարտին ստորագրվեցին համագործակցության 12 փաստաթղթեր:

Տաջիկստանի նախագահական աշխատակազմի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն, երկու երկրի բարձրաստիճան պաշտոնատարներն ու պատվիրակություններն ընդլայնված ձևաչափով կառուցողական բանակցություններ ունեցան: Հանդիպումների ժամանակ կողմերը որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման ու զարգացման գլխավոր գործոն ընդգծեցին երկու երկրի համակողմանի հարաբերությունների խորացման և երկկողմ հարաբերությունները որակային նոր մակարդակի բարձրացնելու և ամրապնդելու անհրաժեշտությունը:

--------------------------

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևն ասաց. «Բաքուն կշարունակի Թուրքիայի ժողովրդի հանդեպ իր համակողմանի աջակցությունը»:

Հիքմաթ Հաջիևի ընդգծմամբ բոլոր ոլորտներում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմավարական դաշնակցությունն ամեն օր ավելի է խորանում:

Թուրքիայի իշխանությունները 2016 թվականի հոկտեմբերին ահաբեկչական ակտի մասնակցելու, լրտեսության և Գյուլենի հոսանքի հետ կապերի մեղադրանքով կալանավորեցին ամերիկացի հոգևորական Անդրյու Բրոնսոնին: Նա այս պահին գտնվում է տնային կալանքի պայմաններում: Անկարան ավելի վաղ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման գլխավոր հեղինակ էր ներկայացրել Ֆեթուլլահ Գյուլենին:

Ի հետևումն Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարության այդ երկրի որոշ քաղաքացիներ աջակցություն հայտնելով Թուրքիային այրեցին ամերիկյան դոլարները:

Թուրքիան ու Ադրբեջանը դրական ու կառուցողական համագործակցություն ունեն: Սակայն չնայած Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարություններին պիտի ասել, որ Իլհամ Ալիևը գաղտնի հարցերում սերտ համագործակցություն ունի ԱՄՆ-ի հետ: Այդ պատճառով էլ անհավանական է թվում, որ Թուրքիայի հետ Իլհամ Ալիևի կառավարության ռազմավարական համագործակցությունը հարատև ու կայուն ունի:

---------------

Ուզբեկստանի ԱԳ նախարարությունը հերքեց Տաշկենդում Թալիբան խմբի քաղաքական գրասենյակի հիմնադրման մասին լուրը: Ուզբեկստանի ԱԳ նախարարությունը մի հայտարարություն տարածելով հայտարարեց, որ Տաշկենդում Թալիբան խմբի քաղաքական գրասենյակի հիմանդրման մասին լուրն անհիմն է և Ուզբեկստանը նման գրասենյակ հիմնելու որևէ որոշում չունի:

Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, այդ թվում Ուզբեկստանը խիստ դեմ են Թալիբների խմբին և վերջին տարիներին Թալիբան խումբն այդ տարածաշրջան ներթափանցի: Բայց վերջին շրջանում նկատի առնելով Աֆղանստանի հյուսիսային տարածքներում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գործունեության տարածումն ու նրանց Կենտրոնական Ասիայի ու Կովկասի տարածաշրջան ներթափանցելու կապակցությամբ մտահոգությունը, այս տարածաշրջանի երկրները հետևելով Ռուսաստանի քաղաքականությունը փոփոխություն են մտցրել Թալիբան խմբի հանդեպ իրենց քաղաքականություններում և հակվել են այդ խմբի հետ բանակցության ու համագործակցության կողմը:

 

 

 

Պիտակ

Aug 19, 2018 20:23 Asia/Yerevan
Մեկնաբանություններ