Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Օգոստոսի 17-ին առավոտյան, 94 տարեկան հասակում մահացել է Իրանի կինոյի հանրահայտ դերասան ՝ Էզաթոլլահ Էնթեզամին:

Էնթեզամին ծնվել էր 1924թ, հունիսի 21-ին, Թեհրանում:

1969 թ. «Գավ» (կով) ֆիլմով մուտք գործեց արհեստավարժ կինոյի աշխարհ:

Էնթեզամին առաջին իրանցի դերասանն է, որ միջազգային փառատոնի մրցանակի է արժանացել:

Նա «Կով» ֆիլմում տղամարդու առաջին դերի լավագույն դերասանի մրցանակին է արժանացել Չիկագոյի միջազգային կինոփառատոնի կողմից:

Էզաթոլլահ Էնթեզամին մի քանի մրցանակների է արժանացել նաև ներքին կինոփառատոներում:

«Հայկական թավշյա հեղափոխություն»-ը

 

Հայաստանյան վերջին քաղաքական իրադարձություններն ամփոփվել են մեկ գրքում: Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գիրքն օգոստոսի 17-ից դրվել է ընթերցողների սեղանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  գիրքը լույս է ընծայվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ:

Գրքում ներկայացված է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրու քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան, մինչև մայիսի 8-ը, երբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

«Գիրքը նվիրված է թավշյա հեղափոխությանը: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, բացառիկ երևույթ է: Սա ոչ միայն հեղափոխություն էր, այլ համաշխարհային մակարդակի գործընթաց: Հայաստանում կատարվածը միջազգային հանրությունն ընկալել է որպես ունիկալ երևույթ»,-նշում է գրքի հեղինակ Ստեփան Գրիգորյանը:

Ի դեպ, սա հեղինակի առաջին մեծամասշտաբ աշխատությունն է: Ստեփան Գրիգորյանն առանձնահատուկ կարևորում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի արդյունավետ աշխատանքը Թավշյա հեղափոխության իրականացման գործում: Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյանը կոտրեց ամբողջ ընթացքում հրապարակում կանգնելու և հանրահավաք անցկացնելու ավանդույթը՝ տեղաշարժվելով ու քայլելով տարբեր տարածքներում:

Ստեփան Գրիգորյանը միջազգայնորեն ճանաչված քաղաքագետ և փորձագետ է: Նա եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: Այժմ Ստեփան Գրիգորյանը 2012-ին հիմնադրված Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահն է:

Ստեփան Գրիգորյանը ոչ թե պարզապես հետևել է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այլև դրանց անմիջական մասնակիցն է եղել: Հեղափոխության օրերին գրքի հեղինակն անգամ ձերբակալվել է: Գրիգորյանը հեղափոխության օրերին պարբերաբար հարցազրույցներ է տվել ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցներին՝ վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

 «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը ներառում է նաև բազում լուսանկարներ: Գիրքը լույս է տեսել հայերեն և ռուսերեն տարբերակներով, անգլերեն տարբերակը կհրատարակվի ավելի ուշ:

Շուշանիկ Միրզախանյան

 

Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայկականազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

Նա ընդգծեց, թե վերջերս պարզվել է, որ որոշ պայմանագրեր կան կնքված ինչ-որ ընկերությունների հետ՝ ֆիլմերի ցուցադրության իրավունքի համար, և պետք է դեռ այդ ու այլ իրավական հարցեր լուծեն: Միրզախանյանը նշեց, որ կազմակերպություն կա, որի հետ 50 տարվա պայմանագիր է կնքվել, youtube.com կայքում էլ շատ ֆիլմեր կան, որոնք անորակ են և այստեղ արդեն հեղինակային իրավունքների խնդիր է առաջանում:

«Ահռելի աշխատանք ունենք անելու՝ եղած ժապավենները վերականգնելու և հանրայնացնելուառումով: Մենք բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդի ու Հայաստանի ազգային կինոկենտրոնինախաձեռնությամբ մշակել ենք մի ծրագիր, համաձայն որի՝ մինչև 2024 թվականը հայկականկինոյի ողջ ժառանգության պահպանության, վերականգնման, հանրայնացման հարցերըկլուծվեն»,- ասաց կինոկենտրոնի տնօրենը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի թվայնացման  աշխատանքներ սկսել:

«Լեհական FILMAFIX ընկերությունն է հոգալու բոլոր ծախսերը՝ թվայնացման և վերականգնման: Փարաջանովի ֆիլմից հետո մենք կսկսենք թվայնացնել Համո Բեկնազարյանի 10 ֆիլմ, ապա ևս 10 ֆիլմ՝ հայկական դասականներից»,- նշեց Միրզախանյանը և հավելեց, որ ֆիլմերի ընտրությունը կատարելու է հատուկ խորհուրդը:

Ազգային կինոկենտրոնի տնօրենը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում չընդգրկված կադրերով:

«103 տուփ ժապավեն կա, որը չի օգտագործվել ֆիլմում, յուրաքանչյուր ժապավեն 10 րոպետևողությամբ է: Կան ժապավեններ, որ ամբողջությամբ օգտագործված չեն, սակայն բավականմեծ ծավալի կադրեր ունենք մեր ձեռքի տակ: Նախատեսում ենք նաև հարցազրույց անել «Նռանգույնը» ֆիլմի այն հերոսների հետ, ովքեր այժմ ողջ են»,- ասաց Միրզախանյանը:

Նա ավելացրեց, որ նկարահանման մանրամասները որոշելու համար Դանիել Բըրդը Հայաստան է գալու: «Նռան գույնի» երաժշտությունը գրելու է Տիգրան Մանսուրյանը, իսկ ֆիլմի չօգտագործված կադրերը պահվում են Հայաստանի ազգային արխիվում:

 

The Calvert Journal-ի  հեղինակներից Օուեն Վինսն իր հոդվածում անդրադարձել է հայկական կինոյի պատմությանը և ներկայացրել Հայաստանի կինոթատրոնները, դրանց դերն ու նշանակությունը:

Նա գրում է, որ Երևանը ժամանակին ճարտարապետական գլուխգործոց-կինոթատրոնների տուն էր, որտեղ լայնորեն զարգանում էր կինոն: Անդրադառնալով Սերգեյ Փարաջանովին՝ հեղինակը նշում է, որ հանրաճանաչ ռեժիսորը հալածանքի է ենթարկվել Վրաստանի և Հայաստանի իշխանությունների կողմից նաև իր սեռական կողմնորոշման համար: Նշվում է Փարաջանովի պայքարի, բանտ նստելու, նրա տուն-թանգարանի մասին` ներկայացնելով շենքի նկարագիրը և կառուցման պատմությունը:

Այնուհետև հեղինակը խոսում է Հայաստանի կինոյի պետական կոմիտեի հիմնադրման պատմության մասին, որով անդրադառնում է Մոսկվա կինոթատրոնի կառուցմանը, դրա ճարտարապետական նշանակությանը` որպես նորարաություն, ինչպես նաև Ռոսիա կինոթատրոնին և դրա նախապատմությանը:

Վինսը գրում է, որ այսօր մոռացության են մատնվում ժամանակակից ոգով կառուցված կինոթատրոնները, դրանց նշանակությունը, խորհրդանշական իմաստը, որը ներկայացվել է դրանց յուրահատուկ ճարտարապետական լուծումներում: Նրա կարծիքով՝ Երևանի կինոյի ժառանգությունը պահպանել նշանակում է հրաժարվել անցյալը մոռանալուց:

 

Սիրիացիների ռազմական առօրյան, զինվորների հերոսությունը, թիկունքում աշխատողների տոկունությունը  ներկայացված է Դամասկոսից և Սիրիայի այլ քաղաքների 18 երիտասարդ քանդակագործների աշխատանքներում, ովքեր մասնակցել են ցուցադրությանը։

Արվեստագետներն իրենց աշխատանքները փորագրել են Արևելյան Գուտայում գրոհայինների ստորգետնյա բունկերի պատերին:

ՏԱՍՍ-ի  հաղորդմամբ, քանդակագործների խմբի ղեկավարը պատմել է, որ ացած տարի ձմռանն է իր մոտ գաղափար առաջացել օգտագործել բունկերի քարքարոտ հատվածը գեղարվեստական նախագիծ իրականացնելու համար։

«Կոշտ կրաքարը շատ հարմար է ռելիեֆի համար։ Բունկերներում, որոնք եղել են գրոհայինների ստորգետնյա կացարանները, քանդակագործական կոմպոզիցիաներին որևէ վտանգ չի սպառնում. այնտեղ չկա քամի, արև,  անձրև»,- ասել է նա։

Բացի այդ, գրոհայինների համար բունկերները որպես տուն, հիվանդանոցն էին  ծառայում, նրանք մանրակրկիտ մտածել էին օդափոխման համակարգը և ստորգետնյա պատկերասրահների լուսավորությունը։

Քանդակագործների խմբի ղեկավար Մաալը  դիզայներ Անաս Կատարմիզի հետ եկել էին եզրակացության, որ Դամասկոսում գտնվող 19-րդ դարի կատակոմբները լիովին կարող են ծառայել հայրենասիրական արվեստի համար։ Ստանալով քաղաքային իշխանության աջակցութունը՝ նրանք ընտրել են գրոհայինների կողմից լքված ստորգետնյա կառույցներից մեկը և իրականացրել այդ նախագիծը։

Ստորգետնյա պատկերասրահում ներկայացված է 60 աշխատանք։

Sydney Guitar Festival փառատոն

 

Sydney Guitar Festival փառատոնում 457 մարդ էլեկտրակիթառներով միաժամանակ կատարել է AC/DC խմբի Highway to Hell կոմպոզիցիան։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ The Choirboys-ի ավստրալացի կատարողները ռիթմը տվել են բեմից, իսկ մնացած երաժիշտները եղել են ունկնդիրների բազմության մեջ: Նրանք նվագել են մեղեդին՝ օգտագործելով  ձայնային հատուկ ուժեղացուցիչներ, որոնք կարելի էր ստանալ միայն գրանցվելուց և երաժիշտներից դրամահավաքի հաշվին 45 դոլար վճարելուց հետո:

Այդպիսով, պաշտոնական համաշխարհային ռեկորդ է սահմանվել ամենամեծ մեծ թվով այն մարդկանց ցուցանիշով, որոնք միաժամանակ նույն մեղեդին են կատարել Էլեկտրակիթառներով:

Աղբյուրը գրում է, որ նախորդ ռեկորդը 2013 թվականին սահմանվել էր Հնդկաստանում: Այն ժամանակ հարյուրավոր երաժիշտներ Knocking On Heavens Door երգը կատարել էին Guns N՚ Roses-ի տարբերակով:

 

Անհետացել է բրիտանացի անանուն նկարիչ Բենքսիի ստեղծած և Անգլիայի Քլիվդեն քաղաքում ճանապարհասյանը  տեղադրված ճանապարհային նշանը։ Բի-Բի-Սի-ն  գրում է, որ նոր աշխատանքի լուսանկարը նկարչի Ինսթագրամի պաշտոնական էջում հայտնվել էր օգոստոսի 10-ին։ Դրա վրա պատկերված է փողոցն անցնող տարեց զույգ, մեջքի վրա տանում են երեխաները։ Նկարչի նոր աշխատանքը կարելի է ընդունել որպես բողոք «բրեքզիթի» դեմ, որին հիմնականում կողմ են քվեարկել ավագ սերնդի ներկայացուցիչները։

Ուրբաթ երեկոյան ճանապարհային նշանն անհետացել է։ Քլիվդենը գտնվում է Սոմերսեթ դքսությունում, Բրիստոլից ոչ հեռու, որտեղ էլ Բենքսին 1980-ական թվականներին, ամենայն հավանականությամբ, սկսել է կարիերան։

Նրա իրական անունն առայժմ գաղտնի է պահվում, սակայն նրա փառքի աճին զուգահեռ հանրային տիրույթում քանիցս կոնկրետ անուններ են տրվել։ Ամենահայտնի վարկածներից մեկն այն է, որ իրականում նկարիչը բրիստոլցի երաժիշտ Ռոբերտ դել Նայան է՝ Massive Attack խմբի հիմնադիրը։ Այդ վարկածի կողմնակիցները նշում են, որ Բենքսիի նկարները հաճախ են հայտնվում այն քաղաքներում, որտեղ հյուրախաղերով գնում է այդ խումբը։

 

 

 

Aug 25, 2018 11:59 Asia/Yerevan
Մեկնաբանություններ