Հոգեբան ՝ Ռուդոլֆ Զաբռոդինի մասնակցությամբ Աղբյուր ՝ «Ռադիո Մենք» «Հոգեբանությունը կյանքում» հաղորդում

Հաղորդակցությունը տեղեկությունների փոխանցման գործընթացն է, որը կատարվում է իմաստավոր շարժումներով(ժեստեր), դեմքի արտահայտություններով, խոսքով, մամուլի կամ էլեկտրոնային փոստի հաղորդագրություններով, հեռախոսով, հեռուստատեսությամբ և այլ եղանակներով։

Շփում (Լատիներենից commūnicāre թարգմանաբար՝ կիսվել), նշանակության փոխանցման գործողություն` հասկանալի նշանների կամ սեմիոտիկ կանոնների միջոցով, որը փոխանցվում է մեկ անհատից կամ խմբից մյուս անհատին կամ խմբին :

Շփումը երկու և ավելի մարդկանց համագործակցությունն է, որն ուղղված է փոխադարձ ըմբռնմանը, փոխհարաբերությունների հաստատմանը և զարգացմանը, միմյանց վիճակների, հայացքների և վարքի վրա փոխադարձաբար ազդելուն, ինչպես նաև նրանց համատեղ գործունեության կարգավորմանը։

Այն իրենից ներկայացնում է բարդ գործընթաց, որը ծնվում է մարդկանց համատեղ գործունեություն ծավալելու պահանջմունքից և այդ գործունեության ընթացքում՝ այն արդյունավետ դարձնելու համար։ Շփման մասնակիցները շփման սուբյեկտներն են: Սակայն մարդկանց միջև իրականացվող շփումը տարբերվում է կենդանիների շփումից իր գիտակցվածության աստիճանով, կապակցվածությամբ, նաև այն փաստով, որ կարող է լինել ինչպես ոչ վերբալ, այնպես էլ վերբալ։

 

Հազարավոր տարիներ առաջ Հունաստանում Ցիցերոնի կողմից կիրառվում էր խոսքի միջոցով մարդկանց վրա ազդելու հզորագույն տեխնիկան:

Լինելով հմուտ հրապարակախոս՝ նա հասցրել էր նկատել, որ մարդկանց վրա ազդելու լավագույն միջոցը ճիշտ ընտրված բառերն են, ընդ որում, վերջինս իր խոսքում գրեթե երբեք չէր օգտագործում բացասական տարրեր պարունակող բառեր, քանի որ նման բառերը բացասական հույզեր են առաջացնում:

Մեր օրերում խոսքի միջոցով մարդկանց վրա ազդելու, թերևս, ամենավառ օրինակները կարելի է հանդիպել գովազդային հոլովակներում:

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ այն ապրանքանիշը, որի գովազդի ընթացքում արտաբերվում է «խորհուրդ են տալիս բժիշկները» կամ «այն ունի անգերազանցելի ազդեցություն» արտահայտությունները, մի քանի անգամ ավելի լավ են վաճառվում, ընդ որում՝ կրկնակի թանկ գներով, քան այն ապրանքանիշները, որոնք իրենց թե՛ բաղադրությամբ, թե՛ որակով իրականում ոչնչով չեն զիջում վերոնշվածներին:

կարևոր խնդիր է նախ և առաջ գրավել զրուցակցի կամ, ելույթի դեպքում, ներկաների ուշադրությունը:

Դա կարելի է անել հումորի միջոցով, կամ անսպասելի մի որևէ բան ասելով:

Այսպես կարելի է ասել, որ ազդեցիկ խոսքի հիմնական նախապայմաններից մեկը արտահայտված մտքի անսպասելիությունն է: Հաջորդ կարևոր գործոնը երկակի նշանակություն ունեցող բառերի կիրառումն է:

Ազդեցիկ է նաև այն խոսքը, որը բխում է դիմացինի շահերից: Ասենք, շատ գործիչներ ժողովրդի հետ հաղորդակցվելիս սիրում են կրկնել «ես ցանկանում եմ այն, ինչ ցանկանում եք դուք», «ձեր խնդիրները, իմ խնդիրներն են» և այլն:

Այնպես որ, ազդեցիկ խոսքի ամենակարևոր նախապայմաններից մեկը կարելի է համարել անկեղծությունը:

 

 

Շփման  Տեսակները

Շփման տեսակները դասակարգում են ըստ այն նշանային համակարգերի, որոնք օգտագործվում են շփման ժամանակ։ Հիմնական խմբերը, որոնք առանձնացվում են վերբալ և ոչ վերբալ շփումն է։ Վերբալ շփման ժամանակ որպես նշանային համակարգ և տեղեկատվության կոդավորման միջոց օգտագործվում է խոսքը: Վերբալ շփումը հնարավոր է երկրորդ ազդարարային համակարգի շնորհիվ և բնորոշ է միայն մարդկանց։

Ոչ վերբալ հաղորդակցման ժամանակ շփման գործիք է դառնում մարդու մարմինը, որն ունի արտահայտչական մեծ պոտենցիալ և տեղեկատվության փոխանցման տարատեսակն միջոցներ, ինչով բացատրվում է այն փաստը, որ տեղեկատվության 60-70%-ը շփման ընթացքում մարդիկ փոխանցում են «մարմնի լեզվի» շնորհիվ։ Ոչ վերբալ շփումը կարող է տեղի ունենալ ինչպես գիտակցական, այնպես էլ ենթագիտակցական մակարդակների վրա։

Մարդիկ գործունեության ընթացքում փոխանակում են մտքեր, կարծիքներ, զգացմունքներ, տրամադրություններ, մտավախություններ, հիշողություններ, որոնք կարելի է համարել տեղեկատվություն, իսկ դրա փոխանակումը՝ հաղորդակցություն։

 

Պիտակ

Aug 25, 2018 18:47 Asia/Yerevan
Մեկնաբանություններ