Հոգեբան ՝ Ռուդոլֆ Զաբռոդինի մասնակցությամբ Աղբյուր ՝ «Ռադիո Մենք» «Հոգեբանությունը կյանքում» հաղորդում

Մարդկանց հետ շփվելու և նրանց դուր գալու համար շատ կարևոր է ոչ միայն վերբալ՝ խոսքային հաղորդակցությունը, այլ նաև ոչ պակաս կարևոր է ոչ վերբալ՝ ոչ խոսքային, հաղորդակցությունը։ Ոչ վերբալ  հաղորդակցությունը կոչվում է մարմնի լեզու՝ «body language»։ Մարմնի լեզուն, ինչպես արդեն նշեցինք, ոչ վերբալ հաղորդակցությունն է, երբ մտքերը, զգացմունքները, մտադրություններն արտահայտվում են ֆիզիկական պահվածքով, ինչպիսիք են դեմքի արտահայտությունը, մարմնի դիրքը, ժեստերը, աչքերի շարժումները։

կարելի է գրավել և պահել ցանկացած մարդու ուշադրությունը՝ առանց մեկ բառ անգամ ասելու։

 

1․Ժպիտ

 

Մարդկանց, և հատկապես այն մարդուն, ումով հետաքրքրված եք, ողջունելու ժամանակ անմիջապես մի ժպտացեք, քանի որ նրան կթվա, թե այդ ժպիտը կարող է ստանալ յուրաքանչյուրը։

 

Փոխարենը, մի պահ դադար տվեք, նայեք այլ մարդկանց և նոր միայն թույլ տվեք, որ ժպիտը փայլի Ձեր երեսին և աչքերում։  Անգամ եթե դադարը մի քանի վայրկյան տևի, դիմացինը կհամոզվի, որ այդ ժպիտն անկեղծ էր և միայն իր համար։ Դանդաղ ժպիտն առավել կհարստացնի Ձեզ և դիմացինի կողմից կընկալվեք առավել խորությամբ։

2.Աչքերի կոնտակտ

Եթե հետաքրքրված եք որևէ անձով, ապա նրա հետ խոսելիս մշտապես նայեք նրա աչքերին։ Անգամ խոսակցության ավարտից հետո աչքերի կոնտակտը մի խախտեք։ Եթե ցանկանում եք այլ կողմ նայել, ապա դա արեք շատ դանդաղ, դժկամությամբ՝ մինչև խոսակցության վերջին կապը դանդաղ կկտրվի։

3․ Սևեռուն հայացք

Մարդկանց խմբի մեջ անհրաժեշտ ք հաճախ նայել այն մարդու աչքերին, որով հետաքրքրված եք՝ անկախ այն հանգամանքին, թե ով է այդ պահին խոսում։ Եթե Ձեր ուշադրությունը սևեռում եք կոնկրետ անձի վրա, երբ նրանք ուղղակի լսում են մեկ ուրիշին, սրանով ցույց եք տալիս, որ չափազանց հետաքրքրված եք նրա ռեակցիայով։

Ուշադիր եղեք, քանի որ սևեռուն հայացքը կարող է դիմացինի համար անհարմարություն ստեղծել։ Այս դեպքում պետք է լսել խոսողին, սակայն թույլ տալ, որպեսզի հայացքը թեթևակի սահի այն մարդու վրայով, ում ցանկանում եք գրավել, երբ բանախոսն ավարտում է հետաքրքիր կետերի ներկայացումը։

4․ Կտրուկ շրջադարձ

Մարդիկ շատ լավ գիտակցում են, թե ինչպես եք արձագանքում իրենց։ Երբ հանդիպում եք նոր մարդու, հատկապես մեկին, ում ուշադրությունը ցանկանում եք գրավել, ապա մարմնովամբողջությամբ թեքվեք նրա կողմը և նրան պարգևեք այն ողջ ուշադրությունը, որը կտայիք որևէ երեխայի։ Ամբողջ մարմնով որևէ մեկի կողմ ուղղվելը բարձրաձայնում է․«Ես կարծում եմ, որ Դուք շատ յուրահատուկ եք»։

5․Սահմանափակեք շարժումները

Եթե ցանկանում եք վստահելի տեսք ունենք, ապա խոսակցության ժամանակ հնարավորինս քիչ շարժվեք, ինչը ցույց կտա թեմայով Ձեր իսկապես հետաքրքրվածությունը։ Խոսելու ժամանակ մի հուզվեք, մի կծկվեք, մի լարվեք։ Սահմանափակեք ձեռքերի շարժումները, քանի որ ձեռքերի շարժը դիմացինի մոտ կարող է տպավորություն ստեղծել, որ  ստում եք կամ մտահոգ եք։

Փոխարենը, ուղղակի  հայացքն ուղղեց դեպի Ձեզ լսողներին և ցույց տվեք, որ լիովին տիրապետում եք թեման ու կենտրոնացած եք Ձեր նյութի վրա։

 

 

 

Պիտակ

Aug 25, 2018 18:50 Asia/Yerevan
Մեկնաբանություններ