Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և  Կովկասյի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 31-ին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարին եւ խմբի անդամներին:

Հանդիպման ժամանակ Արա Բաբլոյանը վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Իրանի հետ ձեւավորված են սերտ, բարիդրացիական եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա խարսխված հարաբերություններ:

Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռամազան Ալի Սոբհանիֆարը նշելով, որ հայ-իրանական բազմադարյան բարեկամությունը հիմնված է պատմամշակութային ընդհանրությունների վրա՝ խմբի ղեկավարը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրները տարբեր ժամանակներում օրհասական պահերին մշտապես աջակցել են միմյանց:

Ռամեզան Ալի Սոբհանիֆարը եւս միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում առանձնակի կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը:

Իրանի խորհրդարանական պատվիրակությունը նաև հանդիպեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արա Գրիգորյանի և  տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ:

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արա Գրիգորյանը  ողջունելով երկկողմ համագործակցության զարգացումը, ընդգծել է  Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման նախագիծն արագ ավարտելու անհրաժեշտությունը: Նա Իրանի համագործակցությունն է ցանկացել Հայաստանում նոր էլեկտրակայաններ կառուցելու գործում:

Իսկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները քաղաքական մակարդակին հասցնելու մեծ ներուժ կա ու իրանցի խորհրդարանականների հետ հանդիպումը հաստատապես նպաստելու է ոլորտում շատ հարցերի լուծմանը։ Հյուրերին նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները։

--------------------------------

Օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակության շուրջ հնչեցված քննադատությունների ֆոնին կայացավ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: ՀՀ նախագահի խորհրդական, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը վերլուծել է Փաշինյան–Բաբլոյան հանդիպումն ու տարածած հայտարարությունը։

-------------------------

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատեց հունիսի 3-ին մահափորձի ենթարկված ու վիրավորված Գյանջայի կուսակալ Էլմար Վալիևին:

Բուժումներ ստանալու նպատակով Պաղեստինի զավթված տարածքներ ուղարկված Էլմար Վալիևի անունը հիշատակվում է, որպես Ադրբեջանի անկախությանը հաջորդած տարիներին այդ երկրի ամենադաժան ու իսլամատյաց կուսակալներից մեկը: Վերջին քանի տարիների ընթացքում Էլմար Վալիևն առանց դատավարության ու տրամաբանական պատճառի կալանավորել է ազերի մեծ թվով հավատացյալների: Որոշ դեպքերում Գյանջայի  հավատացյալների հողատարածքների բռնագրավման նպատակով Ադրբեջանի երկրորդ մեծ քաղաքի հավատացյալներին հակապետական գործունեություն ծավալելու և իշխանափոխության փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել: Այդ պատճառով էլ նրա դեմ մահափորձի հանդեպ առաջին արձագանքներում փորձ կատարվեց Էլմար Վալիևի դեմ մահափորձի  հարցում մեղավոր ներկայացնել ազերի իսլամականներին:

Այդուհանդերձ որոշ դիտորդներ Բաքվի իշխանություններին են Գյանջայի կուսակալի պաշտոնից Էլմար Վալիևին հեռացնելու իրական հեղինակը համարում: Այս դիտորդների ընդգծմամբ Գյանջայի կուսակալի սպառման ժամկետն  անցել է, և նա որևէ պատրվակով պիտի հեռացվեր այդ պաշտոնից:

----------------------------

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով տեղեկացրեց ԼՂ-ի Ջեբրայիլի շրջանում հայկական ուժերի կողմից  մի եկեղեցի կառուցվելու մասին և հայտարարեց. «Հայկական ուժերի կողմից գրավված Ջեբրայիլի շրջանում եկեղեցու կառուցումը Ադրբեջանին պատկանող տարածքները Հայաստանին կցելու ուղղությամբ հայերի հերթական փորձն է համարվում»:

ԼՂ-ի հարցի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության շարունակվելն ու այդ վաղեմի հակամարտության չկարգավորված մնալը պատճառ են դարձել, որ հակամարտող կողմերը շարունակ տարբեր տեսակի մեղադրանքներ ուղղեն միմյանց կողմը: Դա ի տես այն բանի, որ նման մեղադրանքները մինչ այսօր կողմերից որևէ մեկի համար որոշակի արդյունք չեն ունեցել և միայն բոցավառված են պահել կողմերի միջև պատերազմի կրակը: Անկախ նրանից թե ներկայացված մեղադրանքները որքանով են համապատասխանում իրականությանը, թվում է, որ Մինսկի խմբի ոչ-բավարար գործունեության, նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի և միջազգային այլ կառույցների անուշադրության պատճառով ազերի պաշտոնատարները նման մեղադրանքներ ներկայացնելով փորձում են ճնշման տակ դնել Հայաստանին ու ԼՂ-ի հայությանը:

----------------------------

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստան ուղևորության շրջանակներում Երևանում Հայոց մեծ եղեռնի հուշահամալիրում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Սա Հայաստանի անկախացումից հետո Գերմանիայի կանցլերի առաջին այցն էր այդ երկիր:

Անգելա Մերկելը Հարավային Կովկասի հանրապետություններ իր շրջայցի շրջանակներում եղավ Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Գերմանիայի կանցլերը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո ողջունելով Ադրբեջանից Եվրոպա երկարող նավթի ու գազի փոխադրման խողովակագծի կառուցումն, ընդգծեց. «Արևմուտքը չի կարող իրեն զրկել Ռուսաստանի էժան էներգիայից»: Իրականության մեջ Գերմանիայի կանցլերը չափազանց սառը կերպով արձագանքեց էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը: Դա ի տես այն բանի, որ Ադրբեջանի իշխանությունները վերջին երկու տասնամյակներում այդ երկրի նավթային եկամուտներից միլիարդավոր դոլարներ ծախսել են էներգակիրներն արևմուտք փոխադրող քաղաքական նախագծերի իրագործման ճամփբին: Էլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարները շարունակ այն պատկերացումն են ունեցել, որ նավթ ու բնական գազ արտահանելով արևմուտք Ռուսաստանը դուրս է մնալու էներգիայի արտահանման շրջանակներից և աշխարհի էներգիայի շուկաներում Ռուսաստանը փոխարինվելու է Ադրբեջանով: Սակայն Գերմանիայի կանցլերի հայտարարությունը պարզեց, որ Ադրբեջանի էներգիայի փոխադրման նախագծերը շահագործման հանձնվելու դեպքում արևմուտքն իր էներգիայի կարիքների միայն մեկից երեք տոկոսն է ապահովելու Հարավային Կովկասին տարածաշրջանի այդ երկրից:

-----------------------

Տաջիկստանի պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով հերքեց Աֆղանստանի հյուսիսում գտնվող Թոխար նահանգի սահմանային տարածքի դեմ այդ երկրի ավիահարվածը:

Տաջիկստանի պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ այդ երկրի ուժերն առանց ՀԱՊԿ-ի թույլտվության իրավունք չունեն ավիահարված իրականացնել որևէ այլ երկրի տարածքի դեմ:

Դա ի տես այն բանի, որ Աֆղանստանի Թոխար նահանգի տեղական ոստիկանության ուժերի խոսնակը տեղեկացրեց Տաջիկստանի հետ սահմանի վրա գտնվող այդ երկրի տարածքները Տաջիկստանին կամ Ռուսաստանին պատկանող ռազմական մի ինքնաթիռի կողմից հարձակման ենթարկվելու մասին: Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանային տարածքի ռմբակոծումը տեղի ունեցավ նրանից հետո, երբ տաջիկ սահմանապահ ուժերից մեկը սպանվեց Թալիբան խմբի անդամների հետ բախման ժամանակ: Ավելի վաղ Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանի մերձակայքում աֆղան խաղաղ քաղաքացիների ավտոյի դեմ ռակետային հարձակման հետևանքով զոհվեցին երկու աֆղան խաղաղ քաղաքացիներ:

Թալիբան խմբի խոսնակ Զաբիոլլահ Մոջահեդը նույնպես հերքելով Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանին այդ երկրի սահմանապահ ուժերի հետ այդ խմբի անդամների բախման մասին լուրն, ասաց. «Թալիբան խմբի անդամները թույլատրված չեն բախվել հարևան երկրների հետ»: Հարևան երկրների հետ բախումն անթույլատրելի համարող Թալիբան խմբի խոսնակի դիրքորոշումը կարող է տեղավորվել երկու կողմերի միջև ապագա համագործակցության շրջանակներում: Կենտրոնական Ասիայի հանրապետություններն Աֆղանստանի հետ համագործակցելով ու այդ երկրին տարածաշրջանային ու միջազգային տնտեսական նախագծերին մասնակից դարձնելուն զուգահեռ նպատակ ունեն օժանդակել Կենտրոնական Ասիայի հանրապետությունների մայրաքաղաքներում Թալիբան խմբի գրասենյակների բացմանը:

 

 

 

Պիտակ

Sep 01, 2018 16:02 Asia/Yerevan
Մեկնաբանություններ