Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 74-79-րդ այաներին: Խոսափողի մոտ է ……..

Նախ  կլսենք Թոբե սուրայի 74-րդ այան.

« يحلفون با... ما قالوا و لقد قالوا کلمة الکفر و کفروا بعد اسلامهم و همٌوا بما لم ينالوا و ما نقموا الا ان اغناهم ا... و رسوله من فضله فان يتوبوا يک خيرا لهم و ان يتولٌوا يعذبهم ا... عذابا اليما في الدنيا و الاخرة و ما لهم في الارض من ولي و لا نصير »

<(Կեղծավորները) հանուն Աստծո կերդվեն, որ  երբեք քեզ չեն զրպարտել: Բայց և իրենց խոսքով և հավատքով ամբարիշտ են /իսլամն ընդունելուց հետո անհավատ են դարձել/: Նրանց փափագները չեն գոհացել և ապերախտ են եղել, որովհետև Աստծուն ու մարգարեին շնորհներով են ողողել: Եթե փոխեն իրենց հավատքը, իրենց համար լավ կլինի: Հակառակ դեպքում Աստված նրանց կպատժի թե' այս աշխարհում և թե' հանդերձյալ կյանքում: Ամբողջ աշխարհում ոչ պաշտպան և ոչ էլ բարեկամ չեն ունենա>:

Այս այան խոսում է կեղծավորների առանձնահատկությունների մասին և ասում. Նրանց խոսքերը պարունակում են անհավատություն: Չնայած նրանք մարգարեի մոտ երդվում են, որ ոչինչ  չեն ասել, բայց ոչ միայն խոսքով, այլ նաև գործով դարձել են մարգարեի թշնամիները: Նրանցից մի խումբ մարդիկ որոշել էին սպանել մարգարեին եւ այս նպատակին հասնելու համար դարանակալեցին մարգարեի ճանապարհին, փորձելով խրտնեցնել նրա ուղտը, բայց նրանց սադրանքը բացահայտվեց ու նրանք չահասան իրենց նպատակին:

Այան ապա հարց է տալիս.Կեղծավոները ինչու՞ են թշնամացել մարգարեի հետ, փորձելով վնասել նրան:Միթե՞ նրանք իսլամի պատճառով հարստություն են կորցրել: Նրանք միթե՞ պատերազմական ավարից բաժին չեն ստացել:

Այս այայից սովորում ենք․

1. Սուտ երդումը կեղծավորների նշաններից է: Զգույշ լինենք նման վարքագծից:

2. Աստված կեղծավորներին տանջում է նաեւ աշխարհիկ կյանքում: Սարսափը, վախը եւ տագնապը նրանց բաժին հասնող տանջանքն է:  

Այժմ կլսենք Թոբե սուրայի 75 և 76-րդ այաները․

« و منهم من عاهدا ... لئن آتانا من فضله لنصدقن و لنکونن من الصالحين / فلما اتاهم من فضله بخلوا به و تولوا و هم معرضون »

< Նրանցից ոմանք Աստծուն խոստացել են, որ եթե բարության գանձերը բացվի իրենց առջև, ողորմություն կտան և բարի գործեր կանեն>: <Աստված իրականացրեց նրանց ցանկությունները, բայց նրանք դարձյալ ագահ եղան. և հեռացան հավատքից, բարիքները ստանալուց հետո>:

Որոշ պատմիչներ պատմում են, որ Մադինայի մուսուլմաներից մեկը մարգարեին խնդրեց աղոթել, որպեսզի ինքը հարստանա: Մարգարեն ասաց. Այն չնչին հարստությունը, որի համար կարող ես փառաբանել Աստծուն, ավելի լավ է, քան այն , որի համար  չկարողանաս կատարել փառաբանման պարտականությունը: Մարդը պատասխանեց, որ եթե Աստված իրեն հարստություն պարգևի, ինքը կհատուցի: Նա մարգարեի աղոթքից հետո հարստացավ, բայց ժամանակ չգտնելով հավաքական նամազին մասնկցել: Հարստություն դիզած մարդն անգամ խուսափեց զաքաթ վճարել:

Այս այայից սովորում ենք․

1. Եթե մարդը տարողություն չունենա, չի կարողանա իրեն  ընծայված աստվածային բարիքները գնահատել:

2. Այն հարստությունը, որի հետևանքով մարդը հեռանում է կրոնից, նրան  ոչ թե երջանկացնում, այլ դժբախտացնում  է:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 77-րդ այան․

« فاعقبهم نفاقا في قلوبهم الي يوم يلقونه بما اخلفو ا ا... ما وعدوه و بما کانوا يکذبون »

<Աստված նրանց սրտում անարդարությունը կերկարացնի, մինչև իր առաջ ելնեն //հաշիվ տալու համար//: Նրանք իրենց երդումները մոռանալով հավատուրաց եղան>:

Այս այան ասում է, որ ստախոսությունն ու երդմնազանցությունը պատճառ են դառնում, որ մարդը հեռանա հավատքից, ինչպես որ մարգարեի որոշ աջակիցների հետ եղավ, ովքեր կորցրեցին իրենց հավատքը:

Այս այայից սովորում ենք

1. Մարդը ոչ միայն լեզվով, այլ հոգով ու սրտով է կեղծավոր դառնում:

2. Նա ով ափսոսում է կարիքավորներին օժանդակել դժբախտանում է հենց աշխարհիկ կյանքում:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 78 և 79-րդ այաները․

« الم يعلموا ان ا... يعلم سرٌهم و نجواهم و ان ا... علام الغيوب / الذين يلمزون المطٌوٌعين من المؤمنين في الصدقات و الذٌين لايجدون الا جهدهم فيسخرون منهم سخر ا... منهم و لهم عذاب اليم »

<Մի՞թե չգիտեին, որ Աստված ծանոթ է իրենց գաղտնիքներին և ծածուկ խոսքերին: Աստված տեղյակ է բոլոր գաղտնի բաների մասին>:

<Կեղծավորները քննադատում ու ծաղրում են  վեհանձն հավատացյաներին, ովքեր ողորմություն են տալիս ու նաեւ այն (կարիքավոր)հավատացյալներին, ովքեր ողորմություն են տալիս իրենց հնարավորությունների սահմաններում: (Նրանք տեղյակ լինեն որ)Աստծո նախատինքի առարկա են դառնալու և նրա չարչարանքների զոհը>:    

Անցած այաներում ասացինք, որ կեղծավորները ափսոսում են կարիքավորներին աջակցել:Այս այաներն ասում են. կեղծավորները ոչ միայն չեն կատարում իրենց պարտավորությունները, այլ ծաղրում են այն հավատացյալներին, որոնք կատարում են իրենց պարտավորությունները և տալիս են զաքաթը: Նրանք ասում են, որ հարուստ մարդիկ իրենց շահերից ելնելով են աջակցում կարիքավորներին եւ բարեգործությունը համարում են անօգուտ մի արարք, որը ոչ մի արժեք չունի:  Ղուրանն ի պատասխան կեղծավորների այս սխալ վարքագծի ասում է. Նրանք մի՞թե չգիտեն, որ Աստված տեղյակ է, թե ներքուստ ինչ են մտածում և ինչպիսի նենգ նպատակ ունեն եւ հենց որ ժամանակը հասնի, կստանան իրենց պատիժը`խիստ եւ ցավագին:

Այս այայից սովորում ենք.

1. Հավատացյալներին ծաղրելը կեղծավորների գործն է: Եթե ինքներս բարի գործ չենք անում ծաղրանքի չենթարկենք ուրիշների բարի գործը:

2. Յուրաքանչյուր մարդ պետք է բարեգործություն անի ըստ իր կարողության:Կարեւոր է նաեւ բարեգործ մարդու դրդապատճառն ու կարողությունը:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 306-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝ http://parstoday.com/hy

մնացեք խաղաղությամբ։

Sep 02, 2018 18:35 Asia/Yerevan
Մեկնաբանություններ