• Իրանը` զբոսաշրջիկների տեսանկյունից (1)

«Իրանը` զբոսաշրջիկների տեսանկյունից» հաղորդաշարը բաղկացած է 26 մասից: Հաղորդաշարի նպատակն է ներկայացնել Իրանը, Իրանի մարդկանց ու մշակույթն արտասահմանցի զբոսաշրջիկների տեսանկյունից:

 

Հանուն Աստծո

Այս նոր հաղորդաշարն Իրանի ու իրանցիների մասին է: Մեզանից շատերն են սիրում տեղեկություն ունենալ տարբեր երկրների մասին ու այն մասին թե ինչպես են ապրում այդ երկրների մարդիկ: Զբոսաշրջության արդյունաբերությունը նույնպես հետապնդում է  այդ նպատակը: Իրանը պատկանում է  այն երկրների թվին, որի մասին տեղեկություններ իմանալը, չնայած համաշխարհային ԶԼՄ-ների բացասական քարոզչությանը, շատ շատերի համար հետաքրքիր է:  «Ուղիղ ընկալում» ծրագրի նպատակն է  ներկայացնել Իրանը` հիմնվելով Իրան այցելած զբսաշրջիկների կարծիքների վրա:

Այն պահին, երբ ոտք դրեց Իրանի հողին, տարօրինակ զգացողություն ուներ: Չնայած ընտանիքի անդամներն ու ընկերները փորձում էին նրան հետ պահել Իրան կատարելիք այցից, նա զգում էր, որ հետաքրքրասիրությունն ու խանդավառությունն իրեն տանում են Իրան: Անհանգստության պահը երկար չտևեց: Նա շատ արագ հասկացավ, որ իր ընտրության մեջ չի սխալվել:

Վերջին տարիների ընթացքում, շատ զբոսաշրջիկներ, որ այցելել են Իրան, իրենց հուշերում նշել են, որ երկիր են մտել նման մտքերով: Իրանիաֆոբիան ու շիաֆոբիան անհերքելի իրականություն են, որով շատ տարածաշրջանային ու համաշխարհային ԶԼՄ-ներ, սկսում են իրենց ամենօրյա հաղորդումները: Նպատակն է   մարդկանց մոտ բացասական կարծիք ձևավորել  շիականության, իսլամի ու Իրանի մասին: Սակայն զբոսաշրջիկները, այդ թվում նաև Անդրեա Ռուշկեն, Իրան  կատարած այցի ժամանակ հանդիպում են լրիվ այլ իրականության, որը տարբերվում է  իրենց պատկերացրածից: Ռուշկեն գերմանացի է: Նա Իրան կատարած իր երեք այցերի հուշերը տպել է մի հուշագրության մեջ, որն իր կողմից նկարահանած տեսանյութերի հետ միասին, ներկայացնում է իր հայրենակիցներին և նրանց, ովքեր ցանկություն ունեն այցելել Իրան: Ռուշկեն նշում է, որ Իրանը Միջին Արևելքի ամենաապահով երկիրն է, որտեղ այցելելու համար,  զբոսաշրջիկները որևէ վախ չպետք է ունենան: Նա ասում է. «Ցավոք սրտի, գերմանական ԶԼՄ-ներում Իրանից ներկայացվում է  բացասական պատկեր: Սակայն ես փորձում եմ փոխել այդ կարծիքը, ներկայացնելով այս պատմական երկրի, դրա մշակույթի ու այնտեղ ապրող մարդկանց մասին իրական պատկեր: Բոլոր նրանք, ովքեր նայում են Իրանում նկարահանած իմ նյութերն, ասում են, որ այն ինչ տեսնում են, լիովին հակասում է  այն ամենին, ինչ լսել են այս երկրի մասին: Եվ այդ իսկ պատճառով նրանք ավելի շատ են  ցանկանում այցելել Իրան»:

Անդրեա Ռուշկե

 

Իրանաֆոբիան և իսլամաֆոբիան շատ ԶԼՄ-ների համար նորություն չեն, քանի որ դրանք մշտապես փորձել են բացասական պատկեր ներկայացնել Իրանից: Պետք է ընդունել նաև այն իրականությունը, որ Իրանի սահմաններից դուրս մշակութային, պատմական ու սոցիալական իրականությունը ներկայացնելուն ուղղված ԻԻՀ ջանքերը շատ թույլ են:  Արտասահմանում Իրանի վերաբերյալ տեղեկությունները մարդիկ ստանում են հիմնականում արևմտյան ԶԼՄ-ներից, և այդ տեղեկությունները քաղաքականացված են: Այդ տեղեկությունները որևէ առնչություն չունեն Իրանի գեղեցիկ մշակույթի, պատմության ու հասարակության հետ: Այդ պատճառով, Իրանի պաշտոնյաները վերջին տարիներին նախկինից ավելի մեծ հնարավորություններ են ստեղծել, որպեսզի Իրան այցելել ցանկացող զբոսաշրջիկները գան երկիր ու ծանոթանան իրանական մշակույթին, պատմությանն ու հասարակության իրական պատկերին: Սա  Իրան այցելող զբոսաշրջիկներին տալիս է բոլորովին տարբեր տպավորություններ ստանալու հնարավորություն:

Մեծ թվով զբոսաշրջիկներ, Իրան կատարած այցից հետո, կիսվում են իրենց տպավորություններով, սեփական վեբլոգներում, սոցիալական ցանցերի իրենց էջերում կամ տուրիստական կայքերում: Այն, ինչը կազմում է  այդ հիշողությունների ընդհանուր առանցքը, զբոսաշրջիկների պատկերացումներն են նախքան Իրան այցելելն ու այցից հետո, որոնք լիովին հակասում են իրար: Սա նշում են իրանցի տուրլիդերները, որոնցից է տիկին Նաֆիս Սուֆին, ով խոսում է  ռուսերեն և անգլերեն լեզուներով: Նա ասում է. «Այո, հարյուր տոկոսով կարող ենք ասել, որ բոլոր զբոսաշրջիկներն Իրան են մտնում կասկածանքով ու անհանգստությամբ, սակայն երկիրը լքում են ժպիտով ու վստահությամբ »:

Այս հաղորդման ընթացքում կփորձենք ձեզ ներկայացնել Իրանը, այս երկրի ժողովրդին ու մշակույթը` զբոսաշրջիկների տեսանկյունից: Կփորձենք պատասխանել ձեզ մոտ առկա բոլոր այն հարցերին, որ առաջանում են յուրաքանչյուր զբոսաշրջիկի մոտ` որևէ երկիր այցելելուց առաջ: Կփորձենք Իրան այցելած զբոսաշրջիկների տպավորությունների միջոցով ձեզ ներկայացնել Իրանի պատկերը ու փոխել Իրանի մասին ձեր կարծիքը: Կպատասխանենք այնպիսի հարցերի, ինչպես օրինակ` արդյո՞ք Իրան այցելած զբոսաշրջիկներն այցի ավարտին փոշմանում են, որ այդ երկիր են այցելել, թե նախապատրաստվում են հաջորդ այցի համար: Իրանը նրանց համար որքանո՞վ էր հետաքրքիր ու տեսարժան: Արդյոք Իրանի մասին զբոսաշրջիկների կարծիքն երկիր մտնելուց առաջ ու հետո փոխվե՞լ է:

Որպես առաջին քայլ, դիմեցինք իրանական տուրիստական գործակալություններից մեկին և հարցրեցինք Իրան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների տպավորությունների ու կարծիքների մասին: Այդ մասին մեզ պատմեց Բաբաք Քիանփուրը:

Նրա խոսքերով «Զբոսաշրջիկները, որ առաջին անգամ պետք է այցելեն Իրան, շատ հարցեր ունեն  անվտանգության, վիզա ստանալու, գումարի մասին, որ կծախսեն Իրանում, ինչպես նաև հիջաբի մասին, քանի որ նրանց տեղեկացվածությունը քիչ է: Սակայն հենց որ հայտնվում են Իրանում, հասկանում են, որ այն բոլոր դժվարությունները, որոնց մասին իրենք մտածում են, գոյություն չունեն»: Քիանփուրը հավելում է. «Զբոսաշրջիկների շատ հարցերի պատասխանը տրվում է  Իրանի դեսպանատներում: Սակայն անհրաժեշտ է, որ իրանական տուրիստական գործակալությունները նույնպես համացանցում տան նման հարցերի պատասխանները: Համացանցը հեշտացրել է այն զբոսաշրջիկների գործը, ովքեր շատ տեղեկատվություն չունեն Իրանի մասին: Հետաքրքիր կլինի իմանաք, որ երբեմն, զբոսաշրջիկներն ու արտասահմանյան գործակալությունները ներկայացնում են հարցեր, որոնց մասին մենք ինքներս տեղեկություն չունենք: Որպես օրինակ` ընթրիք մի որևէ ռեստորանում, որի անունը մենք չգիտենք:  Իսկ դա նշանակում է , որ նրանք, նախքան Իրան գալն արդեն ձեռք են բելեր որոշակի ինֆորմացիա»:

 

Sep 02, 2018 19:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ