Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 91-94-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Թոբե սուրայի 91-րդ այան.

« ليس علي الضعفاء و لا علي المرضي و لا علي الذٌين لايجدون ما ينفقون حرج اذا نصحوا لله و رسوله ما علي المحسنين من سبيل و الله غفور رحيم »

<Տկարամիտները, հիվանդները և նրանք, որ զուրկ են ապրուստի միջոցներից, հարկադրված չեն պատերազմ գնալ: Բավական է միայն, որ անկեղծ լինեն Աստծո և իրենց մարգարեի  հանդեպ: Բարեգործներին պետք չէ նախատել ու հարցաքննել: Աստված գթած և անհիշաչար է>:

Նախորդ հաղորդումներում ասացինք, որ որոշ կեղծարարներ, ջիհադից փախուստի համար ներկայացնում են որոշ պատրվակներ:  Իսկ Աստված դա համարում է  անհավատության դրսևորում: Այս և հաջորդ այաներում Ղուրանը ներկայացնում է այն խմբերին, ովքեր կարող են չմասնակցել ջիհադին: Կանայք և երեխաները կարող են չմասնակցել ջիհադին: Ջիհադին կարող են չմասնակցել նաև այն տղամարդիկ, ովքեր անկարող են կամ հիվանդ: Կարող են չմասնակցել նաև այն տղամարդիկ, ովքեր ռազմաճակատ գնալու պատճառով իրենց ընտանիքին դնելու են տնտեսական ծանր վիճակի մեջ: Իհարկե, բնական է, որ նման անձինք պարտավորություն ունեն իրենց հնարավորությունների սահմաններում օգնել ռազմիկներին:

Այս  այայից սովորում ենք

1. Իսլամի օրենքները ճկուն են և եթե մարդը չկարողանա որևէ բան կատարել, նա ազատվում է այդ պարտավորությունից:

2. Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել ջիհադին, սակայն չունեն  դրա հնարավորությունը և սրտանց աղոթում են ռազմիկների հաղթանակի համար ու պաշտպանում նրանց, համարվում են առաքինիներ:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 92-րդ այան․

 « و لا علي الذين اذا ما اتوک لتحملهم قلت لااجد ما احملکم عليه تولٌوا و اعينهم تفيض من الدٌمع حزنا الا بجدوا ما ينفقون »

<Այն հավատացյալները, որ ջիհադին մասնակցելու համար քեզ մոտ եկան ձի խնդրելու և դու չկարողացար նրանց ձի տալ, որովհետև չունեիր, արցունքն աչքերին հետ դարձան, հուսահատված, որ իրենց արյունը չեն կարող տալ Աստծո համար, նույնպես զերծ են մնալու պատժից>:

Նախորդ այայում նշվեց, որ երեք խումբ կարող է չմասնակցել ջիհադին: Սակայն կա նաև չորրորդ խումբը, որը ֆիզիկապես առողջ է և չունի տնտեսական խնդիր, սակայն չունի զենք կամ այլ միջոց` ռազմաճակատին մասնակցելու համար:  Իսլամը նրանց նույնպես թույլ է տալիս չմասնակցել ջիհադին, եթե պետությունը չի կարողանոմ նրանց միջոցներ տրամադրել: Իսլամի մարգարեն, անդրառանալով Թաբուկի պատերազմին, ասել է. "Նրանք ովքեր մնացին Մադինայում, ռազմիկների կողքին էին կանգնած, որովեհետև ցանկանում էին մասնակցել ջիհադին, բայց չկարողացան":

Այս այայից սովորում ենք

1. Մարդկանց արժեքը կախված է նրանց դրդապատճառներից ու տրամադրությունից և ոչ թե հնարավորությունից: Կրոնական ոգևորությունը մեծ նշանակություն ունի։

2. Հավատացյալի համար անընդունելի է չմասնակցել ջիհադին, ինչը չի կարելի ասել անհավատների մասին:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 93-րդ այան․

« انٌما السٌبيل علي الذين يستاذنونک و هم اغنياء رضوا بان يکونوا مع الخوالف و طبع ا... علي قلوبهم فهم لا يعلمون »

 <Այն հարուստները, որ խնդրում են իրենց զրկել հարկերից, նախընտրելով մնալ զեղծարարների կողքին հանցավոր են համարվելու: Աստված իր դատապարտության կնիքը կդնի նրանց սրտերի վրա, բայց իրենք չեն իմանա այդ մասին>:

Այս այան խոսում է հարուստ խավի մասին, ովքեր իրենց հարստության պատճառով պատրաստ չեղան ներկա լինել ջիհադին և փախուստի դիմեցին: Այան, քննադատելով այդ մարդկանց, ասում է. «Աշխարհիկ կյանքին կապվածությունն այնպես է քարացրել նրանց սիրտը, որ չեն կարողանում ընկալել ճշմատությունը և պատրաստ են զեղծարարների հետ նստել տանը»:

Այս այայից սովորում ենք.

1. Աստվածային պատվիրանների առջև հարուստներն ու աղքատները հավասար են և հարստությունը արտոնություն չի համարվում:

2. Պատասխանատվությունից փախուստը կարող է բացասական հետևանքներ ունենալ:

Այժմ կլսենք Թոբե սորայի 94-րդ այան․

« يعتذرون اليکم اذا رجعتم اليهم قل لا تعنذروا لن نؤمن لکم قد نبٌانا ا... من اخبارکم و سيري ا... عملکم و رسوله ثم تردون الي عالم الغيب و الشهادة فينبئکم بما کنتم تعملون »

<Երբ դուք վերադառնաք պատերազմից, նրանք կփորձեն տարբեր պատճառներ ներկայացնել արդարանալու համար։ Ասա նրանց. "Իզուր մի փորձեք արդարանալ: Մենք ձեզ չենք հավատում: Աստված մեզ ցույց տվեց, թե ով եք դուք: Աստված և իր մարգարեն պիտի դատեն ձեզ: Դուք պիտի կագնեք նրա առջև. որ գիտի բոլոր տեսանելի և անտեսանելիները: Եվ նա  ձեր առջև պիտի պարզի ձեր արարքները>:

Ըստ որոշ աղբյուրների, կեղծարարներից 80 հոգի տարբեր պատրվակներով չմասնակցեցին Թաբուկի պատերազմին: Իսկ երբ մարգարեն և հավատացյալները վերադարձան պատերազմից, այդ մարդիկ ներկայացրեցին տարբեր պատճառներ: Այս այան ներշնչվեց մարգարեին , որպեսզի հավատացյալները չընդունեն նման անձանց պատրվակները , որպեսզի չկարծեն, թե կարող են խաբել հավատացյալներին:

Այս այայից սովորում ենք.

1. Ջիհադին չմասնակցելու ցանկացած պատճառ պետք է արդարացված լինի:

2. Նրանք, որ չեն կատարում իրենց հասարակական և կրոնական պարտավորությունները, պետք է մեկուսացվեն, որպեսզի դա ուրիշների համար դաս լինի:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 309-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

http://parstoday.com/hy

մնացեք խաղաղությամբ։

 

Sep 09, 2018 00:42 Asia/Yerevan
Մեկնաբանություններ