Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Թոբե սուրայի 95-99-րդ այաներին: Խոսափողի մոտ…….. է

Նախ  կլսենք Թոբե սուրայի 95-րդ այան.

« سيحلفون بالله لکم اذا انقلبتم اليهم لتعرضوا عنهم فاعرضوا عنهم انٌهم رجس و مأويهم جهنٌم جزاء بما کانوا يکسبون »

<Երբ պատերազմից վերադառնաք կեղծարարների մոտ, նրանք հանուն Աստծո պիտի խնդրեն, որ անտեսեք իրենց մեղքը: Այո, մի մնացեք նրանց կողքին: Նրանք գարշելի են: Գեհենը պիտի լինի նրանց արարքների վարձքը, ի պատասխան այն ամենի, ինչ նրանք ձգտում էին իրականացնել>:

Կեղծարարները, որ չէին մասնակցել Թաբուկի ռազմաճակատին և մնացել էին Մադինայում, երբ մարգարեն և նրա հետևորդները վերադառնում էին այդ քաղաք, մոտեցան  նրանց և երդումներով ու տարբեր պատրվակներով  փորձեցին արդարանալ, խնդրելով անտեսել իրենց մեղքը: Սակայն Աստված պատվիրեց հրաժարվել նրանցից ու լքել նրանց: Եվ մարգարեն պատվիրեց չշփվել այն մարդկանց հետ, ովքեր կարող էին գնալ ռազմաճակատ, բայց չեն գնացել: Այնուհետև այան ասում է, որ նման որոշման պատճառը կեղծարարների անվայել վերաբերմունքն է եղել: Այայի ավարտին ասվում է . Դատաստանի օրը նրանք ընկնելու են դժոխքի կրակի մեջ:

Այս այայից սովորում ենք

1. Կեղծարարները հավատացյալներին խաբելու համար փորձում էին ամեն կերպ արդարանալ և երդվել, ուստի հավատացյալները պետք է զգույշ լինեն նրանցից:

2. Պետք է հեռու մնանք անբարո մթնոլորտից ու անձանցից:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 96-րդ այան․

« يحلفون لکم لترضوا عنهم فان ترضوا عنهم فان الله لا يرضي عن القوم الفاسقين »

<Կեղծավորները ձեզանից խնդրելու են, որ բարյացակամ լինեք իրենց նկատմամբ, բայց եթե գոհացնեք նրանց ցանկությունը, հիշեցեք, որ Աստված ատում է ամբարիշտներին>:

Կեղծարարները մուսուլմանների սիրտը գրավելու և նրանց չենթարկվելու համար ամեն միջոցի դիմեցին: Սակայն իսլամի Մարգարեն ասում է. <Նրանք, ովքեր փորձեն շահել Աստծո գոհունակությունը, այն դեպքում երբ մարդիկ իրենցից զայրացած լինեն, Աստված այնպես կանի, որ մարդիկ էլ նրանցից գոհանան: Եվ նա, ով փորձում է շահել մարդկանց գոհունակությունը, անտեսելով Աստծո զայրույթը, Աստված այնպես կանի, որ մարդիկ էլ նրա վրա զայրանան>:

Այս այայից սովորում ենք

1. Կեղծարարը չի փորձում շահել Աստծո գոհունակությունը, այլև փորձում է խաբել մարդկանց, ձեռք բերելով նրանց գոհունակությունը:

2. Անընդունելի է գոհունակոթյունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր մեղավոր են:

Այժմ կլսենք Թոբե սուրայի 97-րդ այան․

« الاعراب اشدٌ کفرا و نفاقا و اجدر الا يعلموا حدود ما انزل الله علي رسوله و الله عليم حکيم »

<Անապատի արաբները, անհավատության ու կեղծավորության մեջ ամենահամառն են և բնականաբար չգիտեն այն պատվիրանները, որ Աստված հայտնեց իր Մարգարեին: Աստված գիտուն է և իմաստուն>:

Մարգարեի ժամանակ մարդիկ երկու խմբի էին բաժանվում` քաղաքաբնակներ և   անապատների բնակիչներ: Նախորդ այաները վերաբերում էին Մադինա քաղաքի բնակիչներին: Այս և հաջորդ երկու այաները խոսում են այն կեղծարարների մասին, ովքեր ապրում էին  անապատներում: Այան ասում է. զգուշացեք նրանցից, քանի որ նրանք հեռու լինելով իսլամական մշակույթից, չունեն կրոնի վերաբերյալ ճիշտ ընկալում և հնարավոր է, որ թշնամիների հրահրմամբ սադրանքներ նյութեն:

Այս այայից սովորում ենք

1. Իսլամական մշակույթից հեռու միջավայրում ապրելով, մարդը կարող է չսովորել աստվածային ուսմունքները, ինչն էլ ենթահող կստեղծի անհավատության համար:

2․ Նրանք ովքեր հրաժարվել են իսլամական սովորույթներից ու ավանդույթներից և վերադարձել են խավարամտության դարաշրջան, Ղուրանի տեսակետից անապատաբնակներ են։

Այժմ կլսենք Թոբե սուրայի 98 և 99-րդ այաները․

« و من الاعراب من يتٌخذ ما ينفق مغرما و يتربٌص بکم الدٌوائر عليهم دائرة السوء و الله سميع عليم »
« و من الاعراب من يؤمن بالله و اليوم الاخر و يتخذ ما ينفق قربات عندالله و صلوات الرسول الا انها قربة لهم سيدخلهم الله في رحمته ان الله غفور رحيم
»

<Անապատի արաբների մեջ կան մարդիկ, ովքեր այն ինչ ,որպես բարեգործություն են անում, (անհավատության պատճարով) համարում են վնաս իրենց համար և  սպասում են, որ դուք ձախորդության հանդիպեք,  բայց իրենք են դժբախտանալու: Աստված գիտի և իմանում է>: <Արաբների մեջ կան մարդիկ, ովքեր հավատում են Աստծուն և վերջին դատաստանին ու նվիրական տուրքը համարում են Աստծուն մոտենալու և մարգարեի աղոթքներին մասնակցելու միջոց: Անտարակույս, նվիրական տուրքը նրանց մերձեցնում է  Աստծուն: Աստված իր անհիշաչարությամբ ու գթությամբ պիտի նրանց հասկացնի սա>:

Այս երկու այաները խոսում են կարիքավորներին օգնելու վերաբերյալ երկու տեսակետների մասին: Նրանք, ովքեր հեռու են իսլամական մշակույթից և այն, ինչ անում են որպես բարեգործություն, համարում են իրենց համար վնաս և օգնություն ստացողներին, աղոթելու փոխարեն անիծում են: Իսկ նրանք որ ծանոթ են իսլամական մշակույթին և հավատում են դաստաստանի օրվան, այն, ինչ անում են հանուն Աստծո, բնութագրում են որպես ներդրում` իրենց հանդերձյալ կյանքի համար: Նրանք աշխարհիկ կյանքում բարի գործ են անում`Աստծո գոհունակոթյունը և օրհնությունն ստանալու համար:

Այս այաներից սովորում ենք

1. Կեղծարարը բարեգործությունը վնաս է համարում, որովհետև սրտանց չի հավատում Աստծուն և դատաստանի օրվան:

2. Կեղծարարն ուրիշների համար վատ ցանկություններ ունի, սակայն ինքն է արժանանում այդ վատ ցանկություններին:

3. Այն, ինչ մարդուն մոտեցնում է Աստծուն, աստվածային մաքուր դրդապատճառն է և ոչ թե միայն գործը: Հավատացյալն ու կեղծարարը կարող են երկուսն էլ բարեգործություն անել, սակայն ընդունվում է հավատացյալի բարեգործությունը:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 310-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

http://parstoday.com/hy

մնացեք խաղաղությամբ։

Պիտակ

Sep 09, 2018 00:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ