Իրանի տնտեսությունը հաղթահարում է ճնշումները՝ քայլելով դեպի նպատակասլաց ու գործակցային տնտեսություն: Այդ ուղղությամբ ծովային տրանսպորտի ու նավահանգստային բաժիններում բազմաֆունկցիոնալ առևտրային միջանցքներ ստեղծելով, Իրանը քսան տոկոսով ավելացրել է իր նավահանգստային տարողությունը:

Կառավարության շաբաթվա առիթով Իրանի նախագաhի և 12-րդ կառավարության կազմի հետ ունեցած հանդիպմանը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին գնահատել է կառավարության մեկամյա աշխատանքն, ասելով.«Այս մեկ տարվա ընթացքում դրական քայլեր են արվել տնտեսության, էներգետիկայի, ոչ-նավթային արտահանումները զարգացնելու և ներմուծումները կրճատելու ուղղությամբ: Արտահանումների ավելացման և ներմուծումների պակսեցման գործընթացը պետք է շարունակել առավել մեծ տեմպերով»:

 

Առևտրի ոլորտում Իրանը մեծ հաջողություններ է ունեցել նաև ծովային բաժնում: Այսօր արդեն վերացել են նավերի երթուղիների ու նավահանգիստների զարգացման խոչընդոտները : Վերջերս շահագործման է հանձնվել Իրանի հարավ-արևելյան Չաբահարի Նահատակ Բեհեշթիի անվան նավահանգստի առաջին ֆազը:

Ներկայումս 18 նավիգացիոն ընկերություններ առանց խոչընդոտների համագործակցում են Իրանի նավահանգիստների հետ: Աշխարհի 17 խոշոր ու հեղինակավոր ընկերություններ, շաբաթական ու ամսական աշխատանքային ռեժիմով երթևեկում են Իրանի նավահանգիստներում, մասնավորապես Նահատակ Ռաջայիի անվան բեռնարկղային նավահանգստում:

ԻԻՀ-ի նավիգացիան բեռնարկղային փոխադրման ուղիղ գիծ է ստեղծել Իրանի Չաբահարի և Հնդկաստանի Կանդլայի նավահանգիստների միջև՝ բեռնարկղային տրանսպորտի ուղիղ ու արագ կապ ապահովելու նպատակով: Այդպիսով երկու երկրի միջև տարածական ժամանակը նվազել է ՝ հասնելով ավելի քիչ քան երկու օրերի:

Արտասահմանյան ներդրումների համար ենթահող ստեղծելու համար, բացի ապրանքի տարանցման նպատակով առևտրային նավամատույցների զարգացումից, Չաբահարի նավահանգստում ստեղծվել են մայրուղիներին հասանելիության ճանապարհներ ու երկաթգծեր: Արվել են նաև ենթակառուցվածքային քայլեր: Այդ ուղղությամբ արտասահմանցի ներդրողների հետ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել , որոնցից C H I R ձկնաբուծական ընկերության հետ կնքաշն արդեն իրականացվում է: Չաբահարի Մաքրանի պողպատի ընկերություններում համատեղ համագործակցության ու ներդրումային նախագծերի իրականացման նպատակով , մի քանի այլ հուշագրեր են ստորագրվել  ՝ աշխարհի պողպատաշինության չորրորդ խոշոր ՝ Հարավային Կորեայի «Պեսկո» ընկերության հետ:

Չաբահարի նավահանգստի տարողությունը մեծացնելու համար կատարվել են մի քանի ներդրումներ ՝ 300 միլիոն դոլար ՝ Իրանի նավահանգստային ու նավիգացիոն կազմակերպության ներքին ռեսուրսներից, 403 միլիոն դոլար Իրանի նավահանգիստների կազմակերպության և ազգային զարգացման ֆոնդից, 150 միլիոն դոլար Հնդկաստանի կառավարության ֆինանսների ֆոնդից և 85 միլիոն դոլարի ներդրում ՝ Հնդկաստանի հետ ՝ իրացման, շահագործման ու հանձնման գործարքի շրջանակում : 850 միլիոն դոլարի ներդրումային ֆոնդով Չաբահարի օվկիանոսային նավահանգստի զարգացման առաջին փուլն արդեն շահագործման է հանձնվել:

Չաբահարի նավահանգիստը հանդիսանում է տարածաշրջանի առանց ափերի մի քանի երկրների և ազատ ջրերի միացման կետը: Այն գտնվում է Իրանի հարավ-արևելքում : Նավահանգստում կարող են խարսխել օվկիանագնաց նավեր : Չաբահարի նավահանգիստը ռազմավարական նշանակություն ունի ՝ ազատ ջրերին կենտրոնական Ասիական ցամաքով շրջապատված երկրների ՝ Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ու Ղազախստանի , նաև Աֆղանստանի հասանելիության ուղի ունենալու բերումով:

Այդ շրջանակում, Աֆղանստանի նախագահի խորհրդական և օդանավակայանների տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահ Մոհամմեդ Դավուդ Սուլթան Զովին Չաբահար էր այցելել ՝ ներդրումային հնարավարություններին, նավահանգստի առևտրա-տնտեսական տարողություններին ծանոթանալու նպատակով: Նա հանդիպումներ է ունեցել ազատ գոտու տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ: Այսօր Աֆղանստանի ավելի քան 160 ընկերություն գրանցվել են Չաբահարի ազատ գոտում:

Բնական ու հանքային բազմաթիվ աղբյուրների, ջրային ու ցամաքային սահմանների առկայությունը, աշխարհի ազատ ջրերին հասանելիությունը և տարբեր գյուղմթերքների մշակման համար բնակլիմայական բազմազանությունը, բոլորը Չաբահարը դարձրել են արտասահմանյան ներդրումների նպատակահարմար նավահանգիստ:

Մեծարգո առաջնորդը նախագահի երդմնակալության արարողակարգում ասել է.«Թեև շրջափակումները խնդիրներ են առաջացրել, սակայն բերեցին նրան, որ մենք մեր ուշադրությունը կենտրոնացնենք ներքին կարողությունների վրա: Ուստի այսօր չնայած թշնամու ծրագրերին, Իրանը դարձել է առավել հզոր երկիր ՝ հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիների համեմատությամբ»: Ինչպես Նորին Վսեմություն առաջնորդն է բազմիցս շեշտել, Իրանն ունի չօգտագործված ու ներուժ կարողություններ, որոնց օպտիմալ օգտագործման արդյունքում, ենթահող է ստեղծվելու հատկապես հարևան երկրների հետ առևտուրը զարգացնելու համար:

 

 

Nov 04, 2018 04:05 Asia/Yerevan
Մեկնաբանություններ