Հարգարժան բարեկամներ հրավիրում ենք Ձեզ, ունկնդրելու իսլամի մեծ մարգարեի մահվան տարելիցին նվիրված հաղորդում:

 

Այսօր մարդկության պատմության սրբազան և մեծ անձնավորության կյանքի մայրամուտի օրն է: Մարդ, ով թեև ապրեց ընդամենը 63 տարի, սակայն մարդկանց սովորեցրեց ճիշտ ապրելու ձևը: Նա ծնվեց որպեսզի մարդկության ուսերից  վերցնի ծանր բեռը: Նա ծնվեց որպեսզի մարդկանց անհոգի կյանքում տարածի միաստվածության բուրմունքը և արթնացնի մարդկանց հոգիները: Աստվածային մյուս մարգարեների նման, նա եկավ միասնական ուղերձով, որպեսզի մարդուն նյութապաշտությունից, տգիտությունից, գոռոզամտությունից ու թշնամանքից հրավիրի դեպի սեր, եղբայրություն, նվիրվածություն ու վեհ կյանք: Շատ չանցած, մարդիկ զգացին, որ նրա սրտից իսպառ ջնջվել է ցեղային պատկանելիությունն ու հավատալիքները: Ու նրա առջև բացվել է արարչագործության, ճշարտոթյան ու աստվածային իմաստնության դուռը: Նա Մոհմամմադ Իբն Աբդուլլահն էր: Աստծո ընտրյալ վերջին մարգարեն և Ղուրանի մեկնաբանությամբ, լուսավոր ճրագ ու բարություն` մահկանացուների համար: Արաբական սաֆար ամսվա 28-րդ օրը Մադինայում տարածվեց մի լուր, որը մեծ ցնցում առաջացրեց: Իսլամի մեծ մարգարեն, այս մեծ մարդը, հեռացավ աշխարհից ու մարդկանց մեծ վիշտ պատճառեց: Նա իրենից  հետո թողեց մի ուսմունք, որի գրավչությունն ու վեհությունը տարածվում են դարեր շարունակ, իսկ նրա անունն ու ճանապարհը հիշվում են մշտապես: Մուհամմադ մարգարեի մահվան տարելիցն այն օրն է, երբ մեկ անգամ ևս հիշվում է նրա բարությունը մահկանացուների նկատմամբ: Ողջույն նրա մաքրամաքուր գերդաստանին: Ողջույն ենք հղում այնպես, ինչպես Աստված ու նրա հրեշտակներն են ողջունում:

 

Այսօր, դարեր անց, աշխարհի տարբեր գիտնականներ խոստովանում են, որ Մուհամմադն իր իմաստուն, կառուցողական ու արժեքավոր վճիռներով փոխեց աշխարհի ընթացքը: Այս մեծ մարգարեի գոյությունը, որն ընտրյալն է Աստծո արարածների միջից ու վեհագույնը, նպատակ ուներ մարդուն ազատել գերությունից: Երբ գերմանացի հայտնի իսլամագետ Աննե Մարիա Շիմելին հարցրին նա մուսուլման է թե ոչ, նա պատասխանեց. "Ես չգիտեմ: Սակայն գիտեմ, որ հարգում եմ մարգարեին ու այս քաղաքի /Մադինայի/ տիրոջը": Այս գերմանացի արևելագետը գրում է. "Իսլամի մարգարեի դերը մարդու հոգևոր բարեփոխման մեջ քաջ ծանոթ է բոլորին: Մարգարեն ոչ թե մարդկանց մարմինը, այլ նրանց հոգին վերակենդանացրեց: Նա տգիտությունից փրկեց մարդկանց միտքը: Նա մարդկանց սովորեցրեց ըստ արժանվույնս օգտագործել իրենց աչքը, ականջը, գիտելիքն ու բանականությունը: Նա Արարչի կողմից մարդկանց պատգամեց, որ կարող են արևը, լուսինը, երկինքն ու երկիրն իրենց ենթարկել: Ուստի այսպիսի վեհ ու բարեգութ մարգարեի պաշտամունքը յուրաքանչյուր մարդու համար երջանկություն է: Մեծ մարգարեն իսլամի ուսմունքների լույսի ներքո և իր կրոնական ու բարոյական ուժով կարողացավ կարգավորել իր կյանքն ու դաստիարակել այնպիսի մեծ մարդկանց, ինչպես` իմամ Ալին: Այլ խոսքով, իմամ Ալիին կարելի է համարել մարգարեի դաստիարակության հրաշքը":

 

 

Մարգարեներից յուրաքանչյուրը, ըստ ժամանակի, մարդկության զարգացման հատուկ օրենքներ ու կրոնական վարդապետություն են ներկայացրել: Ընթացք, որը հասնում է  մինչև իսլամի մարգարեն: Եվ մարդկային հասարակությունը հասնում է  որոշակի զարգացման ու Աստծո վարդապետությունը լրանում է ու նա իսլամը հռչակում է որպես Աստծո պաշտոնական կրոն: Աստծո մարգարեն եկավ իսլամի ուղերձով ու մարդկության համար բացեց ճանապարհները, որպեսզի մարդիկ կարողանան հաշտվել այս աշխարհից վեր մեկ այլ աշխարհի հետ: Պատմության ընթացքում բռնատերերը շատ ջանք են թափել` այս ուսմունքը վերացնելու համար: Սակայն Աստծո վարդապետության բնական ընթացքի համաձայն` իսլամը տարածվել է աշխարհի տարբեր կետերում, իսկ զարթոնքը, շարժումը, խանդառավությունն ու իսլամական ինքնությունը եղել են այս հրավերի հիմքը: Գերմանացի արևելագետն Աստծո այաների մեկնաբանության գրքում իսլամը ներկայացնում է  որպես մի տուն և ըստ Ղուրանի` Դար Օլ Սալամ: "Իսկապես իսլամը նման է մի տան: Արևելյան ու ամուր մի տան, որը կառուցվել է ամուր քարերով ու գեղեցիկ նախշերով: Մենք հիացած ենք այս կառույցի ճարտարապետությամբ: Թեկուզ առաջին հայացքից այն մեզ համար շատ պարզ է: Սակայն երբ մուտք ենք գործում այս վիթխարի կառույց, դրա ներսում տեսնում ենք մեծ այգիներ, որոնք նման են դրախտային այգիների` բազմաթիվ առուներով ու աղբյուրներով և որոնք հագեցնում են անցորդների ծարավը: Աստծո մարգարեն այս հզոր կառույցը հիմնելու համար մարդկանց մեջ հաստատեց մի կարևոր սկզբունք` բանականություն և մտածելու ունակության դաստիարակություն": Մարգարեի առաջին  ուղերձներում շատ են կարևորվում գիտությունը և կրոնը: Մարգարեն մարդկանց հրավիրում է  հավատալ Աստծուն բանականությամբ ու մտածելով: Նա հայտարարում է , որ գերիներին ազատելու դիմաց, մարդկանց գրագիտություն կսովորեցնի: Իմամ Ալին ասում է. "Մարգարեն մի կրակ վառեց, որի  միջոցով մարդը կկարողանա գտնել մտքի ու գիտության լույսը: Նա մոլորվածների առջև փայլեց ինչպես արև և լուսավորեց կասկածի ու մոլորության մեջ ընկղմված սրտերը":

 

Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ տիրում են տգիտությունն ու վայրենաբարո վարք ու բարքը: Տգիտությունը, հիմնված լինելով ԶԼՄ-ների ստերի ու տեխնոլոգիաների վրա, թալանում է թույլ երկրների կապիտալը և աշխարհին պարտադրում իր բռնի քաղաքականությունը: Այսօր բարոյականության ճգնաժամն Արևմուտքում վերածվել է լուրջ ճգնաժամի: Իսկ աշխարհը նման պայմաններում ձգտում է մաքուր իմաստնության, որը գոյություն ունի  աստվածային մարգարեների, հատկապես` իսլամի մարգարեի ուսմունքներում: Աշխարհն այժմ նոր դերակատարության ծարավ է: Դերակատարություն, որը կներկայացնի ճանապարհը և արդարությունը, խաղաղությունը, անվտանգությունն ու ապահովությունը կվերադարձնի աշխարհին: Բազմաթիվ մտավորականներ համոզված են, որ իսլամի ուսմունքների իրականացումն ու իսկական ճշմարտության ներկայացումը կարող է այդ ճանապարհային քարտեզը լինել: Որովհետև իսլամի ուսմունքը համապատասխանում է մարդու էությանը: Իհարկե, արևմտյան աշխարհը փորձում է  անել այնպես, որպեսզի մարդիկ չձգտեն դեպի իսլամ ու սուտ պատկեր է ներկայացնում իսլամից:  Սակայն մարգարեի բարությունը, արդարամտությունը, ներելու կարողությունը և հարգանքն ուրիշների նկատմամբ, որին հետևեցին նրա ժառանգորդները, այնպիսի հավերժական տարրեր են, որոնց կարիքը մարդկությունն ունի հավերժ: Անկասկած, այս ճանապարհին լինելու համար անհրաժեշտ է, որպեսզի իսլամի մարգարեի հետևորդները միանան: Այսօր իսլամ աշխարհի գիտնականների, կրոնապետների ու առաջնորդների ամուր ու կուռ միասնությոնը կարող է ի մի բերել բոլոր կրոններն ու հավատալիքները և նրանց աչքերը լուսավորել մարգարեի կրոնի ճշմարտությամբ: Մեծ մարգարեն համարվում էր իսլամ աշխարհի միասնության կետը և մուսուլմանների միասնության հիմնադրման ընթացքում մերժեց ռասիզմը և խտրությունը: Մարգարեի հրավերը դեպի միաստվածություն էր ու եղբայրություն` մուսուլմանների միջև: Նա տգիտությունն ու խտրությունն անընդունելի համարեց և հարմար պայմաններ ստեղծեց, որպեսզի մարդիկ տարբեր ցեղերից ու ազգերից միանան իրեն: Օրինակ նա Զեյդ Իբն Հարեսեին իսլամի բանակի հրամանատար նշանակեց, Բալալ Հաբաշիին, ով սևամորթ էր, նշանակեց որպես իր հատուկ ազան կարդացողը, ում պարտականությունն էր մարդկանց  աղոթքի հրավիրել: Նա բարձր գնահատեց  իրանցի Սալման Ֆարսիին: Այսպիսով, խտրությունների դեմ կանգնեց ու նոր արժեքներ ներկայացրեց: Հավասարություն ու արդարություն կիրառեց, որն ավելի ամրացրեց իսլամական միասնությունը: Փորձագետները համարոմ են, որ մարգարեի գրավիչ վերաբերմունքը շատ կարևոր է այս միասնության գործում: Իսկ դա վերացրեց տարաձայնությունները և հնարավորություն ստեղծեց մաքուր ու անարատ մարդկանց գրավելու համար:

Այսօր բոլոր մուսուլմանների հպարտությունն այն է, որ հետևում են իսլամի մարգարեին: Ուստի պետք է հասկանանք, թե ինչու էր մարգարեն մտահոգված իսլամի ժողովրդի միջև պառակտումից: Եվ հիմնվելով ընդհանրությունների, այդ թվում` մարգարեի և Ղուրանի ուսմունքների վրա, պետք է ձեռք բերենք մեր վեհությունը: Մյուս կողմից, այսօր տարբեր կրոնների միջև ստեղծվել է երկխոսության հնարավորություն: Իսկ դա կարող է առիթ ստեղծել` մուսուլման կրոնագետներին ու մտավորականներին աշխարհի տարբեր երկրներ ուղարկելու համար: Պարզ է, որ ժամանակի ընթացքում այս շարժման ալիքները կփոխանցվեն մարդկանց: Եվ կարելի է  այսպիսով իսլամի մարդակենտրոն ուղերձի պատգամը հասցնել մարդկանց: Այսօր համացանցի, արբանյակի ու վիրտուալ աշխարհի ժամանակ է, ինչը հնավարություն է տալիս տարածել իսլամը և մարգարեի ուսմունքները: Այսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր նոր են դարձել մուսուլման, հենց այս միջոցով են հասկացել իսլամի ճշմարտությունը: Այն ճշմարտությունը, որ ԻԼԻՊ-ն ու թաքֆիրականները փորձում են խեղաթյուրել: ԻԻՀ մեծարգո առաջնորդն այս կապակցությամբ ասում է. "Մենք կարող ենք շարժվել հենց այն օրենքների համաձայն, որոնց վրա հիմնվում էր  իսլամի մարգարեն շատ դժվար պայմաններում ու նրա մեջ արթնանում էր հույսը: Նա հենվելով աստվածային օրենքների վրա, անձնվիրությամբ շարժվում էր դեպի առաջ: Եվ մենք էլ պետք է առաջ շարժվենք հենվելով այս օրենքների վրա և աշխարհոմ տարածելով նրա ուսմունքները: Մենք հետևում ենք նրա ճանապարհին":

Մեծ  մարգարեի մահվան և  նրա սիրելի թոռան իմամ Հասան Մոջթաբայիի նահատակության տարելիցի   կապակցությամբ ցավակցություն ենք հայտնում աշխարհի մուսուլմաններին : Իսլամի մարգարեն իմամ Հասան Մոջթաբային  համարում էր դրախտի երիտասարդների առաջնորդը:

 

Nov 06, 2018 11:38 Asia/Yerevan
Մեկնաբանություններ