«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Մաշհադի բժշկական գիտությունների հետազոտողները վերջերս գտել են մարսողական համակարգի արյունահոսությունը կանխող դեղամիջոցը: Դեղամիջոցը ստացել է առևտրային գյուտի գրանցում: Իրանական բժշկության առաջին փառատոնում դեղամիջոցը հաղթող է ճանաչվել:  Դեղամիջոցը պատրաստվում է բնական նյութերով և լաբորատորային ու կլինիկական ուսումնասիրությունների փուլերն անցնելով, արտադրվել է Հեմոստազ անվամբ:

Դեղամիջոցն օգտագործվում է փոշու տեսքով: Էնդոսկոպիայի ժամանակ և հիվանդի մոտ արյունահոսության հստակ վայրը ճշտելուց հետո, հեմոստազ փոշին ու լուծույթը թափվում է արյունահոսող օրգանի վրա: Հինգից 40 վայրկյանների ընթացքում արյունահոսությունը դադարում է: Դեղամիջոցը կիրառելի է նաև տարբեր վիրահատությունների, ինչպես օրինակ կեսարյան հատման և այլ վերքեր առաջանալու ժամանակ: Դեղի օգտագործման կողմնակի հետևանքների մասին դեռևս տեղեկություններ չկան: Դեղը կարելի է կիրառել նաև մարսողական օրգանների վիրահատություններից հետո վերքերի ավելի արագ ապաքինման, բիոպսիաների և ուռուցքների հեռացման դեպքում:

 

Մաշհադի բժշկական գիտությունների հետազոտողները վերջերս գտել են մարսողական համակարգի արյունահոսությունը կանխող դեղամիջոցը:

 

Իրանցի գիտնականները նախագծել ու պատրաստել են բրաս լողաոճի սարքը ՝ մկանների ամրացման համար: Բրաս լողաոճի նմանակող սարքը համարվում է մարդու օրգանիզմի վարժական ցիկլն իրականացնող ամենակատարելագործված տարբերակը: Քանի որ վարժությունների ու շարժումների գնահատման առումով, բոլոր մկաններում իրականացվում են բոլոր կծկումներն ու ձգումները: Սարքը կարող է իզոկինետիկ կծկումների իրավիճակ ստեղծելով և բարսի լողաոճի լիարժեք կրկնօրինակման միջոցով , մարզել բոլոր մկանային համակարգը, նույնիսկ ներքին բոլոր մանրագույն մկանները: Այդպիսով նվազում է մկանային ծեծվածությունը՝ բարձրանում է հորմոնային բալանսը: Ավտոմատ ռիտմով աշխատաող սարքը հնարավոր է օգտագործել և՛ հորիզոնական և՛ ուղղահայաց դիրքերով :

Սարքը կիրառելի է լողավազաններում, վերականգնողական կենտրոններում ու սպորտային դահլիճներում: Այն կարող է փոխարինել նաև դահլիճների աէրոբիկ վարժություններ վարժասարքավորումներին ու տրեդմիլին: Սարքն ունի բազմաթիվ առավելություններ ՝ ջրավազանից դուրս լողալու հաճույք վայելելու հանարովորություն է տալիս, մարզվում է մկանային բոլոր համակարգը, առավելագույն կալորիաներ են այրվում , ապահովվում է հորմոնային բալանսը, գերմարզումներ չեն լինում, մկանային համակարգի հետ միասին մարզվում է նաև նյարդային համակարգը:  


Իրանցի գիտնականները նախագծել ու պատրաստել են բրաս լողաոճի սարքը ՝ մկանների ամրացման համար:

 

Գյուղատնտեսական բիոտեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները միջոց են գտել ՝  մեղրախոտ ՝ ստեվիայի Stevia բերքի որակն ու քանակը բարձրացնելու համար: Մեղրախոտը (Stevia)՝ հզոր դեղաբույս է և շաքարը փոխարինող բնական միջոց: Շաքարի սպառման թույլատրելի չափաբաժինը տարեկան 18.5 կգ. է: Շաքարը փոխարինելու լավագույն միջոցը համարվող մեղրախոտ բույսի տերևներից ստացվում է հեղուկ կամ փոշիանման նյութ, որն օգտագործվում է նախուտեստների մեջ: Ստեվիան  սովորական շաքարից 300  անգամ ավելի քաղցր է և գրեթե կալորիա չի պարունակում: Այն ֆրուկտոզա չի պարունակում և  ստանում է իր  քաղցրությունը ստևիօզիդ և ռեբաուդիզոն կոչվող  շաքարի երկու այլ մոլեկուլներից: Ստեվիան դարեր շարունակ օգտագործել են Հարավային Ամերիկայում: Ըստ գիտնականների, այդ մեղրախոտը  չունի արհեստական քաղցրացնող տարբերակների հետևանքները: Ստեվիան նաև դիաբետիկ հիվանդների մոտ կանխում է երիկամային խանգարումները: Ստեվիան նաև բարձրացնում է կորտիզոլ հորմոնի մակարդակը , որն էլ օգնում է արյան ճնշման կարգավորմանը և իմունիտետի բարձրացմանը: Երկարատևում ստեվիայի օգտագործումը կարող է կորտիզոլի բարձրացման հաշվին, կարգավորել արյան ճնշումը: Հիպերտոնիկ հիվանդի մոտ երկու օր շարունակ ստեվիայի կամ բույսի չորացած տերևների օգտագործման արդյունքում, կարգավորվում է արյան ճնշումը : Բույսից ստացվող ստևիօզիդը դառնահամ է և ոչնչացնում է քաղցկեղային բջիջները, նաև թուլացնում է հիվանդության հանգեցնող գործոնների ազդեցությունը:

 


Գյուղատնտեսական բիոտեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները միջոց են գտել ՝  մեղրախոտ ՝ ստեվիայի Stevia բերքի որակն ու քանակը բարձրացնելու համար:

 

Գիտնականները փորձել են գտնել առեղծվածային այն հարցի պատասխանը, որ ինչպի՞սի մուտացիաներն են պատասխանատու ոսկրածուծի ժառանգական խանգարումների համար: Հետազոտողներն ուսումնասիրել են ոսկրածուծի հազվագյուտ խանգարում ունեցող հինգ ընտանիքների 16 քույրերի ու եղբայրների արյան անալիզները: Նրանք պարզել են, որ բոլորը համարվում են SAMD-9 կամ SAMD-9L գենի մուտացիաներ կրողներ: Ոսկրածուծի այդ խանգարումը կոչվում է Մոնոսոմի-7 ընտանեկան համախտանիշ: Երեք ընտանիքների մոտ առողջ ծնողները եղել են մուտացիայի կրողներ: ԴՆԹ-ում բոլոր մուտացիաներն  փոխանցվում են ժառանգաբար:

Ուսումնասիրությունը նաև պարզել է, որ որոշ երեխաների մոտ, որոնց հայրերը եղել են SAMD-9 կամ SAMD-9 L գենի կրողները և ավելի վաղ ունեցել են ոսկրածուծի փոխպատվաստման ցուցակում, ապաքինումն արագացվել է և այլևս վիրահատության կարիք չեն ունեցել : Գիտնականները նաև պարզել են, որ վերոհիշյալ գեները կարող են լինել քաղցկեղածին և ուսումնասիրությունների ու հետազոտությունների ժամանակ, պետք է հանգամանորեն պարզել այդ ռիսկ գործոնը: Ուսումնասիրության արդյունքում, ոսկրածուծի փոխպատվաստման ծախսերն ու ռիսկը կարելի է փոխարինել ավելի մատչելի ու ավելի անվտանգ միջոցներով:


Գիտնականները գտել են ոսկրածուծի ժառանգական խանգարումների համար ապտասխանատու մուտացիաները:

 

 

 

Dec 03, 2018 16:04 Asia/Yerevan
Մեկնաբանություններ