1953թ դեկտեմբերի 7-ն (Իրանական 1332 թվականի ազար ամսի 16-ը) Իրանի օրացույցում նշվեց որպես Ուսանողների օր: Այդ օրը տեղի ունեցավ մի ժողովրդական շարժում` ընդդեմ համաշխարհային բռնատիրության, որը ձևավորվեց Թեհրանի համալսարանի մի խումբ ուսանողների բողոքով` ընդդեմ Իրանի ներքին հարցերին ԱՄՆ-ի միջատության:

 Բողոքը ճնշվեց Փահլավիների ռեժիմի կողմից, որպեսզի այդպիսով, հակաամերիկյան ցասումը երկրում ընդմիշտ լռության մատնվի: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը, արագացրեց Իրանի ժողովրդի հակաամերիկյան պայքարն ու նրա բողոքն ընդդեմ ԱՄՆ-ի,  կրկնակի դարձրեց: Դեկտեմբերի 7-ը համարվում է  հակաբռնատիրական շարժման օր և խորհրդանշում է Իրանի ժողովրդի պայքարը երկրի ներքին հարցերին ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականության դեմ: 

1953թ դեկտեմբերի 7-ին, Թեհրանի համալսարանի երեք ուսանողներ, զոհվեցին Շահի ռեժիմի ուժերի կողմից բացված կրակահերթից: Այս դեպքը տեղի ունեցավ Իրանի լեգիտիմ կառավարության դեմ  ամերիկա-բրիտանական հեղարջումից 4 ամիս անց: Բողոքը կայանում էր նրանում, որ Իրանի ժողովուրդը լավ էր ճանաչել ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը, որը բացահայտվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահի տեղակալ Նիկսոնը Թեհրան այցելեց: Բողոքի շարժումը շարունակվեց ու դարձավ ԱՄՆ-ի քաղաքականության դեմ Իրանի ժողովրդի պատմական բողոքի խորհրդանիշը: Այս օրը հռչակվեց որպես  Ուսանողության օր:  

ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ. Հետադարձ հայացք

Իրանում ԱՄՆ-ի միջամտությունները 1953թ օգոստոսին լիովին բացահայտվեցին: Այս դեպքն Իրանի քաղաքական իրադարձություններում մեծ նշանակություն ուներ: ԱՄՆ երբեմնի նախագահ Էյզենհաուերն Իրանի լեգիտիմ կառավարության դեմ ամերիկա-բրիտանական հեղաշրջումից հետո, ԱՄՆ Կոնգրեսում հայտարարեց, որ իր տեղակալ Ռիչարդ Նիկսոնը մեկնում է Իրան, որպեսզի մոտիկից ծանոթանա այն քաղաքական հաղթանակի արդյունքների հետ, որոնք հույս են ներշնչում և որոնց արդյունքում հաղթեցին ազատախոհ ուժերն ու նրանք, ովքեր ցանկանում են Իրանը տեսնել կայուն: Այս հայատարարությունները ցույց են տալիս, որ օգոստոսյան հեղաշրջումից հետո, Իրանի քաղաքական վիճակը պետք է ուղղվեր դեպի այնպիսի ուղղություն, որպեսզի ԱՄՆ-ն Իրանի տնտեսական, քաղաքական, մշակութային հարցերում ավելի ընդարձակ միջամտություն ունենար: Ինչն էլ դարձավ Իրանի ժողովրդի և ուսանողների բողոքի պատճառը:

Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն իրեն համարում էր ժողովրդավարության և մարդու իրավունքների ջատագով : Սակայն ԱՄՆ-ի աջակցության դեպքերն դիկտատոր և բռնատեր ռեժիմների նկատմամբ, պատմության մեջ բազմաթիվ են, սկսած Իրանում` Շահից, Թունիսում` Բին Ալիից, Եգիպտոսում Հոսնի Մուբարաքից և այլ արաբական երկրների բռնատերերից: Այս ամենը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի երկերասանիությունը բացահայտվել է : Օգոստոսյան հեղաշրջումից հետո, ԱՄՆ-ի ռազմական գործակալներն իրենց ոչ օրինական շահերը պաշտպանելու և Վաշինգտոնի քաղաքականությունն իրացնելու նպատակով, մեկնեցին Իրան: Հեղաշրջումից հետո, Շահը մի նամակ էր հղել Սպիտակ տանը, նշելով, որ երկիրը փրկվել է տնտեսական ու ֆինանսական անարխիայից: Նամակում Շահն ԱՄՆ-ից ֆինանսական օգնություն էր  խնդրել: ԱՄՆ նախագահ Էյզենհաուերն ի պատասխան, 45 միլիոն դոլար աջակցություն տվեց Իրանին: Սակայն նրա նպատակն իրականում Իրանի վրա բազմակողմանի վերահսկողությունն էր: Էյզենհաուրերի նպատակն էր իր իշխանությունը հաստատել Իրանում: Իսկ այդ ժամանակ Իրանում հաստատված էր քաղաքական բռնատիրություն: Այլ խոսքով, ԱՄՆ-ի հետ Շահի ռեժիմի հարաբերություններն ավելի խորացան հենց այս պատմական դեպքերից հետո, ինչն ավելացրեց ԱՄՆ-ի միջամտություններն Իրանում:

1953թ Բրիտանիան և ԱՄՆ-ն Իրանում կազմակերպեցին այնպիսի հեղաշրջում, որի արդյունքում պաշտոնանկ արվեց Մոհամմադ Մոսադդեղը: Վարչապետ, ով իշխանության էր եկել ժողովրդի ընտրության արդյունքում: Նրա պաշտոնանկությունից հետո, Շահը, լինելով բացարձակ բռնատեր, հետ ստացավ իշխանությունը: Այս քայլը տասնյակ տարիներ արմատախիլ արեց ժողովրդավարության ծիլն Իրանում:

 ԱՄՆ-ի հաշվարկների փոփոխությունը

Դեկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո, Իրանում Բրիտանիայի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ռայթը, ԻԻՀ հարաբերությունները վերսկսելու համար, ժամանեց Թեհրան: Իսկ այդ քայլը բացասական արձագանք գտավ Իրանում, բարձրացնելով բողոքի ալիք: Այդ արյունալի դեպքերից մեկ օր անց, երբ Նիկսոնը մտավ Թեհրան, բոլոր համալսարանները դասադուլ հայտարարեցին: Իսկ երբ նա այցելեց Թեհրանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ ` Պատվո դոկտորի կոչումն ստանալու համար, թերթերից մեկը հրապարակեց նամակ, ուղղված Նիկսոնին, որը կրում էր «Երեք կաթիլ արյուն» անունը: Նամակում թերթն անդրադարձել էր իրանցիների հյուրընկալությանը և հյուրի ոտքերի առաջ մատաղ անելու նրանց սովորությանը: Թերթը գրել էր. «Պարոն Նիկսոն, Ձեր այցն այնքան կարևոր էր, որ այս երկրի  երեք ուսանողներին զոհեցին ձեր ոտքերի առաջ»:

Այժմ, այդ դեպքից տարիներ անց, պատմությունը չի մոռացել այդ իրադարձությունը: Այս հեղափոխական շարժումն արագացրեց  համաշխարհային   բռնատիրության դեմ Իրանի պայքարի գործընթացը: Արդյունքում, Իրանի ժողովուրդը միահամուռ պայքար սկսեց Շահի ռեժիմի դեմ, որն էլ հանգեցրեց 1979թ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակին: Այդպիսով, թափված արյունն իր արդյունքը տվեց և Իրանի հեղափոխական պայքարի համար բացվեց նոր էջ: Այս հեղափոխական շարժման արդյունքում, հեղափոխության հաղթանակից հետո, ուսանողները գրավեցին ԱՄՆ-ի դեսպանատունը, ինչը ցույց տվեց, որ Իրանի ժողովուրդը,  հատկապես` ուսանողները, կանգնել են ԱՄՆ-ի դեմ և թույլ չեն տա, որ Վաշինգտոնն Իրանում վերահաստատի իր ներկայությունը:

 

Dec 04, 2018 20:12 Asia/Yerevan
Մեկնաբանություններ