2017թ դեկտեմբերի 6-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անօրինական ու անպատասխանատու մի որոշում կայացնելով, Երուսաղեմը հայտարարեց Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք, նշելով, որ այդ երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխվելու է Ղոդս:

Որոշում, որն իրագործվեց 2018թ մայիսին: Այսօր, 2018թ դեկտեմբերի 6-ի նախօրեին հարց է ծագում, թե Թրամփի այս անպատասխանատու որոշումն ինչպիսի ազդեցություն ունեցավ Պաղեստին-Իսրայել պատմական հակամարտության վրա:

Միջին Արևելքի բևեռացում

2017թ դեկտեմբերի 6-ի Դոնալդ Թրամփի որոշումը կազմում էր Միջին Արևելքի կապակցությամբ ԱՄՆ-ի նոր կառավարության ռազմավարության մասը, որը կոչվում է “Դարի գործարք”: Այս որոշման ամենակարևոր հետևանքներից այն է, որ Միջին Արևելքում բռնությունն անցած մեկ տարվա ընթացքում ավելի տարածվեց: Եվ դա տեղի ունեցավ երկու ուղղություններով: Նախ` Միջին Արևելքի բևեռացման խորացումը և երկրորդ`պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումը:

Միջին Արևելքի տարածաշրջանը, հատկապես 21-րդ դարում, շարունակում է գոյատևել երկու առանցքի շուրջ: Մեկը հաշտվողականության առանցքն է, մյուսը` դիմադրության:  Դրանցից ամեն մեկն ունի իր առանձնահատկությունները: Հաշտվողականության առանձնահատկությունը կայանում է  նրանում, որ այն պահպանողական ուղի է, որը հետևում է  արևմտյան քաղաքականությանը: Բացի այդ, այն խաթարում է  անվտանգությունը: Այսինքն` պաշտպանում է  ահաբեկչական խմբերին և նույնիսկ տեղեկատվություն է փոխանցում ահաբեկիչներին, և անապահովություն տարածում տարածաշրւջանի երկրներում: Այլ խոսքով,. Այս առանցքը հետևում է  վահաբիական խմբերին:

Դիմադրության առանցքի առանձնահատկություններից է հեղափոխական լինելը: Այս առանցքը չի ընդունում Արևմուտքի միջամտությունը Միջին Արևելքի տարածաշրջանի հարցերին և կատարում է  անհրաժեշտ քայլեր` տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար: Դիմադրության առանցքը համարում է, որ Միջին Արևելքում կիրառվող ներկայիս անվտանգության ձևը Արևմուտքից է ներմուծված, ինչն ավելի է խորացնում Միջին Արևելքի լարվածությունը, պահպանելով Իսրայելի շահերը: Դիմադրության առանցքը, դեմ լինելով այս ձևին, առաջարկում է հետևել տեղական ու ժողովրդական ձևին և ժխտել Իսրայելի ռազմական կարողության մասին չափազանցված հայտարարությունները: Դիմադրության առանցքը չի վախենում Իսրայելի ռեժիմի դեմ պայքարելուց: Դիմադրության առանցքը ոչ միայն ահաբեկչական խմբերի ձևավորման հարցում որևէ դերակատարություն չունի, այլ հատկապես վերջին տարիների ընթացքում այդ խմբերի դեմ պայքարում մեծ կամք է ցուցաբերել: 2017թ դեկտեմբերի 6-ի Դոնալդ Թրամփի որոշումը այս քաղաքական ու անվտանգության ոլորտի բևեռացման պատճառ է դարձել Միջին Արևելքում: Հաշտվողական առանցքի խաղացողները, կախված լինելով ԱՄՆ-ից, պարտավոր են եղել ընդունել Թրամփի այս որոշումը: Դա այն դեպքում, երբ Դիմադրության առանցքը հստակ դեմ է այս որոշմանը: Եթե անցյալում որոշ արաբական երկրներ գաղտնի կապեր ունեին Սիոնիստական ռեժիմի հետ, այսօր այդ կապերը բացահայտվել են: Նման պայմաններում, Միջին Արևելքի  տարածաշրջանի համակարգի իսկական խաղացողների` Իրանի, Սաուդյան  Արաբիայի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվել է, խաթարելով Միջին Արևելքի անվտանգությունը: Արդյունքում, այս տարածաշրջանը վերածվել է ողջ պատմության ընթացքում ամենաանապահով տարածաշրջանի: Իսկ դա բխում է  ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերից:

Վիրջինիայի համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս Քոլին Քոուելը համոզված է, որ Միջին Արևելքի անկայունությունը բխում է  ԱՄՆ-ի շահերից:

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը

Դոնալդ Թրամփի որոշումն ավելի սրեց Պաղեստինի և Իսրայելի միջև առկա լարվածությունը: Այն լիովին բխում է  Սիոնիստական ռեժիմի շահերից: 2018թ մարտի 30-ից, որը հռչակված է որպես Երկրի օր, պաղեստինցիները լայնածավալ բողոքի ցույցեր են կազմակերպում` “Վերադարձի իրավունք” անվամբ: Երուսաղեմի սիոնիստական ու պաղեստինյան հարցերով հետազոտական կենտրոնը, 2018թ դեկտեմբերի 1-ին հրապարակել է մի զեկույց, որում ասված է. “ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակելու որոշումից մինչ օրս, այդ ռեժիմի բանակը Պաղեստինի տարբեր շրջաններում սպանել է 345 պաղեստինցիների, այդ թվում`71 երեխայի  և  6 հիվանդ  անձանց”: Զեկույցի համաձայն, “Վերադարձի երթ” ցույցերի սկսվելուց մինչ օրս, սպանվել է 241 պաղեստինցի: Տվյալները ցույց են տալիս, որ Թրամփի այս քայլով, պաղեստինա-իսրայելական հակամարտությունը գնալով ավելի է սրվել:

Իսրայելական ռասիզմի խորացումը

Դոնալդ Թրամփի որոշման հետևանքով, ավելի է ուժեղացել նաև Իսրայելի ռասիզմը: Թրամփի որոշումից հետո, Իսրայելը նոր թափով սկսել է ավանաշինության գործընթացը: Այդպիսով Իսրայելը ոչ միայն ընդլայնում է իր տարածքներն, այլև փոփոխության ենթարկում այդ տարածքների ինքնությունը, հրեականացնելով դրանք: Այս քաղաքականությունն արդարացնելու համար, հաստատվել են հատուկ օրենքներ: Դրանցից  մեկը “Հրեական երկիր” կոնվենցիան է, որը հաստատեց Իսրայելի Քնեսեթը` հուլիսի 19-ին: Այս օրենքի համաձայն, որը հաստատվել է 62 կողմ, 55 դեմ և 2 ձեռնպահ ձայներով, Պաղեստինի տարածքը դառնալու է հրեաների պատմական հայրենիքը և այս երկրի ճակատագրի շուրջ որոշում կարող են կայացնել միայն նրանք: Այս օրենքը, եբրայերենը հռչակում է  պաշտոնական լեզու, իսկ արաբերենին տալիս է “հատուկ կարավիճակ”, որից պետք է օգտվել միայն հատուկ իրավիճակներում: Վերլուծաբանների կարծիքով, այս օրենքի հաստատումը նպատակ ունի բռնագրավված տարածքներում տարածել ապարտեիդը, պաղեստինյան տարածքներում ոչնչացնելով արաբական ինքնությունը:

Համաշխարհային հանրությունը դեմ է Թրամփի որոշմանը և Իսրայելի ռեժիմի հանցագործություններին

Թրամփի որոշման հետևանքով, համաշխարհային հանրության և ԱՄՆ-ի միջև Իսրայելի հարցի կապակցությամբ ճեղքն ավելի խորացավ: Միևնույն ժամանակ, Իսրայելի դեմ  բողոքներն ավելի մեծ ծավալ ստացան: Թրամփի որոշումը նաև արևմտյան ուժերի շրջանում բողոքի ալիք բարձրացրեց: Այդ որոշումից երկու օր անց, ԱԽ-ն նիստ գումարեց և մի աննախադեպ քայլով, խորհրդի 14 անդամները դեմ քվեարկեցին Թրամփի որոշմանը` Երուսաղեմը Սիոնսիտական ռեժիմի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ: ՄԱԿ-ում Բրիտանիայի ներկայացուցիչ Մեթյու Ռիքրաֆթը նիստում հայտարարեց, որ Թրամփի որոշումը միակողմանի է և ավերիչ: Այս որոշման դեմ ցույցեր տեղի ունեցան ամբողջ աշխարհում: Ցուցարարներն այն անվանեցին ռասիստական և անարդար: Իսկ 2017թ դեկտեմբերի 29-ին, ՄԱԿ-ի ԳԱ-ն հաստատեց Երուսաղեմի(Ղոդսի) բանաձևը` 128 կողմ, 9 դեմ և 45 ձեռնպահ ձայներով: Այս բանաձևը հաստատվեց այնպիսի պայմաններում,  երբ դրանից առաջ Թրամփը սպառնացել էր, որ ԱՄՆ-ն կկրճատի այն երկրներին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը, որոնք ՄԱԿ-ի ԳԱ-ում կողմ կքվեարկեն այդ որոշմանը: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին համաշխարհային հանրությանն ասել էր, որ նշված երկրների անունները կփոխանցի Թրամփին: Սպառնալիքներն այդուհանդերձ օգուտ չունեցան և բանաձևը հաստատվեց:   

 ՄԱԿ-ի ԳԱ-ն հետագայում  դիմեց նաև այլ քայլերի: Որպես օրինակ, միայն 2018թ նոյմեբեր ամսվա երկու շաբաթների ընթացքում, ՄԱԿ-ը հաստատեց հակաիսրայելական 15 բանաձև, ինչն աննախադեպ էր:  ՄԱԿ-ի ԳԱ 4-րդ կոմիտեն, նոյեմբերի 16-ին հաստատեց Սիոնիստական ռեժիմի դեմ 9 բանաձև: Դրանցից 8-ում դատապարտվեցին Սիոնսիտական ռեժիմի ապօրինի քայլերը պաղեստինցիների և բռնագրավված տարածքների այլ բնակիչների նկատմամբ: Մեկ այլ բանաձևում, Սիոնսիտական ռեժիմից պահանջվեց հավատարիմ մնալ ԱԽ թիվ 497 բանաձին, վերջ տալով Սիրիայի Գոլանի բարձունքների գրավմանը: ՄԱԿ-ի ԳԱ-ն նոյեմբերի 30-ին վավերևացրեց ևս 6 հակաիսրայելական  բանաձև, պաշտպանելով պաղեստինցների իրավունքները: ՄԱԿ-ի ԳԱ երեք բանաձևի կետերում ասված  է, որ Իսրայելի ռեժիմը պետք է հավատարիմ մնա միջազգային օրենքներին, վերջ տա բռնություններին, պահպանի Երուսաղեմի սրբազան վայրերի կարգավիճակը և Իսրայելի դատական օրենքները չեն կարող պարտադրվել մյուս տարածքներին, հատկապես` Սիրիայի Գոլանի տարածքին: Երեք այլ բանաձևերում ասված է, որ ՄԱԿ-ը պետք է ավելի մեծ հովանավորություն ցուցաբերի Պաղեստինին:  Դոնալդ Թրամփի որոշման դեմ ուղղված այս քայլերը վկայում են, որ թեև ԱՄՆ-ն իր դեսպանատունը տեղափոխեց Երուսաղեմ, սակայն պաղեստինցիների դիմադրությունն Իսրայելի դեմ և միջազգային քննադատություններն այդ երկրի քաղաքականությունների դեմ ավելի են մեծացել:

 

Dec 05, 2018 17:07 Asia/Yerevan
Մեկնաբանություններ