Sep 08, 2019 03:46 Asia/Tehran

Այդ գիշեր Հուսեյն Իբն Ալին իր զինակիցներին թույլ տվեց հեռանան ՝ ասելով, որ այժմ, գիշերը վարագույրի պես պատել է ձեզ , գնացեք այս խավարի օգնությամբ:

Այսօր Թասուան է,Մոհարամ ամսի 9-րդ օրը, որը շիաների օրացույցում, ինչպես  Աշուրան, համարվում է   ոչ աշխատանքային օր: Այս օրը, շիաների երրորդ իմամ Հուսեյն իբն Ալին և նրա զինակիցնեը, դիմակայելով անարդարությանն ու անիրավությանը  սխրագործություն կերտեցին: Այս օրը շատ կարևոր է շիաների համար: Շիաները, Թասուան վերագրում են Աբբաս իբն Ալիին, նրան համարելով անձնազոհության, բարեկրթության,արիության եւ հավատարմության խորհրդանիշը: Այդ թվականից 1400 տարի անց,  նրա մեծահոգությունը դեռ վառ է և նրա անունը նույնացվում է հավատարմության, բարեկրթության ու մարդկայնության հետ: Թասուայի օրն ինչպես և Աշուրայի օրը, մարդիկ կատարում են սգոր արարողություններ: : 

Հուսեյն իբն Ալին եւ իր զինակիցներն արդեն 8 օր գտնվում էին Նեյնավայում՝(Քարբալա): Լուսնային հիջրեթի 61-րդ  տարվա Մոհարամ ամսի 9-րդ օրն էր (680 թվականի հոկտեմբեր ամիսը), և Քարբալայի անապատում  Օմար Սաադի բանակը պատրաստվում էր մարտի, քանի որ նրանց չէր հաջողվել իսլամի մարգարեի թոռանը՝ Հուսեյնին, ստիպել հանձնվել: Հուսեյնը իր եղբոր՝ Աբբասի միջոցով մի  գիշեր ժամանակ ստացավ  աղոթելու համար: Այդ օրը Հուսեյնի աջակիցների  վրանները պաշարվեցին: Շեմրը, ով Բանի Քալաբ ցեղախմբից էր, իր ցեղակիցներ Աբբասի ու նրա եղբայրների համար փրկագիր ուղարկեց, որպեսզի նրանց  հեռացնի  Հուսեյնի արդարատենչ բանակից: Սակայն Աբբասը բղավեց նրա վրա ասելով.«Մեզ ուզում եք փրկել ,իսկ Աստծու մարգարեի որդուն ո՞չ»:

Այնուհետ Հուսեյն իբն Ալին հավաքեց իր աջակիցներին  եւ նրանց ասաց  որ կարող են  գիշերային խավարից օգտվելով, ցանկության դեպքում հեռանալ: Նա խոսքն ուղղելով իր զինակիցներին, ասաց.«Այժմ երբ գիշերային մթությունը պատել է Ձեզ, մթությունից օգտվելով հեռացեք: Այստեղ համախմբված բանակի թիրախը ես եմ»: Երբ նա այդ մասին խոսեց,Աբբասը ասաց. «Ինչու՞այդ քայլին գնանք: Արդյոքայն պատճառով որ քեզանից հետո շարունակենք  ապրե՞լ: Աստված մեզ երբեք թույլ չի տա դիմել այս անարժան քայլին»: Նրա զինակիցներից յուրաքանչյուրն իր պատրաստակամությունը հայտնեց իր կյանքը նվիրաբերելու հանուն  նրա:  Ապա Հուսեյնը աղոթեց բոլոր նրանց համար:

Քարբալայում մինչև Մոհարամի 9-ը պատերազմի մասին խոսք չէր գնում: Թշնամու բանակն  արգելում էր Հոսեյնի բանակին շարժվել դեպի Քուֆե: Հուսեյնն  այդ քաղաքի ավագների  խնդրանքով, Մեքքայից շարժվել  էր դեպի այդ քաղաքը, սակայն Յազիդի բանակայինները, Նեյնավայում կանխեցին նրա ու նրա զինակիցների ընթացքը, պնդելով, որ նա պիտի իր հավատարմությունը հայտնի Յազիդին: Հուսեյնը մերժեց նրանց:  Թասուայի օրը Շեմր իբն Զել Ջոշանը 4000 հոգով մտավ Քարբալա ու միացավ Օմար Սաադի մի քանի հազարանոց բանակին: Նա Քուֆեի նոր իշխանավոր Օբեյդոլլահից նամակ էր բերել, որը հասցեագրված էր Օմար Սաադին և որում պահանջվում էր, որ նա կամ Հուսեյնին ստիպի իր հավատարմությունը հայտնել Յազիդին,կամ նախապատրաստվել պատերազմի: Օբեյդոլլահի նամակում գրված էր.

«Ես քեզ չեմ ուղարկել իմ ու Հոսեյնի միջև բարեխոսելու: Նամակը հասնելուն պես, եթե Հուսեյնն անուշադրության մատնի մեր առաջարկությունը, հարձակվիր նրա վրա և սպանիր նրան ու իր զինակիցներին, իսկ   սպանելուց հետո նրանց կտոր կտոր արա: Հուսեյնին ու իր զինակիցներին սպանելուց հետո, ձիերով անցիր նրանց դիակների վրայից:   Ես գիտեմ, որ սպանվելուց հետո անօգուտ է նրանց դիակների վրա ձիերով անցնելը, սակայն քանի որ այդ մասին եմ խոսել, պիտի իրականացնես, ու եթե այս խոսքերին ուշադրություն դարձնես կհարգվես մեր կողմից ու կդառնաս մեր սիրելին: Իսկ եթե չես ցանկանում պատերազմել Հուսեյնի հետ, կզրկվես բանակի հրամանատարությունից  և հրամանատարությունը  կհանձնես Շեմր իբն Զէլջոշանին: Նա մեր գործավարը լինելով կկատարի մեր հրամանը»:

Սկզբում Օմար Սաադը չէր ցանկանում սպանել մարգարեի թոռանը. Սակայն խոստումների պատճառով, հանձնվեց: Նամակը ընթերցելուց հետո, նա Շեմրին ընտրեց որպես իր հետիոտն զորքի հրամանատար:

 Շեմր իբն Զէլջոշանի միանալուց հետո, Հուսեյնի նկատմամբ ճնշումն ավելացավ:  Յազիդի աջակիցները    Հուսեյնի զինակիցներին զրկեցին ջրից, որպեսզի կանանց ու երեխաների ծարավը ճնշի  Հուսեյնին և  նա իր հավատարմությունը հայտնի Յազիդին: Սակայն Հուսեյնը հավատում էր իր ընտրած ուղուն ու նպատակին, որն էր վերականգնել իսլամը,  մարգարեի ավանդույթը, վերացներ չարը: Ուստի նա պատրաստ էր նահատակվելու իր վեհ նպատակների ճանապարհին: Նրա զիանկիցներն, ովքեր հասկացան իսլամի հարգարժան մարգարեի ավանդությունները վերականգնելու նրա կամքը, իրենց հավատարմությունը հայտնեցին նրան, մինչև մահ մնալու նրա կողքին:

Լուսնային հիջրեթի  61 թվականի Մոհարամ ամվա իններորդ օրը հիշեցնում է նրանց  հավատքի և հավատարմության մասին, ովքեր աշխարհին ուսուցանեցին հավատարմության և ազատության դասը` մնալով  իրավացիութեան ուղու վրա և լիարժեք հնազանդվելով իրենց իմամին ու առաջնորդին: Նրանք իններորդ օրվա գիշերը լուսացրին դեպի Աստված բարձրացրած աղոթքով, որպեսզի դրա հաջորդ օրը, Աշուրայի օրը այնպիսի սխրագործություն գործեն, որն աշխարհը  դարեր շարունակ հիացմունքով հիշի: Ամեն տարի այդ սխրագործության օրը, մուսուլմաններն ու աշխարհի ազատասեր մարդիկ յուրահատուկ արարողություններով ոգեկոչում են   Հուսեյնի  և նրա հավատարիմ զինակիցների անունը:  Հուսեյնը անիրավության ու անարդարության դեմ իր շարժումով զոհվեց հանուն մարդկության ու իրավացիության   ու նրա  եղբայրը՝ Աբբասը, մեծահոգության խորհրդանիշն է: Թեև այն ժամանակ նրա դեմ խիստ անարդարություն կատարվեց, սակայն Աշուրայի շարժումը ապարդյուն չանցավ և այսօր այն օրինակ է ծառայում բոլոր իրավազրկվածների համար: 

Թասուա է: «Սարոլլահ» խմբի վրաններում համախմբվել են  քրիստոնյա ու զրադաշտ սգավորներ, որպեսզի սգան մեծն նահատակի հիշատակը:

Երիտասարդները սգո վրաններ են տեղադրել՝  ի պատիվ ազատականության ռահվիրայի: Երբ սգավոր բազմությունը հասնում է քաղաքի կենտրոնում գտնվող «Հաֆթե թիր» հրապարակ, աղմուկը դադարում է և սգավոր խմբերը վրաններից դուրս են գալիս: Մի խումբ սգավորներ վրանից դուրս ապասում են: Բարձրահասակ մի երիտասարդ ով ուսին կրում է սգո դրոշը, անդադար ձեռքերը վեր է բարձրացնում:

Դեռահասները  վերցնում են դրոշակներն ու պաստառները և կանգնում մի քանի քայլ առաջ:  Յուրաքանչյուր տարի ավելանում է Հուսեյնի սիրահարների թիվը: Երբ սգավորները վրաններում միասնաբար սգում են և ձայնակցելով կատարողին, վրանից դուրս են գալիս ու շարժվում կրոնական փոքրամասնությունների կենտրոն համարվող «Բահար Շիրազ» պողոտայով: Շարքերին հետեւում են սգավոր կանայք: Երբ խումբը վերադառնում է Սարալլահ կենտրոն, նրանց հյուրընկալում են նաև քրիստոնյա հայրենակիցներ: Խմորեղեն պատրաստող վարպետ Ապրիլ Իսային 24 տարի է ինչ Հուսեյն իբն Ալիի սգավոր խմբերին  խմորեղեն է հյուրասիրում: Նրան օգնում է եղբորորդին՝ Համբիկը: Այս  տարիներին նա բազմիցս դիմել է Աբաբդոլլա ալ Հուսեյնին և նրա ցանկություններն իրականացել են:

Հոգևորական Վարդանյանի հավաստմամբ, Հուսեյնը պատկանում է բոլոր ազատատենչներին  ու արդարատենչներին: Նա  ասում է.«Ես հարգում եմ շիաների երրորդ իմամին ու եթե  Աշուրան համընկնում է եկեղեցական հատուկ արարողության հետ, զանգերը նրա հիշատակին չեն հնչում: Մենք ևս սգում ենք Քարբալայի վիշտը ու Հուսեյնի նահատակությունը»:

Այլ սգավոր Մարթին Վարդանյանը ասում է .«Շիաների երրորդ առաջնորդի պատմությունը նման է Հիսուսի դեմ իրագործված հալածանքներին  և իհարկե, Աստծո այս վերջին մարգարեի դեմ հալածանքները շաղախված են հպարտությամբ, խիզախությամբ ու իրավացիությամբ և դարեր շարունակ Հուսեյնի կենդանի մնացած անունն ու հիշատակը ու շիաբնակ Իրանում ու Իրաքում և եվրոպական ու ամերիկյան երկրներում  Մոհարամ ամսին իրականացվող սգո արարողությունները դրա վառ ապացույցն են»:

 

Մարթինին ուղեկցող Մարիանա Վարդանյանն ասում է.«Թեև կրոնական համոզմունքների պատճառով  շատ չենք մասնակցում նման արարողություններին, սակայն հենց այս հպանցիկ ներկայությամբ այս սգո արարողությունները խիստ վիշտ են պատճառում: Մարիանան համոզված է ,որ երկրային գիտակցությամբ չի կարելի խոսել այս դեպքի մասնակիցների մասին, քանի որ իր համոզմամբ, նրանք ավելի շատ նման են առասպելական միֆերի,որոնց նմաններին  տարբեր ժողովուրդներ և ազգեր փորձել են  տարբեր ժամանակներում ստեղծել և պատկերել  իրենց գրական գլուխգործոցներում»:

 «Իմ անձնական կարծիքով, երբ  Հուսեյնը  իր մինուճարին իր ձեռքերով վեր է բարձրացնում  թշնամիների խիղճը  արթնացնելու հույսով, և այդ երեխայի կոկորդը պատռվում է ոխի ու տգիտության նետով, դա նշանակում է կատարյալ անիրավություն:  Աստծու կամքին հնազանդվելը նշանակում է, որ մուսուլմանները սգալու հետ միաժամանակ պետք է հպարտանան այդպիսի առաջնորդ և իմամներ ունենալու համար»,ասել է նա:

Ողջույն Հուսեյնին, ով համարվում է աշխարհի ազատատենչների ռահվիրան եւ Աբբաս իբն Ալիին ով սիրո,հավատքի եւ հավատարմության խորհրդանիշն է:

 

 

 

Մեկնաբանություններ