Sep 08, 2019 17:31 Asia/Tehran

Այսօր աշուրայի օրն է: Այն օրը, երբ Ալիի որդի Հուսեյնը կանգնեց անհավատների զորքի դեմ ու նահատակվեց:

Քարբալայի պատերազմը տեղի ունեցավ լուսնային հիջրեթի 61 թվականի մոհարամ ամսվա 10-ին՝ 680թ հոկտեմբերի 13-ին: Այդ պատերազմի օրն իսլամ աշխարհում հռչակված է որպես Աշուրայի օր: Այս պատերազմը տեղի ունեցավ  իսլամի մարգարեի թոռ և իմամ Ալիի որդի Հուսեյնի քիչ քանակով զորքի և Օմավյան դինաստիայի երկրորդ թագավոր Յազիդի մեծաթիվ զորքի միջև՝ Նեյնավայում: Այս պատերազմը սկսեց Մոավիեյի որդի Յազիդը, նրա համար, որ Հուսեյնը չհնազանդվեց իրեն: Հուսեյնի կարծիքով, Յազիդի իշխանությունն անօրինական էր, և հակառակ խաղաղության դաշինքի, որ կնքվել էր Հասան Մոջթաբայի և Յազիդի հոր՝ Մոավիեյի կողմից, ժառանգաբար էր անցել Յազիդին:

 

Պատերազմից առաջ, Հուսեյնը փորձեց տարբեր ձևերով Յազիդի զորքին ցույց տալ ճիշտ ճանապարհը և թե ինչպիսի մոլորություն են առաջացրել Յազիդն ու իր հայրն իսլամի մեջ: Սակայն Յազիդի զորքը, և հատկապես հրամանատար Օմար Սաադը ոչ միայն խլացել էին ու չէին լսում ճշմարիտ խոսքն այլ նաև կուրացել էին ճշմարտության առջև:Եվ մոհարամ ամսվա 10-ին, Հուսեյնի ու Օմար Սաադի զորքերը կանգնեցին դեմ առ դեմ:  Աբու Միխնաֆի ասելով, Հուսեյնի զորքը բաղկացած էր 32 հեծյալներից և 40 զինվորներից: Իսկ թշնամու զորքը 30 հազար էր: Այդ վիճակում, սկսվեց անհավասար պատերազմ, որի մի կողմում սև ուժերն էին, մյուս կողմում՝ սպիտակ: Սպիտակ ուժերին ղեկավարում էր Հուսեյնը՝ հպարտ ապրելու և բարոյական արժեքների հիման վրա: Մյուս կողմում  Օմավյանների զորքն էր, որին հետևում էին հանցագործ ու սև ուժեր: Այս պատերազմում, Հուսեյնն ու իր աջակիցները զոհվեցին: Դրանից  հետո, Օմար Իբն Սաադը 72 զոհվածներին գլխատեց և իր զինվորներին հրամայեց կտրված գլուխները բարձրացնել իրենց սրերի վրա:Հարձակումը շարունակվեց: Վառվեցին վրանները, գերեվարվեցին դեռատի ու անմեղ աղջիկներ: Զինվորները պոկում էին աղջիկների ականջօղերը: Օմար Սաադի զինակիցներից մեկը, Հուսեյնի մատանին ստանալու համար, կտրեց նրա մատը:Ի վերջո, Օմար Իբն Սաադի զորքը անապատում թողեց Հուսեյնի ու նրա զորքի դիակները, որոնք հաջորդ օրը Բանի Ասադի ժողովորդի կողմից թաղվեցին:Քարբալայի դեպքից հետո, Հուսեյն Իբն Ալիի կանանց ու երեխաներին, որ գերեվարվել էին, անց էին կացնում շուկաներով, որպեսզի մարդիկ նրանց տեսնեին: Չնայած այդ ժամանակ իմամ Հուսեյնի քույրը Զեյնաբը և որդին՝ Զեյն օլ Աբեդինը, որ հիվանդության պատճառով չէին մասնակցել պատերազմին, սկսեցին Յազիդի ու նրա իշխանության մասին ճշմարտությունը բացահայտել մարդկանց համար և ցույց տալ, թե Յազիդի զորքն ինչպիսի սարսափելի ոճիր է գործել իսլամի մարգարեի թոռան նկատմամբ:

 

Դարեր են անցել այս դեպքից և ամեն տարի, երբ գալիս են Աշուրաի օրերը, իսլամի շիա համայքներում տեղի են ունենում սգո արարողություններ և նշվում են Հուսեյնի ու նրա աջակիցների հերոսությունները: Եվ չնայած ռազմական տեսակետից պատերազմը մեծ չի եղել, սակայն գաղափարական ու բարոյական տեսակետից այն շատ մեծ է համարվում: Աշուրայից հետո բազմաթիվ ապստամբություններ եղան բռնապետ իշխանությունների դեմ և նույնիսկ դրանց տապալման պատճառ դարձան:  Իսկ այսօր, առավել քան երբևէ, կարևորվում է Հուսեյնի ապստամբությունը: Պատճառն այն է, որ մարդիկ մշտապես տառապել են բռնությունից և իմամ Հուսեյնը վերածվել է պայքարի, ազատության, ու փրկության խորհրդանիշի:Վերհիշելով Աշուրայի դեպքը, այն մարդիկ, որ ընտելացել են բռնությանը, պաշտոնապես ճանաչելով սուտն ու կեղծիքը, փորձում են ոտքի կանգնել և հիշելով Հուսեյնի ու նրա աջկիցների կրած տանջանքները, ավելի հստակ բարձրացնել իրենց ձայնը, որպեսզի բռնատերերի դղյակների հիմքերը դողան:Իսլամ աշխարհի պատմության մեծ անձը՝ Ալի Իբն Աբու Թալեբի որդին էր: Նա սիրված էր իսլամի  մարգարեի կողմից: Իմամ Հուսեյնն ապրեց 57 տարի, որից վեցն ապրեց Մադինայում՝ իսլամի մարգարեի հսկողության տակ: Իմամ Հույսենը 30 տարի իր հոր կողքին էր բոլոր վայրիվերումների ժամանակ: Կյանքի տասը տարիները նա անցկացրեց եղբոր՝ Հասանի կողքին, իսկ նրա նահատակվելուց հետո, 10 տարի որպես իմամ առաջնորդել է իսլամական հասարակությունը: Այս տարիների ընթացքում նրա առանձնահատկությունները եղել են խիզախությունը, վեհանձնությունը, խելացիությունը և արդարամտությունը:

Սակայն այն ինչն ավելի մեծացրեց նրա անունը, Աշուրայի շարժումն էր:Ալիի որդի Հուսեյնը համոզված էր, որ կյանքը գեղեցիկ է, եթե այն հիմնված է արժանապատվության վրա, իսկ կյանքի կարևոր նպատակը, որ Աստծու կողմից նվեր է, կատարելության հասնելն է: Նրա կարծիքով, դրա համար առաջին հերթին պետք է լինել արդարամիտ ու ազատատենչ: Այս երկու առանձնահատկությունները մարդկային հասարակության համար նման են օդի, առանց որի հնարավոր չէ ապրել: Որպեսի մարդկանց հորդորեր կատարել մեծ գործեր և հասարակությանը դեպի արդարություն առաջնորդեր, Հուսեյնը հայտարարեց, որ հավերժական կյանքը և արժանապատիվ մահը երջանկություն է: Նա եղավ այնպիսի մարգարեների ժառանգն, ինչեպս՝ Աբրահամը, Մոսվեսը, Մուհամմադը և նրանց  նման, իր գաղափարը հիմնված էր արդարության  և կրոնական արժենքերը վերականգնելու վրա: Այն պատմական դեմքը, որ ամեն տարի մուհարամ ամսին հիշվում է որպես գերագուն բարեփոխիչ, Հիսուսի նման, պատմության էջերը զարդարեց արդարամտությամբ ու բարոյական արժեքներով: Նրանցից շատերն ովքեր կանգնել են բռնատերերի և բռնությունների ու թալանի դեմ, ներշնչվել են իմամ Հուսեյնի քաջությունից, դիմադրությունից, արդարամտությունից ու արժանապատիվ կյանքից: Այս պատմական փաստը կարելի է տեսնել նաև Լիբանանի քրիստոնյաների արդի գրականության մեջ:Քրիստոնյա լրագրող ու գրականագետ Անտուան Բարան, Հուսեյնին բնութագրում է որպես կրոնների մշտական ու հավերժական գոհար: Նա ասում է. «Ես նմանություն եմ տեսնում Հիսուսի ու Հուսեյնի միջև: Ինչպես ասում էր Հիսուսը,- Երբ հրկզիվում է մի տուն, կրակը փոխանցվում է այլ տներին ու դրանք վառվում են: Այդպես չի լինում միայն այն դեպքում, եթե առաջին տան կրակը մարվում է: Այսպիսին է բռնությունը: Եթե բռնապետի չարագործությունները կանխվեն հենց սկզբից, նրանից հետո չեն գա ուրիշ բռնատերեր որպեսզի մարդիկ հնազանդվեն նրանց»: Անտուան Բարայի ասելով, իմամ Հուսեյնը նույնես այսպես է բնութագրում բռնությունը:

Այս երկրու աստվածային անձանավորություններն իրենց կամքով սեփական կյանքը նվիրաբերեցին հանուն արդարության: Եվ այն էլ այնպիսի պայմաններում, երբ Հուսեյնի համար կար հարստություն ու պաշտոն ստանալու և իր կյանքը փրկելու հնարավորություն: Սակայն նա հրաժարվեց այդ հաճույքներից, իսկ երբ հասկացավ, որ բռնատեր առաջնորդները չեն առաջնորդվում, իր կյանքը նվիրեց սեփական գաղափարներին ու ընտրեց առաջնորդության ճանապարհը:Հուսեյնի հերոսապատումը հիացնում է յուրաքանչյուր հավատացյալի ու ազատախոհ մարդու:

 

Բրիտանացի իսլամագետ Քրիս Բևերն ասում է. «Եթե ցանկանում եք հասկանալ Քարբալայի իմաստը, պետք է հասկանաք, որ այս դեպքը միայն Իրաքի տարածքում չի եղել: Այս դեպքի չափերը շատ մեծ են և այն չի կարելի սահմանափակել միայն շիաներով կամ մուսուլմաններով: Այս դեպքը պետք է քննարկել որպես մարդկության ճակատագրի մի մասը: Մարդիկ ունեն ընդհանուր պատմություն: Մենք մարդկային առաջին սերունդը չենք և կարող ենք ուսումնասիրել նախորդ սերունդների կյանքն ու դասեր քաղել դրանից: Այն, որ այդ մարդիկ (Յազիդի զորքը) որոշ պայմաններում կատարեցին այդ դաժան արարքը և այս մարդն (իմամ Հուսեյնը) այդ պայմաններում արժանապատիվ քայլ կատարեց, պատճառ է դարձել, որ ես, որպես քրիստոնյա, վերագնահատեմ Քարբալայի դեպքն ու դրանից դաս քաղեմ: Քարբալան հիշելով, մեկ անգամ ևս ընդգծվում է մարդու աստվածապաշտ լինելը: Մենք ունենք հնարավորություն՝ ապրել Քարբալայի հոգեբանությամբ և կրել այն արժեքները, որ կրում էր իմամ Հուսեյնը»:Ալիի որդի Հուսեյնը խիզախ էր, մաքուր և ուներ մեծ հոգի: Նա իր մեծ հոգին նվիրեց մարդկության փրկությանը և մարդու առաջադիմության համար կռվեց: Այս կապակցությամբ, մի արաբ բանաստեղծ ասում է . «Երբ հոգին մեծ է, մարմինը շարժվում է հոգու հետևեից: Սակայն փոքր հոգիները գնում են դեպի մարմին և քանի որ շարժվում են բանականությունից դուրս, ընդունում են յուրաքանչյուր նվաստացում ու շարժում և կատարում ամեն տեսակի հանցագործություն»: Իմամ Հուսեյնը, նվիրելով իր կյանքը, մաքրեց շրջապատը, որպեսզի ուրիշները աճելու հնարավորութուն ունենան: Նա ստեղծեց նրանց ազատության ու գիտակցութան  համար հարմար պայմաններ: Հենց այդ պատճառով էլ նրա նահատակությունն ապարդյուն չէր և իր հետ բերեց լույս ու գիտակցություն մարդկային հասարակության մեջ և բազաթիվ մաքրամաքուր ու լուսավոր մարդկանց իր դպրոցում դաստիակարեց ու կրթեց, որոնք ոչ մի բանից չեն վախենում և արդարությունը, հավատքն ու ճշմարտությունը պաշտպանելու ճանապարհին ընտրում են գիտակցված մահը:

 

Մեկնաբանություններ