Sep 08, 2019 20:47 Asia/Tehran

2006-ին տեղի ունեցած 33-օրյա պատերազմից 13 տարի անց, Հեզբոլահի և Սիոնիստական ռեժիմի միջև հակամարտությունների նոր փուլը տեղի ունեցավ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը: Այս հաղորդման ընթացքում կքննարկենք հակամարտությունների նոր փուլի պատճառներն ու դրա ուղերձները:

 

Օգոստոսի 25-ին, Սիոնիստական ռեժիմի երկու ԱԹՍ-եր, Լիբանանի օդային սահմանը խախտելով, խոցվեցին Բեյրութի հարավում գտնվող Զահիյե շրջանում : Առաջին ԱԹՍ-ը որևէ վնաս չհասցրեց, սակայն երկրորդը, որի վրա ամրացված էր ռումբ, վնասեց Հեզբոլլահի լրատվական ծառայության շենքին: Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմը հարձակում էր կատարել Դամասկոսի հարավում տեղակայված Հեզբոլլահի լրատվական գրասենյակի վրա: Հարձակման հետևանքով նահատակվել էին Հեզբոլլահի երկու մարտիկներ: Իսրայելի այս վարքագիծը խստորեն դատապարտվեց Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի կողմից: Նա զգուշացրեց, որ այս հարձակումներն անպատասխան չեն մնա: Նախազգուշացումն իրականացավ սեպտեմբերի 1-ին: Այսպիսով, Լիբանանի Հեզբոլլահի ու Իսրայելի միջև տեղի ունեցավ լուրջ հակամարտություն՝ 2006թ. 33-օրա պատերազմից հետո: Հեզբոլլահի նկատմամբ Իսրայելի այս վարքագծի ամենակարևոր առանձնահատկությունը կարելի է  գնահատել որպես Բենիամին Նեթանյահուի կողմից արված նախընտրական քայլ: Նեթանյահուն, ով նաև այդ ռեժիմի պաշտպանության նախարարն է, բռնագրավված տարածքներում ունի քաղաքական անհարմար վիճակ: Որպեսզի սեպտեմբերի 17-ի խորհրդարանական ընտրություններում կարողանա հաղթել և մեկ անգամ ևս  կաբինետ ձևավորել, նա փորձեց օգտվել երկու տարբեր ռազմավարություններից: Առաջինն ամերիկյան «դարի գործարք» նախագիծն էր, որի համաձայն կազմակերպվեց Մանամայի նիստը: Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, ով սերտ կապեր ունի Նեթանյահուի հետ, մեծ ջանքեր գործադրեց ՝արաբական երկրներին այս նախագծի մեջ ներքաշելու համար: Սակայն նրա ջանքերն ապարդյուն անցան, քանի որ Մանամայի նիստն անցավ առանց արդյունքի և նախագծի շնորհանդեսը չկայացավ:

Երկրորդ ռազմավարությունը ռազմական քայլի դիմելն է: Հենց այդ պատճառով էլ մայիսին տեղի ունեցավ պատերազմ Պաղեստինի դիմադրության ուժերի դեմ, սակայն երկու օր անց, Նեթանյահուն ստիպված էր հրադադար ընդունել:

Արդյունքում, Նեթանյահուն փոխեց իր ռազմավարությունը, դիմելով  Իրաքի Ալ Շաաբի, Սիրիայի բանակի և ի վերջո՝ Լիբանանում Հեզբոլլահի դիրքերի վրա հրթիռային հարձակումների: Լիբանանյան Ալ Ախբար օրաթերթն այս կապակցությամբ գրել է. «Իրականում, Նեթանյահուի կարծիքով, ռազմական մեծ ու փոքր միջոցառումներով, ինքը կարող է ամրապնդել իր դիրքերը և վերընտրվել: Նեթանյահուն իր անձնական նեղ շահերը գեդարասում է ռեժիմի շահերին: Եվ կարելի է ասել, որ առաջիկա ընտրությունները Լիբանանի դեմ Իսրայելի հարձակման ամենակարևոր դրդապատճառն են»:

Օգոտոսի 25-ի իր ելությում, Սեյեդ Հասան Նասրոլլահը հայտարարեց, որ Նեթանյահուն իր ագրեսիվ գործողությունների միջոցով նախընտրական քարոզարշավ է  անցկացնում:

Իսրայելի դեմ Հեզբոլլահի հարձակման ուղերձները

Լիբանանի Հեզբոլլահի հրթիռային հարձակումը բռնագրավված տարածքների վրա, նպատակ չուներ ընտրությունների շրջանում որևէ կերպ ազդել իսրայելական խմբավորումների դիրքերի վրա: Հեզբոլլահի սեպտեմբերի մեկի հարձակումը պատասխան էր Իսրայելի հարձակումներին: Եվ որպեսզի Իսրայելի ռեժիմը հասկանա, որ անցել են անպատասխան քայլերի ժամանակները: Սեպտեմբերի 2-ին, Սեյեդ Հասան Նասրոլլահն այս կապակցությամբ ասել է. «Մեր խնդիրը պաշտպանվելն է և Սիոնիստական ռեժիմին պարտադրելը պատասխան տալ իր ագրեսիայի համար»:

Հեզբոլլահի այս քայլը պաշտպանական բնույթ է կրել: Այն ցույց է տալիս, որ ընդդիմադիր ճակատը ոչ մի պատերազմ չի սկսել, սակայն չի լռելու ագրեսորների գործողությունների նկատմամբ: Մյուս կողմից, այս քայլը նաև նպատակ ուներ ոչ միայն պաշտպանել Հեզբոլլահին, այլ Լիբանանի անվտանգությունը, քանի որ Հեզբոլլահը գտնվում է Լիբանանի տարածքում: Իսրայելի վրա Հեզբոլլահի հարձակման երրորդ պատճառի մասին կարելի է  ասել, որ դա կանխարգելիչ քայլ էր: Եթե Լիբանանը չպատասխաներ Իսրայելի ագրեսիային, այդ ռեժիմը կշարունակեր իր հանցագործությունները: Հեզբոլլահի հարձակումը պատճառ դարձավ, որ Սիոնիստական ռեժիմը, նկատի առնելով Լիբանանի  դիմադրության ճակատի հրթռիային ու ռազմական ճակատի կարողությունները և տրամարդությունը, չփորձի կրկնել Հեզբոլլահի դեմ պատերազմը և խախտել Լիբանանի ինքնիշխանությունը: Նման հարձակումը կարող է կտրուկ պատասխանի արժանանալ Հեզբոլլահի կողմից:

Ի վերջո, կարելի է  ասել, որ հարձակման ժամանակ, Հեզբոլլահը ցույց տվեց, որ ցանկություն չունի Իսրայելի հետ պատերազմ սկսել և իր համար կարևորը Լիբանանի ու Միջին Արևելքի անվտանգությունը պահպանելն է: Սիոնիստները լավ գիտեն, որ այդ հարձակումն ընդհամենը պատասխան քայլ էր և ոչ մի պատճառ գոյութուն չունի համակողմանի պատերազմ սկսելու համար:  

Լիբանանի Հեզբոլլահը ձևավորվեց 1985թ: Այս խմբավորումը գործում է արդեն 34 տարի և այսօր կարելի է ասել, որ այն Լիբանանի ամենակազմակերպված ու ամենաժողովրդական կազմակերպություններից է: Դրա վառ ապացույցը  հաղթանակն էր Լիբանանի խորհրդարանական ընտրություններում, որի ժամանակ, Հեզբոլլահը ձեռք բերեց 128 աթոռից 68-ը: Հեզբոլլահը Միջին Արևելքում նույնպես կարևոր խաղացողներից  է և ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի բազմակողմանի քայլերն ուղղված այս խմբավորման դեմ, դրա վառ ապացույցն են: Այդ քայլերից էր Հեզբոլլահի անունն ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելու և պատժամիջոցների ենթարկելու որոշումը: Սաուդյան Արաբիային թվում էր, որ Հեզբոլլահին ահաբեկչական խմբավորում հռչակելով ու պատժամիջոցի ենթարկելով, հնարավոր կլինի նվազեցնել տարածաշրջանում դիմադրության ճակատի հեղինակությունը: Սակայն Հեզբոլլահի կառուցողական դերակատարությունը Սիրիայի ճգնաժամում և Իսրայելի վախն այդ խմբավորման կանխարգելիչ ուժից ու ռազմական կարողությունից, ցույց են տալիս, որ ընդդիմադիր ճակատն առավել քան երբևէ, շարունակում է իր կյանքը:

Ի վերջո, պետք է ասել, որ ընդդիմադիր խմբերի դրական արձագանքն Իսրայելի դեմ Հեզբոլլահի հարձակմանը, ցույց տվեց, որ տարածաշրջանում Իսրայելին դեմ արտահայտվողների թիվն ավելանում է: Դրանցից են պաղեստինի ընդդիմադիր խմբերը, Իրաքի Ալ Հաշդ Ալ Շաաբին և Եմենի Անսարալլահը: Այս խմբավորումները գնալով ավելի կազմակերպված են դառնում, ինչը պատճառ է դառնում, որ նրանք կարողանան հետ վանել յուրաքանչյուր ռազմական գործողություն, որ ուղղված է իրենց դեմ: 2015թ հարձակվելով Եմենի Անսարալլահի վրա, Սաուդյան Արաբիան փորձեց թույլ չտալ, որ տարածաշրջանում ի հայտ գա նոր Հեզբոլլահ: Սակայն ԱՄՆ-ի, արաբական մի քանի երկրների ու Սիոնիստական ռեժիմի աջակցությամբ սկսված պատերազմը ոչ միայն չթուլացրեց Անսարալլահին, այլ ավելի հզորացրեց այդ խմբին, դուրս բերելով ամենամեծ կապիտալով ու ռազմական ուժով արաբական երկրի դեմ:

 

Մեկնաբանություններ