Sep 08, 2019 21:17 Asia/Tehran

Ներկայացնում ենք 26 մասերից բաղկացած «Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք» խորագրով հաղորդաշարը:

Այս նոր հաղորդաշարի ընթացքում կներկայացնենք տարբեր թեմաներ, այդ թվում ազգային արտադրության նշանակությունը և դրա ազդեցությունը տնտեսության ու երկրի զարգացման գործընթացում, տնտեսության ու արտադրության մասին հոգելույս Իմամ Խոմեյնիի և մեծարգո Այաթոլլահ Խամենեիի մտքերի հետ ծանոթացում, Իրանի տնտեսության տարբեր բաժինները, Իրանի արդյունաբերության ու արդյունահանման առավելությունները և դրանց հնարավորությունները և նման այլ թեմաներ:

Անցած երկու տասնամյակների ընթացքում, իրանական նոր տարին սկսելով, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային ու տնտեսական պայմաններին համապատասխան անվանակոչում է տարին և այդպիսով ներկայացնում է երկրի ռազմավարությունն ու ստրատեգիան առաջիկա մեկ տարվա համար: Տարին անվանակոչելու նպատակն է ժողովրդի ու պաշտոնատարների ուշադրությունը սևեռել երկրում գոյություն ունեցող արժեքի, խնդրի կամ թերության վրա:

Վերջին տարիների ընթացքում տարիներն անվանակոչելիս մեծարգո առաջնորդը կարևորել է տնտեսական հարցերը և տնտեսությունը, զբաղվածությունն ու արտադրությունը: Տարիներն անվանակոչելիս տնտեսությունն առանցք ունենալով, մեծարգո առաջնորդը կարևորել է տնտեսական բարգավաճումը և դրա խոցելիության նվազումը: Ն.Վ. առաջնորդը համոզված է, որ երկրի տնտեսական համակարգը և իրավիճակը պետք է այնպես լինի, որ հնարավորինս քիչ տուժի թշնամիների հնարքների պատճառով:

Ընթացիկ տարին Իրանում հռչակվել է «Արադրության բարգավաճման» տարի: Արտադրությունը որպես տնտեսական ցուցանիշ կարող է զարգացման առանցք հանդիսանալ և խթանել զբաղվածությունը, բարեկեցությունն ու բարգավաճումը: Ակնհայտ է, որ արդիական աշխարհում տնտեսապես հզոր պետությունն ավելի հաջող է լինելու իր քաղաքական անկախության պահպանման գործում և ինչպես մեծարգո առաջնորդն է ասում՝ տնտեսապես ապահովված պետությունն օտարների ու թշնամիների կարիքը չի ունենալու:

Ընդհանուր առմամբ, արտադրության բարգավաճումը նշանակում է երկրի տարբեր՝ արդյունաբերական, գյուղատնտեսական, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում արտադրության ցիկլի աշխատումը։ Ցանկացած պետության արտադրությունը (ազգային արտադրությունը) վկայում է նրա աճի ու զարգացածության ցուցանշի մասին և հանդիսանում առաջադիմության հիմնական չափանիշներից մեկը։ Եթե մի հասարակությունում ցանկացած միջոցով  աճում է ապրանքների ու ծառայությունների արտադրությունը, ապա կարելի է ասել, որ այդ երկրում կամ հասարակությունում տեղի է ունեցել տնտեսական աճ։ Փաստորեն ցանկացած հասարակությունում տնտեսական աճը արտադրության արդյունք է։ Տնտեսության աճը հասարակությանը հնարավորություն է տալիս, որ բարենպաստ պայմաններում զարգացում ապահովի մարդկային այլ բնագավառներում։ Բարենպաստ տնտեսական աճով ապահովված հասարակությունը տարրական կարիքների ապահովման մտահոգություն չունի և իր միտքն ու գործը չի ուղղում կյանքի տարրական հարցերի ապահովմանը։ Ցանկացած հասարակությունում արտադրությաան մեծացումն ու տնտեսական աճը նշանակում է ավելի մեծ ու ցանկալի հնարավորություններ տնտեսության բարգավաճման ու նորանոր ոլորտներ մուտք գործելու համար և հող է պատրաստելու հասարակության մեջ ստեղծագործականության համար։ Այսպիսով տնտեսական զարգացումից բացի, ազգային արտադրությունը կարող է նպաստել հասարակությունում բարեկեցությանն ու սոցիալական զարգացմանը։

Տնտեսությունը վճռորոշ հանգամանք է ցանկացած պետության ապագայի համար։ Ուժեղ տնտեսությունը համարվում է պետության ուժեղ կողմն ու անառիկության ու սուվերենության կարևորագույն գործոններից մեկը, իսկ թույլ տնտեսությունը հող է պատրաստում թշնամիների միջամտության, ներթափանցման ու տիրապետության համար։ Տանզանիայի առաջին նախագահ Յուլիոս Նայրերեն (Julius Nyerere 1922-1999) իր ելույթի ժամանակ հիանալի բացատրում է տնտեսության նշանակությունը  երկրի քաղաքական անկախության պահպանման հարցում։ Նա ասում է. «... իր քաղաքական պայքարի ընթացքում ոմանք գտնում էին, որ քաղաքական անկախությունը տիրապետությունից փրկվելու գործընթացի վերջնակետ է... Սակայն հիմա ենք հասկանում, որ քաղաքական անկախությունը բավարար չէր։ Պետք է ունենանք տնտեսական անկախություն, որը շատ կարևոր է... Մենք հիանալի հասկացել ենք գաղութատիրության էությունը և դատապարտել ենք այն որպես չարաբաստիկ երևույթ... Այդուհանդրձ մեզնից որևէ մեկը չիմացավ, որ գտնվում ենք տնտեսական գաղութատիրության տիրապետության տակ։ Քաղաքական հայացքով չդիտարկվեց այս երևույթը։ Սկզբունքային համոզմունքը կայանում էր նրանում, որ քաղաքական անկախայությունը կբերի տնտեսական անկախություն։ Սակայն այսօր խնդիրները շատ ավելի բարդ են։ Տարբեր Աֆրիկյան երկրների համար դյուրին ճանապարհն այն էր, որ քաղաքական անկախություն ձեռք բերելու համար ներդաշնակորեն գործեին։ Այս շատ դժվար է նրանց ստիպել համագործակցել, քանի որ նրանք նույն կերպ չեն նայում տնտեսական անկախության խնդրին, իսկ ոմանք նույնիսկ պնդում են, որ նման խնդիր ընդհանրապես գոյություն չունի։ Իրականում այն ինչ գոյություն չունի, դա քաղաքական գիտակցությունն է տնտեսական անկախության անհրաժեշտության նկատմամբ»։

Յուլիոս Նայրերե

Ներկայումս աշխարհում գերիշխող համակարգի պայմաններում տնտեսական զարգացման, և ընդհանրապես տնտեսական անկախության ձեռքբերումը դյուրին չէ և պահանջում է տքնաջան աշխատանք տնտեսության խելամիտ կառավարման ու մարտավարության կողքին։ Տնտեսության անկախության ձեռքբերումը մեծ նշանակություն ունի նաև մեզ բոլորիս կողմից սիրված Իրանի համար, որը վայրկյան անգամ  զերծ չի մնացել թշնամիների տնտեսական դավադրություններից։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանը բախվում է իր հակառակորդների կողմից հարուցված բազմաթիվ խնդիրների, ինչպիսիք են Իրանի դեմ Իրաքի բասական ռեժիմի կողմից պարտադրված ութամյա պատերազմը և ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի կողմից լայնամասշտաբ պատժամիջոցների կիրառումը։ Այդ խնդիրների կողքին որոշ դեպքերում կառավարման անարդյունավետությունը պատճառ դարձավ, որ հետզհետև երկիրը թերացումների հանդիպի տնտեսության որոշ ոլորտների կառավարման հարցերում այն աստիճանի, որ հեղափոխության թշնամիները մտածեն, որ պատժամիջոցների օղակը սեղմելով կարող են թուլացնեն երկրի ղեկավարությանն ու հեղափոխական ժողովրդին իրենց պահանջների դիմաց և թույլ չտան Իսլամական Հեղափոխությունը հասնի իր վեհ նպատակներին։ Հետևաբար Իսլամական Հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին արտադրության բարգավաճումը ներկայացրեց որպես մի անհրաժեշտություն տնտեսական անկախության հասնելու համար։ Այժմ հարց է ծագում , որ ներկայումս ինչ իմաստ ունի տնտեսական անկախությունը։

Իսլամական Հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսպես է սահմանում տնտեսական անկախությունը.

«Տնտեսական անկախությունը, կարճ ասած, նշանակում է չմարսվել միջազգային հանրության տնտեսության մարսողական համակարգում։ Տեսեք, Հենց իրենք՝ ամերիկացիները միջուկային բանակցությունների այս իրադարձություններից հետո ասացին, որ միջուկային գործարքը պետք է պատճառ դառնա, որ Իրանի տնտեսությունը ինտեգրվի միջազգային հանրության տնտեսության մեջ։ Ինտեգրվել։ Ինչ է նշանակում ինտեգրվել։ Ինչ է նշանակում միջազգային հանրության տնտեսություն։ Միջազգային հանրության տնտեսությունը արդյոք խելամիտ, արդարացի ու տրամաբանական համակարգ է։ Բացարձակապես ոչ։ Միջազգային հանրության կողմից քարտեզագրված տնտեսությունը, որի տարբեր դրսևորումները առկա են ամբողջ աշխարհում, քարտեզ ու համակարգ է, որը նախագծվել է հիմնականում սիոնիստական ու մասամբ ոչ սիոնիստական կապիտալիստների կողմից աշխարհի ֆինանսական ռեսուրսներին տիրանալու համար։ Սա է համաշխարհային հանրության կարգն ու համաշխարհային տնտեսությունը։ Դա պատիվ չէ, երբ ինչ որ երկիր իր տնտեսությունը ինտեգրում է համաշխարհային տնտեսության մեջ: Դա վնաս է, դա ձախողում է։ Պատժամիջոցներում ևս թիրախներից մեկը տնտեսական էր։ Երբ պատժամիջոցներ կիրառեցին մեր նկատմամբ, հենց իրենք ամերիկացիները հստակեցրին, որ նշված պատժամիջոցն Իրանի տնտեսությունը կաթվածահար անելու համար է։ Հիմա միջուկային բանակցություններն ինչ որ արդյունքների են հանգեցրել։ Այստեղ ևս իրենց նպատակը տնտեսական է, այսինքն իրենց թիրախը տնտեսությունն է, այլ կերպ ասած, կլանել Իրանի տնտեսությունը միջազգային տնտեսության մարսողական համակարգի միջոցով, որի պարագլուխը հենց Ամերիկան է»։  

Իսլամական աշխարհահայացքի տեսանկյունից տնտեսաական անկախությունը Իրանի Իսլամական Հանրապետության վարչակարգի սկզբունքներից ու մարդկային անարատ կյանքի բաղադրիչներից է։ Մարդկային անարատ կյանք նշանակում է  ապահովել այն բոլոր հնարավորությունները , որոնք մարդուն անհրաժեշտ են երջանիկ ու ավելի լավ ապրելու համար, ինչպիսիք են հարմարավետությունը, արդարությունը, թարմությունը, գիտությունը, տեխնոլոգիաները և այլն... Այս ամենի կողքին հոգևորը և իսլամական ապրելակերպի ու նիստ ու կացի նկատմամբ ուշադրությունը ևս անարատ կյանքի բաղադրիչներից են։ Իսլամական անարատ կյանքը ապրուստ է, որտեղ հոգևորին ու վերջնական նպատակներին հասնելու ճանապարհը անցնում է մարդկանց երկրային կյանքի միջով։ Իսլամը շենացնում է մարդկանց կյանքը, սակայն այստեղ աշխարհի շենացումը վերջնական նպատակ չէ։ Վերջնական նպատակն այն է, որ մարդիկ իրենց երկրային կյանքում ապահովված լինեն արժանավայել ու բարենպաստ ապրուստով, մտավոր հանգստությամբ ու ապահովությամբ, մտքի ու գաղափարի ազատությամբ, որպեսզի դրանց միջոցով շարժվեն դեպի հոգևոր բարձունքներ։ Իսլամական անարատ կյանքը ընդգրկում է երկրայինն ու երկնայինը։ Տնտեսական անկախությունը անարատ կյանքին նպաստող գործոններից է։

 

Մեկնաբանություններ