Sep 11, 2019 16:50 Asia/Tehran
  • Առողջապահական զբոսաշրջություն (7)

Հարգելի ունկնդիրներ եթերում «Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի հերթական թողարկումն է: Այսօր կներկայացնենք Թեհրանի «Ջամ» հիվանդանոցը:

Իրանի մայրաքաղաք Թեհրանը մետրոպոլիս է, որի բնակչությունը կազմում է ավելի քան 8 միլիոն մարդ: Այն համարվում է  Մերձավոր Արևելքի երկրորդ և աշխարհի 24-րդ ամենաբազմամարդ քաղաքը: 

Այս մետրոպոլիսն ունի ինչպես բնական, այնպես էլ զբոսաշրջային բազմաթիվ տեսարժան վայրեր: Այն ներառում է զբոսայգիներ, պալատներ, հին շենքեր և բազմաթիվ թանգարաններ: Թեհրանի տեսարժան վայրերից են՝ Գոլեսթանի պալատը, Նիավարանի թանգարանային համալիրը, Սաադ Աբադի համալիրը, Իրանի պատմության ազգային թանգարանը, Ջամշիդիյե պարկը, Թոչալի ճոպանուղին և թռչունների պարտեզը:

Թեհրանն ամեն տարի հյուրընկալում է բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից ՝ զբաղեցնելով առաջին տեղն Իրանի առողջապահական զբոսաշրջության ոլորտում: Թեհրանը ժամանակակից քաղաք է, և ունի բազմաթիվ հարմարություններ և հիվանդանոցներ: Թեհրանում կան նաև շատ հայտնի բժիշկներ: Այդ իսկ պատճառով առողջապահական զբոսաշրջիկներն այցելում են Թեհրան:

 

Բազմաթիվ առողջապահական զբոսաշրջիկներ միջնորդական ընկերությունների օգնությամբ բուժման համար այցելում են Իրան: Mentor կոչվող ընկերությունները օգնում են հիվանդներին ընտրել լավագույն բժիշկը և բուժման կենտրոնը:

Այս ընկերությունները լուծում են վիզաների հետ կապված խնդիրները, համակարգում են հոսպիտալացման հարցերը, ինչպես նաև հեշտացնում են առողջապահական զբոսաշրջիկների համար թարգմանչի և բուժման գործընթացը:

Իրանում և հատկապես Թեհրանում կան բազմաթիվ միջնորդ ընկերություններ,  որ  առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված են և զբոսաշրջիկները կարող են հեշտությամբ ինտերնետի միջոցով ներկայացնել իրենց դիմումները կիբեր տարածքում:

«Ջամ» հիվանդանոցը ՝ Թեհրանի ամենահին հիվանդանոցներից մեկն է, որը հիմնադրվել է 1970-ականներին:

Այս հիվանդանոցը հիմնադրվել է Իրանում բժշկական գիտությունների առաջադիմության և  համալսարանների զարգացման ժամանակ՝ իրանցի մի խումբ հայտնի բժիշկների ջանքերի շնորհիվ: Այս բժիշկներն են պրոֆեսոր Հասան Հաշեմյանը, պրոֆ. Էբրահիմ Սամիին և դոկտոր Աբդոլլահ Ալիխանին, ովքեր ստեղծել են ժամանակակից և  նորագույն տեխնոլոգիաներով հագեցած հիվանդանոցը:

Հիվանդանոցի հիմքը դրվել է1968 թ.-ին, իսկ շենքի կառուցումն ավարտվեց 1970 թ.-ին և այն սկսեց գործել 1974-ին, որն այն ժամանակ ժամանակակից և ամենաարդիական հիվանդանոցներից մեկն էր: Հիվանդանոցն այն ժամանակ ուներ 128 մահճակալ և 3 վիրահատության արդիական սենյակ և հագեցած էր ռենտգենոլոգիական և սրտանոթային սարքավորումներով:

«Ջամ» հիվանդանոցն այն ժամանակ Թեհրանի առաջին մասնավոր հիվանդանոցն էր, որը հագեցած էր ռադիոիզոտոպային սարքով:

Վահանաձև գեղձի հիվանդությունները ժամանակին Իրանում շատ տարածված էին, և այդ հիվանդանոցի ստեղծումը մեծապես օգնեց այս երկրում վահանաձև գեղձի հիվանդությունների բուժմանը:

 

«Ջամ» հիվանդանոցը գտնվում է Թեհրանի կենտրոնում՝ Մոթահարի փողոցում:

Այս հիվանդանոցն ունի մասնագիտացված վիրահատությունների, կլինիկաներ, պարակլինիկաներ և վարչական բաժանմունքներ: Ներկայումս հիվանդանոցն ունի 150 մահճակալ:27 մահճակալ նախատեսված է CCU, ICU և NICU բաժինների համար: Նաև հիվանդանոցն ունի 6 վիրահատության գործող սենյակ՝ ժամանակակից հարմարություններով: Հիվանադանոցի վիրահատության բաժանմունքում իրականացվում են տարբեր վիրահատություններ ինչպես բաց, այնպես էլ լապարասկոպիկ եղանակներով:

 Մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս ապահովել շուրջօրյա բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունների անհրաժեշտության ժամանակ:

Իրանում օտարերկրյա հիվանդների ընդունելությամբ «Ջամ» հիվանդանոցը կարողացավ 2016 թվականին ձեռք բերել առողջապահության տուրիզմի  IPD բաժանմունքի Լիցենզիա:

Հիվանդանոցի IPD բաժինը առանձին բաժանմունք է և այն ունի մասնագետ բուժանձնակազմ, ովքեր ծանոթ են անգլերեն լեզվին:

Հիվանդների հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, հիվանդանոցը դեռ մի քանի ամիս հետևում է նրանց առողջական վիճակին,նրանց լիարժեք բուժումն ապահովելու համար: 

«Ջամ» հիվանդանոցը 2018 թ.-ին  ծառայություններ է մատուցել 700 հոսպիտալացված  և 800 ամբուլատոր հիվանդների IPD բաժնում:

Իրանի հիվանդանոցների,  ներառյալ Ջամ հիվանդանոցի առավելություններից է, IPD հիվանդներին մատչելի գներով ծառայությունների մատուցումը: Իրանում սրտի առիթմիայի ամբողջական բուժման ծառայության արժեքը կազմում է մոտ 2000 դոլար: Մինչդեռ ԱՄՆ-ում այն կազմում է 2500-3000 դոլար: Ջամ հիվանդանոցն իր կայքում անգլերեն, արաբերեն և ադրբեջաներեն լեզուներով ներկայացրել է բուժման և ընդունելության գները:

 

Այժմ լսենք Ջամ հիվանդանոցի IPD մասնագետ՝ Տիկին Աբեդի խոսքերը.

 

Ես Աբեդն եմ: Ջամ հիվանդանոցի ռազմավարական կառավարման ավագ փորձագետ և միջազգային բաժնի փորձագետ.

Ջամ հիվանդանոցը Իրանի և Թեհրանի ամենահին և հայտնի հիվանդանոցներից մեկն է: 2016 թ.-ին, առողջապահության նախարարության հաստատմամբ, Հիվանդանոցը  պաշտոնապես սկսեց իր աշխատանքը արտասահմանցի հիվանդների ընդունման ոլորտում: Ի հարկե դա արվել է մինչև 2016 թվականը, բայց քանի որ զբոսաշրջության արդյունաբերությունը լավ ամրագրված չէր, այն չի եղել բուժման փոխտնօրենի վերահսկողության տակ: Բայց տուրիստական արդյունաբերության  պայմանների բարելավումից ի վեր, 2016 թվականից մենք ծառայում ենք  օտարերկրացի հիվանդներին:

«Ջամ»-ը  մասնագիտացված հիվանդանոց է:Մեր հիվանդանոցում կատարվում են  սրտի,  քաղցկեղի, օրթոպեդիկ, լյարդի, կոսմետիկ , մանկաբարձական ու գինեկոլոգիական հիվանդությունների և  ատամնաբուժական վիրահատություններ և այլն: «Ջամ» հիվանդանոցն հագեցած է ժամանակակից սարքավորումներով ու հնարավորություններով:

Ռադիոլոգիական ծառայությունները, միջուկային սկանավորումը, սրտի վերակենդանացման բաժանմունքը և ֆիզիոթերապիայի ռադիոլոգիական սարքավորումները բոլորը մատչելի են իրանցի և արտասահմանցի  հիվանդների համար:

Արտասահմանցի հիվանդները հիմնականում սրտի հիվանդության, ընդհանուր վիրահատությունների, տարատեսակ քաղցկեղի, ուրոլոգիական վիրահատությունների, քիմիաթերապիայի և այլ հիվանդությունների բուժման համար են դիմում «Ջամ» հիվանդանոց:

Արտասահմանցի հիվանդները մի քանի ձևով են կարող դիմել մեր հիվանդանոց: Հիվանդները կամ կարող են այցելել մեզ կայքի միջոցով և ընտրել  բժշկին և հիվանդանոցը, կամ դիմել միջնորդ ընկերություններին, որոնք լավ են կատարում իրենց աշխատանքը:

Մենք պայմանագիր են կնքում այն  ընկերությունների հետ, որոնք ունեն զբոսաշրջության և Առողջապահության նախարարության լիցենզիաներ:

Հիվանդների ընդունման գործընթացն այնպես է, որ եթե հիվանդը ուղղակիորեն կամ ընկերության միջոցով է դիմում մեզ, ապա նա ներկայացնում է իր բժշկական փաստաթղթերը և ընթացիկ խնդիրները և իր կենսագրության ամփոփագիրը, ինչպիսիք են տարիքը,  սեռը և այլն: Ապա ես որպես IPD մասնագետ փաստաթղթերը հղում եմ մասնագետ բժշկին: Բժիշկն ուսումնասիրում է փաստաթղթերը և կանխատեսում է բուժումը, և ինձ տեղյակ է պահում հիվանդի բուժման ծախսերի մասին: Հիվանդին  կամ ընկերությանը տեղեկացվում է բուժման ընթացակարգի, դրա առավելությունների ու թերությունների, ինչպես նաև Իրանում և հիվանդանոցում մնալու ծախսերի ու տևողության մասին: Եվ քանի որ հիվանդը կայացնում է իր որոշումը, սովորաբար վիզայի աշխատանքը կատարվում է ընկերության կողմից, և Իրան ժամանելուց հետո հիվանանոցի աշխատանքների  համակարգումը և ֆինանսական աշխատանքը կատարվում են տեղում, և նրա բուժումը սկսվում է:

Թեհրանի «Ջամ» հիվանդանոցի հետ անմիջական կապ հաստատելու համար կարող եք այցելել http://jamhospital.ir   կայքը, կամ զանգահարել +98 21 8414037, +98 21 84140557 հեռախոսահամարներով, և հիվանդանոցից ստացեք անհրաժեշտ տեղեկատվություն՝ գների, բժիշկների և բուժման վերաբերյալ :

«Ջամ» հիվանդանոցը Թեհրանի ամենահաջող հիվանդանոցներից մեկն է, որը գրեթե կես դար անցյալ ունի և հիվանդանոցի հաջողության բանալին ժամանակակից բարձրակարգ սարքավորումներով հագեցվածությունը, հիվանդներին հարգելն ու  նրանց լավ  ծառայություն մատուցելն է:

 

Պիտակ

Մեկնաբանություններ