Եմենում ընթացող պատերազմը փորձաքար է ԱՄՆ-ի իրական դեմքը ցույց տալու համար: Այս պատերազմը ցույց է տալիս, թե ԱՄՆ-ն որքանով է պաշտպանում մարդկային հիմնարար արժեքները: Մի երկիր, որ մշտապես հանդես է գալիս մարդու իրավունքների ջատագովի դերում, այս հումանիտար աղետները տեսնելով շարունակում է պաշտպանել Սաուդյան ռեժիմին միայն տնտեսական շահերի ու քաղաքական խաղերի պատճառով։

Այս օրերին լսվում է Եմենի անմեղ ժողովրդի բռնահարվածության ձայնը։ Ժողովուրդ,որը գտնվում է Արաբիայի  ռեժիմի վայրագ հարձակումների թիրախում և օրըստօրե նրա  վիճակն ավելի է ծանրանում։ Բայց ցավալին այն է, որ  ԱՄՆ-ն Սաուդյան ռեժիմի համագործակցությամբ և Արաբիային զենք ու զինամթերք վաճառելով ավելի է հրահրում  պատերազմը։  Պատերազմ, որի արդյունքում ոտնահարվում են մարդու իրավունքները՝ մարդկային ու ֆինանսական մեծ կորուստ պատճառելով։ 

Եմենում կոտորում են անմեղ մարդկանց

 

Չնայած Եմենի խաղաղ բնակիչների մեծ կորստին, և Արաբիայի կողմից ռումբերի օգտագործմանը, որի մասին խոստովանել է հենց ինքը Ռիադը, ԱՄՆ շարունակում է պաշտպանել այդ երկրին։ Անցած տարի Եմենում խաղաղ բնակիչների սպանդի ծավալների մեծանալու պատճառով և միջազգային ճնշումների ներքո. ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման   հետաձգեց Սաուդյան Արաբիային ղեկավարվող ռումբերի վաճառքը։ Սակայն Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո , Սպիտակ Տունը վերսկսեց զենքի վաճառքը Ռիադին։ 

ԱՄՆ օրենսդիրներն այն դեպքում են հովանավորություն ցուցաբերում Արաբիային, երբ Եմենում իրականացվում է պատերազմական ոճրագործություն։ Վերջին տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով ԱՄՆ-ի կողմից դեպի Միջին Արևելք իրականացված զորաշարժը ոճրագործությունից և ահաբեկչական խմբավորումներին հզորացնելուց բացի, այլ արդյունք չի ունեցել։ Այդուհանդերձ ԱՄՆ-ն կամ ուղղակիորեն դեր ունի այդ ոճրագործություններում, կամ էլ իր ոճրագործ գործընկերոջ` Սաուդյան ռեժիմի միջոցով անմարդկային նպատակ է հետապնդում։ 

Եմենում կասետային ռումբերի և արգելված զենքերի կիրառումը մեկն է այդ ոճրագործություններից։ Սաուդյան կործանիչները Եմենի երկու գյուղերի վրա կասետային ռումբեր են թափել։ 

Կասետային ռումբեր են օգտագործել Եմենի պատերազմում

 

Կասետային  ռումբերն ահռելի վնաս են պատճառում։ Շատ կազմակերպություններ. այդ թվում` Կարմիր Խաչը և ՄԱԿ-ը, խստորեն դեմ են կասետային ռումբերի կիրառմանը, քանզի մեծ թվով մարդիկ են զոհվել այդ ռումբերի պատճառով։ Այն տարածքում, որտեղ կասետային ռումբ են պայթեցնում տուժում են և՛ ռազմական և՛ ոչ-ռազմական շրջանները և այդ վայրերում գտնվող մարդիկ։ Առաջին պայթյունի հետևանքով բազմաթիվ մանր ռումբեր են տարածվում մերձակայքում, որոնք  չեն պայթում նույնիսկ բախումների ավարտից հետո: Չպայթած ռումբերը վտանգավոր գոտի են ստեղծում և այդ շրջանը երկար ժամանակ  վտանգ է ներկայացնում որպես ականապատված գոտի ։

Կասետային ռումբերի կիրառումն արգելվել է 2008 թվականին ։ 116 երկիր ստորագրել են այդ դաշինքը։ Բայց Սաուդյան Արաբիան, նրա դաշնակիցները և ԱՄՆ-ն չեն ստորագրել այդ կոնվենցիաներից և ոչ մեկը։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան  կազմակերպությունը բազմիցս բողոքել է այդ ռումբերի կիրառման դեմ, հայտարարելով, որ Սաուդյան Արաբիան , նրա գլխավորած կոալիցիայի մյուս անդամ երկրները և իհարկե կասետային ռումբեր ապահովող երկիր՝ ԱՄՆ-ն, խախտել են խաղաղ բնակիչների համար երկարատև սպառնալիք հանդիսացող  կասետային ռումբերի կիրառումն արգելող համաշխարհային նորմերը: 

Սաուդյան կործանիչները, մարդասիրական օրենքներին հակառակ, հարձակվում են խաղաղ բնակիչների, բնակելի շրջանների , դպրոցների ու հիվանդանոցների վրա: Այդ կործանիչները ոչնչացրել են Ալ- Հոդեյդա նահանգի Ալ Խոխա քաղաքում գտնվող պատմական մզկիթը: 

Եմենը պատերազմի մեջ

 

Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի վրա իրականացված հարձակման հետևանքով, առ այսօր զոհվել ու վիրավորվել է ավելի քան  12 հազար մարդ և տարագրվել են միլիոնավոր քաղաքացիներ: Եմենի զարգացման ու իրավական հարցերով զբաղվող կենտրոնը, որ հասարակական կենտրոն է , մի զեկույց է պատրաստել Եմենի վրա իրականացված հարձակման 800 օրերի մասին: Ըստ այդ զեկույցի՝ 800 օրվա ընթացքում զոհվել ու վիրավորվել է 33 հազար 395 եմենցի,այդ թվում` երկու հազար 689 երեխաներ , 956 կանայք և 7 հազար 943 տղամարդ, որոնք բոլորն էլ խաղաղ քաղաքացիներ են եղել: Ավելի քան 2 միլիոն եմենցի տեղահանվել է:

Ոչնաչացել են Եմենի բնակարաններն ու հանրային վայրերը

 

Ըստ զեկույցի՝ 15 օդանավակայան և 14 նավահանգիստ հայտնվել են Արաբիայի հարձակումների թիրախում: Մեծ վնասներ են կրել 162  էլեկտրակայան  և  353 հեռահաղորդակցության ցանցեր: Ոչնչացել են նաև հազարավոր բնակարաններ, 746 մզկիթներ և 757 կրթօջախներ, 294 հիվանդանոցներ ու բուժկենտրոններ:

Արաբիայի կողմից Եմենի վրա իրականացված 800 օրյա ագրեսիայի ընթացքում թիրախավորվել են հազար 633 պետական շենքեր, 676 սննդամթերքի  պահեստներ և 242 ավտոմեքենաներ, 207 պատմական կոթողներ ու 230 զբոսաշրջության կենտրոններ:

Աղքատությունը, սովը և հիվանդությունը խլել են մեծ թվով անմեղ մարդկանց կյանքեր։ Եմենի Ազգային փրկության  կառավարությունում Առողջապահության նախարարության պաշտոնական խոսնակ՝ Աբդոլ Հաքիմ Ալ-Քահլանին հայտարարել է, որ  Եմենի մոտ 10 հազար քաղաքացի կորցրել է իր կյանքը`  Սաուդյան Արաբիայի կողմից այդ երկիրը շրջափակված լինելու պատճառով։ Ալ-Քահլանիի խոսքով՝ տարեկան ավելի քան 75 հազար եմենցի հիվանդներ պետք է մեկնեն արտերկիր բուժվելու նպատակով, բայց Եմենի դեմ ագրեսիայի շարունակումը  և Սանաայի միջազգային օդանավակայանի փակ լինելը, խոչընդոտներ են, որոնց պատճառով  եմենցիները  չեն կարողանում մեկնել արտերկիր։ Նույնիսկ դեղորայքի ներկրման արգելքը դարձել է ճգնաժամ այդ երկրի հիվանդների ու վիրավորների համար։ 

Եմենում մահանում են հիվանդությունների տարածման պատճառով

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով յուրաքանչյուր 10 րոպեի ընթացքում Եմենում մի երեխա է մահանում: Պետք է անհապաղ վերջ դնել Եմենի վրա իրականացվող հարձակումներին։ 

Բոլորը քաջատեղյակ են Եմենում Մարդու իրավունքների խախտման և  մարդկության դեմ իրականացվող ոճրագործության մասին, բայց այնուամենայնիվ   արևմտյան երկրները, մասնավորապես` ԱՄՆ-ն, շարունակում են աջակցել այդ ոճրագործություններին։ Միլիարդավոր դոլարների զենքի վաճառքի մասին պայմանագիր են կնքում Արաբիայի հետ։

Այժմ միասին լսենք մեր ծրագրի փորձագետ՝ Մորթեզա Մաքքին․- Այրված հողերով և դիմացկուն  ու տոկուն ժողովրդով Եմենը  բռնության է ենթարկվում մի ռեժիմի կողմից, որին  հովանավորում են աշխարհում մարդու իրավունքների ջատագովները։ Արդյոք  եթե Եմենը լիներ արևմտյան երկրների  ազդեցության տակ, իսկ  Սաուդյան Արաբիան չլիներ արևմտյան պետությունների  ազդեղության տակ, դարձյալ արևմտյան լրատվամիջոցներ և տասնյակ հասարակական ու միջազգային  կառույցներ լռություն կպահպանեին այդ ոճրագորության հանդեպ։

Երանի խնդիրը միայն լռությունն ու անտարբերությունը լիներ։ Եմենում հումանիտար աղետի վերաբերյալ տասնյակ հաղորդումներ ու լուսանկարներ հրապարակվելով հանդերձ, արևմտյան պետություններն ու նրանց գլխավոր՝ ԱՄՆ-ն շարունակում են զենք վաճառել Սաուդյան Արաբիային։  Իրոք մարդկությունն ուր է գնում։ Այն որքա՞ն կարող է անկում ապրել։ Երբ Փարիզի , Լոնդոնի , Բեռլինի կամ ԱՄՆ որոշ քաղաքների փողոցներում   մի քանի մարդ է զոհվում ահաբեկչական գործողությունների հետևանքով, Արևմտյան երկրները քարոզչության մեծ ալիք են  բարձրացնում աշխարհում ահաբեկչական սպառնալիքների վտանգի մեծացման և դրանց դեմ պայքարելու անհրաժեշտության կապակցությամբ։ Սակայն այսօր  աշխարհում ահաբեկչության ու ծայրահեղականության տարածման ակունք հանդիսացող  երկրի նավթային դոլարների պատճառով այդ երկրները ոչ միայն իրենց աչքերը փակում են Եմենում Արաբիայի կողմից իրականացվող ոճրագործությունների վրա,  այլև մասնակցելով Ալե Սաուդյան ռեժիմի հյուրընկալությամբ արաբ ցեղերի ղեկավարների սուսերի պարին, մի քանի հարյուր միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագիր են կնքում։ ԱՄՆ-ն և եվրոպական պետությունները մեղսակից են Ռիադի կողմից իրականացվող Եմենի ժողովրդի սպանդին։ Արաբիան Եմենում ամերիկյան ու բրիտանական ռումբերով է կոտորում Եմենի անմեղ ժողովրդին։ Պատմական փորձը ցույց է տվել,որ չար ճակատագիր է սպասում Ալե Սաուդյան ռեժիմին ու նրա հովանավորներին։ Սադդամից և Ղադդաֆիից թող դաս քաղեն նրանք ,ովքեր  փորձում են իրենց գերիշխանությունը տարածել այլ ժողովուդրների վրա:

 

 

Եմենում ընթացող պատերազմը փորձաքար է ԱՄՆ-ի իրական դեմքը ցույց տալու համար: Այս պատերազմը ցույց է տալիս, թե ԱՄՆ-ն որքանով է պաշտպանում մարդկային հիմնարար արժեքները: Մի երկիր, որ մշտապես հանդես է գալիս մարդու իրավունքների ջատագովի դերում, այս հումանիտար աղետները տեսնելով շարունակում է պաշտպանել Սաուդյան  ռեժիմին միայն տնտեսական շահերի ու քաղաքական խաղերի պատճառով։

 

Sep 11, 2017 10:49 Asia/Yerevan
Մեկնաբանություններ