Վերջերս Թեհրանում տեղի ունեցավ «Ծիսական և ավանդական ներկայացումների» 18-րդ փառատոնը: Այս հաղորդման ժամանակ կխոսենք փառատոնի մասին:

Իրանցիները հնուց ի վեր կարևորել են ավանդույթները և պահպանել դրանք  գալիք սերունդների համար: Այդ ավանդույթներից էին ներկայացումները, որոնք մարդկանց համար մշտապես հետաքրքիր են եղել: Դրանց ժամանակ ցուցադրվում էր ազգային ու կրոնական հերոսների կյանքը և նրանց հերոսությունները: Ներկայացումների մեջ մտնում էին հեքիաթասացություններ, տիկնիկային ներկայացումներ, ստվերների թատրոն և այլն: Այս փառատոնն անցկացվում է արդեն 30 տարի և դրա նպատակն է պահպանել ծիսական ու ավանդական ներկայացումները:

Փառատոնն առաջին անգամ կազմակերպվեց 1989թ: Այս տարվա փառատոնը թվով 18-րդն է: 10-րդ շրջանից հետո որոշում կայացվեց փառատոնը կազմակեպել երկու տարին մեկ: Իսկ 12-րդ շրջանում որոշվեց արտասահմանյան խմբերին նույնպես տալ հնարավորություն` մասնակցելու փառատոնին:

Ավանդական և ծիսական ներկայացումների փառատոնին մասնկցում են տարբեր տեսակի խմբեր` փողոցային, սրճարանային ներկայացումներով և հեքիաթասացներ: Դրան զուգահեռ, փառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաև միջազգային կոնֆերանսներ:

 

Այս տարի փառատոնի ընթացքում ցուցադրվեց 179 ներկայացում, որոնցից 168-ն Իրանից և 11-ը` այլ երկրներից: Այս անգամ տեղի ունեցավ նաև 11 մանկապատանեկան ցուցադրություն: Փառատոնի շևրջանակներում նաև մեծարվում են այն անձինք, ովքեր ծառայություններ են մատուցել այս ոլորտում: 18-րդ շրջանի ընթացքում մեծարվեցին 9 արվեստագետների աշխատանքները, ովքեր նպաստել էին այս արվեստի զարգացմանը:

Մանկապատանեկան բաժնի մասին պետք է ասել, որ այս բաժինը կազմակերպվեց մի քանի կազմակերպությունների համագործակցությամբ: Նպատակն այն էր, որպեսզի ավանդական ու ծիսական ներկայացումները փոխանցվեին մատաղ սերնդին: Այս բաժնի հիմնական սյուժեները վերաբերում էին Իրանի ազգագրական ու ժողովրդական մշակույթին: Ցուցադրությունները կազմակերպվեցին  Թեհրանի տարբեր շրջաններում, այդ թվում`զբոսայգիներում: Փառատոնի գլխավոր քարտուղար Դավուդ Ֆաթալի Բեիգին այս փառատոնի մասին ասում է. "Մինչ այս փառատոնին մասնակցել էր 12 խումբ: Սակայն այս շրջանում գրանցվել էր 550 խումբ": Փորձագետների կարծիքով այս փառատոնն առիթ է` մեկ անգամ ևս ազգային ու կրոնական ինքնությունը վերհանելու և այդ ինքնության մի մասը ցույց տալու համար: Իսկ դա չի հակասում համաշխարհային թատրոնների անցկացման օրենքներին: Փառատոնի ընթացքում ներկայացվում է  Իրանի մշակույթի մի կարևոր մասը:

 

Փառատոնի ընթացում տեղի ունեցավ սեմինար, որի ընթացքում իրանցի և արտասահմանցի փորձագետներն ընթերցեցին 40 հոդված:

Ռեժիսոր Ղոթբեդին Սադեղին ելույթ ունեցավ Միրնոռուզի ծիսական ներկայացման մասին: Նրա խոսքերով `Միրնոռուզին Իրանի հնագույն ավանդույթներից է: Այդ ներկայացումները կազմակերպվում էին Նոռուզին: Նրա խոսքերով նման ներկայացումները մինչև վերջերս ցուցադրվում էին քրդական բնակավայրերում:

Զոլալան Թոբրան սեմինարի ընթացքում խոսեց Եթովպիայի ծիսական արարողությունների մասին: Նա նշեց, որ այդ երկրում գործում  են 86 ավանդական  խմբեր, սակայն դժբախտաբար Եթովպիայում այս  ավանույթը չի պահպանվում: Թոբրան հավելեց, որ հաճելի է այն փաստը, որ իրանցիները պահպանում են այս ավանդույթը, իրենց ինքնությունը և կազմակերպում են նման փառատոններ: Զոլալան Թոբրան նշեց, որ մեծ բավականություն է ստացել այս փառատոնից, հավելելով. "Նման փառատոնների միջոցով միայն  կարելի է ներկայացնել մշակույթն ու ավանդույթները: Իսկ ավանդույթների պահպանմամբ պահպանվում է նաև երկիրը": Շորհակալություն հայտնելով իրանիցների հյուրընկալության համար, նա նշեց. "Ես միակ սևամորթն եմ, որ մասնակցել եմ փառատոնին: Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի և տեսա, թե որքան հյուրընկալ ու հյուրասեր են իրանցիները":

Իսկ Զեյնալ Աբդուլլաթիֆը Մալայզիայից, իր ելույթում ասաց, որ իր երկրում նույնպես այս ավանդական ներկայացումները վերանում են, քանի որ դրանց կազմակերպումը շատ թանկ արժե: Նա նշեց, որ Մալայզիայում ներկայումս զարգանում է մոդեռն թատրոնը: Աբդուլլաթիֆն ուրախություն հայտնեց այն կապակցությամբ, որ Իրանում պահպանվում  են նման ավանդույթները: "Շատ ուրախ եմ, որ իրանցիները սիրում են իրենց ավանդույթները: Այս ամենը պետք է պահպանվի գալիք սերունդների համար". հավելեց նա:

 

Սաբրա Զեքրին Պորտուգալիայից էր: Իր ելույթում նա նշեց, որ պորտուգալացի գեներալ Ալֆոնսոն 16-րդ դարում կարծում էր, որ եթե յուրաքանչյուր երկիր տիրապետի աշխարհի 4 ռազմավարական նեղուցներից մեկին, կտիրապետի  աշխարհի ջրերին: Այդ նեղուցներից մեկը Հորմոզի նեղուցն էր: Սակայն իրանցիների դիմադրությունը պորտուգալացիներին ստիպեց հրաժարվել Հորմոզի նեղուցից: Սակայն միջմշակութային հարաբերություններն իրենց ազդեցությունն ունեցան երկու ժողովուրդների հարաբերությունների վրա: Զեքրին հավելեց."Պորտուգալացիները ստրկատերեր էին: Նրանց նավերը ստրուկներին տեղափոխում էին աշխարհի տարբեր երկրներ: Եվ ստրուկների մշակույթն աստիճանաբար իր տեղը գտավ պորտուգալացիների մշակույթում": "Իրանի հարավային շրջաններում առաջին մշակութային շփումները տեղի ունեցան իրանցիների և սևամորթների միջև: Չնայած պետք  է նշել, որ Փարսերի ժամանակ նույնպես այդ շփումները եղել են". ասաց նա, հավելելով, որ անպայման պետք է այցելել Հորմոզ կղզի` իրանցների, սևամորթների և պորտուգալացիների միջև մշակութային երկխոսությունը տեսնելու համար:

 

 

Sep 11, 2017 15:06 Asia/Yerevan
Մեկնաբանություններ