• Իսլամաֆոբիան արևմուտքում (11)

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Մյանմայի մոuսուլմանների սպանդի նկատմամբ Արևմուտքի իսլամատյաց պետությունների դրսևորած անտարբերությանը:

Աշխարհի բոլոր երկրներում մուսուլմանները թե մեծամասնություն լինեն և թե փոքրամասնություն խաղաղ համակեցության մեջ են մյուս կրոնների հետևորդների հետ: Մի շարք երկրներում այդ խաղաղ համակեցությունը դեռ շարունակվում է: Սակայն անցած երկու տասնամյակների ընթացքում արևմտյան երկրներում ծայր առած իսլամաֆոբիայի ալիքը տարածվել է աշխարհի տարբեր անկյուններում: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին, սառը պատերազմի ավարտից ու կոմունիստական համակարգերի փլուզումից հետո ԱՄՆ-ն ու Բրիտանիան տարբեր պատճառերով մեծ ջանքեր են գործադրել իսլամական արդարատենչական ու խաղաղասիրական ուսուցումները բռնատիրական ու ծայրահեղական ներկայացնել: Իսլամաֆոբիայի տարածումն ու իսլամատյացության քաղաքականությունը Իսլամական երկրներում արևմտյան պետություների կողմից գործադրվող քաղաքականություններն արդարացնելու համար կատարվող քայլերինց են: Արևելյան բլոկի փլուզմամբ, արևմուտքը իսլամական երկրներում իր նպատակները առաջ տանելու համար կարիք ուներ մի թշնամու, ուստի նրանք իրենց քաղաքականության հիմքը դարձրին իսլամաֆոբիայի ու իսլամատյացության տարածումը: Արևմտյան կառավարությունների այս քաղաքականությունը ավերիչ հետևանքներ թողեց մուսուլմանների կյանքի վրա հատկապես այն մուսուլմանների, որոնք իրենց երկրներում փոքրամասնություն են համարվում: Այսօր Ռոհինգյա մուսուլմանները սպանվում են լոկ մուսուլման լինելու մեղադրանքով:

Եթե Ռոհինգյա մուսոլմաննները ուրիշ կրոնի հետևորդներ լինեին անկասկած արևմտյան կառավարություններն ու մարդու իրավունքների հավակնորդները այլ կերպ կհակազդեին այս խնդրին: Չնայած որ ի տարբերություն անցյալի՝ վերջերս Ռոհինգյա մուսուլմանների դեմ իրականացվող սպանդի ու տասնյակ հազարավորների անօթևան դառնալու հետևանքով տարբեր երկրներում սրտակցության մեծ ալիք է առաջացել: Սակայն այդ  ալիքը սահմանափակվել է միայն ցավ հայտնելով և  Մայնայի կառավարությունն ու այդ երկրի  հանրահայտ դեմքերից նոբելյան մրցանակակիր Անգ Սան Սուչին պաշտոնապես ոչ մի պետության ու միջազային կառույցի մասնավորապես արևմտյան պետությունների կողմից քննադատության չեն ենթարկվել: Նույնիսկ մի շարք պետայրեր Անգ Սան Սուչիի հետ հանդիպման ժամանակ մուսուլմանների սպանդի հարցում ջանացել են մեղքը բարդել հենց մուսուլմանների վրա:

Անգ Սան Սուչիի հետ հանդիպումից հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մուդին հովանավորել է մուսուլմանների նկատմամբ Մյանմայի կառավարության դիրքորոշումը: Մյանմայի կառավարությունը հայտարարում է, որ օգոստոսի 26-ին Ռոհինգյա մի խումբ ապստամբների կողմից ոստիկանության ուժերի վրա կատարված հարձակումը մուսուլման փոքրամասնության նկատմամբ վերաբերմունքի հետևանքն է եղել: Պաշտոնական տվյալների համաձայն Ռոհինգյա մուսուլմանների դեմ իրականացված սպանդից զոհվել է ավելի քան 400 մարդ: Իհարկե ոչ պաշտոնական տվյալների համաձայն զոհվածների թիվը գերազանցում է մի քանի հազարը: Մի շարք զեկույցներ խոսում են այն մասին, որ Մյանմայի բանակը այս ծավալուն հանցագործության հետքերը ոչնչացնելու համար այրել է զոհված մուսուլմանների մեծամասնության  մարմինները:

Մյանմայի մուսուլմանների դաժան սպանդը և հրկիզումը

Ռոհինգյա մուսուլմանները քանի որ չունեն ինքնության ճանաչման որևէ փաստաթուղթ այդ իսկ պատճառով էլ նրանց դեմ իրականացված սպանությունները հետապնդելի չեն: Մյանմայի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչում այդ երկրի մուսուլմաններին քաղաքացիությունը և գործնականում Ռոհինգյա մուսուլմանների  փոքրամասնությունը զուրկ են քաղաքացիության իրավունքից: Մյանմայի բուդդիստները օտար են համարում Մյանմայի մուսուլմաններին և նրանց դեմ իրականացվող ցանակացած անմարդկային ու խտրական քայլը թույլատրելի և օրինական են համարում: Մյանմայի մուսուլմանների թվի մասին հստակ տեղեկություններ չկան, սակայն այդ երկրում բնակվող մուսուլմանների թիվը 1 մլն. 100 հազար են հաշվում: Համարյա բոլոր մուսուլմանները բնակվում են Մյանմայի արևմտյան ափում գտնվող Ռախին նահանգում: Ռախինը Մյանմայի ամենաաղքատ նահանգներից մեկն է և Ռոհինգյա մուսուլմանների մեծ մասը բնակվում են  ճամբարներում և առանց կենտրոնական կառավարության թույլտվության չեն կարող ճամփորդելու նպատակով դուրս գալ այդ նահանգից: Պատմական փաստաթղթերի համաձայն Ռոհինգյա մուսուլմանները 12-րդ դարից իվեր բնակություն են հաստատել այդ վայրերում որտեղ հիմա են բնակվում: Շուրջ 100 տարի առաջ՝ 1824-1948թթ. Հնդկական թերակղզում  բրիտանացիների տիրապետության օրոք Ռոհինգյա մուսուլմանների մեծ մասը աշխատանքի համար գաղթել է այն երկիրը, որն այժմ հայտնի է Մյանմա անվամբ: Այն ժամանակ Մայնմայը Բրիտանիայի տիապետության տակ գտնվող Հնդկաստանի միայն մի նահանգն էր և Ռոհինգյա մուսուլմանների գաղթը ներքին գաղթ էր համարվում:

 

                                       Մյանմայում մուսուլմանների ողջակիզումը

 

1947թ. Մյանմայը դուրս է գալիս Բրիտանիայի տիրապետությունից ու անկախություն է հայտարարում: Մյանմայի բուդդիստների մեծամասնության մեջ առկա է եղել իսլամատյացությունը: Մյանմայի անկախությունից հետո մուսուլմանների մեծամասնությունը քաղաքացիություն չի ստանում և Մյանմայի կառավարությունը բրիտանացիների օրոք Բանգլադեշից ու Հնդկաստանից նրանց գաղթը ապօրինի է համարում: Չնայած որ Ռոհինգյա մուսուլմաններին սկզբում տրվել է սոցիալական քարտ ու նույնիսկ քաղաքացիություն և մի խումբ մուսուլմաններ էլ դարձել են խորհրդարանի պատգամավորներ, սակայն 1962թ. բանակի  իրականացրած հեղաշրջմամբ ամեն ինչ փոխվեց: Այդ ժամանակներում բոլոր քաղաքացիները պետք է ունենային սոցիալական քարտ: Այդ ժամանակ Ռոհինգյա մուսուլմաններին տրվեցին քարտեր, ինչը նրանց ներկայացնում էր որպես արտասահմանցիներ: Վերջին տարիների ընթացքում Արևմուտքում առաջացած իսլամատյացության ու իսլամաֆոբիայի ալիքի ազդեցության տակ բուդդիստների մեջ իսլամատյացությունն ու իսլամաֆոբիան այլ կերպ զարգացավ և այդ երկրի մուսուլմանները առավել քան երբևէ բուդդիստների կողմից ենթարկվեցին ռասիստական ու դաժան հարձակումների: Սակայն մուսուլմանների դեմ վերջերս իրականացված հարձակումներին պաշտոնապես մասնակցում է նաև այդ երկրի կառավարությունը: Սրանից առաջ Մյանմայի բանակը միայն Ռոհինգյա մուսուլմանների դեմ իրականացվող հանցագործությունների ականատեսն էր լինում: Այժմ մուսուլման ծայրահեղական խմբերին դիմակայելու պատրվակով մուսուլմանների սպանդ են իրականացնում: Ռախին նահանգից փախած գյուղացիները, որոնք արդեն մտել են Բանգլադեշ կամ նրանք, որ դեռ մնացել են սահմանում պատմում են, որ բանակի սպաները կամ զինվորները հրդեհում էին իրենց բնակարանները և առանց աչք թարթելու և առանց կասկածելու սպանում էին մուսուլմաններին: Human Rights Watch կազմակերպության հաղորդմամբ Ռոհինգյա փոքրամասնության գյուղերից արված արբանյակային լուսանկարները վկայում են մի շարք գյուղերի 99 տոկոսի այրվելու մասին: Գարդիան օրաթերթի հաղորդման համաձայն Ռախինում, Բանգլադեշում կամ Բանգլադեշի ու Մյանմայի սահմաններում հազարավոր մարդիկ գտնվում են քաղցած, անօթևան կարգավիճակում և զրկված են նախնական կարիքներից ինչպես դեղորայքից ու  ըմպելի ջրից:

Մյանմայի Խարլի գյուղի  700 բնակիչների հրկիզման ու մոխրացման արբանյակային  լուսանկարը

Շատերը  կարծում էին, որ Մյանմայում ռազմական իշխանությունը ավարտվելով և Անգ Սան Սուչիի իշխանության գալով վերջ կգտնեն Ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ խտրական ու ռասիստական վերաբերմունքները: Սակայն ոչ միայն դա տեղի չունեցավ, այլ ընդհակառակը Ռոհինգյա  մուսուլմանները կանգնած են բանակի կողմից գործադրվող  արտաքսման քաղաքականության առջև: Մուսուլմանների կոտորածների նկատմամբ անտարբերության հարցով Անգ Սան Սուչին քննադատվել է լայն շրջանակների կողմից սակայն նա ոչ միայն համապատասխան հակազդեցություն չի ցուցաբերել, այլև միջազգային օգնության խմբերին մեղադրել է ահաբեկիչների հետ համագործակցության մեջ: Հենց այդ պատրվակով Մյանմայի կառավարությունը ՄԱԿ-ի ենթակառույցներին արգելել է օգնություն հասցնել հազարավոր Ռոհինգյա մուսուլմաններին: Չնայած որ լրատվական և իսլամական պետությունների մակարդակով քայլեր են կատարվում Մյանմայում մուսուլմանների սպանդը և երկրից արտաքսումը վերջ տալու համար, սակայն քանի դեռ Մյանմայի կառավարությանը ճնշելու հարցում միջազգայնորեն լուրջ կամք չի դրսևորվել անհավանական է թվում, որ Մյանմայի կառավարությունը վերջ կտա մուսուլմանների սպանդին ու արտաքսմանը: Չնայած որ ՄԱԿ-ը բազմիցս զգուշացրել է Ռոհինագյա մուսուլմանների իրավիճակի լրջության կապակցությամբ, սակայն արևմտյան պետությունների կողմից Մյանմայի կառավարությանը քննադատելու քայլից ավելի լուրջ քայլի նշույլ անգամ չի երևում:

Sep 12, 2017 19:37 Asia/Yerevan
Մեկնաբանություններ