• Տնտեսական հանդես

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Իրանի անցած շաբաթվա տնտեսական իրադարձություններին: Իրանում արտարժույթի փոխարժեքի և բանկային տոկոսադրույքների փոփոխումը, Իրան- Պակիստան առևտրական հարաբերությունները, Իրանի առևտրական պատվիրակության Ուկրաինա կատարած ուղևորությունը և հարավ-արևմուտք երկաթգծային միջանցքի շահագործման հնգակողմ նստաշրջանը մեր այս հաղորդման թեմաներն են:

 

Իրանում արժութային ու բանկային քաղաքականություններում փոփոխություններն անցած շաբաթ թեժ քննարկումների թեմա դարձան: Այս շրջագծում Կենտրոնական բանկի միջազգային հարցերով տեղակալը տեղեկացրեց այս տարեվերջից արտարժույթի փոխարժեքը միատեսակ դարձնելու կապակցությամբ ընդունված որոշման մասին: Մեր հաղորդման առաջին զրույցը հատկացված է այդ թեմային:

Իրանի Կենտրոնական բանկի միջազգային հարցերով տեղակալ Ղոլամալի Քամյաբը արտարժույթի փոխարժեքը միատեսակ դարձնելու որոշումը գործադրման հանձնվելու թվականի մասին ասաց, որ թեև Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի փոխարժեքը միատեսակ դարձնելու ծրագրի գործադրման համար հստակ թվական չի որոշվել, սակայն առայժմ կատարված ծրագրավորումները դրա գործադրումը կանխատեսում են այս տարեվերջին:

Քամյաբը հավելել է, որ թեև արտարժույթի փոխարժեքը միատեսակ դարձնելու համար մեծ աշխատանք է տարվել, սակայն այդ կապակցությամբ քայլերը շարունակվում են և ճամփորդական արտարժույթի վաճառքի դադարեցումը դրանցից մեկն է: Կենտրոնական բանկի հայտարարության համաձայն, սեպտեմբերի 11-ից դադարեցվել է ուղևորներին արտարժույթի վաճառքը և նրանք կարող են անհրաժեշտ արտարժույթը գնել շուկայական փոխարժեքով: Այս որոշումն իրականացվեց այն պայմաններում, երբ վերջին շաբաթների ընթացքում բանկային տոկոսադրույքի կրճատման և տնտեսական խոշոր ցուցանիշների վրա դրա ազդեցության մասին թեժ քննարկումներ են կատարվել: Կենտրոնական բանկի շրջաբերականի համաձայն բանկային տոկոսադրույքը 15 տոկոս, իսկ վարկերի տոկոսադրույքը 18 տոկոս է հայտարարվել:

Բանկային հարցերի փորձագետները համոզված են, որ նկատի առնելով Կենտրոնական բանկի լրջությունը այս անգամ առավել մեծ հույսեր կարելի է կապել այս որոշման գործադրման հետ:

Տնտեսագետ և բանկային հարցերի փորձագետ Քոմեյլ Թայեբին Կենտրոնական բանկի այս շրջաբերականը գործադրման հանձնվելու հնարավորության մասին ասում է. «Ամեն դեպքում բանկային համակարգը բարեփոխելու համար պիտի շարժվենք դեպի տոկոսադրույքների կրճատումը: Թեև այս շրջաբերականը կարող է հրահանգի տեսք ունենալ և կամ բանկերը դրա գործադրելու ցանկություն չունենան»: Նա ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում ասաց. «Երբ լճացում գոյություն ունի և բանկերը հովանավորության կարիք ունեն, պիտի նրանց հետ համագործակցել և Կենտրոնական բանկը պիտի տնտեսությանը խթանելու ուղղությամբ քայլեր կատարի»։ Այս տնտեսագետը նաև ընդգծելով, որ Կենտրոնական բանկի վերջին շրջաբերականը կարող է հրահանգի տեսք ունենալ, ասաց. «Տոկոսադրույքը չի կարելի հրահանգներով կրճատել: Նկատի առնելով զգայնություններն անհրաժեշտ է, որ տոկոսադրույքը համապատասխանի շուկայի պայմաններին և տնտեսական գործառույթներն ու շուկայում հավասարակշռությունը պիտի հավասարակշռություն առաջացնեն տոկոսադրույքի ու խնայողական հաշիվների տոկոսների միջև: Հետևաբար այսօր զգացվում է բանկերի համագործակցության պահանջը, որպեսզի հնարավոր լինի ֆինանսական առավել մեծ շրջանառությամբ իջեցնել տոկոսադրույքները»:

Փորձագետների համոզմամբ որոշ պարագաներում կան խնդիրներ, որոնցից են բանկային կուտակված պարտքերն ու նաև բանկերին կառավարության պարտքերը: Նկատի առնելով այս մարտահրավերները Արտահանումների զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհիաբադին մատնանշելով, որ միջբանկային շուկայական տոկոսադրույքը շուրջ 18 տոկոսի իջեցվելը դրական ազդեցություն կգործի բանկային համակարգի վրա, Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Այս կրճատումը ցանկալի փոփոխություն է համարվում և նկատի առնելով դրա իջեցման գործընթացը կարող է դրական ազդեցություն ունենալ, որոնցից մեկը բանկային խնայողական հաշիվների տոկոսների կրճատումն է»:

Կապիտալի շուկայի գործարարներն այս օրերին ակնկալում են, որ բանկային համակարգում վավերացված տոկոսադրույքի չափերը հարգվելով կապիտալի շուկայում ակտիվություն կառաջանա:

-----------------------

Իրանի հարևանների 400 միլիոն հոգանոց շուկան առևտրի ու համատեղ ներդրումների համար բացառիկ առիթ է համարվում: Այս շուկան ակտիվացնելու շրջագծում ԻԻՀ-ի և Պակիստանի ԱԳ նախարարներն այս շաբաթ հանդիպելով Թեհրանում ընդգծեցին երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման անհրաժեշտությունը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին էլ երկուշաբթի օրը ընդունելով Պակիստանի ԱԳ նախարարին ընդգծեց տնտեսական հարաբերությունների ընդլայնման, սահմանային փոխանակումների ամրապնդման, ինչպես նաև քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ջանքերի անհրաժեշտությունը: Պակիստանի ԱԳ նախարարը Թեհրանում իր բանակցություններն ավարտելով ուղևորվեց Մաշհադ և Խոռասան Ռազավիի նահանգապետ Ալիռեզա Ռաշիդիանի և Ասթան Ղոդս Ռազավիի պատասխանատուների հետ հանդիպումներում ընդգծելով Խոռասան Ռազավի նահանգի առևտրական ու տնտեսական պոտենցիալներից օգտվելու Պակիստանի ցանկությունը հույս հայտնեց, որ տարեկան 200 հազար պակիստանցի ուխտավորների այցն այդ նահանգ կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը պատճառ կդառնա:

Այս պահին Իրանի ու Պակիստանի միջև բեռնափոխադրող գնացքների երթևեկն ընդլայնվելով դեպի Պակիստան ապրանքի արտահանումների ծավալը 10 անգամ, իսկ Միջին Ասիայից բեռների տարանցումը դեպի Պակիստան շուրջ երեք անգամ մեծացել է: Անցած ապրիլին Իրանի ու Պակիստանի տնտեսական համագործակցությունների միջպետական հանձնաժողովի 20-րդ նստաշրջանում ԻԻՀ-ի Կենտրոնական բանկն ու Պակիստանի պաշտոնատարները ստորագրեցին բանկային համագործակցություններին վերաբերող համաձայնագիրը:

Իրանում Պակիստանի դեսպան Ասեֆ Ալի Խան Դորանին ԻՌՆԱ-ի հետ զրույցի ժամանակ անդրադառնալով երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալը տարեկան 5 միլիարդ դոլարի հասցնելու կապակցությամբ երկու երկրի բարձրաստիճան պաշտոնատարների ընդգծմանը, ասաց. «Նկատի առնելով լավ պոտենցիալներն Իրանն ու Պակիստանը կարող են լրացնել միմյանց առևտրական ու տնտեսական կարիքները»:

Իրանն ու Պակիստանն ավելի քան 270 միլիոն բնակչություն, 909կմ համատեղ սահման, ինչպես նաև երիտասարդ ու կրթված բնակչություն, հմուտ ու էժան աշխատուժ, ինչպես նաև տնտեսական ու բնական հսկա պաշարներ ունենալով որոնք որոշ չափերով համալրում եմ միմյանց, տնտեսական համատեղ համագործակցություններն ընդլայնելու մեծ հնարավորություն ու պոտենցիալ ունեն:

Պակիստանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Սեյեդ Մոհամմեդ Մոնիրն այս կապակցությամբ ասում է. «Արգելքների վերացմամբ Իրանի ու Պակիստանի տնտեսական համագործակցությունների ընդլայնման համար որևէ սահման գոյություն չի ունենա»»:

Այս պահին մարտահրավերներից մեկը երկու երկրի սահմաններում ապրանքի մաքսանենգումն է, որն ակնկալվում է պաշտոնական առևտրի ենթահող ստեղծվելով կրճատվի և Իրանի ու Պակիստանի միջև առևտրաշրջանառության ծավալները թռիչքային աճ արձանագրեն:

Իրանն ու Պակիստանը Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի հիմնադիրներից են: 10 անդամներ ունեցող այս կազմակերպությունը հատկապես էներգետիկայի բաժնում համագործակցության պոտենցիալ, առիթ ու նաև անհրաժեշտ ենթահող է նախապատրաստում:

--------------------------

Անցած շաբաթ Իրան-Եվրոպա առևտրա-տնտեսական հարաբերություններում նոր զարգացումների ականատես եղանք և եվրոպական առաջին բանկն Իրան մուտք գործեց:

Մեր հաղորդումը կշարունակենք այդ մասին զրույցով:

Ավստրիայի «Օբեր Բանկ»-ն ընթացիկ ամիս Իրանում ներդրումների ծավալի մեծացման կապակցությամբ Իրանի Կենտրոնական բանկի հետ պայմանագիր է ստորագրելու:

Ավստրիայի «Օբեր Բանկ»-ի գործադիր տնօրենի ընդգծմամբ այս բանկը  նոր ներդրումների շրջագծում պատրաստվում է այս ամիս պայմանագիր ստորագրել Իրանի Կենտրոնական բանկի հետ: Ավստրիական այս բանկն աշխարհում վարկատու 7-րդ խոշոր բանկը լինելով շուրջ 20 միլիարդ եվրոյի հաշվեկշիռ ունի:

Հիշյալ պայմանագիրը ստորագրվելու է սեպտեմբերի 21-ին՝ Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի և Իրանի էկոնոմիկայի նախարարի և ,Օբեր Բանկ»-ի գործադիր տնօրեն Գազելբերգերի ներկայությամբ:

Գազելբերգերը «Ռոյտերզ»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց. «Ես ենթադրում եմ, որ մենք եվրոպական առաջին բանկը պիտի լինենք, որ Իրանի հետ համաձայնության ենք հանգում: Դա ի տես այն բանի, որ գերմանական, իտալական ու դանիական որոշ բանկեր այս պահին Թեհրանում բանակցություններ են վարում»:

Դրան զուգահեռ Իրանի 30 հոգանոց տնտեսական պատվիրակությունն Ուկրաինայի հետ տնտեսական բանակցություններ վարելու նպատակով այս շաբաթ Կիև ուղևորվեց:

Միևնույն ժամանակ ԻԻՀ-ի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի ու Լեհաստանի երկաթգծերի տնօրենները Ուկրաիայի Օդեսա քաղաքում հնգակողմ նիստ գումարելով հարավ-արևմուտք երկաթգծային միջանցքի կառուցման շուրջ համաձայնության հանգեցին:

 

 

Sep 13, 2017 14:25 Asia/Yerevan
Մեկնաբանություններ