Դեկտեմբերի 6-ը Մուհամմադ Մուստաֆայի բարեբաստիկ ծննդյան օրն է: Բոլոր մուսուլմաններին շնորհավորելով այս տոնի կապակցությամբ, ներկայացնում ենք հատուկ հաղորդում Մոհամմադ մարգարեի մասին: Վերջապես դարեր անց մարդկության սպասելիքն իրականացավ և հայտնվեց մարդկանց ամենամեծ առաջնորդը` Աստծո լավագույն արարածը, բարության անձրևն անձրևեց և գթության ու առաջնորդության աղբյուրը վարարեց ու Մուհամմադի լույսը լուսավորեց ողջ աշխարհը:

Աստղագետները երդվեցին, որ տեսել են մի փայլուն աստղ, որը ծագելով, աշխարհը փոփոխության ենթարկեց: Մուհամմադը ծնվեց լույսի քողի ներքո: Մուհամմադի ծնվելով, տգիտության ու կարծրամտության անապատը վերածվեց բանականության ու բարության այգեստանի և կարգավորեց մարդու խառնաշփոթ կյանքը: Աստվածային մարգարեն ծնվեց սրբազան Մեքքա քաղաքում,   հավատացյալ ու աստվածավախ ընտանիքում` Ռաբի Օլ Ավալ ամսվա 17-ի լուսաբացին մոտավորապես 1400 տարի առաջ: Եվ հավատքի բուրմունքը սփռվեց ամենուրեք ու իմաստության աղբյուրները վարարեցին բոլոր սրտերում: Եվ Աստված նվիրեց մի մեծ գթություն: Այս բարեբաստիկ օրվա կապակցությամբ շնորհավորում ենք աշխարհի բոլոր մուսուլմաններին:

 

Մուհամմադի մայրը` Ամենեն, ասում է. «Այդ գիշեր կարծես մի լույս հայտնվեց աստվածային գահից դեպի ինձ: Մի փայլուն լույս իմ գլխի վրայով դեպի երկինք գնաց: Հրեշտակները շրջապատեցին ինձ ու ես խաղաղություն զգացի: Սենյակը լույսով լցվեց ու իմ տղան ծնվեց: Նրա երեսը նման էր հորը` Աբդուլլահին, բայց ավելի գեղեցիկ: Ճակատին երկնային լույս էր, որ փայլում էր: Մի ձեռքը դեպի երկիր ու մյուս ձեռքը դեպի երկինք բարձրացրեց ու քաղցր լեզվով վկայեց,  որ Աստված միակն է:  Հրեշտակները նրան գրկեցին ու ինձ շնորհավորեցին ու հաճելի հյութ խմեցրին ինձ: Նրանցից մեկն ինձ ասաց. "Ով Ամենե, որդուդ հանձնիր միակ Աստծուն և ասա. Նրան հանձնում եմ միակ Աստծուն, որպեսզի նրան չվնասեն նախանձն ու չար թշնամին»: Աբումոթալեբը, Մուհամմադի հայրը, եկավ Ամենեյի մոտ: Նա գրկեց երեխային ու տարավ «Ալ Հարամ» մզկիթ, որպեսզի փառաբանի նրան, որ այդպիսի որդի է պարգևել իրեն: Սրբավայր ներս մտնելիս, երեխայի շուրթերը հանկարծ բացվեցին ու տարածվեց այս խոսքը. Բեսմելլահ և  Բելլահ: Հենց այդ ժամանակ մի ձայն հնչեց. Ով մարդիկ, արդարությունը եկավ ու չարը ոչնչանալու է ընդմիշտ: Մուհամմադը 12 տարեկան էր, որ իր հորեղբոր` Աբութալեբի հետ Լևանտ գնաց: Քարավանը ճանապարհին կանգնեց քրիստոնեական մի աղոթավայրի մոտ` հանգստանալու: Աղոթավայրում քահանա կար, որի անունն էր Բահիրա: Նա հյուրասիրեց ճամփորդներին: Երբ ուղևորները ներս մտան, հարցրեց. «Ձեզ հետ ոչ ոք չկա՞»: Աբութալեբն ասաց. "Միայն մի պատանի կա դրսում": Բահիրան ցանակցավ նրան հանդիպել ու երբ պատանին ներս եկավ, նա ասաց. "Մի հարց ունեմ և խնդրում եմ, որ երդվես Լաթ ու Օզա մեծ կուռքերի անունով": Մուհամմադը պատասխանեց. "Դրանք ամենատհաճ երևույթներն են": Բահիրան պատասխանեց. "Երդվիր հանուն Աստծո, որ ճշմարիտ ես խոսում": Մուհամմադը պատասխանեց. "Ես միշտ ճիշտ եմ ասում": Բահիրան հարցրեց. «Ի՞նչն ես առավել շատ սիրում»: «Մենությունը». պատասխանեց Մուհամմադը: "Իսկ ո՞ր բնապատկերներն ես ամենից շատ սիրում": "Երկինքն ու աստղերը": Մի քանի հարցից հետո Բահիրան ցանկացավ տեսնել Մուհամմադի ուսերը, որովհետև նա նշաններով  հասկացել էր, որ Մուհամմադն այն մարգարեն է, ում մասին ավետել էր Հիսուսը: Բահիրան  ոգևորված հարցրեց թե Մուհամմադն ո՞ւմ որդին է: «Իմ որդին է» պատասխանեց Աբութալեբը: Բահիրան պատասխանեց. «Ոչ, հայր, այս երիտասարդը չպետք է կենդանի մնա»: «Դու որտեղի՞ց գիտես» հարցրեց Աբութալեբը: Բահիրան Մուհամմադի անկեղծ ու բարի հայացքը տեսնելով, դանդաղ ձայնով ասաց. «Այս երիտասարդն ապագայում շատ կարևոր է լինելու: Եթե այն, ինչ ես տեսա, ուրիշներն էլ տեսնեն, նրան կսպանեն: Պահպանիր նրան, որովհետև նա Աստծո վերջին մարգարեն է»:  

 

Աստծո մարգարեն մարդու երջանկությունը տեսնում է  բարության ու բարոյականության միասնության  մեջ: Հենց այդ պատճառով էլ նա ի մի բերեց թշնամու ցեղերին: Նրա ուսմունքներում բարությունը փոխարինում է ատելությանն ու սադրանքներին, իսկ միասնությունն ու եղբայությունն ամենուր են: Երբ առաջին անգամ նա մտնում է Մադինա, եղբայրական պայման է կնքում բոլոր մուսուլմանների միջև` տղամարդ, թե կին: Պայման, որը հիմնված է ոչ թե ազգության ու կրոնի, այլ արդարության ու համագործակցության վրա: Հենց այս պատճառվ էլ մարգարեն ժողովներից մեկում ասում է. «Երկու, երկու, եղեք իրար կրոնական եղբայրներ»: Այսպիսով, յուրաքանչյուր գաղթականի ու Մադինայի մեկ բնակչի միջև կնքվում է  եղբայրության պայման: Իսկ վերջում, Մուհամմադն իմամ Ալիին, ով իսլամի առաջնորդներից էր, աշխարհիկ ու հանդերձյալ կյանքում հռչակում է  որպես իր եղբայր:

 

Աստծո բոլոր մարգարեներն ունեցել են գեղեցիկ տեսք ու եղել են սիրելի: Նրանք բոլորը եղել են ազնիվ ու անկեղծ: Մարդիկ զգացել են նրանց լուսավորությունն ու ճշմարտությունը և կյանքն ու սերը մշտապես եղել են նրանց ուղեկիցները: Նրանք եղել են բոլոր մարդկանց սրտերի եզակի հրամանատարները և իրենց հավատքի ուժով ու ազդեցությամբ, իրենց հետևից տարել են մարդկային քարավանները: Իսկ Մուհամմադը, ով եղել է Աստծո վերջին մարգարեն և մարգարեների առաքելության լրացնողը, ասում է. «Ես եկել եմ մարդկային բարոյական արժանապատվությունը լրացնելու համար»: Եվ   Ղուրանը նրա բարությունն է բարձր գնահատում: Դիմելով նրան, Ղուրանն ասում է. «Եթե դու չլինեիր բարի ու փափկասիրտ, մարդիկ կհեռանային քեզանից»: Նրա բարությունը զարմացնում էր: Ամեն օր մի հրեա մոխիր էր լցնում իր տան կողքով անցող Մուհամմադի գլխին: Սակայն նա լուռ անցնում էր: Մի օր, երբ անցնում էր տան կողքից ու գլխին մոխիր չլցվեց, նա բարի դեմքով հարցրեց. «Այսօր իմ բարեկամից ինչո՞ւ լուր չկա»: Նրան պատասխանեցին, որ հրեան հիվանդ է: Մուհամմադը գնաց նրան այցելության ու նստեց անկողնու մոտ, այնպես, կարծես հրեան իրեն նեղություն չէր պատճառել: Հրեա տղամարդը շատ էր զարմացել իսլամի մարգարեի մեծահոգությունից:

Այն ժամանակ, երբ Մեքքան գրավվեց ու Մուհամմադը հաղթանակած ու իր զորքի ուղեկցությամբ քաղաք մտավ, նրա դրոշակակիրներից մեկը երգեց. «Այսօր մարտնչելու օր է: Այսօր ձեր կյանքն ու ունեցվածքը հալալ են հռչակվելու: Այսօր Ղոռեյշի նվաստացման օրն է»: Մագարեն լսելով այս երգը, տխրեց: Ու որպեսզի Մեքքայի բնակիչները չհուսահատվեն ու չկարծեն, թե մարգարեի ներման խոստումները սադրանք են, անմիջապես հրամայեց, որ այսպես երգեն .«Այսօր բարության օր է: Այսօր Ղոռեյշի վեհության օրն է: Այսօր այն օրն է, երբ Աստված Մեքքային ու Քաաբեին լույս պարգևեց»:

Կարելի է ասել, որ Մուհամմադի ծրագրերն ու խորհուրդները հենց այն են, ինչի կարիքն այսօրվա մարդկությունն ունի, որպեսզի փրկվի այս խառնաշփոթ իրավիճակից: Եվ հստակ կարելի է ասել, որ այսօրվա մարդը, ով փնտրում է  խաղաղ համակեցություն, միայն Մուհամմադի ուսմունքների լույսի ներքո կարող է ունենալ լուսավոր և հուսալի ապագա:

 

Հաղորդման ավարտին կրկին անգամ շնորհավորում ենք իսլամի մեծ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ և ներկայացնում իմամ Սաջջադի «Մատյան Սաջջադի» երկրորդ աղոթքը.

Փառաբանում ենք այն Աստծուն, որ մեզ շնորհեց Մուհամմադին, նախորդ ժողովուրդներից ու անցնող դարերից: Տեր, ուրեմն ողջունիր Մուհամմադին, որ քո վստահելին է ու ավելի վեհ է քո բոլոր արարածներից: Եվ քո արարածներից լավագույնն է: Նա, ով ողորմածության ու գթության առաջնորդն է և բարության բանալին; Տեր, նրա դիրքը բարձրացրու մինչև դրախտի ամենաբարձր աստիճանները, այն նեղությունների համար, որ կրեց հանուն քո ճանապարհին: Այնքան մեծ տեղ, որ ոչ մեկի հետ հավասարը չունենա: Եվ քո կողքին ոչ ոք ավելի մոտիկ չլինի նրանից: Եվ քո կողմից ուղարկված ոչ մի մարգարե նրա հետ չհավասարվի:

 

 

Dec 05, 2017 19:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ