Իրանական ազար ամսվա 16-ին Իրանի նախկին վարչակարգի բանակայինները հարձակվելով Թեհրանի համալսարանի վրա, ճնշեցին ուսանողների բողոքը: Դա տեղի ունեցավ 1953թ:

Իրանում Շահի ռեժիմի դեմ ուսանողական բողոքները շատ կարևոր նշանակություն ունեն և համարվում են ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության դեմ հեղափոխական շարժման մի մասնիկը: Թեև այս շարժումն Իրանի քաղաքական վիճակի պատճառով չկարողացավ լիովին դրսևորվել, սակայն հարմար ժամանակներում, ինչպես ազարի 16-ին, մեծ նշանակություն ունեցավ: Հենց այս պատճառով էլ ազարի 16-ը, դեկտեմբերի 7-ը, Իրանում հռչակվել է որպես ուսանողների օր: Իրանի քաղաքական պայքարը 1950-ական թվականներին, որի արդյունքում տեղի ունեցավ 1953թ. հեղաշրջումը, շատ կարևոր նշանակություն ունի: Այս շրջանում Իրանում տեղի են ունենում քաղաքական ու հասարակական բազմաթիվ փոփոխություններ, որոնք մեծ դերակատարություն են ունենում Իրանի իսլամական հեղափոխութան հաղթանակում: 1960-ական թթ, երբ Իրանի հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնին աքսորվեց ու դրանից հետո սկսվեց իսլամական հեղափոխությունը, ապացուցվեց, որ  Շահի վարչակարգի դեմ Իրանի ժողովրդի պայքաը գալիս է նրանից, որ այս ժողովուրդը պատրաստ չէ ենթարկվել որևէ բռնապետության: Իրանի ժողովուրդը լավ է ճանաչում ԱՄՆ-ի իսկական ինքնությունը և գիտի, որ իր երկրի պատմական ու քաղաքական խնդիրների ու հետամնացության պատճառը եղել է ԱՄՆ-ն: Ուստի դեկտեմբերի 7-ը` ուսանողության օրը, համարվում է  բռնապետության դեմ պայքարի օր: Այս միջադեպում, որը տեղի ունեցավ ամերիկա-անգլիական հեղաշրջումից 4 ամիս անց, խորտակվեց օրինական վարչապետ Մոսադդեղի կառավարությունը, իսկ Թեհրանի համալսարանի ուսանողներից երեքը սպանվեցին Շահի վարչակարգի պահակազորի ուժերի կողմից: Թեհրանի պետական համալսարանի ուսանողների բողոքը տեղի էր ունենում ԱՄՆ նախագահի տեղակալ Ռիչարդ Նիքսոնի Իրան կատարած այցի դեմ, որի նպատակն էր վերականգնել Իրանի ու Բրիտանիայի հարաբերությունները: Այդ հարաբերությունները խզվել էին Իրանի նավթի ազգայնացման ընթացքում: Սակայն ռեժիմի ճնշող ուժերն ուսանողների վրա կրակ բացեցին: Այս դեպքը տեղի ունեցավ Իրանի քաղաքական շատ կարևոր ժամանակաշրջանում, և ապացուցեց, թե որքան կարևոր է եղել ուսանողական պայքարը Իրանի քաղաքական գործընթացում:  ԱՄՆ-ի նախագահ Էյզենհաուերը Իրանում 1953թ հեղաշրջումից հետո Կոնգրեսոմ ունեցած ելույթում  Ռիչարդ Նիքսոնի Իրան կատարած այցելութան մասին ասել է. "Ռիչարդ Նիքսոնը այցելել է Իրան, որպեսզի մոտիկից ծանոթանա   քաղաքական հաղթանակների արդյունքին": ԱՄՆ-ն մշտապես ցանկացել է կառավարել Իրանը, ինչը կատարվել է Շահի ռեժիմի կողմից: Միացյալ Նահնագներն ու Բրիտանիան փորձել են երկիրը զարգացնելու վերաբերյալ սուտ  խոստումներով իրենց դիրքերն ամրացնել Իրանում: Դա այն դեպքում, երբ ուսանողական շարժումը ցույց տվեց, որ նրանց հիմնական նպատակն այն է, որ իրենք կառավարեն Իրանը և շահագործեն երկրի հարստությունը: Փորձագետներից շատերը կարծում են, որ այս ամենը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ երկիրը քաղաքականապես բռնության էր ենթարկված: Եվ այսօր, դեպքից տարիներ անց, պարզ է, որ Իրանի ժողովուրդը երբեք չի զիջելու իր դիրքերն ԱՄՆ-ի քաղաքականության դեմ: Այս զարթոնքը դարձավ ԱՄՆ-ի սադրանքների դեմ Իրանի զգոնության պատճառ: Նման օրերը շատ կարևոր են Իրանի ժողովրդի համար: Դրանք ունեն պատմական ու քաղաքական ուղերձներ: Եվ առաջինն այն է, որ Իրանի ուսանողների մեջ մեկ անգամ ևս մեծացնում են ինքավստահության հոգեբանությունը: Այս ազդեցիկ շարժումները պատճառ դարձան, որ Իրանի ուսանողները զարգացման նոր փուլ թևակոխեն: Եվ այսօր իրանցի ուսանողը շատ կարևոր նշանակություն ունի երկրում, կիրառելով կառուցողական դիրք`Իրանի հեղափոխական շարժման մեջ: Իրանցի  ուսանողների բողոքը չնայած ավարտվեց բռնությամբ, սակայն շարունակեց մնալ պատմության մեջ ու շատ կարևոր նշանակություն ունեցավ Իրանի իսլամական հեղափոխության գործընթացում: Ազարի 16-ի դեպքը մեկ անգամ ևս ցույց տվեց Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը և ապացուցեց, թե կես դար Իրանի ներքին հարցերին միջամտելով Վաշինգտոնն ինչ նպատակներ է  հետապնդել: Այսօրվա ԱՄՆ-ի քաղաքականությունն այդ քաղաքականության շարունակությունն է:

Հիդլբերգ Օհայո համալսարանի քաղաքական գիտությունների դասախոսի կարծիքով, նախքան որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը հասնի անդառնալի կետին, Վաշինգտոնը պետք է սկսի գիտական ու տրամաբանական ազգային բանավեճ` Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարքագծի վերաբերյալ: Այս բանավեճն սկսելու համար նախ պետք է քննարկել 1953թ. հեղաշրջումը և դրա հետևանքներն ու պատասխան տալ այն հարցին, թե Իրանի ժողովուրդն ինչու է ատում ամերիկացի պաշտոնյաներին: Ազարի 16-ի դեպքը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ԱՄՆ-ի դեմ Իրանի ժողովրդի պայքարն այդ ժողովրդի բարձր գիտակցությունն է: Իսկ դա ապացուցում է, որ Իրանի ժողովրդի պայքարը շարունակական է: Պայքար հանուն իրավունքների ու արժանապատվության, որը դեմ է ԱՄՆ-ի բռնատիրական նպատակներին: Հենց այս պատճառով էլ ազարի 16-ը, որպես բռնատիրության դեմ հեղափոխական շարժում, մեծ նշանակություն ունի Իրանի հակաբռնատիրական պայքարի կեսդարյա պատմության մեջ:

Dec 05, 2017 19:59 Asia/Yerevan
Մեկնաբանություններ